յուրաքանչյուր խմբի օրգանիզմներ կարելի է դասակարգել ըստ ապրելավայրի
(խտոնոբիոնտներ, հիդրոբիոնաներ,
ավիաբիոնաներ են), սնման (հատիկակերներ, խոաակերներ, գիշատիչներ են) և շարժման (թռչող, վազող, սողացող ևն)
ձևերի: Միջավայրի պայմանների փոփոխության հետևանքով Հ. որպես այդպիսին կարող է կորցնել իր նշանակությունը, և նման դեպքերում ցայտուն արտահայտվում է նրա հարաբերական բնույթը: Այսպես, փափուկ կերով սնվող նապաստակի կտրիչները չափից ավելի են երկարում, կամ ժամանակից շուտ եկած
ձյան վրա իսկույն նկատվում են կաքավները, որոնք չեն հասցրել փետրափոխվել:
Պատմա–էվոլյուցիոն Հ–յան աղբյուր են
ժառանգականորեն պայմանավորված կամ
գենետիկական փոփոխությունները՝ մուտացիաները, որոնք բազմազան են ժառանգականության նյութական հիմքը կազմող դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ)
փոփոխման հսկայական հնարավորությունների շնորհիվ: Սակայն սերունդներում նույնիսկ չնչին մուտացիոն փոփոխությունների կուտակումը չի բերում
Հ–յան, այլ, ընդհակառակը, խախտում է
օրգանիզմների ցանկացած տեսակի պատմականորեն հաստատված հարմարվողական կառուցվածքը: Այս փաստի հիման
վրա Ի. Ի. Շմալհաուզենը (1942, 1946)
եզրակացրեց, որ Հ. չի կարելի հանգեցնել մուտացիոն պրոցեսին և դիտարկել
որպես ԴՆԹ–ի փոխարկումների լոկ տարրական արդյունք: Հետևապես, մուտացիայի և Հ–յան (որպես պատմական պրոցեսի) միջև առաջանում է դիալեկտիկական հակասություն, որը հաղթահարվում
է միայն ընտրության միջոցով, որի շնորհիվ մուտացիոն տեղաշարժերն ու փոփոխությունները վերածվում են Հ–յան: Քանի որ կենդանիների և բույսերի յուրաքանչյուր տեսակի անհատների միջև խաչաձևման արդյունքում ծագում են գենետիկական զուգակցությունները, ապա ընտրությունը կատարվում է ոչ թե մուտան–
տային հատկանիշներով, այլ զուգակցված
ձևերով: Պոպուլյացիաներում ստեղծվում
է բնական հետերոզիգոտություն, որտեղ
հարմարվողական ձևաբանա–ֆիզիոլո–
գիական կառուցվածքը «հիմնվում է» ոչ թե
մուտացիայի, այլ զուգակցման վրա: Այսինքն՝ Հ–յան աղբյուր են հանդիսանում
մուտացիաներն ու ընտրության հսկողությամբ կատարվող նրանց զուգակցություն
ները, ըստ որում ընտրությունը ձեռք է
բերում օրգանիզմների հարմարվողական
կառուցվածքի առաջատար, ստեղծագործ
գործոնի դեր: Հ–յան և մուտացիաների
փոխադարձ կապի սկզբունքը ընդունված
է նաև գյուղատնտեսության մեջ. որքան
տարասեռ է կենդանիների ցեղը կամ բույսերի տեսակը, այնքան ավելի կենսունակ և դիմացկուն է սերունդը: Կենդանի
օրգանիզմների հարմարվողական մեխանիզմների հետազոտության տվյալների
հիման վրա ստեղծվում են կենդանի նախատիպար, որոնք ինժեներա–տեխնիկա–
կան զանազան համակարգերի կառուցման հիմք են ծառայում (տես Բիոնիկա):
Հ. ֆիզիոլոգիական, ֆիզիոլոգիական ռեակցիաների ամբողջություն,
որը կազմում է միջավայրի պայմանների
Փոփոխություններին օրգանիզմի հարմար
վելու պրոցեսների հիմքը և ուղղված է նրա
ներքին միջավայրի հարաբերական կայունության պահպանմանը: Ֆիզիոլոգիական Հ–յան շնորհիվ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը ցրտի, ջերմության, թթվածնի անբավարարության, բարոմետրիկ ճնշման և այլ գործոնների հանդեպ: Ուժեղ գրգռիչների ազդեցությամբ օրգանիզմում տեղի ունեցող
նրան ոչ հատուկ փոփոխություններիդ ամբողջությունը կոչվում է հարմարվողական սինդրոմ, իսկ դրանց դեմ
օրգանիզմի ռեակցիան՝ ս տ ր և ս: Ֆիզիոլոգիական Հ–յան պրոցեսն ընթանում
է մի քանի փուլերով, սկզբում գերակշռում
են ապակոմպենսացման (ֆունկցիաների
խանգարում), այնուհետև ոչ լրիվ հարմար–
վածության (օրգանիզմի համար նոր միջավայրին համապատասխան կայուն վիճակի ակտիվ փնտրում) երևույթները, և,
վերջապես, առաջանում է հարաբերական կայուն հարմարվածություն: Վերջինները
ցայտուն են արտահայտվում բարձրության
հանդեպ ֆիզիոլոգիական Հ–յան դեպքում
(տես Բարձունքային հիվանդություն):
Ֆիզիոլոգիական Հ–յան պրոցեսում ընթացող տեղաշարժերը վերաբերում են
օրգանիզմի բոլոր մակարդակներին: Դրա
նում կարևոր դեր է կատարում օրգանիզմի
ռեակտիվությունը, տարիքը, մարզվածու–
թյունը (հատկապես տիեզերագնացների
և մարզիկների) ևն, ինչպես նաև նյարդային համակարգի պլաստիկությունը, որը
հնարավորություն է տալիս վերականգնելու միջավայրի փոփոխված պայմանների
հանդեպ օրգանիզմի հավասարակշռությունը: Օրգանիզմի վերադարձը ֆիզիոլոգիական Հ–ից ելակետային վիճակի
կոչվում է դեզադապտացիա:
Հ. վերլուծիչների (անալիզատորների), պայմանավորված են ընդունիչների (ռեցեպտորների) կամ զգայության
օրգանների վրա յուրահատուկ գրգռիչների ազդեցությամբ (օրինակ՝ տեսողական
անալիզատորի Հ. լույսի կամ մթության,
լսողականինը՝ ձայնի, մաշկայինինը՝ մեխանիկական և ջերմային գրգռիչների, ան–
դաստակայինինը՝ պտտական շարժումների հանդեպ ևն): Վերլուծիչների ֆիզիոլոգիական Հ. պայմանավորված է ծայրամասային ընդունիչների զգայունության
փոփոխություններով և կենտրոնական
նյարդային համակարգում ընթացող պրոցեսներով: Օրինակ, լուսային Հ. հանգեցնում է ուժեղ լույսի հանդեպ աչքի զգայնության իջեցման, մթության պայմաններում՝ ընդհակառակը (տես Ակոմոդացիա
աչքի): Լսողական վերլուծիչում Հ. արտահայտվում է ուժեղ և երկարատև ձայնային գրգռիչների հանդեպ լսողական զգացողության բարձրացմամբ, լռության
դեպքում՝ ընդհակառակը: Զգայունության
աստիճանական փոփոխվելու երևույթը
նկատվում է նաև մաշկի վրա ցածր կամ
բարձր ջերմաստիճանների ազդեցության
դեպքում:
Գրկ, ա m a ռ b r a y 3 e h H.H., Opra-
HH3M KaK Ijejioe B HHAHBHflyaJIbHOM H HCTOPH–
necKoM pa3BHTHH, M.–JI., 1942; Ero ac e,
OaKTopw 3bojik)uhh, 2 H3fl.f M., 1968; ,E[ap
b h h H., npoiicxoacfleHHe bh^ob …, Coh .,
t. 3, M.–JI., 1939; 3 e ռ h k m a h A. JI.,
OpraHHqecKaa ijejiecoo6pa3HocTb h ecTecTBeH-
hbih ot6op* b c6.: CoBpeMeHHue npodjieMbt
sbojtoijhohhoh Teopnn, JI., 1967; B a p 6 a-
ա e b a 3. H., AKKjiHMaTH3an,HH k rrnioiccHH h
ee (|)H3HOJioraqecKHe MexamraMEr, M.–JI.,
1960; Thxomhpob H.H., OqepKH no
4>H3nojiorrai ^ejioBena b 3KCTpeMaJibHMx ycjio-
bhhx, M., 1965.
ՀԱՐՄՈՆ, հարմոնիկ ա, մետաղյա
լեզվակներով օդհունչ երաժշտական գործիք: Ձեռքի առաջին Հ. ստեղծել է գերմանացի վարպետ Կ. Ֆ. Լ. Բուշմանը, 1822-ին:
Ռուսաստանում արտադրվել է սկսած
XIX դ. 30–40-ական թթ. (Տուլա): Ռուս
վարպետները ստեղծել են երկու հիմնական տիպի Հ–ների տարատեսակներ: Ա–
ռաջին տիպը՝ փուքսը սեղմելիս և ընդար–
ձակելիս յուրաքանչյուր կոճակ առաջացնում է տարբեր հնչյուններ: Դրանցից են՝
Տուլայի, Սարատովի, Պետերբուրգի (բայանի նախօրինակը), մարիական Հ–ները:
Երկրորդ տիպում փուքսի ընդարձակումը և սեղմումը չի Փոխում հնչյունի բարձրությունը: Դրանցից են՝ «ռուսյանկա», «լի–
վենկա», Ելեցի դաշնամուրային (ակորդեոնի նախօրինակը), սիբիրյան, ազգայիններից՝ թաթարական, կուբոս, փշինե,
կոմուզ Հ–ները: Ռուսաստանում միաժամանակ օգտագործում էին գերմ. և վիեննական Հ–ները, միաշարք և երկշարք Հ–ները:
Հ. առավել տարածված ժող. գործիքներից է:
ՀԱՐՄՈՆԻԱ (< հուն, ap^ovta – կապ,
ներդաշնակություն, համաչափություն),
տես Ներդաշնակություն:
ՀԱՐՄՈՆԻԱ (հուն. ՝Ap^ovia – համաձայն, ներդաշնակ), առասպելական դիցուհի: Արեսի և Աֆրոդիտեի դուստրը, Կադմոսի կինը: Ըստ առասպելի, Թեբեի
Կադմեա դղյակում Կադմոսն իր հարսնացու Հ–ին նվիրել է ՀեՓեստոսի պատրաստած կախարդական մանյակը, որի կրող
ները դատապարտված էին դժբախտության ու կործանման:
Հ–ի առասպելում հին հույներն արտահայտել են այն գաղափարը, որ անիծյալ ու կորստաբեր է անարդարությամբ հա–
փըշտակած գանձը:
ՀԱՐՄՈՆԻԶԱՑԻԱ, տես Ներդաշնակում:
ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ, մաթեմատիկայի
բաժին, որն ուսումնասիրում է պարբերական ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերի և ինտեգրալների վերլուծելու հարցերը: Հ. ա–ի հիմնական խնդիրներից մեկը f(x) պարբերական ֆունկցիան եռանկյունաչափական շարքի գումարի տեսքով ներկայացնելն է, այսինքն՝
պարբերական ֆունկցիան տրոհել պարզ հարմոնիկ բաղադրիչների: T=2jt պար–