անկախության համար մղվող պատերազ– մի ազդեցության աակ, քարոզել են լուսա– վորական գաղափարներ: XVII – XVIII դդ. զարգացել է նաև կրեոլական և նեգրական պոեզիան: XIX դ. սկզբին գրականության մեշ կարեոր դեր է խաղացել հեղափոխա– կան լուսավորիչ Ֆ. Վարելա–ի–Մորալեսը (1788–1853): Ի*. Մ. էրեդիայի (1803– 1839) քնարերգության մեջ հայրենասի– րական կլասիցիզմը զուգակցվել է ռոման– տիզմի հետ, որի ձևավորմանը նպաստել է Դ. Դելմոնտե–ի–Ապոնտեի (1804–53) գործունեությունը: Նրա խմբակում միա– վորվել են Գ. դե Լա Կ. Վալդեսը (1809– 1844), Խ, Ֆ. Մանսանոն (1797–1854 կամ 1857), Խ. 1Ս. Միլանեսը (1814–63) և ուրիշներ: Մինչև XIX դ. վերջը իշխել է ռոմանտիզմը: Նրա խորքում ծնունդ է առել կենցաղագրական գրականությունը (Մ. Վիլյավերդե, 1812–94), որով սկզբնա– վորվել է ռեալիզմը (Ռ. Մեսա, 1861 – 1911, Ն. էրեդիա, 1852–1901): XIX դ. կեսե– րին խ. դել Կասալի (1863–93) հոռետե– սական բանաստեղծությունները սկիզբ դրեցին մոդեռնիզմին: Հակաիսպանական պատերազմի (1895–98) ազդեցության տակ երևան եկավ քաղաքացիական քնա– րերգությունը (Բ. Բիռնե, 1861 – 1936, Ֆ. Ի». Պիչարդո, 1873–1941, Խ. Մ. Պովեդա, 1888–1926 և ուրիշներ): 1920-ական թթ., դասակարգային պայքարի լարված պայ– մաններում բանաստեղծներ Ա. Ակոս– տան (ծն. 1886), Ֆ. Պիչարդո Մոյան (1892–1957) հանդես եկան ԱՄՆ–ի իմպե– րիալիստական ճնշման դեմ: Մոցիալական մոտիվները բնորոշ են Ռ. Պեդրոսոյի (ծն. 1896), Մ. Նավարրո Լունայի (1894– 1966), Ա. Ի. Աուխիերի (ծն. 1910), Պ. դե լա Տորիենցե Բրաուի (1901–36), Լ. Ֆ. Ռոդրիգեսի (1888–1947), Լ. Մարերոյի (ծն. 1911) և ուրիշների համար: 1930-ական թթ. քնարական բանաստեղծություններով հանդես եկան է. Ֆլորիտը (ծն. 1903) և իյ. Բուեսան (ծն. 1910): 1920-ական թթ, վերջերին K Մ. Տալիետը (ծն. 1893) և Ռ. Գիրաոն (1908–49) սկզբնավորեցին աֆրիկա–կուբայական պոեզիան, որի հետ կապված է նաև Կուբայի խոշորագույն բա– նաստեղծ Ն. Գիլիենի (ծն. 1902) վաղ շըր– ջանի ստեղծագործությունը: ժամանակա– կից լատինա–ամերիկյան գրականության պատմության մեջ նշանակալից տեղ են գրավում Ա. Կարպենտիերի ստեղծագոր– ծությունները: Հեղափոխության հաղթանակը (1959) լայն հնարավորություններ ստեղծեց ժո– ղովրդական գրականության զարգացման համար: Գրողների մեծ մասը միավորվեց գրողների և նկարիչների միության (1961) մեշ: Զգալի ԷՆ. Գիլիենի, Ֆ. Խամիսի (ծն. 1939), Ռ. Ֆեռնանդես Ռետամարայի (ծն. 1930), Ա. Ալվարես Բարագանիոյի (1932– 1962), է. Դիեգոյի (ծն. 1920) մասնակցու– թյունը ստեղծագործական ուժերի համա– խըմբման և նոր, սոցիալիստական արվես– տի ստեղծման գործում: Կ–ի ապրած սոցիալական ցնցումները և նոր կյան– քի կառուցումն են պատկերում խ. Պուիգ Մոլերի (ծն. 1916), Մ. Կոֆինիոյի, խ. Տրա– վիեսոյի, Մ. Կինոնեսի, է. Միրուլեսի ստեղծագործությունները: Դրամաներով