Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդների հիման վրա: Հիշ յալ ժամանակաշրջանում ստեղծված մշա կույթը համահայկական է. նրա կերտմա նը մասնակցել են հայության բոլոր հատ վածները: Կ. հ–ի պետական արքունիքը հովանավորել և խրախուսել է հայ մտավո րականների մշակութային ձեռնարկումնե րը: Կ. Հ–ի բազմաթիվ մշակութային կենտ րոնների հիմնադրումը կապված է Ռուբին– յանների ու Հեթումյանների անվան հետ: Կոստանդին Ա հիմնադրել է Կաստաղոնի, Թորոս Ա՝ Դրազարկի ու Մաշկեորի, Մլեհը՝ Մեծքարի, Լեոն Բ՝ Ակների ու Գայլու վարդապետարանները են: Թորոս Բ եղել է հմուտ բանասեր, Լեոն Գ ստացել է Գրասեր պատվանունը: Վերջինս մշակել է Ակների հռչակավոր վարդապետարանի ծրագիրն ու կանոնադրությունը, կազմա կերպել ընտիր ու հազվագյուտ ձեռագրե րի հավաքման ու ընդօրինակման գործե րը: Լեոն Գ–ին աջակցել է կինը՝ Կեռան թագուհին: Հայ մշակույթի զարգացմա նը մեծապես նպաստել են Զաբել թա գուհին, Կոստանդին թագավորահայրը, Հեթում Ա, Հեթում Բ և Օշին թագա վորները: Կ. Հ–ի մշակութային կենտրոն ներում գործող հայ մտավորականները խնամքով հավաքել, ուսումնասիրել, կա նոնավորել և բազմացրել են նախորդ դա րերում ստեղծված հազարավոր ձեռագրեր, թարգմանել ասորական, արաբական, լա տինական, հունական բազմաթիվ գիտա կան ու գրական արժեքավոր երկեր: Գրչու թյան արվեստի հիմնական սկզբունքներն ու դրույթները տեսականորեն մշակվել և ընդհանրացվել են Կ. Հ–ում: Կ. Հ–ի մշակու թային վերելքի մասին մի անանուն ժա մանակագիր գրում է. «Քանզի լցաւ աշ խարհն Կիլիկեցւոց իմաստութեամբ, և բազմացան հետեողք թարգմանութեան. կէսք գրագրութեան, այլք ծաղկողք, ազ– գի–ազգի գունով զարդարողք և բազում կազմողք և կապողք. անուանի վարդա– պետք, որոց վկայեն իւրեանց ձեռագիր գրեանքն, որ կան մինչև ցայժմ, և կոչին Սսու, և են պատուական» (Ա լ ի շ ա ն Ղ., Սիսուան, Վնտ., 1885, էջ 515): Կ. Հ–ում ստեղծված գիտական, գրական և արվես տի մի շարք երկեր ունեն Վերածնության դարաշրջանին բնորոշ տարրեր, որոնց հետագա զարգացումն ընդհատվեց պե տության անկումից և երկրի նվաճումից հետո:


Լուսավորությունը: Կ. Հ–ում կրթական գործը XII–XIV դդ. ապրել է զգալի առաջ ընթաց: Լուսավորությունը դիտելով երկրի բարգավաճման ու առաջադիմության կա րևոր պայման, ժամանակի առաջավոր պետական գործիչներն ու մտավորական ները (Ներսես Շնորհալի, Ներսես Լամբ– րոնացի, Սմբատ Սպարապետ, Հովհան նես Երզնկացի Պլուզ, Մովսես Երզնկացի և ուրիշներ) առաջադրել են դեռահաս սե– րընդի համընդհանուր ուսուցման և դաս տիարակման գաղափարը՝ ձգտելով կեն սագործել այն: Երկրի բազմաթիվ բնակա վայրերում ու վանքերում բացվել են դըպ– րոցներ: Դրանց մի մասում միաժամանակ սովորել են հարյուրավոր աշակերտներ ու աշակերտուհիներ: Կրթությունը եղել է ձրի և մատչելի: Սմբատ Սպարապետի Դա– տաստանագրքի «Վասն վարդապետի որ վարձ չառնու վասն գրոց կարդալոյ» 71-րդ հոդվածի համաձայն՝ «Կու հրամայէ աւ– րէնքս, որ բնաւ վարդապետ վարձ չառնու վասն գրոց կարդալոյ կամ գիտութեան եկեղեցւոյ ուսմանց, իսկի չէ պատեհ վարձ առնուլ և ապա ուսուցնել: Ապա կու հրա մայէ [աւրէնքս] զորբերն և զաղքատքն ստածել և խնամել և անուշացնել ի գործ, որք շատ դիմեն ու գան ի յուսումն»: Նախ նական կրթությունը սկսվել է 7 տարեկան հասակից և տևել 3–5 տարի: Տարրական դպրոցներում աշակերտներին սովորեց րել են գրաճանաչություն, ընթերցանու թյուն և արտասանություն, թվաբանու թյուն, երաժշտություն, նկարչություն, նախնական գիտելիքներ տվել կրոնից, պատմությունից, աշխարհագրությունից ևն: Միջնակարգ դպրոցներում ուսուցանել են քերականություն, ճարտասանություն, առասպելավարժություն, գրչության ար վեստ, նկարչություն, պատմություն, աշ խարհագրություն, մաթեմատիկա, երկրա չափություն, աստղագիտություն, տոմա րագիտություն, փաստաթղթերի ձևակերպ ման հմտություն, օտար լեզուներ, երա– Ժըշտություն, կրոն ևն: Աշակերտների նկատմամբ մանկավարժները ցուցաբե րել են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարիքա յին առանձնահատկությունները, վարքը, խառնվածքը, հակումներն ու ընդունակու թյունները: Ուսուցմանը զուգընթաց, աշա կերտները պարբերաբար ենթարկվել են ստուգման և քննության: Սիջնակարգ դըպ– րոցները պատրաստել են պետական և հասարակական մանր աստիճանավորներ, առավել ընդունակները ուսումը շարու նակել են բարձրագույն դպրոցներում: Բարձրագույն մասնագիտացված դպրոց ներում կամ վարդապետարան–համալսա– րաններում դասավանդել են աստվածա բանություն, իմաստասիրություն, տրամա բանություն, իրավագիտություն, դիվա նագիտություն, բժշկագիտություն, տար րաբանություն, օտար լեզուներ, քերթողա կան, գեղանկարչական, երաժշտական ար վեստներ ևն: Բարձրագույն դպրոցները պատրաստել են գիտնականներ, պետա կան և հոգևորական բարձր աստիճանա վորներ: Նրանցում դասավանդող ուսուց չապետները՝ գիտնականները, րաբունա– պետները, վարդապետները, որպես պե տական ծառայողներ, պետությունից ըս– տացել են ռոճիկ: Բարձրագույն դպրոց ների ուսուցչապետներին նշանակել է ար քունիքը: Հակոբ վարժապետը գրում է, որ ինքը Կրակայի աշխարհիկ դպրոցում ուսուցչապետ է կարգվել «ի թագաւորէն Հայոց չորրորդ Լևոնէ, և թագադրին և պայլին Հայոց Աւշընի տեառն Կոռիկո– սայ»: Դպրոցներում ուսուցումը տար վել է ժողովրդի խոսակցական լեզվին մոտ կիլիկյան միջին հայերենով: Թարգ մանիչներ և դիվանագիտական գործիչ ներ պատրաստելու համար դպրոցներում ուսուցանել են բազմաթիվ օտար լեզուներ: Կ. Հ–ում ուսումնագիտական խոշոր կենտրոններ են եղել Ակները, Արքայա կաղնին, Դրազարկը, Կրական, Հեսվան– ցը, Մաշկևորը, Մեծքարը, Մլիճը, Պեր ճերը, Ջերմաղբյուրը, Սկևռան, Սիս, Տար սոն և այլ քաղաքների վարդապետարան ները: Սև լեռան վարդապետարաններից հռչակված են եղել Արեգին, Շափիրին, Շուղրը, Պաղակձիակը, Պառլահոնը («Դը– րաիսո Աստուծոյ»), Վարդկան, Քարաշի– թը: Սիս մայրաքաղաքի բազմաթիվ կըր– թարաններից մեծահռչակը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած աշխարհիկ համալսարանը, որտեղ գլխավորապես կրթվել են պետական խոշոր գործիչներն ու գիտնականները: Այնտեղ դասախոսող ականավոր գիտնականները, նախան ձախնդրորեն հետևելով հին աթենական կրթությանը, թարգմանել և ուսումնասի րել են Հոմերոսի, Պլատոնի, Սոկրա– տեսի, Արիստոտելի, Եվկլիդեսի, Թեո– փանոսի, Դիոնեսի, Պորփյուրոսի, Պյու թագորասի և այլոց երկերը: Դրազարկի վարդապետարանը հռչակված էր լեզունե րի ուսուցմամբ, գրչության, գեղանկար չության, երաժշտության բարձր արվես տով: Դրազարկի սանն է եղել մանրա նկարիչ Սարգիս Պիծակը: Այնտեղ դա սա վան դել են Հովսեփ երաժշտապետը, առակագիր Վարդան Այգեկցին, Բարսեղ ուսուցչապետը (Հեթում Ա թագավորի եղբայրը), Թորոս դասապետը: Վերջինս, երաժիշտ լինելուց բացի, եղել է հմուտ դիվանագետ և XIII դ. երկրորդ կեսին դեսպանի պաշտոն վարել Անգլիայում: Սև լեռան վարդապետարաններից մեկում ուսումը կատարելագործել է Մխիթար Գոշը, Շուղրիում կրթվել են Ներսես Շնորհաչին և Գրիգորիսը, Պառլահոնում դասախոսել են Գևորգ Մեղրիկը, Գրիգոր Լոռեցին, Կիրակոս գիտնականը, Գրի գորը, Մատթեոսը: Գիտության, արվեստի և գրչության խոշորագույն կենտրոն Մե ծարքում դասավանդել են Հակոբ վար ժապետը և Հովհաննես Երզնկացի Պւու– զը Սկևռայի վարդապետարանում են կրթվել Գրիգոր Սկևռացին և Ներսես Լամբրոնացին: Սկևռայի ուսուցչապետնե րից հիշատակվում են Բասիլը, Հովհան նեսը և Բարդուղիմեոսը: Գևորգ Սկևռա ցին ուսումն ավարտելուց հետո դասա– վանդել է Սկևռայում, որի մոտ կրթվել են քերականագետ և գեղագիր Գևորգ Երզնկացին, Մխիթար վարժապետը, Սի– մեոն երաժիշտը: Հովհաննես հիշատակա գիրը Կ. Հ. բնութագրել է որպես «երկիր իմաստասիրաց և ուսումնասիրաց»: Իսկ մի անանուն ժամանակագիր գրում է. «Լի անթերի էր իմաստութիւնն ընդ այն ժամանակս՝ յաշխարհն Կիլիկեցւոց. մին չև կանայքն ևս գրէին և ընթեռնուին»: Պետականության անկումից և Կ. Հ–ում օտար նվաճողների տիրապետության հաստատումից (XV դ.) հետո լուսավոր– չակրթական կյանքը ևս անկում ապրեց, կրթական կենտրոններից շատ քչերը շա րունակեցին պահպանել իրենց գոյու թյունը:


Պատմագրությունը: XI–XIV դդ. նոր առաջընթաց ապրեց հայ պատմագրու թյունը: Ընդհանուր պատմագրական եր կերից բացի տարածվեցին ու զարգացան տարեգրական և ժամանակագրական բնույթի երկերը, որոնք հատկանշվում են պատմական դեպքերի ու իրադարձություն ների հետևողական շարահյուսվածքով, փաստագրական նյութերի առատությամբ,