պանի «Բելին»-ը (մոա 1780) և 6ա. Նո–
վակի «Ֆիգարո»-ն (1790): XIX դ. ստեղծ–
վել են հորվաթական առաջին ազգային
օպերաները՝ Վ. Լիսինսկու «Սեր և չարու–
թյուն» (1846) և «Պորին» (1851, բեմ.՝ 1897),
Զագրեբում բացվել է օպերային թատրոն
(1834, հետագայում՝ Հորվաթական ազգ.
թատրոն): 1840-ական թթ. Սերբիայում
սկզբնավորվել է «պիեսներ երգեցողու–
թյամբ» ազգ. թատերական ժանրը: Այդ
շրշանի կոմպոզիտորներից են՝ Ֆ. Լիվա–
դիչը և Վ. Լիսինսկին (Հորվաթիա),
Ն. Զուրկովիչը ն Յո. Շլեզինգերը (Սեր–
բիա), Ցոլ. Ֆլեյշմանը, Գ. և Կ. Մաշեկները
(Սլովենիա): 1860-ական թթ. ազգային–
ազատագրական շարժման նոր վերելքի
հետ երաժշտական դպրոցներ են բացվել
Լյուբլյանայում (1882), Բելգրադում (1899) և այլուր, հիմնադրվել է Ազգ. թատրոնը
(«Նարոդնա պոզորիշտե», Բելգրադ, 1868),
կազմակերպվել են օպերային խմբեր՝ Հոր–
վաթական ազգային թատրոնին (1870) և Սլովենիայի ազգային թատրոնին (1892)
կից: XIX դ. վերջի –XX դ. սկզբի կոմպո–
զիտորներից են՝ Կ. Ստանկովիչը, 6ո. Մա–
րինկովիչը, Ս. Մոկրանյացը (սերբական
դասական երաժշտության հիմնադիրը),
Ի. Զայցը, Դ. Ենկոն: 1908-ին հիմնադըր–
վել է Սլովենիայի ֆիլհարմոնիան: Սեր–
բական առաշին օպերան է Ս. Բինիչկիի
«Արշալույսին»-ը (1903): Հարավսլավո–
նական ժողովուրդների միավորումը մեկ
պետության մեջ (1918) նպաստել է նը–
րանց մշակույթի զարգացմանը: Կոնսեր–
վատորիաներ են բացվել Զագրեբում
(1916, 1922-ից՝ Երաժշտ. ակադեմիա),
Լյուբլյանայում (1919, 1939-ից՝ Երաժշտ.
ակադեմիա), Երաժշտական ակադեմիա՝
Բելգրադում (1937), երաժշտական դըպ–
րոցներ և երգչախմբային ընկերություն–
ներ տարբեր քաղաքներում: Սկսել են
գործել երաժշտական թատրոններ՝ Բելգ–
րադում (1920-ից), Զագրեբում, Լյուբլյա–
նայում: 1920–30-ական թթ. երկրի զար–
գացած մարզերում ձևավորվել են ազգա–
յին կոմպոզիտորական դպրոցներ: Այդ
շրջանի կոմպոզիտորներից են՝ Պ. Կոնյո–
վիչը, Մ. Սիլոևիչը, Ա. 1սրիստիչը (Սեր–
բիա), Կ. Բարանովիչը, 0ա. Գոտովացը
(Հորվաթիա), Մ. Կոգոյը, Ս. Օստերցը
(Սլովենիա), Ֆ. Մաչեյովսկին, Վ. Միլո–
շևիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ժ. Ֆիր–
ֆովը, Տ. Սկալովսկին (Սակեդոնիա),
Ի. Իվանովիչը (Չեռնոգորիա): 1930-ական
թթ. Պ. Սարկովացը և Վ. Վուչկովիչը առա–
ջինը Հ–ում մշակեցին երաժշտության գե–
ղագիտական, սոցիոլոգիական պրոբլեմ–
ները և երաժշտության պատմությունը՝
ելնելով մարքսիզմի դիրքերից: Երկրի
ազատագրումից (1945) հետո ստեղծվել են
Հ–ի կոմպոզիտորների միությունը (1950)
և հանրապետական ստեղծագործական
միությունները: Գործում են երաժշտական
թատրոններ խոշոր քաղաքներում, ռա–
դիոյի սիմֆոնիկ նվագախմբեր և ֆիլհար–
մոնիկ նվագախմբեր, Հ–ի ժող. բանակի
տան ակադեմիական երգչախումբը և սիմ–
ֆոնիկ նվագախումբը (Բելգրադ), կամե–
րա–գործիքային անսամբլներ, ժող. երգի
և պարի անսամբլներ բոլոր հանրապետու–
թյուններում, բազմաթիվ երգչախմբեր:
Անց են կացվում փառատոներ, այդ թվում՝
միջազգային «Դուբրովնիկյան ամառային
խաղեր» (1950-ից), «Զագրեբյան բիենա–
լեներ» (1961-ից): ժամանակակից երա–
ժիշտներից են՝ կոմպոզիտորներ Մ. Ռիս–
տիչը, Դ. Ռադիչը (Սերբիա), Ն. Դևիչը,
