Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դ. Հ. Հարությունյան Գ. Ա. Հարությունյան վա օրդ»): Նկարահանվել է կինոյում: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: Բ. ՀովակիԱյաԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գևորգ Հարությունի [ծածկանունը՝ Զինգեր, Պ ա պ ա շ ա), 1884, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)– 1921], պրոֆեսիոնալ հեղափոխական: Հե– ղափոխական գործունեության մեջ ներ– գրավվել է 1908-ից: 1908–16-ին աշխա– տանքի բերումով շրջագայել է Ղազախ– Իջևան–Կրասնոսելսկ շրջաններում, կա– տարել կուսակցության գավառային (Ղա– զախի) կոմիտեի հանձնարարությունները: 1916-ին Ս. Շահումյանի, Ա. Ջափարիձեի, Բ. Բորյանի ցուցումներով Հ. հեղափոխա– կան բեղմնավոր գործունեություն է տա– րել Բաքվի նավթահանքերի բանվորների շրջանում: 1917–18-ին, որպես պարտի– զանական ջոկատների ղեկավար, գոր– ծուն մասնակցություն է ցուցաբերել Շա– մախու և Նուխու կռիվներին: Բաքվի կո– մունայի պաշտպանության մարտերում Հ. կարմիր գվարդիական հեծելազորային էս– կադրոնի հրամանատար էր: Կոմունայի անկումից հետո անցել է Հայաստան և ընդհատակյա հեղափոխական–կազմա– կերպչական աշխատանք տարել Իջևանի և հարևան շրջանների աշխատավորու– թյան շրջանում: 1920-ի ապրիլին ձերբա– կալվել և մեկուսացվել է Երևանի բան– տում: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է Ղուր– դուղուլիի (այժմ՝ Հոկտեմբերյանի) շըրջ– կոմի առաջին քարտուղար և արտակարգ լիազոր: Սպանվել է դաշնակցականների կողմից, 1921-ի փետրվարյան խռովության ժամանակ: Նրա անունով է կոչվում Հոկ– տեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղի միջնակարգ դպրոցը, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՐԻԳՈՐ, Գորգին Խան (ծն. թ. անհտ.–11.8.1763), Բեն– գալիայում 1760–63-ին անգլ. գաղութա– րարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազա– տագրական պայքարի առաջնորդ: 1760-ին օգնել է Բենգալիայի կառավարիչ Միր Կա– սիմին՝ կազմակերպելու ապստամբու– թյուն անգլիացիների դեմ: Հնդկաստանի թագավոր Շահ Ալեմ II-ը Հ–ին ճանաչել է Բենգալիայի զորքերի գլխավոր հրամա– նատար: Տեղացի հնդիկ և հայ զինագործ– ների օգնությամբ Հ. Գ. կազմակերպել է զենքի, զինամթերքի արտադրություն և զինել հնդ. բանակը: Բարեփոխումներ է մտցրել հնդ. զորքում, ստեղծել հետևա– զորային և հեծյալ զորատեսակներ (12 գունդ), դասավորել հատուկ ռազմակար– գով, կազմակերպել հրետանային գու– մարտակներ: Ներգրավել է նաև հայ զո– րականներին (զորապետներ էին Գրիգոր Այվազյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մար– գար Հովհաննիսյանը, Նիկողայոս Երե– վանցին և ուրիշներ): Միր Կասիմի և Հ. Գ–ի գփւավորությամբ ապստամբները 1760-ի աշնանը Բենգալիան հռչակել են անկախ իշխանություն: Անգլիացիները փորձել են Հ. Գ–ին ներգրավել իրենց կողմը, բայց՝ ապարդյուն: Սանթա Դարիա դաշտավայ– րում (Գանգեսի վտակներից մեկի ափին) տեղի ունեցած ճակատամարտում անգլիա– ցիները պարտության են մատնել ապըս– տամբներին, սակայն Հ. Գ, չի հուսալըք– վել և շարունակել է կազմակերպել հետա– գա պայքարը: Անգլիացիներին հաջողվել է դավադրաբար սպանել տալ Հ. Գփն: Գրկ. Խոշամալյան Թ., Պատմութիւն Հնդկաց, Կալկաթա, 1849: Աբրահամ– յան Ռ.Ա., Հնդիկ ժողովրդի 1760–1763 թթ. ապստամբությունը անգլիական գաղութա– րարների դեմ և հնդկահայ գաղութը, «ՊԲՀ», JSTq 3, 1960: Ն ու յ ն ի, Apmhhckhc hctohhhkh XVIII b.tE., 1968.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հարությունով) Գրի– գոր Արտեմի (7.11.1900, ք. Թելավ–9,11. 1957, Թբիլիսի), սովետական պետա– կան և կուսակցական գործիչ: ՍՄԿԿ ան– դամ 1919-ից: Նախնական կրթությունն ստացել է Թելավի գիմնազիայում: 1922– 1924-ին սովորել է Մոսկվայի Կ. Մարքսի անվ. ժող. տնտ. ինստ–ում: 1919–20-ին ընդհատակյա կուսակցական–կազմակերպ– չական աշխատանք է տարել Կախեթում: 1920-ին ձերբակալվել է: 1921–22-ին և 1925–27-ին եղել է Վրաստանի կոմկուսի Թելավի գավկոմի քարտուղար: 1928– 1937-ին կուսակցական ղեկավար աշխա– տանք է տարել ՎԿԿ ԿԿ ապարատում (գյուղբաժնի վարիչ, ԲԳՏ ժողկոմի և Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողո– վի նախագահի տեղակալ, ԿԿ կազմ– բաժնի վարիչ և քարտուղարության ան– դամ): 1934–37-ին Հ. վարել է ՎԿԿ Թբի– լիսիի քաղկոմի քարտուղարի պաշտոնը: 1937–53-ին՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1938-ի մայիսից նաև Երքաղ– կոմի առաջին քարտուղար: Հ. եղել է ՎԿԿ ԿԿ (1930–37), ՀԿԿ ԿԿ (1937–53) բյուրոների անդամ, Ան– դըրերկրկոմի բյուրոյի անդամության թեկ– նածու (1930-36), 1939-ից* ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1949-ից՝ ան– դամ: Ընտրվել է ՍՍՀՍ և ՀՍՍՀ I, II, III գումարումների Գերագույն սովետների դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 4, Հայրենա– կան պատերազմի I աստիճանի, Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշաններով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գուրգեն Միքայելի [9(22).6.1905, Գանձակ (այժմ՝ Կիրովա– բադ)–2.1.1973, Ստեփանակերտ], հայ սովետական դերասան: Ադրբ. ՍՍՀ ժող. արտիստ (1957): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1927–29-ին սովորել է Բաքվի հայկ. թատրոնի ստուդիայում: 1929–45-ին աշ– խատել է Բաքվի, 1949–71-ին՝ Ստեվւա– նակերտի թատրոններում: Մարմնավորել է հատկապես բնութագրական կերպար– ներ, խաղացել նաև դրամատիկ դերեր: Լավագույն անձնավորումներից են՝ Սու– րեն, Գիժ Դանիել (Շիրվանգադեի «Պատ– վի համար», «Չար ոգի»), Մարմարով, Սարգիս (Սունդուկյանի «Քանդած օջախ», <էլի մեկ գոհ»), Քաջ Նազար (Դեմիրճյա– նի «Քաջ Նազար»), Մեք Գրեգոր (Վ. Սա– րոյանի «Իմ սիրտը լեռներում է»), Լուկա (Գորկու «Հատակում»), Գոդար (Բալ– գակի «Խորթ մայրը), Շեյխ Ալի (Ս. Վուր– ղունի «Վագիֆ»): Նկարահանվել է «Հեղ– նար աղբյուր» (Ավետիք) կինոնկարում: Գրկ. Ալավերդյան Ի., Գուրգեն Հա– րությունյան, Ե., 1972: Բ. Հովակիմյան–

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ էրիկ Երվանդի (ծն. 9.9.1933, Թբիլիսի), հայ սովետական կոմ– պոզիտոր, մանկավարժ: ՍՄԿԿ անդամ 1976-ից: 1957-ին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Մ. Վ. Բարխուդար– յանի և Ա. Մ. Բալանչիվաձևի դասարան– ներ): 1969 ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում: Գրել է օպերա («Հեքիաթ մեծերի համար»), 3 սիմֆոնիա, կոնցերտներ (ջութակի, շե– փորի), սոնատներ (ջութակի, դաշնամու– րի, շեփորի), կանտատներ, խմբերգեր, ստեղծագործություններ էստրադային, ջազային, ժող. գործիքների անսամբլների համար: Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթի (1962, Մոսկ– վա) դափնեկիր, Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված համամիութենա– կան մրցույթի (1970, Մոսկվա) դիպլո– մանտ: Ա. Ն[զոպան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ժորա (Գևորգ) Սա– ղաթելի (ծն. 7.9.1928, Երևան), հայ սովե– տական դրամատուրգ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1975): ՍՄԿԿ անդամ 1970-ից: 1962-ին ավարտել է Երևանի բժշկական ինստ–ը: 1965-ից՝ ՍՍՀՄ գրա– կան ֆոնդի հայկ. բաժանմունքի դիրեկ– տոր: Առաջին պիեսը «Սրտի արատ» կա– տակերգությունն է (բեմադրվել է Սուն– դուկյանի անվ. թատրոնում, 1957, ռեժ՝. Վ, Աճեմյան): Հանրապետության և ԱՍՀՄ քաղաքներում ներկայացվել են Հ–ի «Ծա– ղիկների աշխարհում» (1963), «Հիվանդ N* 199» (1965), «Ղազարը գնում է պատե– րազմ» (կամ «Գլխի գինն է 50 միլիոն», 1968), «Հարսնացու հյուսիսից» (1973), «Խաչմերուկ» (1978, ՀՍՍՀ պետ. մրցա– նակ, 1979) պիեսները: Հ–ի սցենարնե– րով նկարահանվել են «Ոսկե ցլիկ» (հա– մահեղինակ՝ Ռ. Երիցյան, 1953), «Շըրթ– ներկ N« 4» (1967), «Հուշարձան» (1973), «Հարսնացու հյուսիսից» (1974) կինո– նկարները («Հայֆիլմ» և «Երևան» հեռուս– տատեսային ֆիլմերի ստուդիաներ): Հ–ի պիեսներն ու սցենարները ժամանակակից կյանքը պատկերող կատակերգություն– ներ են: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Երկ. «Խաչմերուկ» (պիեսների ժողովածու), Ե., 1978:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Իսահակ Ղազարի (1863, Թիֆլիս –30.12.1928, Թիֆլիս), հասարակական գործիչ, փիլիսովաւ, գրա– քննադատ, մանկավարժ: 1883-ին ավար– տել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Կըր– թությունը շարունակել է Գերմանիայում. ունկնդրել Այզենախի (Թյուրինգիա) ուսուցչական սեմինարիայի դասընթաց– ները, սովորել Լայպցիգի ու Ենայի հա– մալսարանների փիլ. ֆակուլտետներում: