Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1861): Բնագիտության զարգացման հա– մար մեծ նշանակություն ունեցան Հոն Դե Ցոնայի, Լի Սուն Գվանի և այլոց աշխա– տանքները, որոնք վերաբերում էին բազ– մազան խնդիրների և հիմնականում հան– րագիտական բնույթ ունեին: Կ–ի ազատագրումից (1945) հետո Հյու– սիսային Կ–ում բարենպաստ պայմաններ ստեղծվեցին գիտության զարգացման հա– մար: 1946-ին Փխենյանում բացվեց Կիմ Իր Սենի անվ. պետ. համալսարանը: 1947-ին աշխատանքն սկսեցին գիտական առաշին հիմնարկները: Փիլիսոփայությունը: Կ–ի փիլիսոփա– յությունը միահյուսված է եղել կրոնական մտածողության հետ և ընդհուպ մինչե XV դ. զարգացել է բուդդայականության, կոնֆուցիականության, ղաոիզմի պատմա– կան տարբեր ձևերում: XVI–XVII դդ. ձևա– վորվել է Կ–ի ամենախոշոր իդեալիստա– կան՝ Չժու Սիի հետևորդների դպրոցը՝ սոննիհակը կամ լիհակը (Լի Իոիսն, Լի ի, Կիմ Ին, Իաւ): Մատերիալիստական ավան– դույթների ներկայացուցիչներն էին Կիմ Սի Սիպը և Սո Դյոն Դոկը: XVII դ. չին փիլիսոփա Վան Ցան Մինի կորեական հետևորդները հակադրվել են նեոկոնֆու– ցիականությանը: Իմ Սոն Զուն (XVIII դ.) արտահայտել է «կի» նյութական նախա– հիմքի առաջնության գաղափարը, նրա ուսմունքը շարունակել է Չխվե Խան Դին (XIX դ.): XVII–XIX դդ. հասարակական մտքի մատերիալիստական ավանդույթ– ների զարգացման բնագավառում նշանա– կալի ներդրում են ունեցել սիրխակ փիլ. և սոցիոլոգիական շարժման ներկայա– ցուցիչները:tXVIIItդ. վերշին –XIXtդ. կեսին փորձ է կատարվել ամրապնդել նեոկոնֆուցիականությունը (Կի Զոն Ջին): Տոնխակի աղանդի կրոնական ուսմունքը բովանդակում էր պանթեիստական տար– րեր և մարդկանց համընդհանուր հավա– սարության իդեալը: Արտասահմանի հետ կապեր հաստատելու ընթացքում Կ. են թափանցում Արևմուտքի սոցիալ–քաղա– քական ուսմունքները: 1919-ի ապստամ– բությունից հետո տարածվել են մարք– սիզմ–լենինիզմի գաղափարները: ճապո– նական գաղութային տիրապետությունից Կ–ի ազատագրումից հետո մարքսիզմ– լենինիզմի գաղափարները տիրապետող դարձան Հյուսիսային Կորեայում: Տնտեսագիտությունը: Կ–ում հասարա– կական–տնտեսագիտական միտքը սաղմ– նավորվել է մոտ 2 հզ. տարի առաշ: Պատ– մական աղբյուրները վկայում են, որ մ. թ. ա. IV–IIJ դդ. կորեացի գիտնականները զբաղվում էին հասարակական պրոցես– ների ուսումնասիրությամբ: Նրանց տըն– տեսագիտական հայացքների վրա ակնե– րև էր բուդդայականության, կոնֆուցիա– կանության և դաոականության ազդեցու– թյունը: Ֆեոդալական Կ–ի տնտ. զարգաց– ման գլխավոր պրոբլեմը ագրարային հարցն էր: Առաշ էր քաշվում ֆեոդալական խոշոր սեփականության սահմանափակ– ման և կենտրոնացված (պետ.) հողսաեփա– կանության ամրապնդման (Կիմ Բու Սիկ), շահագործվող դասակարգերի դրության բարելավման (Չոն Դո Զոն, Լի Ի) գաղա– փարը:tXVII–tXIX դդ. առաշին կեսին մեծ էր «սիրհակ» դպրոցի ներկայացուցիչ– ների (Լյու Հյոն Վոն, Պակ Չի Վոն, Չոն Ցակ Ցոն և ուրիշներ) հայացքների ազդե– ցությունը: Դրանք արտահայտում էին առաջադեմ ազնվականության, գյուղա– ցիության և քաղաքի չքավորության շա– հերը: XIX դ. վերջին քառորդում ձևա– վորված ազնվական–լուսավռրիչների խըմ– բի («ռեֆորմատորների կուսակցություն») ծրագրում առաջ էր քաշվում երկրի սո– ցիալ–տնտեսական իրականության և պե– տության կառուցվածքի բուրժ. վերափո– խումների (միապետության պահպան– մամբ) պահանջը: XIX դ. վերջում – XX դ. սկզբում կազմավորվեց տնտեսագիտա– կան մտքի բուրժուա–լուսավորչական ուղ– ղությունը, որն ուներ մշակութային–հայ– րենասիրական բնույթ: Սակայն Կ–ի գա– ղութացման շրջանում այն ջախջախվեց և վերածվեց բուրժ. ազգային ռեֆորմատո– րական չափավոր շարժման: Մարքսիզմ–լենինիզմի գաղափարները Կ–ում տարածվել են Հոկտեմբերյան սո– ցիալիստական մեծ հեղափոխության հաղ– թանակից և հակաճապոնական ապստամ– բությունից (մարտի 1, 1919) հետո: 1930-ական թթ. մարքսիստական տնտե– սագիտական հայացքներն արտահայտվե– ցին կոմունիստների մշակած հակաճապո– նական ազգային–ազատագրական պայ– քարի ծրագրում: 1945-ից մարքսիստական տնտեսագիտությունը զարգանում է Հյու– սիսային Կ–ում: Գրականությունը: Մինչև XIX դ. վերջը Կ–ի գրականությունը երկլեզվյան էր՝ խանմուներեն և կորեերեն: Կորեերեն գրականության հնագույն նմուշները մինչև XV դ. կեսերը չինական ձևափոխված հիե– րոգլիֆներով գրառված 25 ոչ մեծ բանաս– տեղծություններ են՝ խյանգաներ («հայ– րենի երկրի երգեր»), որոնք ստեղծվել են VII–XI դդ.: Կորեական այբուբենով առա– ջին ստեղծագործությունն է «Զոն երկինք թռչող վիշապին» (1445): XVI–XVII դդ. գրականության մեջ տիրապեւոել է բնա– նկարային քնարերգությունը: Իմդինյան ազատագրական պատերազմի (1592–98) անմիջական արտահայտությունն էր Պակ Ին Նոյի (1561 – 1642) հայրենասիրական քնարերգությունը: Կորեերեն պոեզիան ամփոփվել է «Կանաչ լեռների Երկրի ան– թառամ խոսքեր» (մոտ 1727) և «Ծովից արևելք ընկած Երկրի երգեր» (1763) անթոլոգիաներում: Սիրային լիրիկան ծաղկման է հասել Սին Զե Հյոյի (1812– 1884) ստեղծագործության մեջ:tXVII– XIX դդ. տարածված է եղել կորեերեն պատմվածքը՝ սոսոլը: Այս շրջանում են ստեղծվել հերոսական էպոպեան՝ «Իմդին– յան ժամանակագրություն»-ը (XVII դ.), խո Գյունի (1569–1618) «Պատմություն խոն Գիլ Դոնի մասին», «Պատմություն Սիմ Չխոնի մասին» (XVIII դ.), «Պատմու– թյուն նապաստակի մասին» (XVIII դ.) գործերը: Երևան են գալիս ազգային վե– պեր (Կիմ Ման Զուն, 1637–92, «Իննի մշու– շային քունը» ևն): Ի»անմուներենով պոե– զիայի վերջին ներկայացուցիչներից են Չոն Յակ Ցոնը (1762–1836), Կիմ Սակկա– տը (1807–64) և ուրիշներ: Լի Ին Զիկի (1862-1916) և Լի 1սե Զոյի (1869-1927) կուլտուր–լուսավորական գաղափարներով տոգորված վեպերը նշանավորել են նոր արձակի շրջանը: ժամանակակից կորեա– կան նովելի կազմավորման գործում մեծ դեր են խաղացել գրող և բուրժ. նացիո– նալիզմի գաղափարախոս Լի Գվան Սուն (1892–1951), նատուրալիստ–գրողներ Ցոմ Սան Սոպը (1897–1963) և Կիմ Դոն Ինը (1900–51): ճապոնիայի կողմից Կորեա– յի բռնագրավումը (1910) ժամանակավո– րապես կասեցրեց կորեական գրականու– թյան զարգացումը: 1919-ի ապստամբու– թյան ճնշումից հետո տարածում ստա– ցան զանազան անկումային ուղղություն– ներ: Միաժամանակ մարքսիզմի ազդե– ցությամբ ձևավորվեց պրոլետարական գրականությունը: Վերջինիս նախակարա– պետը եղավ այսպես կոչված նոր ուղղու– թյան դպրոցը (սինգյոնխյանփհա), որի ներկայացուցիչներն են բանաստեղծ Լի Իք Մանը (1895–1932), նովելագիր Չխվե Սո Ի>հԿ (1901–32) և ուրիշներ: 1925-ին ստեղծվել է պրոլետարական արվեստի Կորեական ֆեդերացիան (արձակվել է 1935-ին), որի մեջ մտել են արձակագիր– ներ Սոն Ցոնը (ծն. 1903), Լի Գի Ցոնը (ծն. 1895), Չո Մյոն Ւփն (1894-1942), Լի Բուկ Մյոնը (ծն. 1908), բանաստեղծ– ներ Լի Սան իյվան (1900–43), Պակ Սե Ցոնը (ծն. 1902), Պակ Փհար Ցանը (ծն. 1905) և ուրիշներ: Այդ ժամանակ երևան եկան Լի Գի Ցոնի և կին գրող Կան Դյոն էի ռեալիստական վեպերը: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Նոր քարի դարից պահպանվել են կավածեփ կիսագետնատների մնա– ցորդներ, կավե անոթներ: ճապոնիայի արվեստի վրա ազդած և իր հերթին Չի– նաստանից ազդված Կ–ի բարձր գեղար– վեստական մշակույթը, ըստ երևույթին, կազմավորվել է մեր դարաշրջանի սկզբին երեք պետությունների (Կոգուրյո, Պեկչե, Սիլլա) ժամանակ: Կոգուրյո պետության տարածքում պահպանվել են III–VII դդ. դամբարաններ (Անակայում, Փխենյւսնի մոտ), որոնց պատերն ու առաստաղը ծածկված են որմնազարդերով (կենցա– ղային տեսարաններ, դիմանկարներ ևն): Սիլլա պետության տարածքում պահպան– ված հուշարձաններից է Կյոնջուի մոտա– կայքի հսկա շշի ձևով, գրանիտե բլոկնե– րից շարված Չխոմսոնդե աստղագիտա– կան աշտարակը (VII դ.): Այդ շրջանի դե– կորատիվ արվեստի նմուշներից են անջը– նարակ կավե անոթները, մետաղյա կերտ– վածքները (բրոնզե հայելիներ, ոսկե թա– գեր ևն), զարդապատ աղյուսները: Սիլլա պետության կազմում Կ–ի միավորումը նպաստել է մշակույթի նոր վերելքին: Կա– ռուցվել են քաղաքներ (այդ թվում՝ Կյոն– ջու մայրաքաղաքը): Բուդդայականության տարածումով (VI դարից Սիլլայի պետա– կան կրոնն էր) կառուցվել են քարե տա– ճարային . անսամբլներ և պագոդաներ [Սոկկուրամ քարանձավային տաճարը (742–764), Պուլգուկսա համալիրը (751, վերակառուցվել է 1350-ին), Տաբոտհապ (751) և Սոկկատհատ (761) պագոդանե– րով՝ բոլորն էլ Կյոնջուի մոտակայքում!: YII–X դդ. քանդակները կերտվել են Հնդկաստանի և Չինաստանի բուդդայա– կան քանդակագործության կանոններով՝ կերպարներն օժտելով առանձնահատուկ ներշնչվածությամբ և ձևերի նորությամբ