ինքնուրույն իմաստից զուրկ միավանկ բացականչություններ (լե՝ք լո", նա՜յ են), որ ծառայում են երաժշտական նախադա– սությունը կամ բանավոր տաղաչափու– թյունը լրացնելուն.. բ. միավանկ կամ երկվանկ իմաստավոր բառեր (վա՜յ, վո՜ւյ, ա՜խ, վա՜խ, հո՝պ–պա, զը՛նգը են), որ երգի զգացմունքի համաձւեյն արտահայ– տություն են ստանում և այդ զգացմունքը պատկերավորում. գ. ոտանավոր տող (օրինակ՝ «Արոտու[, արոտով, յարիս կա– րոտով», «Սարերի վրով գնաց» երգում), որ երգի հիմնական տեքստի համար մի– ջանկյալ նախադասություն է դառնում և նրա արտահայտած միտքը բացատրում կամ լրացնում է; Երգի տեքստում բանաս– տեղծական և երաժշտական ինքնուրույ– նություն դեռես չունեցող այս հավելում– ները Կոմիտասն անվանում է կ ր կ ն ա կ, սրանք հանդիպում են երգի ե՝ սկգբում, և՝ միջում, ե՝ վերջում: դ. Բուն Կ., ավար– տուն բանաստեղծությամբ, տարբեր եղա– նակով ամբողջական երգ է՝ մշտապես կապված հիմնական երգին (օրինակ, «Եր– թամ Ստամբոլ» կրկներգը «Յոթն օր, յոթ գիշեր» երգում) կամ՝ ե. ամբողջական երգ, որ հիմնական երգից անկախ էլ գո– յություն ունի և նրա հետ միանում է հա– կադրության սկզբունքով, սովորաբար՝ դանդաղահոս երգի արագ կրկներգ (օրի– նակ, «Կուժն առա, ելա սարր» և «Գնա, գնա, հետիդ եմ», «Ջուրն առա, ելա դարը» և «Պիլիբի» են): ժող. երգերը հաճախ ան– վանում են կրկնակների կամ կրկներգերի անուններով՝ «Ա՜խ, մարալ ջան», «Հոյ Նազան իմ», «Հո դալլո», «Հաւ|ար Զուլո» են: Որեէ երգում կրկներգի և կրկնակի տարբեր տեսակները հաճախ առկա են միաժամանակ և նրա տաղաչափական ձևը դարձնում են խիստ յուրօրինակ ու գրավիչ: Օրինակ՝ Ամէկեւ ա, ձուն չի գաւի, Շողեր ջան, Սարիցը էոոմւ չի գայի. Շողե՜ր շան. Դու շորորա՝, ղոմւ օրորա՝, Շողե՜ր չան, Ամպի աակին ձուն կերևա, Շողե՜ր չան.., Կ–երը սովորաբար բանաստեղծական ու մանավանդ երաժշտական–հուզական մեծ բեռնվածք են կրում: Կոմիտասը գտնում է, որ կրկնակն ու կրկներգը դառնում են երգի իսկական քնարական մասը: Լոռու գութաներգի վերաբերյալ նա գրել է՝ «Կարծեք շինականն իր ամբողջ հոգին ձուլել է մեն մի կրկնակի հետ, կարծեք իր ամբողջ կյանքը զոհելու պատրաստ է ջան–գոմշուկին ու գութանավոր • աշխա– տակցին» (Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 93): Ռ. Աթայան
ԿՐՃԱՏ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ, շաբաթա– կան 41 Ժամից պակաս տեողությամբ աշ– խատաժամանակ, որը ՍՍՀՍ օրենսդրու– թյամբ նախատեսված է որոշ կատեգորիա– ների աշխատողների աշխատանքի պաշտ– պանության նպատակով: 16–18 տարե– կան բանվոր–ծառայողների համար Կ. ա. սահմանված է 36 ժ, 15–16 տարեկանների համար՝ 24, աշխատանքային վնասակար պայմաններում աշխատողների համար՝ 36-ից ոչ ավելի (հատուկ ցուցակով), ուսու– ցիչների, բժիշկների, պրոֆեսորների, դո– ցենտների, ասիստենտների, դասախոս– ների, նաև I ու II խմբի հաշմանդամների (որոնք աշխատում են այդ խմբերին պատ– կանողների աշխատանքի օգտագործման համար նախատեսված ձեռնարկություննե– րում ու արտադրամասերում) և որոշ այլ կատեգորիայի աշխատողների համար՝ 36 ժ:
ԿՐՃՆԿՈՑ, Կ ր ճ ն կ n ս, գյուղ Արևմըտ– յան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում:tXX դ. սկզբին ուներ 180 հայ և 36 թուրք բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անաս– նապահությամբ: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիր– ճում:
