Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/695

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

մյուսի նկատմամբ 180°-ով որեէ առանցքի (կրկնաբյուրեղային առանցքի) շուրջը, կամ մի անհատը մյուսի արտացոլումն է որեէ հարթության (կրկնաբյուրեղային հարթության) մեշ:

ԿՐԿՆԱԿԻ ԱՍՏՂԵՐ, Փոխադարձ ձգողու– թյան ուժերի ազդեցությամբ ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը էլիպսային ուղեծրերով պտտվող դինամիկական հա– մակարգեր, որոնք կոչվում են ֆ ի զ ի կ ա– կ ա ն Կ. ա.: Իրարից տարածականորեն հեռու գտնվող, բայց պատահականորեն (ե ժամանակավորապես) երկնքում իրար մոտ գտնվող աստղերը կոչվում են օ պ– տիկական Կ. ա. և որեէ հետաքրքրու– թյուն չեն ներկայացնում: Ֆիզիկական Կ. ա. ըստ հայտնաբերման եղանակի բա– ժանվում են երեք դասի՝ վիզուալ, խավա– րուն, սպեկտրային: Վ ի զ ու ա լ Կ. ա–ի ուղեծրի հարթությունը գրեթե ուղղահա– յաց է տեսագծին: Երկարատև դիտումների հիման վրա կառուցվում են դրանց հարա– բերական ուղեծրերը: Որոշվում են ուղեծ– րերի տարբեր պարամետրերը, այդ թվում մեծ կիսառանցքը, սեղմվածությունը, ուղեծրի հարթության թեքվածությունը տե– սագծի նկատմամբ: Խ ui վ ui ր ու ն Կ. ա–ի ուղեծրի հարթությունը գրեթե համընկնում է տեսագծի հետ: Ուղեծրային շարժման հետևանքով դիտվում է բաղադրիչների մեկընդմեջ խավարում՝ մեկը մյուսին ծածկելու միջոցով: Բաղադրիչների գումա– րային պայծառության մեջ ժամանակի ընթացքում դիտվում են մաքսիմումներ (երբ բաղադրիչներն իրար չեն ծածկում) և տարբեր խորության մինիմումներ (երբ տարբեր պայծառության բաղադրիչները հաջորդաբար ծածկվում են մեկը մյուսով): Խավարուն Կ. ա–ի դիտումների հիման վրա հնարավոր է որոշել բաղադրիչների հարաբերական չափերը, նրանց էֆեկտիվ ջերմաստիճանների հարաբերությունը, իսկ երբեմն նույնիսկ բաղադրիչների ձևե– րը: Սպեկտրային Կ. ա. հայտնա– բերվում են դրանց սպեկտրներում դիտ– վող սպեկտրային գծերի պարբերական տատանումներով կամ երկատմամբ: Բա– ղադրիչների ուղեծրային շարժման (որի ընթացքում բաղադրիչներից մեկը մոտե– նում է մեզ, իսկ մյուսը հեռանում) և Դոպչերի էֆեկտի շնորհիվ սպեկտրային գծերը շեղվում են դեպի սպեկտրի մերթ կարճալիք, մերթ երկարալիք մասը: Եթե ստացվում են և՝ մեկ, և" մյուս բաղադրիչ աստղերի սպեկտրները, ապա փոփոխ– վում են դրանցում դիտվող միևնույն սպեկտրային գծերի փոխադարձ հեռա– վորությունները: Իսկ եթե ցածր պայծա– ռության պատճառով բաղադրիչներից մե– կի սպեկտրը չի դիտվում, ապա իրենց անշարժ դիրքի նկատմամբ տատանում– ներ են կատարում պայծառ (գլխավոր) բաղադրիչի սպեկտրային գծերը: Այն դեպքում, երբ սպեկտրային կրկնակի աստղը միաժամանակ խավարուն կրկնա– կի է (տեսագծի հետ ուղեծրի հարթության կազմած անկյունը շատ փոքր է), սպեկ– տրային գծերի տատանումները տեղի են ունենում այն նույն պարբերությամբ, ինչ պայծառության վւոփոխությունները: Տե– սագծային արագությունների ժամանա– կից կախված փոփոխությունների ու– սումնասիրությունը թույլ է տալիս որո– շել բաղադրիչների շրջապտույտի պարբե– րությունները, ուղեծրերի ձևը: Երբ ուղե– ծրի հարթության և տեսագծի կազմած ան– կյունը հավասար է զրոյի, սպեկտրային գծերի ամենամեծ շեղման միջոցով ուղե– ծրի երկու տրամագծորեն հակադիր կե– տերում որոշվում է զանգվածների կենտ– րոնի նկատմամբ բաղադրիչների շարժման լրիվ արագությունը: Կ. ա–ի բաղադրիչների շարժումները նկարագրվում են Կեպչերի օրենքներով: Դիտումներից որոշելով բաղադրիչների հարաբերական շարժման ուղեծիրը՝ Կեպ– լերի երրորդ ընդհանրացրած օրենքի հի– ման վրա որոշվում է բաղադրիչների զանգ– վածների գումարը: Եթե հայտնի է նաև զանգվածների կենտրոնի նկատմամբ բա– ղադրիչների շարժման ուղեծրերի կիսա– ռանցքային հարաբերությունը, որը կախ– ված է զանգվածների հարաբերությունից, ապա կարելի է որոշել նաև բաղադրիչնե– րի զանգվածներն առանձին–առանձին: Կ. ա–ի ուսումնասիրությունը չափազանց կարևոր է աստղերի առաջացմանն ու զարգացմանը վերաբերող կոսմոգոնիա– կան հարցերն ըմբռնելու համար: M. Քաււօղչյան

ԿՐԿՆԱԿԻ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄ, ծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավոր– վում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը: Բացահայտել է ռուս գիտնական Ա. Նավաշինը (1898-ին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի (Lilium mar- tagon) և արքայապսակի (Fritillaria orien- talis) վրա կատարած հետազոտություն– ների ժամանակ: Սաղմնային պարկը 8- կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռոււՐ 4-ական: Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ: Մեկ բևեռում մնա– ցած 3 կորիզներից մեկը դառնում է ձվա– բջջի կորիզ, մնացածները քայքայվում են: Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փո– շեպարկում, որպես փոշեհատիկ, որի կո– րիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ: Վերջինս նո– րից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ: Միկրոպիլային անցքով մըտ– նելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկա– յին խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմ– նային պարկ: Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զի գոտ, որն աճելով դառնում է սերմ: Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք: Բեղմնա– վորումից հետո զիգոտը բազմաթիվ ան– գամ բաժանվելով առաջացնում է սաղմը: Ըստ իգական և արական կորիզների միա– ձուլման եղանակի, տարբերում են Կ. բ–ման 2 տիպ. նախամիտոտի՚կ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգա– կան ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման: Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում (զիգոտում): և տ մ ի տ ո– տ ի կ՝ իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է պրոֆազի վերջում: Արական և իգական քրոմոսոմային հա– վաք ունեցող ինաերֆազ կորիզներն առա– ջանում են միայն զիգոտի առաջին մի– տոտիկ բաժանումից հետո (տես Միտով): Կ. բ. ունի կենսաբանական կարևոր նշա– նակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժա– ռանգական ազդեցության ներքո:

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ (բարդ կամ ոչ ներդաշնակ) ու ղ ղ ի Mi, M2, M3, M4 կետերի, թիվ, որի պայմանանշանն է -« …….. , ,t* M1M3 m4m4 (M1M2M3M4) և հավասար է Ընդ որում M1M3/M3M2 հարաբերությու– նը համարվում է դրական, եթե M1M3 և M3M2 հատվածների ուղղությունը համ– ընկնում է, և բացասական՝ հակառակ դեպքում: Կ. հ. կախված է կետե– րի համարակալման կարգից, որը կա– րող է տարբերվել ուղղի վրա կետերի միմյանց հաջորդելու կարգից: Դիտարկ– վում է նաև փնջի mi,m2,m3,m4 ուղիղնե– րի Կ. հ.՝ (ւոււո:շւո3ւո4), որը հավասար է sin("1‘m?) : sin(m‘m°: Եթե Mi,M2,M3, sin(m3m2) տւո(ւո4ւոշ) M4 կետերը գտնվում են mi, ա2, m3, nu ուղիղների վրա, ապա (MiM2M3M4) = = (mim2m3m4): Կ. հ. չի փոխվում ցանկա– ցած պրոյեկտիվ ձևափոխության դեպքում, այսինքն՝ այդպիսի ձևափոխության ինվա– րիանտ է և այդ իսկ պատճառով կարևոր դեր է խաղում պրոյեկտիվ երկրաչափու– թյունում: Առանձնակի նշանակություն ու– նեն կետերի և ուղիղների այնպիսի քառ– յակները, որոնց Կ. հ. հավասար է –1 (կոչվում են ներդաշնակ, տես Ներդաշ– նակ դասավորություն):

ԿՐԿՆԱՊԱՏՎԱՍՏՈՒՄ, ռեվակցինա– ց ի ա (< լատ. re – կրկնա…, վերա… և վակցինա), իմունացման տեսակ, երբ կան– խարգելիչ պատվաստումները կրկնվում են որոշ ժամանակ անց:

ԿՐԿՆԱՎԱՐԱԿՈՒՄ, ռեինֆեկցիա (< լատ. re – կրկնա…, վերա… և infec- tio – վարակ), մարդու կամ կենդանինե– րի կրկնակի վարակվելը վարակիչ հիվան– դությունների հարուցիչներով: Կ. պետք է տարբերել հիվանդության սրացումից (ռե– ցիդիվ), որը տեղի է ունենում կարծեցյալ առողջացումից հետո: Տարբերակումը մեծ նշանակություն ունի բժշկ. տակտիկայի ճիշտ ընտրության և համաճարակային օջախի հայտնաբերման համար:

ԿՐԿՆԵՐԳ, քառյակային երգի մաս, որ կատարվում է ամեն քառյակի վերջում: Ի տարբերություն նախերգի՝ Կ–ի գրական տեքստը սովորաբար անվւոփոխ է, մաս– սայական երգերում հաճախ արտահայ– տում է ստեղծագործության ընդհանուր գաղափարը և կատարվում երկու անգամ: «Նախերգ–կրկներգ» փոխհարաբերությու– նը առկա է նաև գործիքային երաժշտու– թյան մեջ՝ երկմասանի, ռոնդո կամ ռոն– դոակերպ ձևերում: Կ–երը իրենց բովանդակությամբ ու կա– տարած դերով առանձնապես բազմազան են ժող. երաժշտության մեջ: Հայ գեղջ– կական երգերում Կոմիտասը տարբերում է նրանց հինգ տեսակ, ա. պարզագույնը՝