Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/711

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նոդարի, Շափսուղի ջրամբարներ): Դըլ– խավոր վտակներն են Մեծ և Փոքր Զելեն– չուկները, Ուրուպը, Լաբան, Բելայան, Փշիշը: Նավարկելի է գետաբերանից մինչե Կրասնոդար քաղաքը: Կ–ի ափին են Կա– րաչաեսկ, Չերկեսկ, Նևինոմիսկ, Արմա– վիր, Նովոկուբանսկ, Կրոպոտկին, Ուստ Լաբինսկ, Կրասնոդար, Տեմրյուկ քաղաք– ները:

ԿՈՒԲԱՆ–ՄԵՐՁԱձՈՎՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Մերձկուբանյան դաշտա– վայր, հարթավայր Արեմտյան Նախա– կովկասում, Կուբանի ստորին հոսանքից հյուսիս: Արմ–ում ողողվում է Ազովի ծո– վով, հս–ից սահմանափակվում Դոն և Մանիչ գետերի ցածրություններով, արլ–ից՝ Ստավրոպոլյան բարձրությու– նով: Կազմված է մեզոզոյան նստված– քային ապարներից, ծածկված լյոսային ավազակապերով և կավերով: Հս–արմ–ում կա գազի հանքավայր: Կլիման չափավոր ցամաքային է՝ տարեկան 400–600 մմ տեղումներով: Սևահողային տափաստան– ները մեծ մասամբ հերկված են: Կ–Մ. դ. Հյուսիսային Կովկասի հացահատիկա– յին կարևոր շրջանն է:

ԿՈՒԲԱՆ–ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, սովետական հան– րապետություն, գոյատևել է 1918-ի մա– յիսի 30-ից հուլիսի 6-ը: Ստեղծվել է Կու– բանի և Սեծովյան Սովետական Հանրապե– տություններից՝ ինտերվենտների և սպի– տակգվարդիականների դեմ մղվող պայ– քարում ուժերը միավորելու նպատակով: Մարտին Տուապսեում Սևծովյան նահան– գի, իսկ ապրիլին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար) Կուբանի մարզի սո– վետների համագումարներում հռչակվե– ցին Սեծովյան և Կուբանի Սովետական Հանրապետությունները, որոնք մտան

ՌՍՖՍՀ–ի կազմի մեջ: Մայիսի 27–30-ին, Եկատերինոդէսրում, Կուբանի և Սևծովյան սովետների 3-րդ արտակարգ համագու– մարը որոշեց միավորել երկու հանրա– պետությունները: Ընտրվեց Կենտգործ– կոմ, որն ստեղծեց Կ–Ս. Ս. Հ–յան ժողկոմ– սովետ՝ 6ա. Պոլույանի նախագահու– թյամբ: Հունիսի 23-ից, Դենիկինի զորքերի դեպի Կուբան առաջխաղացի պայմաննե– րում Հս. Կովկասի սովետների I համա– գումարը Եկատերինոդարում (հուլիսի 5– 7), լսելով Ռուսաստանի հվ–ի արտակարգ կոմիսար Դ. Օրջոնիկիձեի զեկուցումը, որոշեց Կուբան–Սևծովյան, Թերեքի և Ստավրոպոլի Սովետական Հանրապե– տությունները միավորել Հյուսիս–Կով– կ աս յան Սովեաական Հանրապետության մեջ, ՌՍՖՍՀ–ի կազմում:

ԿՈՒԲԱՆՍԿ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնողարի երկրամասի Մեծ Սոչիի Լա– զարևսկի շրջանի հարավ–արևելքում: Սո– վետական տնտեսությունն զբաղվում Է թեյի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո: Հիմ– նադրել են Սամսունի շրջանից եկած հա– յերը, 1882-ին:

ԿՈՒԲԱՆՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Ափշերոնսկի շըր– ջանում, Փշեխա գետի ձախ ափին, շրջ– կենտրոնից 20 կմ հյուսիս: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր: Կոլտնտեսությունը զբաղ– վում է հացահատիկի, ծխախոտի մշակու– թյամբ, այգեգործությամբ, բանջարաբու– ծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, ման– կապարտեզ, մանկամսուր, մանկաբար– ձական հիվանդանոց, բուժկայան, կապի բաժանմունք: Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից, 1870-ին:

ԿՈՒԲԱՆՍԿԻ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնո– դարի երկրամասի Բելորեչենսկի շրջա– նում, Փշեխա գետի աջ ափին, շրջկենտրո– նից 32 կմ հարավ–արևմուտք: Բնակչու– թյունը՝ ռուսներ, հայեր, հույներ: Սովե– տական տնտեսությունն զբաղվում է այ– գեգործությամբ, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահու– թյամբ: Ունի ութամյա դպրոց, բուժկայան, կենցաղսպասարկման կոմբինատ, կապի բաժանմունք: Հիմնադրվել է 1870-ին: Հայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից, 1885-ին:

ԿՈՒԲԱՉԻՎԻՑԻ, գյուղ Ուկրաինական ՍՍՀ խմելնիցկի մարզի Կամենեց–Պո– դոլսկի շրջանում: 1945-ից միացվել Է Սմոտրիչ գյուղին: XYI դ. Կ–ում եղել Է հայկ. գաղութ: Հայերն զբաղվել են երկրագործությամբ, արհեստներով ու սանտրով, ունեցել փոքրիկ եկեղեցի: Լե– հաստանի թագավոր Ստեֆան Բատորին 1576-ին գրավոր կարգադրել է Կամենեց– Պոդոլսկի ստարոստա Ն. Բժեցկուն՝ չը– խառնվել Կ–ի հայերի եկեղեցական գործե– րին և թույլ տալ նրանց նորոգելու իրենց քանդված եկեղեցին: Այն նորից ավերվել է հավանաբար թաթարների կամ թուր– քերի արշավանքի ժամանակ, իսկ հայերը գաղթել են Կամենեց–Պոդոլսկ: Վ. Գրիգորյան Վ. Ն. Կուբաաւվ

ԿՈՒԲԱՍՈՎ վալերի Նիկոլաևիչ (ծն. 7.1. 1935, ք. Վյազնիկի, Վլադիմիրի մար– զում), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու: Սո– վետական Միության կրկնակի հերոս (1969, 1975), տեխ. գիտ. թեկնածու (1968): ՍՄԿԿ անդամ 1968-ից: Ավարտել է Մոսկ– վայի ավիացիոն ինստ–ը (1958): ԱՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1966-ից: 1969-ի հոկտ. 11–16-ը, Գ. Մ. Շոնինի հետ, որպես բորտ–ինժեներ, թռիչք է կա– տարել «Սոյուզ–6» տիեզերանավով: Առա– ջինն է իրականացրել տիեզերքում եռա– կցման աշխատանքների վւորձը: Մաս– նակցել է «Սոյուզ–7» (մեկօրյա), «Սոյուզ–7» և «Սոյուզ–8» (երեքօրյա) խմբային թռիչք– ներին, Երկրի շուրջը կատարել 80 պտույտ: 1975-ի հուլիսի 15–21-ը, Ա. Ա. Լեոնովի հետ, որպես բորտ–ինժեներ, մասնակ– ցել է «Սոյուզ–Ապոլլոն» ծրագրով իրա– կանացվող առաջին սովետա–ամերիկյան գիտափորձին: Պարգևատրվել է Լենինի շքանշանով և մեդալներով:

ԿՈՒԲԱՅԻՆԵՐ (ինքնանվանումը՝ կ ու– բ ա ն ո, հոգնակին՝ կ ու բ ա ն ո ս), ազգ, Կուբայի Հանրապետության հիմ– նական բնակչությունը (9,7 մլն, 1977): խոսում են իսպաներեն՝ տեղական առանձ– նահատկություններով: Հավատացյալնե– րը կաթոլիկներ են կամ բողոքականներ և աֆրիկա–քրիստոնեական սինկրետիկ պաշտամունքների հետևորդներ են: Մար– դաբանական կազմով միատարր չեն, կան եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաների ներ– կայացուցիչներ, ինչպես և խառնածիններ: Կ. հիմնականում իսպանացիների և նեգ– րերի խառնուրդ են: Սկզբում Կ–ի կազմա– վորմանը մասնակցել են նաև հնդկացի բնիկները, որոնց, սակայն, XVI դ. կեսին ոչնչացրին իսպանացի գաղութարարնե– րը: Կ–ի ազգային համախմբման համար կարևոր նշանակություն ունեցան 1868– 1898-ի ազգային–ազատագրական 30-ամյա պատերազմը, 1933-ի հեղափոխությունը և 1959-ի ժողովրդական հեղափոխությու– նը, որը վերաճեց սոցիալիստականի: Կ. ձևավորվում են որպես սոցիալիստական ազգ: Պատմության, տնտեսության և մշա– կույթի մասին տես Կուբա հոդվածում:

ԿՈՒԲԵԼԻԿ (Kubelik) Ցան (5.7.1880, Միխ– լե, Պրագայի մոտ –5.12.1940, Պրագա), չեխ ջութակահար, կոմպոզիտոր: 1898-ին ավարտել է Պրագայի կոնսերվատորիա– յի ջութակի դասարանը (դասատու՝ Օ. Շև– չիկ): 1898–1938-ին ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում (Ռու– սաստանում առաջին անգամ՝ 1901-ին, ՍՍՀՄ–ում՝ 1927-ին): ճանաչվել է վիր– տուոզ, հատկապես Ն. Պագանինիի երկերի կատարմամբ: Գրել է սիմֆոնիա, ջութակի ստեղծագործություններ (այդ թվում՝ 6 կոնցերտ) են: 1947-ին և 1949-ին Պրագայում անց են կացվել ջութակահար– ների Կ–ի անվ. միջազգային մրցույթներ:

ԿՈՒԲԵՐՏԱՎԻՉՅՈհՍ Պյատրաս (22.6. 1897, գ. վարտու -«-14.2.1964, Վիլնյուս), լիտվացի սովետական դերասան և ռեժի– սոր: Լիտվական ՍՍՀ ժող. արտիստ (1959): Լիտվական պրոֆեսիոնալ թատ– րոնի հիմնադիր: 1919-ից աշխատել Է Կաունասի դրամատիկական թատրոնում: Դերերից են՝ Շարունաս (Կրեվե–Միցկյա– վիչյուսի «Շարունաս»), Չեբուտիկին (Չեխովի «Երեք քույր»), Դլոստեր (Շեքս– պիրի «Արքա Լիր»): Բեմադրել է Բալտու– շիսի «Երգում են աքաղաղները», Բլաու– մանիսի «Անառակ որդին» և այլ պիեսներ: ԿՈհԲԻձՍ" (ֆրանս. cubisme, <cube – խորանարդ), մոդեռնիստական ուղղու– թյուն XX դարի առաջին քառորդի կեր– պարվեստում, որը առաջին պլան մղելով հարթությսքէւ վրա ծավալաձևերի կառուց– ման սկզբունքը՝ նվազագույնի հասցրեց արվեստի պատկերային–ճանաչողական ֆունկցիան: «Կուբիստներ» արտահայ– տությունը 1908-ին և 1909-ին կիրառել Է ֆրանս. քննադատ Լ. Վոսելը, որպես առարկայական աշխարհը երկրաչափա– կան մարմինների կամ ֆիգուրների կոմբինացիաների տեսքով պատկերող մի խումբ նկարիչների ծաղրական մականուն: Սկզբնական շրջանում «Կ.» տերմինը նշանակել է ձևական փոր– ձարարություն, որին 1907–14-ին դիմել է ֆրանսիացի նկարիչների մի խումբ՝