ԿՐՃՈՒՆԻ*, Կճ ր ու ն ի ք, գավառ Մեծ Հայքի վասպուրական նահանգում: Տա– կավին անորոշ է տեղադրությունը: Ս. Երեմյանը Կ. տեղադրում է Կոտուր գե– տի ակունքների շրջանում* ԿՐՄ(1Ն, գյուղ Արեմտյան Հայաստանում, Կիսկիմի գավառի Խոտորջուր գավառա– կում: Կ., փաստորեն, Ի»ոտորջրի հայտնի յոթ թաղերից մեկն էր: 1914-ին ուներ 712 (90 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և այգեգործությամբ: Կ–ի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, ամբողջապես զոհ– վել՝ բռնագաղթի ճանապարհին: Կ. այժմ ավերակ է: Կ–ում է ծնվել հայագետ Հ. Տաշյանը (1866–1933):
ԿՐՅՈԲԵՐ (Kroeber) Ալֆրեդ Լուիս (1876– 1960), ամերիկյան ազգագրագետ, «պատ– մական դպրոցի» նեըկայացուցիչ: Կալի– ֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր (1919–1946): Կ–ի աշխատությունները գլխավորապես նվիրված են Ամերիկայի հնդկացիներին, պարունակում են մեծ քանակությամբ փաստացի նյութ: Դրանց մի մասը գրված է էվոլյուցիոն ուսմունքին հակառակ դիրքերից: Կյանքի վերջիդ տա– րիներին Կ. հրաժարվել է այդ հայացքնե– րից և ընդունել մարդկային հասարակու– թյան առաջընթաց զարգացման գաղա– փարը: Գրկ. CoBpeMeHHaa aMepmcaHCKaa aTHorpa- (Jdhst. TeopeTiraecKHe HanpaBJieHHH, TeHfleH- xjhh, M., 1963. ԿՐՅՈձՈ, Լը Կրյոզո (Le Creusot), քաղաք Ֆրանսիայի կենտրոնական մա– սում: Սոն և Լուար դեպարտամենտում. Կենտրոնական ֆրանսիական զանգվածի հյուսիս–արևելյան ծայրամասում: 34 հզ. բն. (1978): Հատուկ պողպատների ար– տադրության, մեքենաշինական և ռազմ, արդյունաբերության կենտրոն է: Կ–ի մոտ արդյունահանվում է քարածուխ: Հիմնա– դրվել է XVIII դ. վերջին:
ԿՐՅՈՒԳԵՐ (Kruger) Ստեֆանուս Ցոհան– նես Պաուլուս (1825–1904), Տրանսվաաչի բուրական հանրապետության պետական գործիչ: Գործուն մասնակցություն է ունե– ցել բուն աֆրիկյան բնակչության դեմ բուրերի ռազմ. գործողություններին: 1880-ին անգլ. գաղութարարների դեմ բուրերի ապստամբության ղեկավարնե– րից: 1883–1902-ին՝ Տրանսվաալի պրե– զիդենտ: Անգլո–բուրական պատերազմի ժամանակ (տես Անգչո–բուրական պա– տերազմ J899–1902) մեկնել է Եվրոպա և ապարդյուն փորձել է ստանալ եվրոպական պետությունների աջակցությունը: ԿՐՅՈհՁԿՈՎ Նիկոլայ Աֆանասեիչ [ծն. 24.12.1910 (6.1,1911), Մոսկվա], ռուս սո– վետական կինոդերասան: ՍՍՀՍ ժող. արտիստ (1965): ՍՍԿԿ անդամ 1953-ից: Կինոյում նկարահանվել է 1933-ից: 1930– 1940-ական թթ. ստեղծել է հայրենիքին նվիրված ժամանակակից կենսուրախ մարդկանց կերպարներ՝ Անդրեյ («Կոմ– սոմոլսկ»), Կլիմ («Տրակտորիստներ») են: խաղացել է հեղավւոխականների և կարմիր– գվարդիականների («Հրացանավոր մար– դը», «Ցակով Սվերդլով»), 1950–60-ական թթ.՝ դրամատիկ («Դաժանություն», «Դա– տավարություն») դերեր: 1969-ին «Հեռու արևմուտքում» ֆիլմում կատարել է գնդա– պետ Զախարովի դերը: Արժանացել է ՍՍՀՍ պետ. մրցանակի (1941): ԿՐՈԼ (անգլ. crawl, բառացի՝ սողալ), մարզական լողաձե, որի դեպքում հիմ– նական առաջմղիչ ուժը ձեռքերով հրում– ներն են: ժող. թեալողի կատարելա– գործված տարատեսակն է: Լինում է՝ Կ. կրծքի վրա և Կ. մեջքի վրա: Կրծքի վրա Կ. լողի ամենաարագ ձեն է: Լողա– փս մարմնի դրությունը ջրում առավել հո– րիզոնական է (նկ. 1), ձեռքերը կատարում են իրար հաջորդող, փոփոխական և հա– մանման շարժումներ, ոտքերը շարժվում են վերից վար և վարից վեր, փոքր–ինչ ծալվելով ծնկային և կոնք–ազդրային հո– դերում: Շնչառման համար լողորդը դեմքը թեքում է կողմ, այնուհետև շրջում դեպի ջուրը, կատարում արտաշնչում: Ձեռքերի մեկական շարժումներին համապատաս– խանում է ոտքերի 6 հարված: Մեջքի վրա Կ–ի լողալու տեխնիկան հիմնակա– նում նույնն է (տես նկ. 2): Շնչառությունն ազատ է:
ԿՐՕԿՈԴԻԼ» («KpOKOflHJi», «Կոկորդի– լոս»), երգիծական տասնօրյա հանդես: