Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/649

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(Մայտրեայի՝ ապագայի Բուդդայի բրոն– զե, ոսկեզօծ արձանը, VII էլ. սկիզբ, Բուդդայի գրանիտե արձանը և Կվանիմ բոդիսատի բարձրաքանդակը Մոկկուրամ տաճարից, VIII դ.): Այդ ժամանակի դե– կորատիվ–կիրառական արվեստը բազմա– զան է՝ քարի, մետաղի մշակում, մետաք– սագործություն, լաքի կերտվածքներ, բամ– բուկի մանրաթելի հյուսում են: Կորյո պետության դարաշրջանում (918–1392) կառուցվել են բարդացված ձեերով պա– գոդաներ [Հանսոնի (այժմ՝ Սեուլ) Պոպ– չըխոնսա տաճարի Խյոնմյոտհապ պա զո– ղան, 1085], այլ պաշտամունքային (Ան– բյոնա շրջանի Սոգվանսի մենաստանը, 1386, քանդվել է 1950–53-ին) և աշխարհիկ [Մանվոլդե իշխանների պալատը Մոնդո– յում (այժմ՝ Կեսոն), 918, քանդվել է 1361-ին] շինություններ: Նշանակալից չա– փով զարգացել է մոնումենտալ քանդակա– գործությունը, փաթեթների վրա տուշով և ջրաներկերով գեղանկարչությունը: Ծաղկման են հասել քարե և ճենապակյա կերտվածքները: Լի դինաստիայի օրոք (1392–1910) ստեղծվել են պալատնե– րի հոյակապ անսամբլներ (Կյոնբոկ– կունը Հանսոնում, 1394, քանդվել է XVI դ., վերականգնվել XIX դ., կրկին կործանվել 1950–53-ին): Պաշտամունքային կառույց– ներից շքեղությամբ աչքի են ընկնում Թխոնդոսի մենաստանը (XVI դ., Կյոնսան Նամդո գավառում), Վոնգակսա մենաս– տանի պագոդան Հանսոնում (1467): Կ–ի ժող. բնակարանները քարից, կավից, փայտից պատրաստված ցածր, միհարկա– նի տներ են, հատակի տակ ինքնատիպ ջեռուցման համակարգով («օնդոլ»): Կեր– պարվեստի զարգացման գործում նշանա– կալի դեր է խաղացել XIV դ. պալատին կից կազմակերպված Տոխվասո հաստատու– թյունը, որը ծառայել է որպես գեղանկար– չության ակադեմիա: XV– XVII դդ. խո– շոր բնանկարիչներից են Ան Գյոնը, Կան Ւփ Անը, Կիմ Սիկը, Չոն Սոնը, կենցաղա– գիր Ցուե Դու Սոն, «ծաղիկներ–թռչուններ» ժանրի վարպետ Լի Ամը: XVIII դ. գործել են դեմոկրատական ուղղության կենցաղա– գիրներ, բնանկարիչներ, դիմանկարիչ– ներ Կիմ Խոն Դոն, Կիմ Դիկ Սինը, Սին Ցուն Բոկը, անիմալիստներ Սիմ Սա Զոնը, Պյոն Սան Բյոկը: Ավանդական «ծաղիկ– ներ–թռչուններ» ժանրի XIX դ. նշանավոր վարպետներից են Չան Սին Օպը, Նամ Դե Օւն: XIX դ. վերջին աշխատել են նաե յուղաներկով: XV–XIX դդ. շարունակվել է ճենապակու, խեցեղենի արտադրության կատարելագործումը: ճապոնական գա– ղութատիրության շրջանում (1910–45) կառուցվել են եվրոպական և ճապոնական ճարտ. ազդեցությունը կրող շենքեր: Այդ ժամանակ են աշխատել քանդակագործ Կիմ Բոկ Չինը [պրոլետարական արվեստի կորեական ֆեդերացիայի (1925–35) առաջին ղեկավարներից] և այլ առաջադեմ արվեստագետներ, որոնք ճշմարտացիո– րեն են արտացոլել կորեական ժողովըր– դի՝ անկախության համար մղած պայքարը: Երաժշտությունը: Կորեական երաժըշ– տության լադային կառուցվածքի հիմքը կազմում է դիատոնիկայի և քրոմատիզմի տարրերով պենտատոնիկան: Ավանդա– կան երաժշտական ձեերը կազմավորվել են մ. թ. Ill–IX դդ.: Այդ շրջանի վերջում արքունիքին կից գոյություն են ունեցել երգչախմբային և գործիքային անսամբլ– ներ: Նշանակալից էր բազմաթիվ երաժըշ– տական գործիքների (այդ թվում՝ կոմուն– գոյի՝ լյուտնյայի տիպի 6-լարանի կսմի– թավոր նվագարան) ստեղծող Վան Սա– նակի (VI դ.) և երգիչ, 200-ից ավելի կոմ– պոզիցիաների հեղինակ, կայագիմ կսմի– թավոր նվագարանի (գուսլիի տարատե– սակներից) ստեղծող Ուրիկի (VI դ. վերջ) գործունեությունը: Ուրիկի աշակերտներից և հետնորդներից էին Կեգոն, Մանդոկը, Նիմունը (բոլորն էլ VI դ.), Օկ Պո Դոն (VIII դ.) և ուրիշներ: XIV–XVI դդ. մայ– րաքաղաքում հանդես են եկել մեծ նվա– գախմբեր ու երգչախմբեր, գործել են բազ– մաթիվ խոշոր երաժիշտներ: Կ–ի երաժըշ– տության զարգացման համար մեծ դեր է կատարել Պակ Ցոնը (XV դ.), որը հիմնա– դրել է առաջին երաժշտական ուսումնա– կան հաստատությունը, դասակարգել հին նվագարանները և հայտնի էր որպես պալատական և ժող. երաժշտական ստեղ– ծագործությունների կատարող: 1432-ին ընդունվել է կանոնական պալատական նոր երաժշտություն, և ստեղծվել նոտա– գրության հատուկ համակարգ, որի շնոր– հիվ և պահպանվել են հնագույն մեղեդի– ները: 1493-ին Սոն !սյոնը և ուրիշներ կազմել են «Երաժշտագիտության հիմունք– ներ» կորեական երաժշտական հանրա– գիտարանը: XVI դ. 2-րդ կեսից Կ–ի երա– ժըշտական արվեստն անկում է ապրել: Զարգացել են հիմնականում ժող. երգի ժանրերը: XVII–XVIII դդ. երաժշտության վերածնունդը կապված էր պհանսորի ասերգի հետ (կատարողները՝ Ւ^ա իսսն Դամ, Չխվե Սոն Դալ, Կվոն Սամ Դիկ): XIX դ. կեսին մշակվել է ձայնավարության համակարգ (ըստ պհանսորի մեղեդինե– րի): XIX դ. 2-րդ կեսին պհանսորից ծա– գել է չհանգիկ ժող. երաժշտական դրա– մայի ժանրը, որը հետագայում վերածվել է ազգային օպերայի: Ստեղծողն էր Սին Ջե խյոն: Այդ շրջանի նշանավոր երաժիշտ– ներից էին դիրիժոր Մուն Զա Դոկը, կա– յագիմ նվագող Կիմ Զան Զոն: XX դ. սկըզ– բից հետզհետե մուտք է գործել եվրոպա– կան երաժշտությունը: 1910-ից ճապոնա– կան գաղութատիրությունն արգելակ ել է կորեական երաժշտական արվեստի զար– գացումը (մինչե 1945-ը): Թատրոնը: Կ–ի տոնական ծեսերն ու խաղերը պարունակել են դրամատիկա– կան գործողության տարրեր: Երեք պե– տությունների ժամանակաշրջանում ձևա– վորվել է դիմակով պարի արվեստը՝ թհալ– չհումը: XIV–XV դդ. ծնունդ են առել կամյոնգիկ դիմակների ժող. թատրոնը և ինհյունգիկ տիկնիկների թատրոնը: Մի– ջին դարերում ժող. թատրոնի կազմավոր– մանը նպաստել է կվանդեների (հիսարիոն– ների) գործունեությունը, որոնց հետ է կապված պհանսորի ժանրի զարգացումը: Կորեական պրոֆեսիոնալ թատրոնը սկզբնավորվել է XIX դ. և կապված է Մին Ջե Ի>յոյի անվան հետ: 1911-ին հիմնադըր– վել է «1սյոկսինդան» («Բարեփոխումների թատերախումբ») թատրոնը: ճապոնիա– յում սովորող կորեացի ուսանողները 1921-ին կազմակերպել են «Դրամատի– կական արվեստի միություն»-ը: 1930-ին Փխենյանում ստեղծվել է «Մաչխի» («Մուրճ») պրոլետ, թատրոնը, Տեգուում՝ «Փողոցային թատրոնը», 1931-ին Կեսո– նում՝ «Մասսայական թատրոնը», 1932-ին Մասանում՝ «Դրամատիկ արվեստի ընկե– րությունը», Փխենյանում՝ «Ապագայի թատ– րոնը» են: ճապոնական գաղութատիրու– թյան օրոք ազգային թատրոնների գոր– ծունեությունը սահմանափակվել է, են– թարկվել խիստ գրաքննության: Կինոն: Առաջին ֆիլմը նկարահանվել է 1921-ին: 1920-ական թթ. 2-րդ կեսին նկարահանվել են ժողովրդի ծանր կյանքը պատկերող ֆիլմեր («Թափառաշրջիկը», 1927, «Մռայլ ուղի», 1928 են): Ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ուն Դյուի ֆիլ– մերը («Արիրան», 1926, «Աիրո որոնում– ներ», 1928) արտահայտել են բողոք գա– ղութատիրական լծի և սոցիալական անար– դարությունների դեմ: 1930-ական թթ. կե– սերից մինչե 1940-ական թթ. սկիզբը Կ–ի կինեմատոգրաֆիան, լինելով ճապոնացի– ների հսկողության տակ, չի զարգացել, ցուցադրվել են գլխավորապես գերմանա– կան, իտալական, ճապոնական ֆիլմեր: Գրկ, 3 a Ց դ H K օ B B. T., Kopen, [2 H3A.]., M., 1951; Ո aK Txh XyH h T e h X e k, OqepK reorpacfciHH Kopen, IIxeHbHH, 1957; TeoJiorHJi Kopen, nep. c Kop., M., 1964; Co- BpeMeHHaa Kopen, M., 1971; OnHcaime Kopen, T. 1–3, CnE, 1900; Hctophh Kopen, t. 1–2, M., 1973; Hoh HhhCok,Hoh Coh Hxo Jib, Khm H x a h Boh, Hctophh ko- peScKoii (JmjiocoffrHH, nep. c Kop., t, 1, M., 1966; EpeMeHKo JIt, HBasoBa 5., KopencKaa JwrrepaTypa, KpaTKnS oqepK, M., 1964; rayxapeBaO, H.,Hckycctbo Kopen, n kh.; Bceo6maa hctophh hckycctb, t. 2, kh. 2, M., 1961; Ն ու յ ն ի, ApxHTeierypa Kopen, b kh,: Bceo6m;aH hctophh apxHTeKTypM, t. 9, JI.–M., 1971; Kopeficicoe KJiaccnqecicoe HCKyccTBo. C6. ct., M., 1972. III. Կորեական Ժողովրդա–Դեմոկրա– տական Հանրապետություն Ընդհանուր տեղեկություններ: ԿԺԴՀ–ն սոցիալիստական պետություն է, գտնը– վում է Կորեա թերակղզու հս. մասում, մասամբ՝ Եվրասիա մայր ցամաքում: Տարածությունը 121,2 հզ. կմ1 է, բնակչու– թյունը՝ մոա 17 մլն (1978): Պետական լեզուն կորեերենն է, մայրաքաղաքը՝ Փխենյանը: Բաժանված է 9 նահանգի: Փխենյան, Չհոնջին, համխին, Կեսոն կենտրոնական ենթակայության քաղաք– ները առանձնացված են որպես հատուկ վարչական միավորներ և հավասար եցւիս ծ պրովինցիաների: Պետական կարգը: Գործող սահմանա– դրությունն ընդունվել է 1972-ին: Պետ. իշխանության բարձրագույն և միակ օրենս–