Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/555

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քարում կուսակցության գլխավոր գծի կենսագործման, ՍՍՀՄ–ում կոմունիստա– կան հասարակարգի կառուցման համար, մասնակցում համաշխարհային հեղավւո– խական պրոցեսի հրատապ պրոբլեմների մշակմանը: «Կ.» կոմունիստական կուսակ– ցության, սովետական ժողովրդի խաղաղ աշխատանքի և պատերազմական փորձու– թյունների տարեգրությունն է: Անհաշտ պայքար է մղում հակագիտական, բուր– ժուական և ռեֆորմիստական գաղափա– րախոսությունների, օպորտունիզմի և ռևի– զիոնիզմի դեմ: Լուսաբանում է ՍՄԿԿ տնտ. քաղաքականությունը, կուսակցության պայքարը արտադրության արդյունավե– տության բարձրացման գործում: Լուրջ ավանդ ունի զարգացած սոցիալիստա– կան հասարակության պրոբլեմների մշակ– ման, նրա պատմական տեղի և չափանիշ– ների ճշտման գործում: Արտացոլում է ՍՄԿԿ արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, ին– տերնացիոնալիզմի և ազգայինի տեսա– կան և քաղ. դրույթները: «Կ.»-ում են տպագրվել Վ. Ի. Լենինի շուրջ 100 չհրա– պարակված կամ նախկինում քիչ հայտնի աշխատություններ, նամակներ, փաստա– թղթեր են, ինչպես նաև Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի՝ առաջին անգամ ռուսերեն թարգմանված գործեր: Հանդեսին թղթակ– ցում են ՍՄԿԿ և սովետական պետության, միջազգային կոմունիստական և բանվո– րական շարժման նշանավոր գործիչներ: Մինչև 1952-ը լույս է տեսել «Բոլշևիկ» ան– վամբ: Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով (1974):

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՈ–

ԼԵԿՏԻՎՆԵՐ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆՆԵՐ, աշ– խատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի, կոմունիզմի նյութատեխ– նիկական բազայի կառուցման և կոմու– նիստական հասարակարգի մարդու դաս– տիարակման համար աշխատավորների մասսայական շարժման առաջավոր մաս– նակիցներ ՍՍՀՄ–ում: Շարժումն առաջա– ցել է 1958-ի հոկտեմբեր–նոյեմբերին, ՍՄԿԿ XXI արտահերթ համագումարի պատվին ծավալված մրցության ընթաց– քում, Մոսկվա–Սորտիրովոչնոյե դեպոյի ջերմաքարշերի նորոգման արտադրա– մասի կոլեկտիվի նախաձեռնությամբ: Բրիգադի ընդհանուր ժողովը որոշեց նոր բնույթի սոցիալիստական պարտավորու– թյուններ ընդունել, որոնք, բացի տեխ– ֆինպլանի գերակատարումից, ներառում էին նաև համընդհանուր ուսուցումն ու կոմունիստական գիտակցականության դաստիարակումը: Մրցության մասնակից– ները հռչակեցին «Սովորել, աշխատել և ապրել կոմունիստաբար» նշանաբանը: Գրեթե միաժամանակ մրցություն ծավալ– վեց «Կոմունիստական աշխատանքի հար– վածային», «Կոմունիստական աշխատան– քի ձեռնարկություն» (1958-ի վերջ) կոչում– ների համար: XXII համագումարի կող– մից ՍՍԿԿ նոր ծրագիրն ընդունելուց (1961-ի հոկտեմբեր) հետո աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբեր– մունքի համար շարժման մասնակիցներն իրենց բարոյական պարտավորություն– ների հիմք ընդունեցին կոմունիզմ կառու– ցողի բարոյական կոդեքսը: Արհմիութենական կազմակերպություն– ները Կ. ա. կ. և հ–ի կոչում են շնորհում այն բրիգադներին, արտադրամասերին, տե– ղամասերին, բաժանմունքներին, ձեռ– նարկություններին, կազմակերպություն– ներին և առանձին աշխատողներին, որոնք աշխատանքում և ուսման մեջ մշտապես հասնում են ակնառու հաջողությունների, ցուցաբերում են ընկերության և կոլեկտի– վիզմի, հասարակական գործերում ու անձնական վարքում՝ բարձր գիտակցա– կանության օրինակ: Աշխատանքի նկատմամբ կոմունիստա– կան վերաբերմունքի համար շարժմանը 1978-ի հունվ. 1-ի դրությամբ ՀՍՍՀ–ում մասնակցում էր 412, 05 հզ. մարդ:

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒ–

ԹՅՈՒՆ, մարդկային բարոյականության զարգացման բարձրագույն աստիճանը, ձևակերպում և հաստատում է կոմունիս– տական կացութաձևի պայմաններին հա– մապատասխան կյանքի սկզբունքներ: Լի– նելով մարդկության սոցիալ–պատմական և հոգևոր առաջադիմության արդյունք, «Կոմունիստական բարոյականությունը ներառնում է համամարդկային այն հիմ– նական բարոյական նորմերը, որ ժո– ղովրդական մասսաները մշակել են հա– զարամյակների ընթացքում սոցիալական ճնշման ու բարոյական արատների դեմ մղած պայքարում» (ՍՄԿԿ ծրագիրը, 1974, էջ 184): Իր այս բնորոշ առանձնահատկու– թյամբ Կ. բ. հակադրվում է բուրժ. բարո– յականությանը, որը բնական է համարում սոցիալական անհավասարությունը, շա– հագործումը, մարդկանց հակամարտու– թյունը: Կ. բ–յան պատմական առաջին ձևը պրոլետարիատի հեղափոխական բա– րոյականությունն է, որ ձևավորվել է դեռևս կապիտալիստական հասարակությունում՝ իր ազատագրության համար բանվոր դա– սակարգի գիտակցական պայքարի ընթաց– քում: Այդ բարոյականությունը «ամբողջո– վին ենթակա է պրոլետարիատի դասա– կարգային պայքարի շահերին» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 31, էջ 354): Իր իրավունք– ների համար պայքարում բանվոր դասա– կարգը բարձրանում է նաև բարոյականո– րեն, և, ինչպես նշում է Ֆ. էնգելսը, հան– դես բերում իր ամենահրապուրիչ, ամե– նաազնիվ, ամենամարդկային գծերը: Սո– ցիալիստական հեղափոխության հաղթա– նակի, մարդկանց միջև նոր հարաբերու– թյունների զարգացման շնորհիվ Կ. բ–յան սկզբունքները բովանդակությամբ հարըս– տ անում են, ընդարձակվում է ազդեցու– թյան ոլորտը: Նոր հասարակարգի հաստատմամբ օբ– յեկտիվ նախադրյալներ են ստեղծվում աշխատանքի և հասարակական սեփակա– նության նկատմամբ կոմունիստական սկզբունքների իրականացման, կենցա– ղի նոր ձևերի զարգացման համար: Հա– սարակության բոլոր բաղադրամասերի զարգացման, ժողովրդի գաղափարական միասնության շնորհիվ Կ. բ. ստանում է համաժողովրդական բնույթ՝ վերածվե– լով հասարակության ամենօրյա կյան– քի օրենքի: Սոցիալիստական հասարա– կության կառուցմամբ դասակարգային պայքարը բարոյականության մեջ ձեռք է բերում բուրժ. բարոյականության մնա– ցուկների դեմ պայքարի, ժող. զանգված– ների կոմունիստական դաստիարակու– թյան ձև: Կոմունիզմի կառուցման ընթաց– քում սոցիալիստական հասարակության, ՄՄԿԿ–ի և ժողովրդի առջև ծագում են բա– րոյական նոր խնդիրներ, աշխատավոր– ները հանդես են բերում առավել բարձր բարոյական պահանջներ, ձևակերպվում է կոմունիզմ կառուցողի բարոյական կո– դեքսը: Կոմունիստական հասարակու– թյան մեջ Կ. բ–յան սկզբունքները ստա– նում են առավել լրիվ, համակողմանի զար– գացում և իրականանում են: Կ. բ–յան սկզբունքների գործնական կենսագոր– ծումը նշանակում է մարդկանց հարա– բերություններում հումանիզմի, արդա– րության, հավասարության իրականա– ցում, որ պայմանավորված է սոցիալիս– տական և կոմունիստական կարգի բուն էությամբ: Կոմունիստական հարաբերու– թյունների հաստատման պրոցեսում ամ– բողջովին հաղթահարվում է դասակարգա– յին հասարակությանը հատուկ մարդու և հասարակության հակասությունը: Առաջ– նակարգ է դառնում կոչեկաիվիզմի սկըզ– բունքը: Անձնական և հասարակական շա– հերի միասնությունը պայմանավորում է մարդու բարոյական գործունեության բնույթի սկզբունքային նոր ըմբռնում: Կ. բ., որը կապված է կյանքի սոցիալա– կան պայմանների վերափոխման հետ, ունակ է մարդու առջև դնել նպատակներ, որոնք իրենց մասշտաբներով գերազան– ցեն այն բոլորը, որոնց մասին անց– յալի բարոյախոսները լոկ մտածել են: Կ. բ. անձնավորության համար հնարա– վորություն է ստեղծում հասնելու մեծ բա– րոյական ազատության: Այդ բարոյակա– նությունը համապատասխանում է մարդ– կանց արմատական շահերին, հենված է նրանց սեփական գիտակցության վրա, յուրաքանչյուրից պահանջում է բարձր գաղափարայնություն, սկզբունքայնու– թյուն, թշնամանք դոգմատիզմի և ձևա– պաշտության նկատմամբ: Կ. բ–յան սկըզ– բունքները, որոնք անմիջականորեն բը– խում են սոցիալիստական–կոմունիստա– կան կյանքի օրենքներից և զարգացման անհրաժեշտությունից, անընդհատ փո– փոխվում, զարգանում և հարստանում են:

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐ, կա– մավոր զորային կազմակերպություններ, Հայրենական մեծ պատերազմի (1941*– 1945) տարիներին գործող ժողովրդական աշխարհազորի ձև: Մտեղծվել են ՄՄԿԿ քաղկոմների և շրջկոմների նախաձեռնու– թյամբ, ոչ զորակոչային կամավորներից՝ քաղաքների և արդ. շրջանների անմիջա– կան պաշտպանության նպատակով: Կո– մունիստները և կոմերիտականները կազ– մել են Կ. գ–ի թվային կազմի գերակշռող մասը: Կ. գ–ի մատակարարումը ապահո– վել են տեղական ձեռնարկությունները, կազմակերպությունները, կուսակցական և սովետական մարմինները: Նրանց ռազմ, գործողությունների ղեկավարությունը իրականացրել է ռազմաճակատի տվյալ տեղամասի զինվորական հրամանատա– րությունը: Մտեղծվել են Մոսկվայում, Լենինգրադում, Տուլայում, ապա ծավալ– վել Մևաստոպոլում, Օդեսայում, Ստալին– գրադում և երկրի այլ քաղաքներում: