Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գումարում ու հաստատվել ՍՄԿԿ Կենտ– կոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ (1969, նոյեմբերի 25–27): Այն արտացոլում է սովետական գյուղի սո– ցիալ–տնտեսական վերափոխությունները՝ 1935-ի գյուղատնտեսական արտելի օրի– նակելի կանոնադրության ընդունումից հետո ընկած ժամանակաշրջանում և ար– տահայտում կոլտնտեսային կարգի հե– տագա զարգացման միտումները: Կ. օ. կ–յամբ կարգավորվեցին հասարակական նոր հարաբերությունները, երևան եկան իրավունքի մի շարք ինստ–ներ: Կոլտնտե– սություններին իրավունք վերապահվեց կազմակերպել միջկոլտնտեսային և պետ. կոլտնտեսային ձեռնարկություններ, ընդ– գրկվել միավորումների ու միությունների մեջ, ամրապնդվեց կոլտնտեսականների աշխատանքի երաշխավորված վարձատը– րությունը: Կանոնադրությամբ նախատես– վեց կոլտնտեսականների սոցիալական ապահովություն, նյութական պատասխա– նատվություն: Նրա հիման վրա կոլտըն– տեսությունները մշակում են իրենց կա– նոնադրությունները: Տես նաև Կոչտնտե– սային իրավունք: Ռ. Գոււքանյան

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, կամավոր միավոր– ված գյուղացիների կոոպերատիվ կազմա– կերպություն ՍՍՀՄ–ում, որը, հիմնվելով արտադրության հանրային միջոցների և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապահովում է սոցիալիստական գյուղատնտեսական արտադրության կառավարումը հենց կոլ– տընտեսային մասսաների կողմից, նը– րանց ստեղծագործական նախաձեռնու– թյան ծավալումը, կոլտնտեսականների դաստիարակումը կոմունիզմի ոգով (տես Գյուղատնտեսության կուեկտիվացոււէ): Կ. է կոչվում նաև ձկնորսների կոոպերա– տիվ կազմակերպությունը: 1976-ին ՍՍՀՄ–ում կար 27,9 հզ. Կ. (ՀՍՍՀ–ում՝ 371): Կ–ները ստեղծվել են Վ. Ի. Լենինի կոո– պերաաիվ պւանի համապատասխան: Դե– պի կոմունիզմ գյուղի հետագա առաջ– ընթացի գործում սովետական տնտեսու– թյունների հետ Կ. սոցիալիստական տըն– տեսության հիմնական ձև է: «Կ ո լ տ ը ն– տեսային կարգ ը,– նշված է ՍՄԿԿ ծրագրում,– սովետական սոցիալիստա– կան հասարակության անկապտելի մասն է: Դա դեպի կոմունիզմ գյուղացիության աստիճանական անցման՝ Վ. Ի. Լենինի նշած, պատմականորեն ստուգված, գյու– ղացիության առանձնահատկություն– ներին համապատասխանող ուղին է» (1974, էջ 119): Կ–յան հիմնական խնդիր– ներն են. համակողմանի ամրապնդել և զարգացնել հանրային տնտեսությունը, անշեղորեն բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը և հանրային ար– տադրության արդյունավետությունը, կոլ– տընտեսային արտադրության ինտենսի– վացման և տեխ. հետագա վերազինման, կոմպլեքս մեքենայացման ու էլեկտրի– ֆիկացման, հողի քիմիացումն ու մելիո– րացումն իրագործելու ուղիով ավելաց– նել արտադրությունը և պետությանը գյու– ղատնտ. մթերքների վաճառքը, կուսակ– ցական կազմակերպությունների ղեկա– վարությամբ ծավալել մասսայական–քա– ղաքական լայն աշխատանք՝ մշտապես պահպանելով գյուղի աշխատավորների ստեղծագործական որոնումն ու նախա– ձեռնությունը, զարգացնելով սոցիալիս– տական մրցությունը, հոգ տանելով նրանց աշխատանքի, կենցաղի պայմանների, հո– գևոր հարաճուն պահանջմունքների բա– վարարման մասին: Կ. իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կոլտնտեսու– թյունների օրինակելի կանոնադրության հիման վրա կազմված և կոլտնտեսական– ների ընդհանուր ժողովում ընդունված կա– նոնադրությամբ ու գործող օրենսգրքով: Գյուղատնտ. արտելի օրինակելի կանոնա– դրությունը (1935) կարգավորեց Կ–ների գործունեությունը ՍՍՀՄ–ում սոցիալիզմի հաստատման և զարգացման տարիներին: 1969-ին ընդունված Կ–յան օրինակելի կանոնադրությունը կոլտնտեսային գյու– ղացիության կյանքի հիմնական օրենքն է կոմունիստական հասարակարգի կա– ռուցման շրջանում: Կ. սոցիալիստական տնտհաշվարկային գյուղատնտ. ձեռնար– կություն է: Արդի փուլում կոլտնտեսային սեփականության հանրայնացման մակար– դակի բարձրացման, սոցիալիստական սե– փականության երկու ձևերի աստիճանա– կան մերձեցման և միաձուլման պրոցե– սում կարևոր նշանակություն ունի միջ– կոլտնտեսային արտադրական կապերի, Կ–ների համագործակցության տարբեր ձե– վերի զարգացումը: (Տես Համաչիր ագրո– արդյունաբերական և ՄիշկոԼտնտեսային ւէիավորոււէներ հոդվածները): Գյուղատնտ. արտադրության հիմնա– կան միջոցներից մեկը՝ հողը, ՍՍՀՄ–ում պետ. սեփականություն է: ՍՍՀՄ սահմա– նադրությանը համապատասխան Կ–ներին այն ամրացնում են հատուկ ակտով, ան– վճար և անժամկետ՝ առհավետ օգտագործ– ման համար: Հողը որպես համաժողո– վըրդական ունեցվածք չի կարող լինել առք ու վաճառքի, կապալով տալու և այլ գործարքների առարկա: Կ–յանն ամրաց– ված հողերը ստորաբաժանվում են հան– րային օգտագործման և տնամերձ հողե– րի: Վերջինս հատկացվում է կոլտնտեսա– կանների ընտանիքին (ծխին) որպես բան– ջարանոց, այգի և այլ կարիքների համար օգտագործելու նպատակով: Կ–յան տնտ. հիմքը կազմում է հանրային սեփականու– թյունը, որը ներառում է Կ–յան ձեռնարկու– թյունները, շենքերը, կառույցները, տրակ– տորները, կոմբայնները և մյուս մեքենա– ները, սարքավորումները, փոխադրամի– ջոցները, բանող ու մթերատու անասուն– ները, բազմամյա տնկարկները, մելիորա– տիվ ու իռիգացիոն կառույցները, արտա– դրված արտադրանքը, դրամական մի– ջոցները, ինչպես նաև միջկոլտնտեսային, պետական–կոլտնտեսային կազմակերպու– թյունների ունեցվածքն ու միջոցները՝ վւա– յական մասնակցության համապատաս– խան: Իր գործունեությունն իրականացնելու և հանրային տնտեսության հետագա զար– գացման համար Կ. ստեղծում է հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդեր: Դը– րանք անբաժանելի են, ենթակա չեն բաշխ– ման և օգտագործվում են միայն նպատա– կային կարգով: Հիմնական և շրջանառու ֆոնդերի համալրման մասհանումների չա– փերը որոշում են կոլտնտեսականները՝ հաշվի առնելով հանրային արտադրության աճի ապահովումը: Արտադրության և աշ– խատանքի կազմակերպման ձևերը (բրի– գադ, ֆերմա, օղակ ևն) ստեղծվում ու կիրառվում են՝ ելնելով տնտեսության կոնկրետ պայմաններից, մասնագիտա– ցումից, արտադրության տեխնոլոգիայից ու մեքենայացման մակարդակից: Արտա– դրական ստորաբաժանումներն իրենց գոր– ծունեությունը վարում են ներտնտեսային հաշվարկի հիման վրա: Կ–յան եկամուտները բաշխելիս պետք է ապահովվի կուտակման և սպառման ճիշտ զուգակցումը: Համախառն արտադրանքից փոխհատուցվում են դրա արտադրության վրա կատարված նյութական ծախսումնե– րը, և ստացված համախառն եկամտից առանձնացնելով աշխատանքի վարձատը– րության ֆոնդը՝ մնում է զուտ եկամուտը, որն օգտագործվում է հարկերը վճարելու, հիմնական ու շրջանառու ֆոնդերն ավե– լացնելու, կուլտուր–կենցաղային, սոցիա– լական ապահովության, նյութական օգ– նության ու խրախուսման, ռեզերվային ֆոնդերի ստեղծման և այլ նպատակների համար: Բնամթերային արտադրանքի բաշխման ժամանակ Կ–ները կատարում են մթերումների գծով պետ. պլանային առաջադրանքը, ստեղծում բնամթերային (կոլտնտեսականներին բաշխելու կամ վա– ճառելու համար), ապահովագրական և փոխանցվող, սերմերի, ֆուրաժային և պարենային ֆոնդեր, մթերքներ են առանձ– նացնում հասարակական սննդի, մանկա– կան հիմնարկների, կենսաթոշակառունե– րին, հաշմանդամներին ու կարիքավորնե– րին օգնություն ցույց տալու ևնի համար: Արտադրանքի մնացած մասը Կ. իրացնում է սպառողական կոոպերացիայի միջո– ցով՝ կոլտնտեսային շուկայում; Կ. հան– րային արտադրության մեջ կատարած աշ– խատանքի համար սահմանում է կոլտըն– տեսականների աշխատանքի երաշխավոր– ված վարձատրություն (տես Աշխատանքի վարձատրությունը կուտնտեսոէթյոէննե– րուԱ), որի դրամական մասը վճարվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, իսկ բնամթերայինը՝ յուրաքանչյուր մթերքի ստացման ժամանակ: Գյուղատնտ. ար– տադրանքն ավելացնելու, նրա որակը բա– րելավելու և ինքնարժեքն իջեցնելու գոր– ծում կոլտնտեսականների նյութական շա– հագրգռվածությունը բարձրացնելու նը– պատակով, աշխատանքի հիմնական վար– ձատրության հետ միասին, օգտագործվում են լրացուցիչ վարձատրության և նյութա– կան խրախուսման այլ ձևեր: Կ–ում կիրառ– վում են աշխատանքի վարձատրության ակորդա–պարգևային, զործավարձա–պար– գևային և ժամանակավարձա–պար գնա– յին համակարգեր: Վերադաս կազմակեր– պությունները Կ–ներին տալիս են միայն աշխատանքի վարձատրության հանձնա– րարականներ: Վերջիններիս և Կ–յան կա– նոնադրության հիման վրա, հաշվի առ– նելով կոնկրետ հնարավորությունները, յուրաքանչյուր տնտեսություն մշակում է աշխատանքի վարձատրության իր պայ– մանները, հաստատում է կոլտնտեսական– ների ընդհանուր ժողովում, որը կառավար– ման բարձրագույն մարմինն է (խոշոր Կ–ներում՝ լիազորների ժողովը): ժողով–