Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իրացվում է ՍՍՀՄ–ում, ինչպես նաև ար– տահանվում է աշխարհի 25 երկրներ: Կոոպերացված է երկրի 400 ձեռնարկու– թյան, հատկապես Նալչիկի էլեկտրա– սարքավորումների և Ուժգորոդի սարքա– շինական գործարանների հետ: Գիտա– տեխնիկական կապեր ունի Լենինգրադի, Երևանի պետ. միութենական կոնստրուկ– տորական բյուրոների, Մոսկվայի ստան– դարտների համամիութենական ԳՀԻ–ի ու Թբիլիսիի անալիտիկ սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի հետ: Գոր– ծարանը մասնաճյուղեր ունի Ստե փա նա վա– նի շրշանի Գյուլագարակ գյուղում և Կա– լինինո քտա–ում:

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՈՄ–

ԲԻՆԱՏ, ՀՍՍՀ տեղական արդյունաբե– րության մինիստրության ձեռնարկու– թյուն: Հիմնադրվել է 1966-ին: Թողարկում է կուլտուր–կենցաղային, տնտ. գործածու– թյան ու արդուզարդի ապրանքներ, պլաստմասսայե իրեր, հուշանվերներ, լու– սատեխ. սարքավորում: 1973-ից կարի ար– տադրության մասնաճյուղ ունի Դիլիջա– նում:

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏ– ՐՈՆ Հ. Աբելյանի անվան, պե– տական, հիմնադրվել է 1931-ին: Հիմ– նականում կազմված էր տեղի թատերա– խմբի անդամներից, ինչպես և Թբիլիսիի հայկական թատրոնին կից ստուդիայի ուսանողներից: Բացվել է Ցանովսկու «Ցասում» պիեսի ներկայացումով (ռեժի– սոր՝ Աշ–Մաթ, նկարիչ՝ Կ. Մինասյան): Կ. դ. թ–ում ընդգրկված էին դերասան– դերասանուհիներ Ա. Փաշայանը, Ա. Ւ»ու– դանյանը, ժ. էլոյանը, Լ. Ներսիսյանը, Ա. Արևշատյանը, Գ. Նալբանդյանը, Ծ. Վրույրը, Ա. Նալչաջյանը, Ռ. Մինաս– յանը, Ա. Գևորգյանը և ուրիշներ: Խմբի պրոֆեսիոնալ կարողությունների բարձ– րացմանը նպաստել են ռեժիսորներ Ա. Բուրջալյանի, Վ. Աճեմյանի, Տ. Շամիր– խանյանի բեմադրությունները և հայ բեմի վարպետներ Վ. Փափազյանի, Հ. Ներսիս– յանի, Հասմիկի, Ա. Ոսկանյանի, ժասմենի հյուրախաղերը: Թատրոնի հետ սերտ կապի մեջ է եղել Հ. Աբեղյանը, որի անու– նով էլ 1936-ին կոչվել է այն: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադըր– վել են Մուրացանի «Ռուզան», «Գևորգ Մարզպետունի», Կ. Աիմոնովի «Ռուս մար– դիկ» և այլ գործեր: Ետպատերազմյան տարիների ւավագույն ներկայացումնե– րից են՝ Բ. Լավրենյովի «Ի պատիվ նրանց, ովքեր ծովում են», Կ. Սիմոնովի «Ռուսա– կան հարց», Ա. Կոռնեյչուկի «Մակար Դուբ– րավա», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղ– բար», Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», Գ. Բորյանի «Նույն հարկի տակ», 1960-ական թթ.՝ Ա. Օստրովսկու «Եկա– մըտաբեր պաշտոն», Ա. Պապայանի «Աշ– խարհն, այո, շուռ է եկել», Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավոր», Գ. Մունդուկյանի «էլի մեկ զոհ», Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա», Դե Ֆիլիպոյի «Ծնընդ– յան տոնը սինյոր Կուպելլոյի տանը»: Կ. դ. թ–ի ստեղծագործական առաջընթա– ցին նպաստել են ռեժիսորներ Աշ–Մաթը, Հ. Կարապետյանը, Ս. Աքմաքչյանը, Գ. Կոտովը, Մ. Ռաֆայելյանը, նկարիչներ Ս. Արուտչյանը, Ռ. Նալբանդյանը, Ռ. վան– Տեսարան Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» պիեսի ներկայացումից (1954), ռեժիսոր՝ Հ. Կարապետյան Տեսարան Գ. Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի ներկայացումից, ռեժիսոր՝ Ս. Աքմաք– չյան Տեսարան «Քաոս» (ըստ Շիրվանզադեի) ներ– կայացումից, ռեժիսոր՝ Վ. Շահվերդյան յանը, Թ. Բերբերյանը, դերասան–դերա– սանուհիներ Ա. Շագաֆյանը, Ա. Հովհան– նիսյանը, Ա. Վաչյանը, Հ. Նաղաշյանը, Մ. Հովհաննիսյանը, Ա. Արշակունին, Ա. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյա– նը, Հ. և Ա. Մսրյանները, Մ. Խառատյա– նը, Գ. Գևորգյանը և ուրիշներ: 1970-ական թթ. թատրոնը համալրվել է երիտասարդ դերասան–դերասանուհիներով: 1972-ից գլխավոր ռեժիսորն է Վ. Շահվերդյանը: 1970-ական թթ. հետաքրքիր բեմադրու– թյուններից են՝ Ն. Դումբաձեի «Մի վշտա– նա, մայրիկ», Դ. Սունդուկյանի «Ամոէ– սիններ», Վ. Ռոզովի «Երջանկություն որո– նելիս», Ա. Չխաիձեի «Ազատ թեմա», Շիրվանզադեի «Քաոս», Վ. Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը», Մ. Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը»: Թատրոնում ստեղծագործում են ՀՍՍՀ ժող. արտիստ Վ. Գրիգորյանը, ՀՍՍՀ վաստ. արտիստներ Լ. Փաշինյանը, Հ. Ազիզյանը, Լ. Սարգսյանը, Ա. Հովհան– նիսյանը, Մ. Տիրոսյանը, Մ. Հակոբյանը, դերասաններ Ա. Զաքարյանը, է. Աղամ– յանը, Ն. Քալաշյանը, Գ. Պապյանը, Հ. Ալեքսանյանը, Ռ. խոսրոևը և ուրիշ– ներ: վ. Շահվերդյան

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ԼՈՒՍԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ

ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՀՄ էլեկտրատեխնիկա– կան արդյունաբերության մինիստրության «Հայէլեկտրալույս» արտադրական միա– վորման ձեռնարկություն: Առաջին ար– տադրանքը թողարկել է 1966-ին: Ունի դրոշմման, մամլման, պատման, լյու– մինեսցենտ ջահերի հավաքման, կուլտուր– կենցաղային իրերի հավաքման, գործիքա– յին ևն արտադրամասեր: Արտադրում է ջահեր՝ հասարակական շենքերի և բնակե– լի տների համար: Կոոպերացված է արդ. միավորման մեջ մտնող Մարտունու, Դա– գա րինի, Սիսիանի մասնաճյուղերի հետ: Արտադրանքն իրացվում է ՍՍՀՄ–ում, առաքվում աշխարհի 11 երկիր:

ԿԻՐՈՎԱԿԱՆԻ ՃՇԳՐԻՏ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ

ԳՈՐԾԱՐԱՆ, ՍՍՀՄ հաստոցաշինական և գործիքաշինական արդյունաբերության մինիստրության ձեռնարկություն: Հիմնա– դրվել է 1959-ին: Արտադրում է խառատա– յին, սեղանի–գայլիկոնող, խառատային– պտուտակահան, պտուտակահան–էլեկ– տրակայծային, գերձայնային, բալանսա– վորվող և հատուկ նշանակության հաս– տոցներ: 1978-ին, 1959-ի համեմատ, ար– տադրանքի ծավալն աճել է ավելի քան 450 անգամ: Հիմնական արտադրամա– սերն են՝ մեխանիկական մշակման, հա– վաքման, խառատային հաստոցների հա– վաքման: Արտադրանքն իրացվում է ՄՄՀՄ–ում, արտահանվում՝ 30 երկիր: 1966-ին Լայպցիգի, Պլովդիվի և Մոսկվա– յի ցուցահանդեսներում 4531 մակնիշի էլեկտրակայծային հաստոցը արժանացել է 3 ոսկե մեծ մեդալների, իսկ 4532 ՖՅ մակնիշի թվածրագրային կառավարման էլեկտրաէրոզիոն հաստոցը 1977-ին Լայպ– ցիգի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի: Գործարանը գիտատեխնիկական կապեր ունի Մոսկվայի, Երևանի, Օդեսայի և այլ նախագծային տեխնոլոգիական ինստի–