Ա. Կելեմենը (Հորվաթիա), Մ. Կոզինան,
Դ. Շվարան (Ալովենիա), Բ. Իվանովսկին,
Տ. Զոգրաֆսկին (Սակեդոնիա), Դ. Շկեր–
լը (Բոսնիա և Հերցեգովինա), դիրիժոր–
ներ Օ. Դանոնը, Ս. Խուբադը, Մ. Հորվա–
թը, երգիչներ և երգչուհիներ Մ. Չանգա–
լովիչը, Վ. Խեյբալովան, Մ. Ստոյանովի–
չը և այլք, դաշնակահարներ Դ. Տրբոևիչը,
Բ. Մուսուլինը, ջութակահարներ Ի. Օզիմը,
վ. Մարկովիչը: Տես նաև Հորվաթիա, Մա–
կեդոնիա, Չեռնոգորիա, Սերրիա, Սլո–
վենիա հոդվածների և ր ա ժ շ տ ու–
թ յ ու ն բաժինը:
XVI. Բալետը
1894-ին Զագրեբում ստեղծվել է բալե–
տային կոլեկտիվ: 1918-ից հետո մշտապես
գործող բալետային խմբեր են ստեղծվել
Բելգրադում, Լյուբլյանայում: 1927-ին բե–
մադրվել է Կ. Բարանովիչի «Անուշահացե
սիրտը» (բալետմայստեր Սարգարիտա
Ֆրոման) ազգային բալետը: 1930–
1940-ական թթ. բեմադրություններում օգ–
տագործվել է ազգային բանահյուսությու–
նը: ժողովրդա–ազատագրական պատե–
րազմից (1941–45) հետո բալետային խըմ–
բեր են ստեղծվել Սարաևոյում, Նովի Սա–
ղում, Սկոպիեում, Սարիբորում և այլուր:
Ազգային բալետմայստերներից են Դ. Պար–
լիչը, Կ. Օբրադովիչը (Բելգրադ), Ա. Ո–ո–
յեն, Ս. Ցովանովիչը, Ա. Պավլետիչը (Զագ–
րեբ): 1960-ից, երկու տարին մեկ, Լյուբ–
լյանայում անց են կացվում բալետի մի–
ջազգային փառատոներ: 1947-ին ստեղծ–
վել է բալետի դպրոց (Բելգրադ):
XVII. Թւաորոնը
Հ–ի թատրոնը որդեգրել է Բոսնիա և
Հերցեգովինայի, Հորվաթիայի, Մակեդո–
նիայի, Սերբիայի, Սլովենիայի, Չեռնո–
գորիայի ժողովուրդների արվեստի ավան–
դույթները: 1918-ից թատրոնը զարգացել
է համեմատաբար բարենպաստ պայման–
ներում: Դերասանական վարպետության և
ռեժիսորական արվեստի զարգացմանը
նպաստել է ռեժիսոր Բ. Գավելլայի գոր–
ծունեությունը: ՀՖԺՀ–ի կազմավորումից
(1945) հետո բոլոր հանրապետություն–
ների մայրաքաղաքներում ստեղծվել են
ազգային թատրոններ, որոնք բեմադրել են
հայրենական և համաշխարհային դասա–
կանների, ժամանակակից հարավսլավա–
կան (Մ. Կրլեժա, Մ. Մատկովիչ, Մ. Ջո–
կովիչ, Բ. Կրեֆտ, Մ. Բոր և ուրիշներ) և
արտասահմանյան ու սովետական հեղի–
նակների երկերը: 1948-ին Բելգրադում
ստեղծվել է Հարավսլավական դրամա–
տիկական թատրոնը (մինչև 1970-ը գլխ.
ռեժիսոր Բ. Ստուպիցա): 1954-ից Զագրե–
բում սկսել է աշխատել «Դավելլա» դրա–
մատիկական թատրոնը: Առաջատարը
Բելգրադի ազգային թատրոնն է: Կատա–
րողական արվեստի բարձր մակարդակով
առանձնանում է Հորվաթական ազգային
թատրոնի (Զագրեբ) դրամատիկական
խումբը: Հ–ում կան նաև փորձարարական
կոլեկտիվներ, որոնցից առավել նշանա–
կալին «Ատելյե 212»-ն է (Բելգրադ):
1969-ից կազմակերպվում են ինտերնա–
ցիոնալ և այլ թատերական փառատոներ:
1950-ից Բելգրադում, Զագրեբում, Լյուբ–
լյանայում և այլ քաղաքներում գործում
են գիտական կենտրոններ, թատրոնի,
կինոյի և հեռուստատեսության ակադե–
միաներ, ուր կրթվում են երիտասարդ
կադրեր: Թատրոնի տեսության և պատմու–
թյան հարցերը մշակում է Գիտություն–
ների և արվեստների հարավսլավական
ակադեմիայի գրականության և թատրոնի
ինստ–ը (1948-ից, Զագրեբ):
XVIII. Կինոն
1910-ին նկարահանվել է առաշին խա–
ղարկային ֆիլմը («Կարագեորգի», ռեժ.
Ի. Ստանոևիչ–Չիչա): Հ–ի կինեմատո–
գրաֆիայի զարգացման նոր փուլը կապ–
ված է 1941–45-ի ժողովրդա–ազատագրա–
կան պատերազմի հետ: Պարտիզան վա–
վերագրողները նկարահանել են ռազմ,
գործողություններին և նոր կյանքի հաս–
տատմանը նվիրված ֆիլմեր (առաջինը
«Կինոխրոնիկա, N» 1», 1945): 1945-ին
կինոստուդիաներ են ստեղծվել Բելգրա–
դում, Զագրեբում, Լյուբլյանայում,
1947-ին՝ Սարաևոյում, Սկոպիեում,
1949-ին՝ Պոդգորիցայում (1952-ից՝ Տի–
աոգրադ): Հ–ի առաջին հնչուն գեղարվես–
տական ֆիլմը «Սլավիցա»-ն է (1947, ռեժ.
Վ. Աֆրիչ): Թեմաներից առաջատարը և
առավել մշակվածը ռազմահայրենասի–
րականն է. լավագույն ֆիլմերից են՝ «Մեծը
և փոքրը» (1956, ռեժ. Վ. Պոգաչիչ), «Ին–
ներորդ շրջան» (1960, ռեժ. Ֆ. Շտիգլից),
«ճակատամարտ Ներետվայի վրա» (1969,
ռեժ. Վ. Բուլայիչ) ևն: 1960–70-ական թթ.
կինեմատոգրաֆիստներն անդրադարձել
են նաև հարավսլավական իրականության
ժամանակակից խնդիրներին («Երես առ
երես», 1963, ռեժ. Բ. Բաուեր, «Տունը»,
1975, ռեժ. Բ. ժիժիչ ևն): Մեծ տեղ են գրա–
վում դասական և ժամանակակից ազգա–
յին երկերի էկրանավորումները: Համաշ–
խարհային ճանաչում է վայելում մուլ–
տիպլիկացիայի զագրեբյան դպրոցը
(սկզբնավորվել է 1950-ին): Նշանավոր
ներկայացուցիչներից են՝ Դ. Վուկոտիչը,
Ն. Դրագիչը, Բ. Դովնիկովիչը: 1971-ից
Հ–ում անց է կացվում «Ֆեստ» միջազգա–
յին կինոփառատոնը: Գործում են (1976)
12 գեղարվեստական և 20 կարճամետրաժ
ֆիլմերի ստուդիաներ, 1949-ից՝ Հարավ–
սլավական կինոդարանը (Բելգրադ):
Պատկերազարդումը տես 304–305-րդ
էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ III
և IV:
Գրկ. TpauiHaHCKHH A.H., npupofla
lOrocjiaBHH, M., 1955; Ն ու յ ն ի, IIpHpofla
Cpe,D(H3eMH0M0pba, M., 1971; Boaphh
B. B., A b # e h դ e b JI. A., lOrocjiaBHH, M.,
1970; BaamKOBHH B., lOrocjiaBHH ce-
roflHH, nep. c cep6cKoxopBaTCKoro, M.f 1970;
CortHajiHCTHHecKaJi OeflepaTHBHaa Pecnydjmica
lOrocjiaBHH, M., 1975;tCouHajincTHqecKaa
QeflepaTHBHaa PecnydjiMKa lOrocjiaBHH, Cnpa-
bo^hhk, M., 1975; Hctophh lOrocjjaBHH, t.
1–2, M., 1963; R o c t a h H.C., Pocchh h
6amaHCKHH Bonpoc, M.f 1972; Ո h c a p e b
10. A., 06pa30BaHHe lOrocjiaBCKoro rocyaap-
CTBa, M., 1975; TiipeHKo IO.C., CoBeT-
ckhh Coio3-IOrocjiaBHH, M», 1975; 3KOHOMHica
lOrocjiaBHH, M., 1966; Hctophh Փ^օշօՓ™,
t. 2, 4–5, M., 1957–61; 3apy6e>KHue cjiaBHH-
CKHe jiHTepaTypw XX b., M., 1970; K p a b-
UOB HiHi, CoBpeMeHHblS KHTOCJiaBCKHH po-
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/299
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
