լարված են, խիստ ցավոտ: Բարդություն–
ները. թարախակույտը կարող է բացվել և
պարունակությունը լցվել որովայնի կամ
թոքամզի խոռոչ, երբեմն՝ աղիքների լու–
սանցք: Ախտորոշում են ինֆիլտրատի
պունկցիայով: Բ ու ժ ու մ ը՝ վիրահատու–
թյամբ և անտիբիոտիկներով:
ՀԱՐԹ (Hart), եղբայրներ Հ ա յ ն ր ի խ
(1855–1906) և 3 ու լ ի ու ս (1859–1930),
գերմանացի գրողներ, քննադատներ, գեր–
մանական նատուրալիզմի հիմնադիրնե–
րից ու տեսաբաններից: Միասին հրատա–
րակել են գրական–քննադատական հան–
դեսներ, ալմանախներ, հոդվածների ժո–
ղովածուներ («Քննադատական արշավ–
ներ», մաս 1–6, 1882–84, «Նոր միու–
թյուն», 1901): Հայնրիխ Հ–ի գեղարվես–
տական գործերից ւավագույնը «Մարդկու–
թյան երգ»-ն է (հ. 1–4, 1887 – 1906), որ–
տեղ նա ձգտել է տալ մարդկության զար–
գացումը սկսած հնագույն ժամանակնե–
րից, բայց ավարտել է միայն երեք «երգ»:
Ցուլիուս Հ. թողել է բանաստեղծություն–
ների ժողովածուներ, նովելներ, դրամա–
տիկ երկեր և Բուդդայի, Ջրադաշտի,
Քրիստոսի մասին աշխատություններ:
ՀԱՐԹ (Harte) Ֆրենսիս Բրեթ (1836–
1902), ամերիկացի գրող:Եղել է ոսկեխույզ:
1870-ական թթ. մեկնել է Եվրոպա: «Կալի–
ֆոռնիական պատմվածքներ» (1857–71)
շարքում պատկերել է ոսկի որոնողների
կենցաղն ու բարքերը: Ռոմանտիկ և սեն–
տիմենտալ գրականության ներկայացու–
ցիչներին ուղղված սրամիտ պարոդիա–
ներում («Շատ հակիրճ շարադրված վե–
պեր», 1867) հանդես է եկել որպես ռեա–
լիզմի կողմնակից: Հրատարակել է «Մռըն–
չացող ճամբարի ճակատագիրը» (1868),
«Ինչպես Սանթա Քլաուսը եկավ Սիմփսոնի
բարը» (1872), «Մլիս» (1860, հայ հրտ.
1910) գրքերը, «Գաբրիել Կոնրոյ» (1875–
1876) վեպը, «Թենքֆուլ Բլոսսըմ» (1877)
վիպակը են:
Եբկ. Իննսուն և ութը տարի առաջ, Թ., 1902:
Կալիֆորնիական պատմվածքներ, Ե,, 1945:
Տափաստանի ընկեցիկը, Ե., 1959:
ՀԱՐԹ ՀԱՄԱԿԱՐԳ շինարարական
մեխանիկայում, կոնստրուկցիա–
ների համակարգ, որի բոլոր տարրերի
սիմետրիայի առանցքները և արտաքին
ուժերի ազդման գծերը գտնվում են միև–
նույն հարթության մեջ: Շինարարական
պրակտիկայում Հ. հ–երը (կոնստրուկ–
ցիաները) մեկուսի չեն կիրառվում, դը–
րանք, որպես կանոն, տարածականորեն
իրար հետ կապված են: Մակայն, ինժե–
ներական հաշվարկները պարզեցնելու
համար, շատ կառույցներ հաշվարկային
սխեմաներում դիտարկում են որպես
առանձին Հ. հ–երի համախումբ: Օրի–
նակ, արդյունաբերական կամ հասարա–
կական շենքի կարկասը, որը տարածա–
կան համակարգ է, հաշվարկներում փո–
խարինում են հարթ շրջանակների հա–
մակարգով:
ՀԱՐԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, պոլիգրաֆիա–
կան տպագրության եղանակ, երբ տպա–
ձեի տպագրող և բացատատարրերը
(չտպագրող) գտնվում են նույն հարթու–
թյան մեշ: Տպագրող և չտպագրող տարրե–
րի առկայությունը պայմանավորված է
մակերևույթի տարբեր ֆիզիկաքիմիական
հատկություններով (տպաձևի մակերե–
վույթը նախապես ենթարկվում է քիմ.
մշակման), տպագրող տարրերը պատվում
են յուղոտ ներկով, իսկ բացատատարրե–
րը՝ ջրով: Քանի որ ջուրը և յուղը չեն միա–
խառնվում, տպաձևի նախօրոք խոնավաց–
րած բացատները չեն ներկապատվում,
1ւէւրկ|ւ քսվում է միայն տպագրող տարրե–
րին: Տպագրության պրոցեսում տպաձևը
մեկընդմեջ խոնավացնում են, ներկա–
պատում, այնուհետև ներկը ճնշմամբ փո–
խադրվում է թղթի (կամ այլ նյութի) վրա:
Հարթ տպագրության եղանակներն են
վիմագրությունը, օֆսեթ տպագրությու–
նը և ֆոտոապագրությունը:
ՀԱՐԹԱԳԻԾ, 1) կանոնավոր բազմանկյան կենտրոնից նրա ցանկացած կողմին իջեց– րած ուղղահայաց հատվածը: Կանոնա– վոր ո–անկյան Հ. հավասար է ներգծյալ շրջանագծի–rn շառավղին և նրա an կողմի ու Տո մակերեսի հետ կապված է an= = 2rntg – , Տո= nrn2tg -^– առնչություն– ո ո ներով: 2) Կանոնավոր բուրգի (հատած բուրգի) Հ.՝ A-ն նրա կողմնային նիստի բարձրությունն է և նրա կողմնային մա– կերևույթի Տ մակերեսի և հիմքի p պարա– գծի հետ կապված է S=-^–p-A առնչու– թյամբ:
ՀԱՐԹՍ ԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՄՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևմուտք: Կոլեկտիվ տնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի, կե– րային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ Հստթագյուղ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Հիմ– նադրել են Մուշից, Ալաշկերտից, քԿսսե– նից եկածները, 1828-ին:
ՀԱՐԹԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղու– կասյանի շրջանում, Քարախաչ լեռնանց– քի մոտ, շրջկենտրոնից 6 կմ հարավ– արեելք: Միավորված է Զույգաղբյուրի սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:
ՀԱՐԹԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Գո– րիսի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հա– Հարթաշեն րավ–արևելք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է հացպհատիկի, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ, այգեգոր– ծությամբ: Ցորենի սերմացու է մատակա– րարում շրջանի մյուս տնտեսություննե– րին: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, մսուր– մանկապարտեգ: Հիմնադրել են նախկին Զորաշեն, Այգեձոր, Ազատաշեն գյուղե– րի բնակիչները, 1965–70-ին:
ՀԱՐԹԱՉԱՓ, հարթաչափման և հորիզո– նական ուղղությունների տրման գեոդե– զիական գործիք: Առավել լայն կիրառու– թյուն ունի օպտիկա–մեխանիկական Հ., որի միջոցով հաշվարկը կատարում են ձողաքանոնով: Նախքան հաշվարկը դի– տախողովակի նշանագիծը բերվում է հո– րիզոնական դիրքի հարթացույցի օգնու– թյամբ, իսկ ինքնատեղակայվող նշանա– գծով Հ–ում այն կատարվում է ավտոմա– տորեն:
ՀԱՐԹԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, երկրաչափության բաժին, որն ուսումնասիրում է մեկ հար– թության պատկանող պատկերների (հարթ պատկերներ) հատկու– թյունները: Հ. առաջին անգամ առավել լրիվ ու համակարգված շարադրել է հույն գիտնական Էվկլիդեսը «Սկզբունքներ» աշ– խատությունում: Տես նաև Տարածաչափու– թյան :
ՀԱՐԹԱՉԱՓ ՈհՄ, ելակետի («բարձրու– թյան զրո») կամ ծովի մակարդակի նկատ– մամբ Երկրի մակերևույթի կետերի բարձ– րության որոշում: Երկրաչափա– կան Հ. կատարվում է հարթաչափի և նշաձողերի օգնությամբ: Եtռ աtն կtյ ու– նաչա փական Հ–ման հիմքում ըն– կած է թեոդոչիտիճ տեղանքի երկու կե– տերով անցնող դիտոցային ճառագայթի թեքության անկյան կապը այդ կետերի բարձրությունների տարբերության և դը– րանց միջև եղած հեռավորության հետ: Բարոմետրական Հ. (կատար– վում է բարոմետրի միջոցով) հիմնված է ծովի մակերևույթի նկատմամբ կետի ունե– ցած դիրքից օդի ճնշման կախման վրա: Մեխանիկական Հ. կատարվում է ավտոմատ–հարթաչափով, որն ավտո– մատորեն գծում է տեղանքի պրոֆիլը, չափում կից կետերի բարձրությունների տարբերությունը և դրանց միջև եղած հե– ռավորությունը: Հիդրոստատիկ Հ–ման ժամանակ օգտագործվում է հա– ղորդակից անոթների հատկությունը: Աստղագիտականն աստղա– գիտագրավիմետրական Հ–ման հիմքում ընկած է գեոիդի կամ քվազիգեոի– դի բարձրությունների որոշումը ռեֆերենց–