հանդես են գալիս Վ. Պինիերան, R Տրիա– նան և ուրիշներ: XIII. ճարտարապետությունը Կ–ի հնդկացիները կառուցել են հիմնա– կմախքային հյուղեր («բոիո»), մթերքների համար ցցաշեն հարթակներ («բարբա– կոա»): XVI դ. կազմավորվել են Հավա– նա, Մանտյագո դե Կուբա, Տրինիդադ և այլ քաղաքներ՝ հզոր ամրություններով, փողոցների ուղղանկյուն ցանցով, կենտ– րոնական հրապարակում՝ եկեղեցով և ռատուշայով: Իսպանական և մեքսիկա– կան բարոկկոյի ազդեցությամբ ստեղծվել են քարե բնակելի տան (1–2-հարկանի, ներքին բակով, սպիտակեցված և գունա– զարդված պատերով, պատշգամբներին պատուհանների փայտե վանդակորմե– րով) և եկեղեցու (միանավ, ուղղանկյուն աշտարակով, թաղածածկ կամ «արտեսո– նադո» առաստաղով) տիպերը: XVIII դ. կառույցների բարոկկո կամ կլասիցիզմի ոճով մշակված ճակատները զարդարվել են սյուներով, կամարներով, գունավոր վիտ– րաժներով: XVIII դ. վերջին, XIX դ. սկըզ– բին ստեղծվել են Հավանա, Տրինիդադ քաղաքների գլխավոր հրապարակների ճարտ. անսամբլները: XX դ. սկզբից Հա– վանայում կառուցվել են բազմահարկ, էկլեկտիկ և «մոդեռն», իսկ 1920–30-ական թթ. եվրոպական և ամերիկյան ժամանա– կակից ճարտ. (ճարտ. է. Ռոդրիգես Կաս– տելս) ոճերով շենքեր: 1940–50-ական թթ. կառուցվել են ֆունկցիոնալիզմի ոճով շենքեր (ճարտ. Ա. Կինտանա, Ա. Ռոդրի– գես Պիչարդո, Ա. Կապաբլանկա): 1959-ի հեղափոխությունից հետո շինարարությու– նը լայն թափ է ստացել, կառուցվել են բարեկարգ միկրոշրջաններ՝ 1–2 մինչև 11 – 12-հարկանի երկաթբետոնե բնակելի տներով, դպրոցներով, մանկապարտեզ– ներով, մշակույթի կենտրոններով, մար– զահրապարակներով: Հավանայում ըս– տեղծվել է Հավանա դել էստե բնակելի խոշոր զանգվածը, Սանաա–Կլարայում, Մանտյագո դե Կուբայում, Կամագուեյում՝ բնակելի շրշաններ: Կառուցվել են արդյու– նաբերական, հասարակական, հիվանդա– նոցային, ուսումնական շենքեր, սպորտա– յին, գյուղատնտ. կոոպերատիվների («Կա– միլիո Միենֆուեգոս», «Լոս Պինոս» ևն) համալիրներ, հանգստի գոտիներ: 1960– 1970-ական թթ. սահմանագծում ճարտա– րապետության մեջ (ճարտ. Ռ. Մ. Ֆրանկո, Ֆ. Մալինաս, Ռ, Պոռո) աճել է քաղաքա– յին շինարարության ինդուստրացումն ու տիպայնացումը, լայնորեն կիրառվում են հավաքովի երկաթբետոնե կոնստրուկ– ցիաներ: Գործարանային թողարկման խոշորապանել տների տիպերն ստեղծ– վում են ըստ Կ–ի քաղաքների կլիմայա– կան և ճարտարապետական յուրահատ– կությունների: XIV. Կերպարվեստը Հնդկացիների հին արվեստի հուշար– ձաններից են քարանձավային որմնա– նկարները, խեցեղեն անոթներն ու արձա– նիկները, քարե ու փայտե կուռքերը («սեմի»): XVIII –XIX դդ. սահմանագծում իսպանականի ազդեցությամբ ձևավորվել է կուբայական փորագրությունը (Ֆ. K Բաես) և գեղանկարչությունը (Խ. Ն. դե լա էսկալերայի կրոնական պատկերները, Վ. էսկոբարի ռեալիստական դիմանկար– ները, 1818-ին Հավանայում կազմակերպ– ված Ման Ալեխանդրո գեղարվեստի ակա– դեմիայի հիմնադիր Խ. Բ. Վերմայի կլա– սիցիստական պատմական նկարները): XIX դ. 1-ին կեսին հանդես են եկել «կեն– ցաղագիրները» («կոստումբրիստները»)՝ ժող. կյանքի բնորոշ պատկերների հեղի– նակներ Վ. Պ. դե Լանդալուսեն, Ֆ. Միահ– լեն, բնանկարիչներ Հ. Գառներայը և է. Լապլանտեն: XIX դ. 2-րդ կեսին գերիշ– խել են ակադեմիական և ռոմանտիկական ավանդույթները՝ բնանկարչության մեշ (Ֆ. Միսներոս, Վ. Մանս Կարտա) և պատ– մական երփնագրերում (Մ. Մելերո): Իս– պանական լծից երկրի ազատագրումից հետո զարգացել են հայրենասիրական պատմանկարչությունն ու մարտանկար– չությունը (Ա. Մենոկալ), ռեալիստական ժանրային գեղանկարչությունը (Լ. Ռո– մանյաչ, Ռ. Լոյ) և քանդակագործությու– նը (Խ. Ի*. Միկրե, Թ. Ռամոս Բլանկո, է. Բետանկուր): 1920-ական թթ. նշանա– վոր գեղանկարիչներ Վ. Մանուելը, Ա. Գատտորնոն, է. Ավելան, Ի*. Արչեն, Կ. էնրիկեսը, Ֆ. Պոնսե դե Լեոնը կրել են ֆովիզմի, նեոկլասիցիզմի կամ պրիմի– տիվիզմի ազդեցությունը: 1930-ական թթ. կեսերին Ա. Պելաեսը, Մարիանոն (Մա– րիանո Ռոդրիգես), Ռ. Պորտոկառերոն, Մ. Կառենիոն, Կ. Բերմուդեսը խճանկար– ներում, որմնանկարներում և հաստոցա– յին երփնագրերում, Դ. Ռավենետը՝ քան– դակներում կիրառել են և՛ ազգային ավան– դույթները, և՝ մեքսիկական ու եվրոպա– կան մոնումենտալ արվեստի փորձը: 1940–50-ական թթ. տարածում է գտել աբստրակցիոնիզմը (Վ. Լամ): 1959-ից հետո հաջողությամբ զարգանում է Կ–ի հեղափոխական գրաֆիկան (Կ. Գոնսա– լեսի, Ռ. Կինտանայի, Ա. Պոսսեի, Մարիա– նոյի, Պորտոկառերոյի պլակատներն ու էստամպները): Հեղափոխության թեմանե– րով գործեր են ստեղծել նաև գեղանկա– րիչներ Մ. Կաբրերա Մորենոն, Օ. Ցանեսը, Ա. Բենիտեսը: Արվեստագետներն ընդ– գրկված են Կուբայի գրողների և նկարիչ– ների միության (հիմն. 1961-ին) մեջ: XV. Երաժշտությունը Կուբայական ժող. երաժշտությունը ձևավորվել է եվրոպական, առաջին հեր– թին՝ իսպանական ու աֆրիկական երա– ժըշտության հիման վրա (հնդկացիների երաժշտությունը չի պահպանվել): Այդ երաժշտական մշակույթների երկարատև փոխազդեցությամբ ստեղծվել է աֆրիկա– կուբայական երաժշտությունը, որտեղ իս– պանական երաժշտության ռիթմերը և մե– ղեդիները միաձուլվել են նեգրերի կա– տարողական արվեստի հնագույն ավան– դույթներին: Աֆրիկա–կուբայական երա– ժըշտության հնագույն երգային–պարային ձևերն են սոնը, գուարաչան, կոնգան, ավելի ուշ՝ դանսոնը, ռումբան: Տարած– ված է նաև կրեոլյան (գյուղացիների մի– ջավայրում, հիմնական ձևերը՝ պունտո, գուախիրա, կրիոլիյա) և նեգրական երա– ժըշտությունը: XYI –XVIII դդ. պրոֆեսիո– նալ երաժշտ. մշակույթի զարգացման կենտրոններն էին եկեղեցական երգեցո– ղության դպրոցները: Եկեղեցական երա– ժըշտությունը ծաղկել է XVIII դ. 2-րդ կե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/708
Արտաքին տեսք