կամ մետաղ էր բերում, ապա՝ սովի Ա հիվանդության կամ պատերազմի տարի են): Հնագույն Հ–ի որոշ տարրեր շարու– նակում են գոյատևել: Տես նաև Պաշաա– ւէունք: Գբկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հին հավատք կամ հե– թանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Մ ա– տ ի կ յ ա ն Հ., Արալեզները հայ գրականու– թյան մեջ, «ՀԱ», 1923, N° 11 – 12: Ա ա մ ու ե– լյան Ի>., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 1, Ե., 1931: Ա բ և ղ յ ա ն Մ., «Վիշապներ» կոչված կոթողներն իբրև Աստղիկ–Դերկետո դիցուհու արձաններ, Ե., 1941: Մելիք– Օհանշանյան Կ., Միթրա–Միհրը «Սաս– նա ծոերի» մեջ, տես «Գրական–բանասիրական հետազոտումներ», ժող. 1, Ե., 1946: Ա դ ո ն ց Ն., Հին հայոց աշխարհայացքը, տես նրա՝ «Պատմական ուսումնասիրություն– ներ», Փարիզ, 1948: Մնացականյան Հ., Արևապաշտության հետքերը Հայաստանում, «Աշխատություններ Հայաստանի պետական պատմական թանգարանի», 1948, հ. 1: Ղ ա– փ ա ն ց յ ա ն Գ., Արա Գեղեցկի պաշտա– մունքը, Ե., 1944: Աարդարյան Ա., Նախ– նադարյան հասարակությունը Հայաստանում, ե., 1967: Ավդալբեգյան Թ., Միհրը հայոց մեջ, տես նրա՝ «Հայագիտական հե– տազոտություններ», Ե., 1969: Իսրայել– յան Հ. Ռ., Պաշտամունքն ու հավատալիք– ները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Ե., 1973: KanaHijflH T., XerTCKHe 6օա y apMflH. B CBA3H C XeTTCKHM BJIHHHHCM Ha apMHH h reHe3HcoM apM«HCKoro naHTeoHa Boo6me, E., 1940. Վ. Աչեքսանյան
ՀԱՎԱՏԱՐՄԱԳԻՐ, պաշտոնական փաս– տաթուղթ, որով հավաստվում է դիվանա– գիտական ներկայացուցչի լիազորությու– նը մեկնած երկրում: Հ. ստորագրում և հանձնում է պետության գլուխը (ՍՍՀՄ–ում՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյան նախագահը) և սովորաբար ամրա– պնդվում է արտաքին գործերի մինիստրի ստորագրությամբ: Հ. տրվում է դեսպան– ներին ու դեսպանորդներին: Գործերի հավատարմատարներին արտաքին գոր– ծերի մինիստրը հանձնում է հավատարմա– տըվական նամակ: Հ–ում նշվում է ուղար– կողի և ստացողի անունն ու տիտղոսը, մեկնողի անոկնն ու աստիճանը, հավա– տարմագրվածին հավատ ընծայելու խընդ– րանքը: Հավատարմագրվածը տվյալ պե– տություն մեկնելուց հետո առաջին աու– դիենցիայի (ունկնդրման) ժամանակ Հ. հանձնում է պետության գլխին, որի հաս– տատված պատճենը առաքվում է արտա– քին գործերի մինիստրին: Հ–ի ընդունու– մից հետո դիվանագիտական ներկայա– ցուցիչը իր գործունեությունն իրականաց– նում է առանց լրացուցիչ լիազորություն– ների, սակայն նրան արգելվում է կնքել միջազգային համաձայնագրեր: Պետու– թյան գլխի մահվան (որը հանձնել է կամ որի օրոք հանձնվել է Հ.), մեկնած երկ– րում կամ տվյալ ներկայացուցչի երկրում կառավարման ձևի, դիվանագիտական ներկայացուցիչի աստիճանի փոփոխու– թյան դեպքում Հ. ուժը կորցնում է: Ն. Մինասյան.
ՀԱՎԱՏՈ ՀԱՆԳԱՆԱԿ, հավատամք, քրիստոնեական դոգմաների համառոտ շարադրված ամբողջությունը, որի ըն– դունումը եկեղեցին պարտադիր է համա– րում յուրաքանչյուր քրիստոնյայի հա– մար: Ըստ եկեղեցական ավանդության Հ. հ. կազմել են առաքյալները: Իրակա– նում այն կազմվել և ընդունվել է Նիկիայի տիեզերական ժողովում՝ 325-ին (Նիկիա– կան Հ. հ. սկսվում է «Հավատամք ի մի աստված» նախադասությամբ: Այս պատ– ճառով կոչվում է նաև «հավատամք»): Հետագայում Հ. հ. բազմիցս լրացվել ու փոփոխվել է: Այդպիսի մի լրացում, ըստ որի սուրբ հոգին բխում է նաև որդի–աստ– ծուց (և ոչ միայն հայր–աստծուց), դար– ձել է կաթոլիկ և ուղղափառ եկեղեցի– ների բաժանման առիթներից մեկը (ուղ– ղափառությունն այդ լրացումը չի ընդու– նում): Փոխաբերական իմաստով Հ. հ. և հատկապես «հավատամք» ասելով՝ հաս– կանում են քաղ. կամ այլ համոզմունքների ամբողջությունը կամ հիմնարար համոզ– մունքը: Վ. բաղդասաբյան
ՀԱՎԱՏՈՐԻԿ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գա– վառում: 1909-ին ուներ 65 տուն հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Ուներ եկեղեցի և վարժարան: Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՀԱՎԱՐԱՆՅ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի խիզանի գավառի Մամռտանքի գավառակում: 1909-ին ուներ 6 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկրնե– րում:
ՀԱՎԱՐԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում: 1909-ին ուներ 15 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Սակա– վաթիվ փրկվածներ տարագրվել են տար– բեր երկրներ:
ՀԱՎԱՐԻՔԻ ԲԱՐԲԱՌ, տես Արեշ–Հավա– րիքի բարբառ:
ՀԱՎԱՔԱԾՈՒ, կոլեկցիա (լատ. col- lectio – հավաքում, հավաքածու), միա– տեսակ կամ թեմատիկ ընդհանրությամբ համախմբված առարկաների համակարգ– ված ժողովածու, որն ունի գիտական, պատմական կամ գեղարվեստական ար– ժեք: Հ–ի հիմք կարող են հանդիսանալ տարաբնույթ առարկաները, նյութական և հոգևոր մշակույթի հուշարձանները (ձե– ռագրեր, գրքեր, դրամներ, դրոշմանիշեր, կերպարվեստի ստեղծագործություններ ևն), հանքանյութերը, բույսերը, միջատ– ները ևն: Հ–ներ ստեղծվել են հնուց: Սա– կայն Հ. որպես մարդկային գործունեու– թյան հատուկ բնագավառ սկզբնավորվել և զարգացել է Վերածննդի դարաշրջանում: Մեդիչիների ընտանիքի Հ–ում (Ֆլորեն– ցիա), ի թիվս արվեստի ստեղծագործու– թյունների, կային նաև հանքաքարերի հազ– վագյուտ նմուշներ: Եզակի իրերի Հ–ներ են ունեցել Լյուդովիկոս XIV-ը, Հուլիոս II և Լևոն X պապերը: XVIII դ. Ռուսաս– տանում համանման Հ. էր Պետրոս 1-ի կունստկամերան, ինչպես նաև մի շարք մասնավոր հավաքածուներ: Բազմակողմա– նի էր Ցո. վ. Գյոթեի Հ. Գերմանիայում: XVIII դ. 2-րդ կեսին մեծ տարածում է գտել գեղարվեստական Հ–ների ստեղծու– մը: XIX դ, վերջին և XX դ. սկզբին նախ ԱՄՆ–ում, իսկ ապա Եվրոպայում Հ. կազ– մելը դարձել է կապիտալ կուտակելու միջոց: Հ. կազմելը նպաստել է դրամագիտու– թյան, զինանշանագիտության (հերալ– դիկա), կնքագիտության, ինչպես նաև հնագիտության և ազգագրության զար– գացմանը: Ձևավորվել են Հ–ների ստեղծ– ման ինքնուրույն ուղղություններ՝ գի– տական, ուսումնական, սիրողական: Գի– տական Հ. ստեղծելիս առաջատար դերը պատկանում է թանգարաններին: Ուսում– նական Հ–ները զարգացնում են հավա– քորդների հետազոտական ունակություն– ները: Ֆիլատելիայի, սիրողական դրամա– գիտության, ֆիլումենիայի (լուցկու պի– տակի Հ.), ֆիլոկարտիայի (գեղարվեստա– կան բացիկի Հ.), ֆիլոֆոնիայի (ձայնա– գրության Հ.), ֆալերիստիկայի (կրծքա– նշանի Հ.) ևն տարածումով սիրողական Հ–ներում կարևոր նշանակություն ստա– ցան թեմատիկ ժողովածուները: Բազմա– թիվ երկրներում գոյություն ունեն հավա– քորդների ընկերություններ, ՍՍՀՄ–ում՝ Ֆիլատելիստների համամիութենական ընկերություն (նաև՝ ՀՍՍՀ–ում) իր տար– բեր (գրքասերների, ֆիլոֆոնիստների) բաժանմունքներով: Հին հայկ. ձեռագրե– րի, հայ միջնադարյան կերպարվեստի մեծ հավաքածուներ ունեն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ., Երուսաղեմի Ս. Հակոբ– յանց վանքի, վենետիկի Մխիթարյան– ների մատենադարանները, Հայաստանի պետական պատկերասրահը: Հանրա– հայտ են Գ. Զամպաքճյանի (Ռումինիա), Հ. Հազարյանի (ԱՄՆ), բժիշկ Ա. Հ. Աբ– րահամյանի (ՍՍՀՄ) և ուրիշների մաս– նավոր հավաքածուները:
ՀԱՎԱՔՈՎԻ ԴՈՂԵՐ է լ և կտրատ ե– ղակայանքի, էլեկտրատեղակայան– քի կոմուտացիոն հանգույց, որտեղ էլեկ– տրաէներգիան բաշխվում է միևնույն լար– ման տարբեր շղթաների միջև: Կիրառվում են, երբ միացված շղթաները շատ են: Կախ– ված աշխատանքի պայմաններից և հուսա– լիության պահանջներից՝ Հ. դ. պատրաս– տում են մեկ կամ մի քանի (2–4) սեկցիա– յի ձևով: Կիրառում են Հ. դ–ի աշխատան– քային և ռեզերվի, իսկ անջատիչների վե– րանորոգման ժամանակ՝ շրջանցիկ հա– մակարգեր: Մինչև 35 կվ լարման բաշխիչ հարմարանքների Հ. դ. պատրաստում են ուղղանկյուն, կլոր կամ տաշտաձև պրո– ֆիլի կոշտ դողերից (ալյումին, պղինձ), տեղադրված հենարանային մեկուսիչնե– րի վրա: 35–70 կվ լարման բաշխիչ հար– մարանքների Հ. դ. մերկ հաղորդալարե– րի տեսք ունեն և կախված են մեկուսիչ– ների ձգման շարանների օգնությամբ:
ՀԱՎԱՔՈՎԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ շի– նարարության մեջ, կոնստրուկ– ցիաներ, որոնք հավաքում (մոնտաժում) են շինհրապարակում լրացուցիչ մշակում (շրջահատում, հարմարեցում ևն) չպա– հանջող պատրաստի տարրերից: Հ. կ–ի տարրերը պատրաստում են տարբեր նյու– թերից (պողպատ, բետոն, երկաթբետոն, փայտ, ասբեստացեմենտ, ալյումինի հա– մաձուլվածքներ, պլաստմասսաներ ևն): Հ. կ–ի օգտագործումը թույլ է տալիս առա–