Լույս է տեսնում 1922-ից, Մոսկվայում: «Պրավդա»-ի հրատարակություն (1932-ից): Կազմակերպողը և առաշին խմբագիրն էր Կ. Երեմեևը: Պայքարում է սովետական իրականությանը խորթ երևույթների դեմ, մերկացնում բուրժ. գաղափարախոսու– թյունը և իմպերիալիստական ռեակցիոն տեսությունները: Մեծ դեր է կատարել սովետական երգիծանքի սկզբունքների հաստատման, երգիծական ժուռնալիստի– կայի ձևավորման գործում: Պարգևատըր– վել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1972): ԿՐՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿ5ԻԱՆԵՐ, շենքերի կամ կառույցների հիմնական բեռնվածքները կրող կոնստրուկտիվ տարրեր: Ըստ բեռն– վածքի բնույթի տարբերում են սեղմման (սյուներ, առանձին հենարաններ, հիմ– քեր, պատեր ևն), ծռման (ծածկերի պա– նելներ և հեծաններ, ծպեղային և կամրջա– յին ֆերմաներ, շրջանակների պարզու– նակներ ևն) և ձգման (մեմբրաններ, վան– տեր, կախոցներ, ձգալարեր ևն) տակ աշ– խատող Կ. կ.: Կախված երկրաչափական ձևից՝ Կ. կ. լինում են գծային (հեծաններ, սյուներ, ձողային համակարգեր), հարթա– կային (սալեր, պանելներ, վրաքաշեր) և տարածական (թաղանթներ, թաղեր, ծա– վալային տարրեր): Կ. կ. կազմում են շենքի (կառույցի) կրող կմախքը, որը պետք է ապահովի շենքի (կառույցի) տա– րածական անփոփոխելիությունը, ամրու– թյունը, կոշտությունը և կայունությունը: Պատրաստում են բետոնից, երկաթբետո– նից, բնական և արհեստական քարից, աղյուսից, պողպատից, փայտից:
ԿՐՈՄԱՆՅՈՆՅԱՆ ՄԱՐԴ, ուշ քարի դարի մարդկանց ընդհանրական անվանումը (առաջացել է Ֆրանսիայի Դորդոն դեպար– տամենտի Կրո Մանյոն քարայրի անու– նից, ուր 1868-ին ֆրանսիացի հնագետ Լ. Լարտեն գտել է Կ. մ–ու ոսկորներ): Ըստ մարդաբանական հատկանիշների՝ պատկանում է ժամանակակից մարդու (Homo Sapiens) տիպին: Մասնագիտական գրականության մեջ Կ. մ. են անվանում միայն Եվրոպայի հնագույն բնակիչների այն տեղական խմբերը, որոնք կազմված– քով նման են Կրո Մանյոն քարայրից գտնված մարդու!!՝ ունեն բարձր հասակ, երկար գանգ, լայն դեմք, ցածր ակնակա– պիճներ: Կ. մ–ու բնորոշ գծերը երևում են նաև առավել ուշ շրջանների, ընդհուպ մինչև մեր օրերի բնակչության (օրինակ՝ Կանարյան կղզիների բնակիչների՝ գուան– չիների) մեջ: Գրկ. PorHHCKHH H. H., JleBHH M. ., AHTponojiorHH, 2 1963; He- c t p y x M. Փ., npcmcxosKfleHHe nejioBeKa, M., 1978, c. 356-70.
ԿՐՈՄԻԼԱ, հայաբնակ գյուղ Թուրքիա– յում, Տրապիզոնի վիլայեթում, համպ– նուն քաղաքից մոտ 8 կւէ հարավ–արևելք: 1914-ին ուներ 38 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Սարգիս) և քառամյա վարժարան: Կ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապար– հին: Բ. Թոռչաքյւսն «Կրոկոդիլ» տասնօրյա հանդեսի շապիկը Կրոմանյոնյան մարդ
ԿՐՈՄԼԵԻ» (< բրետոներեն crom. – շրշան և lech – քար), նեոլիթյան և հիմնակա– նում բրոնզեդարյան մեգալիթյան կա– ռույցի տեսակ: Սովորաբար բաղկացած են խոշոր (մինչև 6–7 it բարձրություն), մեկ կամ մի քանի համակենտրոն շրջաններ Կրոմլեխ Սթոն– հենշում (մի մա– սը, Մեծ Բրիտա – նիա). ներքևում՝ նույնի վերա– կա զմությունը կազմող՝ առանձին կանգնած քարերից: Շրջանի կենտրոնում երբեմն լինում է դոչւէեն կամ ւէենհիր: Հաճախ դեպի Կ. տա– նում են երկու կողմից մենհիրներով շըր– ջապատված պողոտաներ: Կ–ները պեղե– լիս հայտնաբերվել են քարե աղորիքներ ու կացիններ, մարդկանց կմախքներ, ծե– փածո խեցեղեն ևն: Կ–ները տարածված են հատկապես Եվրոպայում, ՍՍՀՍ տարած– քում՝ Անդրկովկասում, հանդիպում են նաև Ասիայում ու Ամերիկայում: Հայտնի– ներից են Սթոնհենջի, էյվբերիի (Սեծ Բրի– տանիա) և Կառնակի (Ֆրանսիա) Կ–ները: Հայաստանում Կ–ները կազմում են մեծ և ուրույն խումբ: Ունեն 3–30 մ տրամա– գիծ, շրջանաձև շարված սև, անտաշ քարե– րի բարձրությունը սովորաբար չի անցնում 0,5 */-ից, առանձին դեպքերում հասնում է մինչև 3 tt: Հաճախ հանդիպում են լավ մշակված քարերով, կանոնավոր շարված պարսպով Կ–ներ (Աղավնատուն, Շամիրամ ևն): Հայաստանի Կ–ների մեծ մասի քա– րերի շարքում կամ շրջանի կենտրոնում կա մեկ ուղղահայաց մենհիր: Կ–ները Հայաստանում հայտնի են հիմնականում Աշտարակի, Շամշադինի, Սիսիանի (Ղո– շուն Դաշ) շրջաններում, Սևանի ավազա– նում: Առանձին վայրերում հանդիպում են ղամբարաԱւսբւուրների վրա: Ենթադրվում է, որ Կ. ծառայել է թաղման կամ կրոնական արարողությունների հա– մար: Այլ տեսակետի համաձայն՝ դրանք կապված են արևի պաշտամունքի հետ և արևի տաճարներ են:
ԿՐՈՄՎԵԼ (Cromwell) Օլիվեր (1599– 1658), XVII դ. Անգլիական բուրժուական հեղափոխության գործիչ, ինդեւցենդենա– ների առաջնորդ, Անգլիայի լորդ–պրոտեկ– տոր (1653-ից): Արտահայտել է բուրժուա– զիայի և նոր ազնվականության շահերը: Քաղ. գործունեությունն սկսել է 1628-ից, երբ առաջին անգամ ընտրվել է Համայնք– ների պալատում: Երկարատև պաուամեն– mniit 1640-ից եղել է օպոզիցիայի գործիչ– ներից: Թագավորի դեմ 1-ին քաղաքա– ցիական պատերազմի (1642–46) ժամա– նակ գլխավորել է կամավոր հեծյալների գունդը; Լինելով դեմոկրասաւկան բանա– կի կողմնակից՝ Կ. հավաքագրել է գյուղա– ցիական հեծելազոր (երկաթյա կարգա– պահության համար կոչվել է «երկաթա– կող»), որը դարձավ վերակազմված պառ– լամենտական բանակի կորիզը: Հաղթե– լով թագավորական բանակին (2-րդ քա– ղաքացիական պատերազմում ևս)՝ Կ. ղեկավարեց ֆեոդալական ռեակցիայի դեմ պայքարը, «մաքրեց» պառլամենտը բա– ցահայտ միապետականներից, համաձայ– նեց թագավորի մահապատժին և Անգլիան հանրապետություն հռչակելուն (1649): Միաժամանակ Կ. (որը, Ֆ. էնգելսի բնու– թագրմամբ, համատեղում էր Ռոբեսպիե– րին և Նապոլեոնին) դաժան հաշվեհար– դար տեսավ դեմոկրատական ուղղու– թյունների ներկայացուցիչների՝ չեվեւ– չերների ու ղիգերների հետ, ճնշեց ազգա– յին–ազատագրական ապստամբությունը Իռլանդիայում (1649–52): 1653-ին ցրե– լով Երկարատև պառլամենտի «մնացուկ– ները»՝ Կ. իրեն հռչակեց լորդ–պրոտեկ– տոր և հաստատեց միանձնյա դիկտատու– րա: Կ. պայքարել է Անգլիայի առևտրա–