Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(1945-ից): Հիմնական աշխատություննե– րը նվիրված են մտածողության, հասկա– ցությունների յուրացման հոգեբանության, ուսուցման, դաստիարակության և երեխա– յի անձի, նրա ընդունակությունների զար– գացման փոխկապակցության, ինչպես նաև հոգեբանության պատմության հարցերին: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Երկ. Bonpocw nCHXOJIOrHH MbinuieHHJi, B c6.: IIcHxonorKHecKaa Hayica b CCCP, t. 1, M., 1959.

ԿՈՍՏՅՈՒՇԿՈ (Kosciuszko) Տադեուշ (1746–1817), լեհական քաղաքական և ռազմական գործիչ: 1776–83-ին որպես կամավոր մասնակցել է Հյուսիսային Ամե– րիկայի անկախության պատերազմին: 1789-ին վերադարձել է և ծառայության ան– ցել լեհական բանակում, 1792-ին մասնակ– ցել ցարական Ռուսաստանի զորքերի դեմ կռիվներին: 1792–94-ին եղել է վտարան– դի: 1794-ի ապստամբության սկզբին հըռ– չակվել է ազգային զինված ուժերի գըլ– խավոր հրամանատար: Նրա ղեկավարու– թյամբ ապստամբները Ռացլավիցիում հաղթել են ցարական զորքերին (ապրիլի 4): 1794-ին ծանր վիրավորվել և գերվել է, ապա բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում: Ազատվել էt1796-ին: Հա– վատարիմ մնալով հանրապետական և դեմոկրատական սկզբունքներին՝ Կ. մեր– ժել է Նապոլեոն 1-ի (1806) և Ալեքսանդր 1-ի (1814–15)՝ համագործակցելու վերա– Տ. Կոստյուշկո բերյալ առաջարկությունները: Կազմել է Լեհաստանի անկախության համար պայ– քարի ծրագիր: Կյանքի վերջին տարիներն անց է կացրել տարագրության մեջ (ԱՄՆ, Ֆրանսիա): Մահացել է Շվեյցարիայում, աճյունը տեղափոխվել է Կրակով:

ԿՈՍՏՐՌՄ11, քաղաք, ՌՄՖՄՀ Կոստրոմա– յի մարզի կենտրոնը: Գտնվում է Վոլգայի ափին: Նավահանգիստ է, երկաթուղային կայարան: 255 հզ. բն. (1979): Վուշավե– րամշակման խոշորագույն կենտրոն է: Կան մեքենաշինական, փայտամշակման, վուշի, տեքստիլն այլ ձեռնարկություններ, ՋԷԿ, ՊՇԷԿ (40 կմ հվ–արլ.), տեխնոլո– գիական, գյուղատնտ., մանկավարժական ինստ–ներ, միջնակարգ մասնագիտական ուս, հաստատություններ, վուշի արդյունա– բերության գիտահետազոտական ինստ., դրամատիկական և տիկնիկային թատրոն– ներ: Կ–ում պահպանված ճարտ. հուշար– ձաններից են՝ Հայտնության մենաստանը (XVI դ.)՝ քարե պարիսպներով, աշտարակ– ներով (XVI –XVII դդ.), Ա. Երրորդության տաճարով (1650–52), զանգակատնով (1603–05) և այլ կառույցներով Իպատևսկի մենաստանը (այժմ՝ փայտի ճարտ. թան– գարան–արգելանոց), XVII դ. եկեղեցիներ: 1781–1784-ի հատակագծով Կ. կառուցա– պատվել է կլասիցիզմի ոճի շենքերով: Սո– վետական ժամանակաշրջանում կառուց– վել են բնակելի միկրոշրջաններ, կանգ– նեցվել են Վ. Ի. Լենինի (բրոնզ, գրանիտ, 1927, քանդակագործ՝ Մ. Ֆ. Լիստոպադ և ուրիշներ), Իվան Մուսանինի (գրանիտ, 1967, քանդակագործ՝ Ն. Ա. Լավինսկի և ուրիշներ) հուշարձանները: Առաջին ան– գամ հիշատակվում է 1213-ին: 1977-ին Կ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղա– փոխության շքանշանով:

ԿՈՍՏՐՈւաՅԻ irura, ՌՍՖՍՀ կազմում: Կազմվել է 1944-ի օգոստոսի 13-ին: Տա– րածությունը՝ 60,1 հզ. կմ2, բնակչությունը՝ 804 հզ. (1979): Ունի 24 վարչական շրջան, 11 քաղաք, 18 քտա: Կենտրոնը՝ Կոստրո– մա: 1967-ի օգոստ. 16-ին Կ. մ. պարգևա– տրվել է Լենինի շքանշանով: Բնությունը: Կ. մ. գտնվում է ՍՍՀՍ եվրոպական մասի կենտրոնում: Տարած– քը բլրային հարթավայր է, որի արմ–ում Կոստրոմայի դաշտավայրն է (80–100 մ բարձրությամբ), կենտրոնական մասում՝ Գալիչյան բարձրությունը (մինչև 293 մ)