Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

նաև պլեբեյներից: Օժտված էր քաղաքա– ցիական և զինվ. բարձրագույն իշխանու– թյամբ. հրավիրել է սենատ, կոմիտիաներ, նշանակել դիկտատոր ևն: Արտակարգ պայմաններում սենատը Կ–ին օժտել է անսահմանափակ լիազորություններով: Կայսրության ժամանակաշրջանում կորց– րել է փաստական իշխանությունը, պաշ– տոնը դարձել է պատվավոր տիտղոս:

ԿՈՆՍՈՒԼՈՒԹՅՈՒՆ, Ֆրանսիայի պատ– մության ժամանակաշրջան՝ 1799-ի նո– յեմբ. 9-ին (Բրյումերի 18) Նապոլեոն Բո– նապարտի հեղաշրջումից մինչև 1804-ի մայիսի 18-ին նրա կայսր հոչակվելը: Այդ շրջանում իշխանությունն անվանապես պատկանում էր 10 տարով ընտրված երեք կոնսուլներին, իսկ փաստորեն՝ աոաջին կոնսուլին՝ Բոնապարտին: 1802-ի օգոս– տոսին Բոնապարտը և մյուս երկու կոն– սուլները (ժ. Կամբասերես և Շ. Լեբրեն) հռչակվեցին Ֆրանս, հանրապետության ցմահ կոնսուլներ:

ԿՈՆՎԵԿՏՈՐ, տես Ջեռուցիչ սարքեր:

ԿՈՆՎԵԿՑԻԱ (< լատ. convectio – բե– րել–հասցնելը, մատուցելը), ջերմության փոխանցում հեղուկներում, գազերում կամ սորուն միջավայրերում՝ նյութի տեղա– շարժի հետևանքով: Տարբերում են բ ն ա– կ ա ն (կամ ազատ) և ստիպողա– կան Կ.: Բնական Կ–ի ժամանակ նյութի տեղաշարժը կատարվում է միայն միջա– վայրի տարբեր մասերում ջերմաստի– ճանների (հետևաբար և խտություննե– րի) տարբերության հետևանքով: Ստիպո– ղական Կ. հիմնականում պայմանավոր– ված է ատաքին գրգռիչի (պոմպ, խառնիչ ևն) ազդեցությամբ: Կ–ի շնորհիվ տեղի է ունենում հեղուկների և գազերի տաքա– ցում, ինչպես բնական պայմաններում (մթնոլորտում, օվկիանոսում), այնպես էլ զանազան տեխ. սարքավորումներում (տես Ջեռուցիչ սարքեր): Տես նաև Կոնվեկցիա մ թ ն ո լ ո ր տ ու մ:

ԿՈՆՎԵԿՑԻԱ մթ ն ո լ ո ր տ ու մ (< լատ. convectio – տեղափոխում), հիդրոստա– տիկ ուժով պայմանավորված, մինչև 30 մ/ վրկ արագություն ունեցող օդային զանգ– վածների ուղղաձիգ տեղաշարժեր (տաք, նոսր օդի բարձրացում, սառը, խիտ օդի իջեցում), որոնց հետևանքով առաջանում են օդի վերընթաց և վարընթաց հոսանք– ներ: Վերընթաց հոսանքների ժամանակ բարձրացող օդն ընդարձակվում է և յու– րաքանչյուր 100 մ բարձրանալիս սառչում 10Շ–ով (չոր ադիաբատ գրադիենտ): Գոլոր– շիների կոնդենսացումն սկսվելուց հետո, թաքնված ջերմության անջատման շնոր– հիվ, յուրաքանչյուր 100 մ–ի վրա օդը տա– քանում է աստիճանի մի քանի տասնոր– դական մասով (խոնավ ադիաբատ գրա– դիենտ): Կ. առաջանում է մթնոլորտի անկայուն վիճակի պայմաններում: Կ–ի հետ են կապված կույտավոր և կույտա– անձրևաբեր ամպերի առաջացումը: Լավ է արտահայտվում տարվա տաք եղանա– կին:

ԿՈՆՎԵՅԵՐ (անգլ. conveyer, < convey– փոխդարել), վւոխակրիչ, սորուն կամ հատային բեռի փոխադրման անընդ– հատ գործողության մեքենա: Դասակարգ– ման հիմնական հատկանիշը քարշիչ և բեռնակիր օրգանների տեսակն է: Տար– բերում են Կ–ներ փակ առաձգական քար– շիչ օրգանով (շղթա, ժապավեն, ճոպան) և առանց քարշիչ օրգանի (պտուտակային, իներցիոն, թրթռային, հոլովակային): Կ–ները լինում են ժապավենային (ռետինե կամ պողպատե բեռնակիր ժա– պավենով, նկ. 1.)» թիթեղնավոր Նկ. 1. Ժապավենային կոնվեյերի սխեմա (հոդակապերով միակցված առանձին թի– թեղներից բաղկացած պողպատե պաս– տառով), քերակավոր (շղթա– յին ամրացված կերակներով), կախո– վի բեռնակիր (շղթային խուլ ամ– րացված սայլակներով) և հրող (շըղ– թայից առանձնացող սայլակներով), սայլակավոր (քարշիչ շղթայով միացված, ռելսերով շարժվող սայլակնե– րով), շերեփավոր և ճոճան ա– վ ո ր (շղթայից կախված շերեփներով կամ ճոճաններով), պտ ուտակային (խողովակում պտտվող և բևեռ տեղաշար– ժող պտուտակով), ճոճվող իներ– ցիոն (հետադարձ–համընթաց շարժման միջոցով բեռների տեղափոխման համար), թրթռային (միախողովակ կամ երկ– խողովակ), հոլովակային՝ գրա– վիտացիոն (հոլովակները շարժվում են բեռի ծանրության ուժի ազդեցությամբ, նկ. 2) ևև: Հայտնի են Կ–ների մի քանի Նկ. 2. հոլովակային կոնվեյերի սխեմա մասնագիտացված տեսակներ (Էւեաաոր– ներ, շարժասանդուղքներ ևն): Կ–ները կարևոր դեր են խաղում հոսքային ար– տադրության մեջ, դրանց միջոցով է իրա– կանացվում արտադրության կոմպլեքս մե– քենայացումն ու ավտոմատացումը:

ԿՈՆՎԵՆՏ ազգային (Convention nationale), Ֆրանսիայի առաջին հանրա– պետության օրենսդիր և գործադիր բարձ– րագույն մարմինը 1792-ի սեպտ. 21-ից մինչև 1795-ի հոկտ. 26-ը: Ընտրվել է միա– պետությունը տապալած՝ 1792-ի օգոստ. 10-ի ժող. ապստամբությունից հետո: Կ–ի ընտրությունները երկաստիճան էին, մաս– նակցում էին 21 տարեկանից բարձր բո– լոր տղամարդիկ (բացի տնային ծառանե– րից): Դեպուտատները կազմում էին 3 խմբավորում ժիրոնդիսաներ, որոնք փորձում էին արգելակել հեղափոխու– թյան առաջընթացը, յակոբինյաններ, որոնք ձգտում էին խորացնել հեղափոխու– թյունը, և «ճահիճ», որը տատանվողական էր: Կ–ի պատմությունը բաժանվում է երեք շրջանի: ժիրոնդիստական Կ., երբ ղեկավարությունը գտնվում էր ժիրոն– դիստների ձեռքին: 1793-ի մայիսի 31–հու– նիսի 2-ի ժող. ապստամբության հետևան– քով ժիրոնդիստները վտարվեցին Կ–ից և ամբողջ իշխանությունն անցավ յակո– բինյաններին: Ցակոբինյան Կ. իրագործել է հեղաՓոխական կարևոր խնդիրներ (ազգի ուժերի համախմբումն ընդդեմ հակահեղափոխության, գյուղում ֆեոդ, հարաբերությունների ոչնչացում, 1793-ի դեմոկրատական սահմանադրու– թյան ընդունում): Կ. և նրան հաշվետու Հասարակական փրկության կոմիտեն, Հասարակական անվտանգության կոմի– աեն և մյուս կոմիտեները կազմում էին յակոբինյանների հեղափոխական կառա– վարությունը: Այս ժամանակաշրջանի Կ. արժանացել է Վ. Ի. Լենինի բարձր գնա– հատականին: 1794-ի Տերմիդորյան հե– ղաշրջումը սկզբնավորեց, այսպես կոչված, Տերմիդորյան Կ., որը վերացրեց յակոբինյանների սոցիալական ու դեմո– կրատական նվաճումները և նախապատ– րաստեց անցումը դիրեկտորիային:

ԿՈՆՎԵՆՑԻԱ (լատ. conventio – համա– ձայնություն), տես Պայմանագիր միջազ– գային:

ԿՈՆՎԵՆՑԻՈՆԱԼԻ&Մ ( < լատ. conven– tio – համաձայնություն), իմացաբանա– կան ուղղություն, որը հատկապես դրսե– վորվել է գիտության փիլիսոփայության մեջ: Ըստ Կ–ի, որի հիմնադիրը Ա. Պուան– կարեն է, մաթեմատիկայի և բնագիտու– թյան հիմնադրույթները և կառուցվածք– ները համաձայնություններ են (պայմա– նականություններ, սահմանումներ, գիտ– նականների պայմանավորվածություն– ներ), որոնց ընտրությունը կատարվում է նպատակահարմարության, պարզության, մտքի անտեսման և այլ չափանիշներով: Դրանք պարզապես ձևական միջոցներ են բնագիտական բովանդակային տեսու– թյուններ կառուցելու համար: Կ. հատկա– պես արտահայտվել է Ռ. Կառնապի և Կ. Այդուկևիչի վաղ աշխատություններում: Կ–ի տարրեր ունեն նեոպոզիտիվիզմը, պրագմատիզմը և օպերացիոնալիզմը: Դիալեկտիկական մատերիալիզմը մեր– ժում է Կ., քանի որ այն բացառում է գի– տության մեջ իսկապես գոյություն ունե– ցող օժանդակ մտածական կառուցվածք– ների օբյեկտիվ հիմքերը:

ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ ( < լատ. convergo – մոտենալ, նմանվել), օրգանիզմների ար– տաքին կամ ներքին կառուցվածքի հատ– կանիշների միանմանությունը, որը հիմնը– ված է ոչ թե ծագման միասնության, այլ գոյության նման պայմաններին հար– մարվելու վրա: Կ–ի հետևանքով տարբեր օրգանիզմների միևնույն ֆունկցիա կատա– րող օրգանները ստանում են նման կազ– մություն: Օրինակ, բրածո սողուններից՝ իխթիոգավրերի, կաթնասուններից՝ դել– ֆինների և ձկների մարմնի ձևի ու առջևի վերջավորությունների նմանությունը կամ պարկավոր և ընկերքավոր կաթնասուննե– րի որոշ ձևերի, ինչպես նաև պտերոզավ– րերի և թռչունների նմանությունը: Բույսերում կոնվերգենտային նմանու– թյունն արտահայտվում է կռզիների (կակ– տուսների) և իշակաթնուկների, տարբեր միջատակեր բույսերի միջև:

ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ 3 Ի ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, Ժա– մանակակից բուրժուական տեսություն, ըստ որի կապիտալիստական և սոցիա–