Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

VII դ. կեսին Կ. արաբ. հարձակումներից հաջողությամբ պաշտպանեց Վարազտի– րոցի որդի Սմբատ Ասպետը: Նրա որդի Աշոտ Պատրիկը, կարգվելով Հայոց իշ– իւանապետ (685–688), Դարույնքում կա– ռուցեց Ամենափրկիչ եկեղեցին (Կ–ում տակավին պահպանվում են Բագրատունի– ների արձանագրություններով հարուստ աշխարհիկ և կրոնական բազմաթիվ կի– սավեր շինվածքներ): Դարույնքում նըս– տող Բագրատունյաց եպիսկոպոսներից 628-ին հիշատակվում է Քրիստովւորը, 645-ին՝ պատմիչ Մեբեոսը, 999-ին՝ Թա– դեոսը: Աշոտ Պատրիկի թոռը և Սմբատի որդին՝ Աշոտ Մսակերը, VIII դ. վերջին Կամսարականներից գնելով Արշարունի– ՔՕ» իշխանանիստը Կ–ից տեղափոխեց այնտեղ: X դ. սկզբին Գագիկ Արծրունին թեն նվաճեց Կ., սակայն այն X–XII դդ. շարունակում էին տիրել Բագրատունի կրտսեր պայազատները: Այդ պատճառով Դարույնքը այնուհետև սկսեց կոչվել նաև Պայազատ, որի աղավաղված ձևն է հետագա Բայազետը [վերջինս առնչու– թյուն չունի օսմանյան սուլթան Բայա– զիդ 1-ի (1389–1403) անվան հետ. օսման– յան թուրքերը նրա օրոք դեռևս չէին նվա– ճել Եփրատից արլ. գտնվող հայկ. հողե– րը]: Օսմանյան զորքերն առաջին անգամ Կ. են մտել 1554-ին, երբ Սելիմ սուլթանը այն գրավեց Սեֆյան Իրանից և հանձնեց Աիլվան կամ Սլիվան կոչվող քրդական տոհմին (կիսանկախ իշխեց մինչև XIX դ.): Ալաշկերտ, խամուր, Դիադին և Նահիե գավառների հետ Կ. կազմում էր առանձին փաշայություն՝ Բայազեա կենտրոնով, որը մտնում էր էրզրումի վիլայեթի մեջ: Մինչև 1829–ը Կ. բազմամարդ էր, ուներ գրեթե միատարր հայ բնակչություն: Միայն Բայազետի Բանանիկ, Ջիլխանե, Դևելիկ և Աբդիկոր թաղերում, Ս. Վարդան եկե– ղեցու շուրջ բնակվում էր ավելի քան 10 հզ. հայ: Հայաբնակ էին գավառի 60-ից ավելի գյուղեր: 1828-ի օգոստ. 28-ին ռուս, զորքերը՝ իշխան Ա. ճավճավաձեի հրամանատարու– թյամբ, Բայազետի գլխավոր մատույցում՝ Զանգիզոր ավանի մոտ, պարտության մատնելով թուրք, հեծելազորին, հայերի աջակցությամբ գրավեցին Բայազետը: 1829-ի սեպտ. 2-ին Ադրիանուպոլսում ստորագրած ռուս–թուրքական հաշտու– թյան պայմանագրով ցարական Ռուսաս– տանը Կ. զիջեց Թուրքիային: Բազմահա– զար հայեր (4215 ընտանիք), խույս տա– լով թուրքերի ու ջալալի քրդերի վրեժխընդ– րությունից, հաղթեցին և բնակություն հաստատեցին հիմնականում Սևանի ավա– զանում՝ հիմնելով Նոր Բայազետի գա– վառը (այժմ՝ Կամոյի շրջան): 1840-ին Կ–ի բնակավայրերը զգալիորեն տուժե– ցին երկրաշարժից: Ռուս, զորքերը Կ. տի– րեցին նաև 1854-ի ամռանը: Իսկ 1877-ին այն գրավեց զորավար Արշակ Տեր–Ղու– կասովը: Սակայն, երբ ռուս, բանակի հիմնական ուժերը քաշվեցին Իգդիր, Վանի փաշայի զորքերը՝ քրդերի զինակցու– թյամբ, հունիսին խուժեցին Կ. և կոտորե– ցին անզեն հայ բնակչությանը, մոտ 2000 հոգի գերեվարվեց: Բայազետի միջնա– բերդի ռուս, կայազորը և որոշ թվով հա– յեր փրկվեցին Տեր–Ղուկասովի՝ հուլիսի զորաերթի շնորհիվ: Կ. այնուհետև ան– շքացավ և դարձավ մեծ մասամբ քրդա– բնակ: Կ–ում մնացած հայերը զոհվեցին կամ տեղահանվեցին 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ (նրանց թիվը Լեփսիուսի տվյալ– ներով հասնում էր 15200-ի): Կ–ի բնակավայրերի թիվը հասնում էր 110-ի, որոնցից XIX դ. հայաբնակ էին հետևյալները. Արաբդիզե, ԱրծաՓ, Բա– յազետ, Բաշքենդ, Բաշ–Մինեկ, Գալուստ, Գիրիք» Գմբեթ, Գորո, Գրիկոն, Գուրզա– փան, Դարակ, Դութախ, Ելան, Զանգի– զոր, Զիարեդ, Զոլրավ, Թաղիրք, Թավլե, Թափարիզ, Թութակ (Մեծ և Փոքր), Թուրք– մեն, Ինջասու, Իպակ, Կալարաշ, Կալի– ջուխ, Կամարջուկ, Կարաբողազ, Կարան– տին, Կարաջավերան, Կարագյոզ, Կա– րաքենդ, Կարուն (Կորուն), Կըգլիդզե, Կուլիջե, Հալաջ, ճատեկռան, Մա զա լան, Մայրամ, Մելիքշահ, Մեջիտ, Մսուն, Մու– զիկ, Ցորթուլու, Նուիեշի, Շամսու, Չիվտ– լիկ, Պապաջղ, Զելալի, Ջիմալ, Աարթափ Մարիբեկ (վերին և Մտորին), Մղնախ, Աուրբահան (Վերին և Մտորին), վազիր– խանե (վերին և Մտորին), Վզակ, Տապի, Տոսդալի, Փառախուո, Քարադեզ, Քարա– մերձ, Քյոսեկ, Քորում, Օրթաքենդ, Օրթլի: Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնա., 1890: TeHomifl apMaH b OcMaHCKOH HMnepHH, c6. flOKyMeHTOB h MaTepHa jiob , no a pefl. M. T. HepcHCHHa, E., 1966. Մ. ԿաւովաւյաԱ ԿՈԴ (ֆրանս. code, < լատ. codex – օրենքների ժողովածու), պայմանանշան– ների համակարգ՝ ինֆորմացիայի պահ– պանման, հաղորդման և վերամշակման համար: Ինֆորմացիայի տարրերի բազ– մությունը նշանակենք y={yi.-»-»yn|f իսկ պայմանանշաններինը՝ x= |ai,…, an|: x-ը կոչվում է այբուբեն, նրա տարրե– րը՝ տառեր, տառերի քանակը՝ Կ–ի հիմք; Տառերի վերջավոր հաջորդականու– թյունը կոչվում է բառ: x այբուբենի բառերի բազմությունը կոչվում է Կ. (երբեմն այբ– բենական Կ.), եթե այդ բազմությունը փոխմիարժեք համապատասխանության մեջ է դրված y բազմության հետ: Բառի տառերի քանակը կոչվում է բառի երկա– րություն: Կոդավորման հիմնական խնդիր– ներից է այնպիսի Կ–ի կառուցումը, որի բառերի միջին երկարությունը լինի նվա– զագույն: Կ. կոչվում է լրիվ, եթե առանց նրա զանազանելիությունը խախտելու հնա– րավոր չէ ավելացնել ոչ մի նոր բառ: Կ–երը հիմնականում բաժանվում են երկու խմբի՝ սովորական և աղմկակայուն: Մովորա– կան Կ–երն օգտագործվում են աղմուկնե– րի բացակայության դեպքում և լինում են հավասարաչափ (բոլոր բառերի եր– կարությունները նույնն են) և անհավա– սարաչափ (բառերի երկարություն– ները տարբեր են): Անհավասարաչափ Կ–երից առանձնակի նշանակություն ունեն վերծանելի Կ–երը, որոնք ունեն այն հատ– կությունը, որ ինչպիսի հաջորդականու– թյամբ էլ օգտագործվեն Կ–ի բառերը, միշտ հնարավոր է միարժեք կերպով վե– րականգնել դրանք: Վերծանելի Կ–երից ամենակարևորն են ոչ նախածանցային Կ–երը, որոնց բառերի ոչ մեկը մյուսի նախածանցը չէ: Ինֆորմացիան բնական պայմաններում հաղորդելիս միշտ աղ– մուկներ են լինում, որոնք հաճախ աղա– վաղում են Կ.: Այդ պատճառով անհրա– ժեշտություն առաջացավ ստեղծել այնպի– սի Կ՜եր, որոնք հնարավորություն ըն– ձեռնեն որոշ աղմուկների առաջացրած աղավաղումների դեպքում վերականգնել կոդավորված ինֆորմացիան: Այդպիսի Կ–երի ստեղծման հնարավորությունը առաջինը տեսականորեն ապացուցել է ամերիկացի գիտնական Կ. Շենոնը, իսկ այդպիսի Կ. երկուական համակարգում կառուցել է Ռ. Հեմինգը: Հեմինգի Կ. հնարավորություն է տալիս վերականգնել ինֆորմացիան այն դեպքում, երբ աղմուկ– ները Փոխում են Կ–ի մեկից ոչ ավելի տառ: Այժմ գոյություն ունեն բազմաթիվ աղմկա– կայուն Կ–եր, որոնք նախատեսված են տարբեր տեսակի աղմուկների առկայու– թյան դեպքում ինֆորմացիա կոդավորելու համար: Աղմկակայուն Կ–երի կառուցման հիմնական խնդիրն է՝ ապահովել տրված աղմուկների նկատմամբ կայունություն և ամենակարճ միջին երկարություն: Աղմկա– կայուն Կ–երի մի մասը, որը նախատես– ված է թվաբանական գործողությունների կատարման ընթացքում առաջացած աղ– մուկների դեմ պայքարելու համար և հիմ– նականում օգտագործվում է արդի հաշվո– ղական մեքենաներում, կոչվում է թվաբա– նական Կ.: Գործնականում Կ–ի ընտրու– թյունը կատարվում է ինֆորմացիայի մշակման, պահպանման և հաղորդման պայմաններից ելնելով և առանձնապես հաշվի է առնվում կապի անցուղու (տես Ինֆորմացիայի տեսություն) արդյունա– վետ օգտագործման հարցը: Գրկ. IlHTepcoH y., V 9 ռ js, օ h 3., Ko- AM, HcnpaBjumniife օասճւա, nep. c amri., 2 H3A.. M., 1976. Ա.ՊհւորոսյաԱ ԿՈԴ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ, ժառանգական ին– ֆորմացիայի ծածկագրման համակարգ նուկւեինաթթուների համակարգում, կեն– դանիների, բույսերի, բակտերիաների և վիրուսների մոտ իրականացվում է նուկ– չեոաիդների հաջորդականությամբ: Բնա– կան նուկլեինաթթուներում՝ դեգօքսիռիբո– նուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինա– թթու (ՌՆԹ), հանդիպում են նուկլեոտիդ– ների 5 տարածված ձևեր (յուրաքանչյուր նուկլեինաթթվում 4-ը), որոնք միմյանցից տարբերվում են ազոտային հիմքով: ԴՆԹ պարունակում է ա դ և ն ի ն (Ա), գ ու ա– նին (Գ), ցիտոզին (Ց), թիմին (Թ), ՌՆԹ–ում թիմինի Փոխարեն ու ր ա– ց ի լ է (Ու): Մպիտակուցում ամինաթթու– ների քանակությունն (20) ու գենետիկա– կան կոդը կոդավորող նշանները (4) չեն համապատասխանում, հետևաբար կոդա– յին թիվը, այսինքն՝ 1 ամինաթթուն կոդա– վորող նուկլեոտիդների քանակը 1 լինել չի կարող: Ամերիկացի գիտնական Գ. Գա– մովը (1954-ին) առաջարկել է գենետիկա– կան կոդի տրիպլետային մոդել, որտեղ 1 ամինաթթուն կոդավորվում է 3 նուկլեոտիդների խմբով՝ կ ո դ ո ն ո վ: Առաջարկվեցին Կ. գ–ի տարբեր մոդելներ, որոնցից ուշադրության արժանացան 3-ը՝ ծածկող կոդ առանց ստորակետի, չծած– կող կոդ առանց ստորակետի և ստորա– կետներով կոդ: 1961-ին Ֆ. Կրիկը (Մեծ Բրիտանիա) աշխատակիցների հետ միա– սին հաստատեց տրիպլետային չծածկող,