Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. էրեդիան, Գ. Կեսադան, Ս. Բելալկասարը 1529–46-ին հայտնագործեցին Հյուսիս–Արևմտյան Անդերն ու Լյանոս Օրինոկոն, հետազոաեցին Օրինոկոյի ու Մագդալենայի ձախափնյա խոշոր վտակների հոսանքները: 1541–42-ին Գ. Պիսառոն Նապո գեւոով կտրեց Ամազոնի դաշտավայրը, իսկ Ֆ. Օրելյանան հասավ մինչև ծովափ՝ հատելով մայր ցամաքը: Հ. Ա–ի գիտական առաջին հետազոտություններն սկսվել են XVIII դ. 30–40-ական թթ.: Առաջին գիտնական հետազոտողներից էին 1736–43-ին միջօրեականի աղեղը չափող Շ. Կոնդամինը և Պ. Բուգերը: Գիտական համալիր հետազոտություններ են կատարել Լա Պլատայի ավազանում՝ Ֆ. Ասարան, Օրինոկոյի ավազանում՝ Ա. Հումբոլդտը է. Բոնպլանի հետ: Հ. Ա–ի ճիշտ ուրվագիծը տվել է Ֆ. Կինգի ԱՌ. Ֆիցրոյի արշավախումբը XIX դ. առաջին քառորդում: XIX–XX դդ. հետազոտություններն ակտիվացան Բրազիլական սարահարթում ու Ամազոնի դաշտավայրում (Վ. էշվեգե, է. ժոֆրուա Մենտ–Իլեր, Կ. Մարտիուս և ուրիշներ): Գվիանական սարահարթն ու Օրինոկոյի ավազանն ուսումնասիրել են Ռոբերա և Ռիչարդ Շոմբուրգ եղբայրները, Կ. Ապպուն, ժ. Կրեոն U այլք: Հյուսիսային և Հասարակածային Անդերը հետազոտել և ուսումնասիրել են ժ. Բուսենգոն, Ա. Շտյուբելը, Վ. Ռեյսը և այլք, Հարավային Անդերը՝ Ի. Դոմեյկոն, է. Պիսին, Ռ. Ֆիլիպը և ուրիշներ: Հ. Ա–ում մեծ ծավալի հետազոտություններ են կատարել ռուս գիտնականներն ու ճանապարհորդները (Գ. Լան–գըսդորֆ, Ա. Իոնին, Ն. Ալբով, Գ. Մանիզեր, Ն. Վավիլով):

IV. Բնակչությունը Մարդաբանական U էթնկական կազմը: Հ. Ա–ի այժմյան բնակչության կազմի մեջ մտնում են ամերիկյան (հնդկացիներ), եվրոպեոիդ (եվրոպացի վերաբնակիչների սերունդներ), նեգրոիդ (Աֆրիկայից բերված ստրուկների սերունդներ) ռասաների ներկայացուցիչներ, ինչպես և բազմաթիվ խառը խմբեր (մետիսներ, մոււաւոներ,սամբո)՝. Ռասաների միասերումը Հ. Ա–ի երկրներում ընթանում է արագ, ընդ որում առաջանում են ռասայական նոր տիպեր: Մինչև եվրոպացիների մուտք գործելը (XV դ. վերջ) Հ. Ա–ում բնակվում էին հնդկացի զանազան ցեղեր ու ժողովուրդներ, որոնք խոսում էին կեչուա, արավակյան, չիբչա, տուպի–գուարանի և այլ լեզուներով: Բնակչությունը տեղաբաշխված էր անհավասարաչափ, առավել խիտ բնակեցված էին Կենտրոնական Անդերի բարձրալեռնային հովիտները, նոսր՝ Ամազոնի ավազանի հարթավայրերը: Եվրոպացի նվաճողների (իսպանացիներ, պորտուգալացիներ) հայտնվելու հետ մայր ցամաքի էթնիկական կազմում տեղի ունեցան արմատական փոփոխություններ: Բնաջնջող պատերազմների և շահագործման հետևանքով խիստ կրճատվեց Հ. Ա–ի հնդկացի ժողովուրդների թվաքանակը: Միաժամանակ տեղի էր ունենում իսպան. ու պորտուգալ, գաղութարարների և հնդկացի բնակչության ինտենսիվ միասերում և համապատասխան լեզուներով (իսպան. կամ պորտուգալ.) խոսող խառնածինների տարաբնակեցում: Մտրկական աշխատանքի համար Հ. Ա. բերված (XVI դարից) նեգրերը մեծ մասամբ տարրալուծվեցին տեղի բնակչության մեջ, մեծապես մասնակցելով էթնիկական փոփոխություններին և ազդելով տեղի մշակույթի զարգացման վրա: Ձևավորվեց եվրոպա–նեգրական և նեգրա–հնդկացիական ծագմամբ բազմաքանակ բնակչություն: Գաղութացման շրջանի վերջում (XIX դ. 30–40-ական թթ.) գաղութարարների յուրացրած տարածքի մեծ մասում ձևավորվեցին խառը ռասայական ծագում ունեցող նոր էթնիկական խմբեր, որոնց լեզվական հիմքը եղավ իսպաներենը, իսկ Բրազիլիայում՝ պորտուգալերենը: Հ. Ա–ի երկրների անկախություն ձեռք բերելուց հետո էթնիկական կազմի կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան Արգենտինայում, Բրագիլիայում, ուրուգվայում՝ Իտալիայից, Գերմանիայից և Եվրոպայի այլ երկրներից, Գայանայում և Սուրինամում՝ Ասիայից (գլխավորապես՝ Չինաստանից և Հնդկաստանից) ներգաղթածների հաշվին: Մայր ցամաքի այժմյան բնակչության մեծ մասն ունի հնդկացիական–եվրոպական ծագում, հս–արլ–ում գերակշռում է նեգրա–եվրոպական ծագում ունեցող բնակչությունը: Հ. Ա–ի մի շարք երկրներում պահպանվել են հնդկացիական ժողովուրդների խոշոր խմբեր (կեչուտները՝ Պերուում, Բոլիվիայում և էկվադորում, այմարաները՝ Բոլիվիայում, արաուկանները՝ Չիլիում): Գրեթե բոլոր պետությունների ծայրամասային շրջաններում (Արգենտինայի հս–ում, Բրազիլիայի Ամազոնիայում, Կոլումբիայի հս–արմ–ում ևն) նույնպես պահպանվել են իրենց լեզուներով խոսող հնդկացիների ոչ մեծ ցեղեր ու ժողովուրդներ: Հ. Ա–ի պետությունների ճնշող մեծամասնության պաշտոնական լեզուն իսպաներենն է, Բրազիլիայում՝ պորտուգալերենը, հնդկացիների լեզուներից երկրորդ պաշտոնական լեզու է միայն կեչուան՝ Պերուում: Պարագվայի բնակչության մեծ մասը գործածում է գուարանի հնդկացիական լեզուն՝ այս կամ այն չափով տիրապեւոելով նաև իսպաներենին: Հ. Ա–ի հավատացյալ բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Հնդկացիների շրջանում նշանակալից դեր ունեն մինչքրիստոնեական դավանանքների վերապրուկները, նեգրական որոշ շրջաններում պահպանվել են աֆրիկական պաշտամունքների մնացորդները: V. Քաղաքական բաժանումը Իսպանական և պորտուգալական ծովագնացները Հ. Ա. մուտք գործեցին XV դ. վերջին–XVI դ. սկզբին: 1494-ին, Տորդեսիլյասի պայմանագրով, Հ. Ա. ձևականորեն բաժանվեց Իսպանիայի ու Պորտուլգալիայի միջև: Սահմանազատման գիծ ընդունվեց արմ. երկայնության 46°-ը: Հ. Ա–ի նվաճումը (սկսած XVI դ.) էսվարտվեց XVII դ.: XVIII դ. սկզբին Հ. Ա–ի մեծ մասն ընկավ Իսպանիայի տիրապետության տակ: Պորտուգալիան տիրում Էր ժամանակակից Բրագիլիայի համարյա ամբողջ տարածքին: Հ. Ա–ի հս–արլ. մասը բաժանված էր Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հոլանդիայի միջև: Գաղութացումն ուղեկցվում էր բնիկների դաժան շահագործմամբ, մասսայական ոչնչացմամբ և հանքային հարստությունների գիշատիչ օգտագործմամբ:XIXդ. 1-ին քառորդում իսպան. բոլոր գաղութները նվաճեցին անկախություն: Մտեղծվեցին ինքնուրույն պետություններ՝ Արգենտինա (1816), Բոլիվիա (1825), Վենեսուելա

Քաղաքական բաժանումը
Պետություններ

և երկրներ

Տարածությունը, հզ.կմ2 Բնաչությունը,հզ. մարդ(1977-ի գնահատում) Մայրաքաղաքըկամբարչական
Անկախ պետություններ
Արգենտինա 27766,9 26060 Բուենոս Այրես
Բոլիվիա 1098,6 5950 Լա Պաս(պաշտոնականը Սուքրե)
Բրազիլիա 8512 112240 բրազիլիա
Գայանա 215 830 Ջորջթաուն
Կոլումբիա 1138,9 25050 Բոգոտա
Պարագվայ 406,8 2800 Ասունսիոն
Պերու 1285,2 16360 Լիամա
Սուրինամ 163,3 450 Պարամարիբո
Վենեսուելա 912 12740 Կարակաս
ՈՒրուգվայ 177,5 2810 Մոնտեվիդեո
Չիլի 756,9 10660 Սանտիագո
Էկվադոր 283,6 7560 Կիտո
Կապիտալիստական պետությունների տիրույթներ
Ֆոլկլենդյան(Մալվինյան կղզիներ) 12 22 Պորտ Սթենլի
Ֆրանսիական տիրույթ
Ֆրանսիական Գվիանա 91 60 Կայեննա