Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյանները անհրաժեշտորեն դրսևորվում են միմյանց նկատմամբ իրերի Տ–յան միջոցով: Ավելին, իրերը և դրանց հատ– կությունները կարոդ են դիտվել որպես Տ–ներ: Այսպես, քաղաքատնտեսությու– նում ապրանքը բնութագրվում է որպես հասարակական հարաբերություն: Ըստ մատերիալիստական փիլիսոփա– յության, իրերի միջև Տ–ները նույնքան իրական են, որքան և այդ իրերը: Տես նաև Հարաբերությունների տրամաբա– նություն : Լ. Աբրահամյան

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տես Համեմատու– թյուն :

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱ–

ՆՈՒԹՅՈՒՆ, 1. Ժամանակակից տրամա– բանության բաժին, ուսումնասիրում է օբյեկտների միջև եղած հարաբերություն– ները: Այդ հարաբերությունները, որ ար– տահայտվում են բնական լեզուների մի– ջոցներով, մաթեմատիկայի և տրամաբա– նության տարբեր բաժիններում ենթարկ– վում են ձևայնացման տարբեր աստիճա– նի: Մաթ. տրամաբանության տեսակե– տից հարաբերությունները ոչ այլ ինչ են, քան բազմատեղանի պրեդիկատ– ներ, այսինքն՝ ո(ո^2) փոփոխականների պրոպոզիցիոնալ ֆունկցիաներ, որոնք փոփոխականների փոխարեն տեղադրվող անուններին համապատասխան, ընդու– նում են ճշմարիտ կամ կեղծ արժեք: Այս տեսակետից մեկտեղանի պրեդիկատնե– րըն արտահայտում են առանձին առար– կաների հատկություն: Բազմությունների տեսության լեզվով երկանդամ (ո–անդամ) հարաբերություն կոչվում է կարգավոր– ված զույգերի (ո–անդամների) բազմու– թյունը: Եթե <xy> կարգավորված զույգը պատկանում է R հարաբերությանը, ապա ասում են, որ x-ը R հարաբերության մեջ է y-ի հետ (R(xy) կամ xRy): Դասերի նմանությամբ հարաբերությունների հա– մար ևս սահմանվում են լրացման, գու– մարման, բազմապատկման ևն գործողու– թյուններ, և այսպիսով ստեղծվում է Տ. տ., որը կոչվում է նաև հարաբերու– թյունների հանրահաշիվ: Այսպիսով, Տ. տ. ըստ էության դասերի հաշվի անալոգն է և պրեդիկատների հաշվի մասնավոր դեպքը, որը մաթ. տրամաբանության առանձին բաժիններում, այդուհանդերձ, ունի ինքնուրույն նշանակություն: 2. Ուղղություն տրամաբանության առարկայի մեկնաբանման մեջ, որը հեն– վում է մտածողության ձևերի յուրահա– տուկ ըմբռնման վրա: Այստեղ դատողու– թյունները մեկնաբանվում են որպես մտքի օբյեկտների միջև հարաբերություն հաս– տատելու միջոց, իսկ մտահանգումը՝ որ– պես այդ հարաբերությունների զուտ ձևա– կան հատկանիշների (սիմետրիկություն, տրանզիտիվություն ևն) վրա հենվող տեր– մինների տեղափոխության արդյունք: Այսպիսով, յուրաքանչյուր հարաբերու– թյանը համապատասխան, ենթադրվում է մտահանգման որոշակի սկզբունք: Ծագե– լով մաթեմատիկայի և տրամաբանության ոլորտում (0. Մորգան, է. Շրյոդեր)՝ Տ. տ. նեոկանտականների մոտ (Շ. Սերյուս, է. Կասիրեր) ընդունում է սուբյեկտիվ իդեալիստական բնույթ, որն արտահայտ– վում է տրամաբանությունը իր սուբստան– ցային հիմքից զրկելու նրանց միտումով: Այդ միտումի տրամաբանական ելակետի և վւիլ. հիմքերի սնանկությունը ակնհայտ է մասնավորապես այն Փաստով, որ ցան– կացած ձևական տրամաբանության հա– մակարգ միշտ ենթադրում է որոշակի առարկայական բնագավառ, որի օբյեկտ– ներին պետք է վերագրվեն նրա դրույթ– ները: Տես նաև Հարաբերություն: Ս. Ավեաիսյան

ՀԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ, բառաբարդության տեսակ, որի դեպքում բարդ բառեր են կազմվում առանձին բառերի հարադըր– մամբ: Տ–ները կարող են լինել անվանա– կան (գիշեր–ցերեկ, կահ–կարասիք, հինգ– վեց) և բայական (բաց թողնել, ծլել–ծաղ– կել, գլուխ բերել): Տայոց լեզուն առանձ– նապես հարուստ է բայական հարադրա– կան բարդություններով, որոնք լինում են. ա. հարադրավոր (եռ գալ, աչքի ընկնել), բ. զուգադրական (բռնել տանել, երգել– պարել) և գ. պատճառական (գրել տալ, զգացնել տալ): Նույն բառերի հարադըր– մամբ կազմվում են կրկնավոր բարդու– թյուններ (արագ–արագ, խումբ–խումբ, հմմտ. նաև՝ բան–ման, մարդ–մուրդ, առոք– փառոք): Տաճախ նույնանիշ, հականիշ և կամ՝ իմաստով հարաբերակից բառերի հարադրությամբ, երբ դրանք կապակց– վում են ու (հազվադեպ՝ և) շաղկապով, կազմվում են բաղհյուսական բարդու– թյուններ (ահ ու դող, բառ ու բան, կեր ու խում, կարգ ու կանոն, սար ու ձոր, ներս ու դուրս): Տարադրությամբ կազմված բար– դությունների բաղադրիչները սովորաբար գործածվում են անջատ և ունենում առան– ձին շեշտ, բայց, իբրև կանոն, միասին մի ընդհանուր բառային նշանակություն են արտահայտում: Ա. Մար գար յան

ՀԱՐԱԼԵձՆԵՐ, Արալեզներ, Ա ռ– լ և զ ք, առասպելական շնակերպ հրեշ– ներ: Տնում հայերը հավատացել են, որ Տ. մահացած քաջերին լիզելով, կենդա– նացրել են: Ըստ ավանդության, Ասորես– տանի Շամիրամ թագուհին Տ–ին է հանձ– նել մարտում զոհված Արա Գեղեցիկի դին՝ վերքերը շարունակ լիզելով կենդա– նացնելու: Այս պատկերացումից ծագել է Տ. («Արային լիզողներ») անունը: Մար– տում զոհված էր (Արա) քաջամարտիկի կենդանացման մասին զրույցը այլ տար– բերակով հաղորդում է նաև Պլատոնը: Փավստոս Բուզանդը գրում է, որ Տայոց քաջ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի (IV դ.) դիակը հարազատները դրել են բարձր աշտարակի վրա՝ հավատալով, որ Տ. կկենդանացնեն նրան: Վանական Վարդապետը Տ. է անվանում նաև Մասիս սարի մեջ իբրև բանտված Տայոց Սրտա– վազդ թագավորի շներին, որոնք «յար լե– զուն զկապանս նորա»: Գրկ. Ալի շան Ղ., Տին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ., 1895: Մ. Կաավաւյան

ՀԱՐԱՒՈՆՔ, գյուղ Արևմտյան Տայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գա– վառում: 1909-ին ուներ 40 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Աղետից փրկվածները բնակու– թյուն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՐԱԿԱՆձԱԳԵԴՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, պ ա– ր օ տ ի տ, հարականջային թքագեղձի բորբոքում: Լինում է ոչ համաճարակային և համաճարակային (տես խոզուկ): Տար– բերում են նաև սուր և քրոնիկական Տ. բ.: Մուր, ոչ համաճարակային Տ. բ., նկատվում է վարակիչ հիվանդություննե– րից (տիֆ, դիզենտերիա) և ծանր վիրա– հատումներից հետո: Առաջանում է նաև տեղական պատճառներից, թքաքարերի, թքածորանների մեջ օտար մարմինների առկայության, թքագեղձի հարակից հյուս– վածքների բորբոքային պրոցեսների, վնասվածքների, բերանաբորբերի դեպ– քերում: Տիվանդությունն սկսվում է գեղձի ցավերով, ուռածությամբ, պնդացմամբ, բերանի չորության զգացումով: Նկատ– վում է ստորին ծնոտի շարժումների սահ– մանափակում, ջերմության բարձրացում՝ 38–39°C: Տնարավոր բարդությունները, թարախակույտի առաջացում, գեղձի մե– ռուկացում, դիմային նյարդի բորբոքում, թքային խուղակներ: Երբեմն հիվանդու– թյան ընթացքը կարող է վերածվել քրո– նիկականի: Բ ու ժ ու մ ը. չգրգռող դիետա, մեծ այտուցների դեպքում 1–2-րդ օրը նշա– նակում են 0,1%-անոց ատրոպինի լու– ծույթ (թքահոսությունը պակասեցնելու նպատակով), ՈԻԲՏ (YBH) թերապիա, կոմպրեսներ գեղձի շրջանում, անտիբիո– տիկների ներարկումներ, 3–4-րդ օրը՝ թքահոսությունն արագացնող միջոցներ (աղաթթվային պիլոկարպին), թարախա– կույտի դեպքում՝ վիրաբուժական միջա– մտություն:

ՀԱՐԱԿԻՐԻ, ս և պ պ ու կ ու (ճապոնե– րեն՝ վւորապատռում), ճապոնիայում, ֆեո– դալիզմի ժամանակաշրջանում և ավելի ուշ, ինքնասպանության ձև: Սամուրայների միջավայրում ընդունված ինքնասպանու– թյան այս ձևը կատարվել է դատավճռով՝ իբրև պատիժ, կամ՝ կամավոր, երբ դիպել են սամուրայի «պատվին»:

ՀԱՐԱԿԻՑ ՆՍՏԵՑՈՒՄ, անլուծելի նյութի՝ կրողի առաջացման ընթացքում լուծելի նյութերի կլանվելը և նստվածքի հետ լուծույթից անջատվելը: Տ. ն. կիրառում են աղերի լուծույթները մաքրելու և լու– ծույթում հետքային քանակներով պարու– նակվող նյութերն անջատելու և խտացնե– լու նպատակով: Առանձին դեպքերում Տ. ն–ման միջոցով կարելի է անջատել և որոշել մինչև 10~10 –10~՜12 գ–իոն/ւ կոն– ցենտրացիայի միկրոխառնուրդները: Տ. ն. հատկապես լավ է ընթանում, եթե կրողը առաջանում է խիստ զարգացած մակերե– վույթ ունեցող նստվածքի ձևով: Տաճախ օգտագործվող կրողներն են՝ Fe(OH)3, Al(OH)3, CdS, HgS, CuS, PbS, BaS04 Ca3(P04)2, (3-նավթոլը, օքսիքինոլինը, կուպֆերոնը ևն: Վ. Թա ռայան

ՀԱՐԱԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ, անաֆորա (հուն, dvaqpopa– վեր հանել), գեղարվեստական խոսքի արտահայտչական միջոց, ոճա– բանական ֆիգուրներից մեկը: Չափածո խոսքում Տ. հարևան տողերի կամ տների սկզբում միևնույն բառերի, արտահայ– տությունների կամ շարահյուսական նույն կառուցվածքի կրկնությունն է: Արձակում այն հանդես է գալիս հարևան նախ ադա–