Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ման պահը: Երաժշտական երկում Հփ գործոններն են դադարը, ռիթմական կան– գառը, ներդաշնակության կադանսը, մե– ղեդիական ալիքի ավարտը, հաճախ՝ տո– նայնության, տեմբրի, ռեգիստրի, ուժա– յին երանգի փոփոխումը: Հ. կապված է նաե նոր նյութի երևան գալու, հնչած նյութը կրկնելու կամ հետագայում նրան վերադառնալու հետ: Կարող է ունենալ տարբեր «խորություն», լինել ավելի կամ պակաս նկատելի և, որպես կանոն, կախ– ված չէ երաժշտական մտքի մետրական (ժամանակային) բաժանումներից: Նոտա– ներում ընդհանրապես չի նշվում, բայց անհրաժեշտ դեպքերում ցույց է տրվում v կամ ’ նշաններով: Հ–ի միջոցով երաժըշ– տական մտքի ստույգ տրոհությունը պատ– կերացնելը կարևոր է երկը ճիշօւ ըմբըռ– նելու և կատարելու համար: ^.անվանու– մը Կոմիտասը գործածել է տ ա կ տ նշա– նակությամբ (տես, օրինակ, նրա «Հոդ– վածներ և ուսումնասիրություններ», 1941, էջ 85): Ռ. Աթայան.

ՀԱՏԱԿ, շենքի (կառույցի) կոնստրուկ– ցիայի տարր, որը կրում է մարդկանց տե– ղաշարժվելուց, բեռների տեղափոխու– մից. ինչպես նաև շենքում գտնվող կա– հույքից և սարքավորումներից փհխանց– վող ներգործությունները: ժամանակա– կից շինարարության մեջ Հ–ի կոնստրուկ– ցիան, որպես կանոն, բազմաշերտ է: Այն կազմված է Հ–ի հիմքից (միջհարկա– յին ծածկեր կամ գրունտ) և ծածկից (Հ–ի վերին շերտը): Հ–ի ծածկը կարող է լինել միաձույլ կամ հոծ (ցեմենտե, ասֆալտ– բետոնե ևն), թերթային և գլանափաթե– թային նյութերից (լինոլեում, սինթետիկ խավոտ ծածկեր են), հատային նյութերից (մանրահատակ, խեցե սալիկներ ևն):

ՀԱՏԱԿԱԳԻԾ, հատակաձև, կառույ– ցի հորիզոնական կտրվածքի օրտոգոնալ պրոյեկցիայի գրա– ֆիկական պատկերը որոշակի մասշտա– բով: Ըստ հորիզոնական կտրվածքի մա– կարդակի կազմվում են առաջին, երկրորդ, նկուղային և այլ հարկերի Հ–եր: Ելնելով կիրառման նպատակից, Հ–ի վրա կարող են նշվել որմերը, հենքերը և այլ կառուց– վածքային տարրերը, կահույքի դասավո– րությունը ինտերիերում, արտադրական պրոցեսների տեխնոլոգիական սխեմա– ները, ջեռուցման համակարգերի և այլ սխեմաները: Ի տարբերություն սովորա– կան Հ–ի, գլխավոր Հ. գետնի մակե– րեսի մակարդակով պատկերում է կառույ– ցի տեղադրումը կամ անսամբլային համա– դրումը այլ շինությունների հետ տվյալ տեղամասում: Այս դեպքում նշվում են մատույցները, կանաչապատումը, ճանա– պարհները ևն: Նշվող բոլոր օբյեկտները պատկերվում են արտաքին ընդհանուր ուրվագծերով (առանց մանրամասնու– թյունների), որպես տեսք վերևից:

ՀԱՏԱԿԱԽՈՐԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, գրունտը հանելու միջոցով ջրավազան– ների ու ջրահոսքի հուների խորացման և լայնացման աշխատանքներ: Տարբերում են հիմնական և շահագործման Հ. ա.: Հիմնական Հ. ա. կատարվում են հիդրո– տեխնիկական օբյեկտներ կառուցելիս և ջրային ճանապարհների նավագնացային պայմանները լավացնելու համար: Շահա– գործման Հ. ա. կատարվում են ամեն տա– րի՝ հիդրոտեխնիկական կառույցների և նավագնացային ճանապարհների նորմալ շահագործմանը խանգարող ջրաբերուկ– ները հեռացնելու նպատակով: Հ. ա–ի հիմ– նական միջոցներն են հատակախորաց– ման նավերը:

ՀԱՏԱԿՄԱՔՐԻՉ, հատակը մաքրելու, փայլեցնելու, կոկելու մեքենա: Լինում է ձեռքի, մեխանիկական և էլեկտրական: էլեկտրական Հ. բաղկացած է կոլեկտորա– յին արագընթաց էլեկտրաշարժիչից, պատ– յանից, խոզանակաբռնիչներից, իրանի հետ միացված բռնակ–հենաձողից, խոզա– նակների և տափօղակների հավաքածուից: Որոշ Հ–ներ հանդերձված են առաջացող փոշու արտածծման հարմարանքով: Թո– ղարկվում են նաև կահույքի և ավտոմե– քենաների թափքերի հղկման և կոկման հատուկ կցափողերով, ինչպես նաև Փո– շեծծիչի հետ համակցված Հ–ներ:

ՀԱՏԱՊՏՂԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐ, բազ– մամյա, վայրի և մշակովի բույսերի մեծ խումբ, որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղ– ներ: Մշակության մեջ տարածված են ելա– կը, գետնաելակը, հաղարջենին, կոկռո– շենին, հապալասենին, մոշենին, լոռամըր– գին ևն: Վայրի տեսակները կիրառվում են նաև սելեկցիոն նոր սորտեր ստանալու համար: Հատապտուղները պարունակում են օրգ. թթուներ, հանքային աղեր, շա– քարներ, վիտամիններ, բուրավետ նյու– թեր: Օգտագործվում են թարմ և վերա– մշակված վիճակում (կոմպոտ, ժելե, մար– մելադ, աղանդերային գինի, լիկյոր), հրու– շակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրու– թյունում: Հ. կ–ի որոշ տեսակներ կիրառ– վում են բժշկության մեջ: Խոնավասեր են, ջերմության նկատմամբ պահանջկոտ չեն: Բազմանում են վեգետատիվ ճանապար– հով: Բերքատվությունը համեմատաբար բարձր է: ՀՍՍՀ–ում՝ Ատեփանավանի, Կի– րովականի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դի– լիջանի, Շամշադինի, Ղափանի անտառ– ներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու լավագույն տեսակներ:

ՀԱՏԲԵԿԻՉՆԵՐ, ճնճղուկազգիների կար– գի սերինոսազգիների ընտանիքի թռչուն– ների խումբ: Բնորոշ է խոշոր, կոնաձև կտուցը, որը հարմարեցված է ամուր կո– րիզները, սերմերը կոտրելու համար: Հայտնի է 4 սեռ, 9 տեսակ, որից 4-ը հան– դիպում է ՍՍՀՄ–ում, 1-ը՝ ս ո վ ո ր ա– կ ա ն Հ. (Coccothraustes coccothraustes), նաև ՀՍՍՀ–ում: Ապրում են սաղարթավոր անտառներում, այգիներում: Բնադրում են ծառերին, դնում 4–7 ձու: Ձագերին կե– րակրում են միջատներով, սերմերով: Հս. շրջաններում ապրող Հ. չվող են, հվ–ոլմ՝ քոչվոր: Հ–ի մեծ քանակությունը վնաս է հասցնում այգիներին:

ՀԱՏԵՐԻՍ (Sphenodon punctatus), կնճի– թագլուխ սողունների կարգի միակ պահ– պանված ներկայացուցիչը: Արտաքինից նման է խոշոր մողեսի: Ողերը երկգոգա– վոր են: Գանգը ոսկրային է, երկու քուն– քային աղեղներով: Գլուխը մեծ է, վերջա– վորություններն ունեն հինգ մատ: Կոպու– լատիվ օրգան չունեն: Գույնը դեղնակա– նաչավուն է, անփայլ, մարմնի կողքերին և վերջավորությունների վրա կան դեղին բծեր: Ապրում է կրծողների և մրրկահա– վերի բներում: Ակտիվ է հիմնականում գիշերը: Բազմանում է շատ դանդաղ, զու– գավորվում է հունվարին, ձուն (8–15) դնում 10 ամիս հետո: Սեռահասուն է դառ– նում 20 տարեկանում: Սաղմը զարգանում է 12–15 ամսում: Սնվում է տարբեր անող– նաշարավորներով, երբեմն՝ մողեսիկնե– րով, մրրկահավի ձվերով: Տարածված է եղել Նոր Զելանդիայի մի շարք կղզինե– րում,. իսկ այժմ պահպանվում է Պլենտի ծոցի 13 ժայռոտ կղզիներում, որտեղ ըս– տեղծված է հատուկ արգելավայր: Հ. մտցված է միջազգային «Կարմիր գրքի> մեջ:

ՀԱՏԸՆՏԻՐ, ընտիր երկեր, ընտրված էջեր, ընտրանի, գեղարվեստական կամ գիտական առավել կարևոր ու հետաքըր– քըրություն ներկայացնող ստեղծագոր– ծությունների ժողովածու: Կազմվում է գրողի կամ գիտնականի լավագույն երկե– րից, համեմատաբար ամբողջական պատ– կերացում է տալիս հեղինակի անցած ուղոլ և ստեղծագործական նկարագրի մասին (Ե. Չ ա ր և ն ց, «Հատընտիր», 1967, Ն ա– հապետ Քուչակ, «Հարյուր ու մեկ հայրեն», 1975, Վ. Թ և ք և յ ա ն, «Հատ– ընտիր», 1978 ևն): Հ. կարող են լինել նաև խմբակային գրքերը («Մարգարիտներ հայ քնարերգության», հ. 1–2, 1971–74): Դ. գաացարյան

ՀԱՏԻԿԱԶՏԻՉ ՄԵՔԵՆԱ, գյուղատնտեսա– կան բույսերի հատիկները մաքրող և տե– սակավորող մեքենա: Հ. մ–ի աշխատանքը հիմնված է հատիկի չափերի (լայնություն, հաստություն, երկարություն), աերոդի– նամիկական հատկությունների, մակերե– վույթի վիճակի, ձևի, տեսակարար կշռի ևնի տարբերության վրա: Ըստ հաստու– թյան հատիկն առանձնացվում է երկարա– վուն անցքերով, իսկ ըստ լայնության՝ կլոր անցքերով մաղերի միջոցով: Լինում են պարզ և բարդ կառուցվածքի: Բարդերն ունեն մեկից ավելի զտող–տեսակավորող օրգաններ: Կան նաև կայուն և շարժական Հ. մ–ներ: Առաջիններն ամբողջական հա– մալիրներ են, տեղադրվում են գործա– րաններում և ստացիոնար կետերում: Շարժական մեքենաները գործածվում են տնտեսություններում: ՍՍՀՄ–ում արտա– դրվում են ԶԱՎ–40, ՄԶՄ–30, ԶԱՎ–20, ԶԱՈ–-5 ևն մակնիշի Հ. մ.:

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ԲՈՒՅՍԵՐ, բակլազ– գիների (ընդավորների) ընտանիքի բույ– սեր, մշակում են հիմնականում հատիկ (սերմ) ստանալու համար: Բուսաբուծու– թյան մեջ հայտնի է 60-ից ավելի տեսակ: Հատիկն ունի պարենային և կերային նշանակություն: Սերմերը հարուստ են անփոխարինելի ամինաթթուներ (լիզին, ցիստին, տրիպտոֆան, արգինին, հիստի– դին, վալին, մեթիոնին ևն) պարունակող սպիտակուցներով՝ միջին հաշվով 20– 40% (լուպինը՝ 61%), ինչպես նաև ածխա– ջրերով, ճարպերով (հատկապես սոյան, գետնանուշը), վիտամիններով՝ C, B-ի հա– մալիր, նախավիտամին A: Հատիկները կալորիականությամբ գերազանցում են կարտոֆիլին 3,5, իսկ կաղամբին՝ 6 ան– գամ: Հատիկը, կանաչ զանգվածը, քուս– պը, պրոտեինով հարուստ և արժեքավոր