Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ժ. Ս. Հարությունյան Ի. Ղ. Հարությունյան 1888-ին վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը զբաղվել մանկավարժու– թյամբ՝ Ներսիսյան, Հովնանյան և Դայան– յան դպրոցներում դասավանդելով տրա– մաբանություն, հոգեբանություն, մանկա– վարժություն, պատմություն, աշխարհա– գրություն, գերմաներեն ու հայերեն: Մաս– նակցել է Լայպցիգի հայ ակադեմիական, Կովկասի հայ գրողների, ուսուցիչների, ազգագրական, հրատարակչական, բարե– գործական և այլ ընկերությունների ու միությունների աշխատանքներին, սովե– տական իշխանության տարիներին՝ կուլ– տուրական շինարարության ծավալմանը: Սկզբում, Վ. Հումբոլդտի, Վ. Վունդտի ազդեցությամբ, Հ. պաշտպանել է իդեա– լիստական հայացքներ, իսկ հետո իր քննարկած պրոբլեմները (հոգեկանի էու– թյուն, հոգեկանի և նյութականի, փորձի և տեսության, զգայականի և բանականի փոխհարաբերություններ ևն) մեկնաբա– նել է մատերիալիստորեն, քննադատել է հասարակության մասին սուբյեկտիվ իդեալիստական և աստվածաբանական պատկերացումները, ընդգծել քննական պատմություն ստեղծելու անհրաժեշտու– թյունը: Չթերագնահատելով անհատի դերը՝ նա պատմության կերտող է համարել ժողովրդին, հասարակական զարգացման հիմնական նախապայման է դիտել նյու– թական բարիքների արտադրությունը: Հ. քննել է նաև բարոյա–դաստիարակ– չական, գեղագիտական և տեսական այլ հարցեր (հումանիզմ ու հայրենասիրու– թյուն, անհատական, ազգային ու հա– մամարդկային երջանկություն, դաստիա– րակության իդեալ, հասարակության գե– ղագիտական դաստիարակություն, ար՛– վեստի հասարակական դեր ու նշանակու– թյուն ևն): Հ. հայ և համաշխարհային գրա– կանությանը (Գ. Սունդուկյան, Ռ. Պեր– պերյան, Վ. Փավւազյան, Դյոթե, ժ–ժ. Ռուսո, Ա. Չեխով, Ս. Դորկի) նվիրված բազմաթիվ գրաքննադատական հոդված– ների հեղինակ է: Հայերեն է թարգմանել գեղարվեստական ու գիտական աշխատու– թյուններ: Հ. հայ իրականության մեջ էքսպերի– մենտալ մանկավարժության հիմնադիր– ներից ու տարածողներից մեկն է (բայց չի բացարձակացրել էքսպերիմենտի դերը): Մանկավարժական բնույթի հոդվածների, դասավանդման ծրագրերի ու կանոնների, մեթոդական ձեռնարկների հեղինակ է: Աշխատությունները հրատարակվել են նաև«Լ.», «Լորդ», «Պանդուխտ ռուսահայ», «Ի. Հ.», «Բրիչ», «Գյուղասեր», «Մանկա– վարժ» ծածկանուններով: 1928-ին պարգևատրվել է Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանով: Եբկ. Հայոց գիրը, Թ., 1892: Համառոտ տրամաբանություն, ՏՓխիս, 1895: Ծաղկոց, Թ., 1901: Ձեռնարկ հոգեբանության, ՏՓխիս, 1911: Իմ օրագիրը, Թ., 1911: Գբկ, Շ ավարշյան Ա. Մ., Մանկա– վարժ Իսահակ Հարությունյան, Ե., 1956: Բադալյան Մ., Իսահակ Հարությունյանը դաստիարակության մի քանի հարցերի մասին, Ե., 1975: Շահբազյան Ս. Ա., Իսահակ Հարությունյան, տես XIX դարի հայ փիլիսո– փայական մտքի պատմությունից (գիրք 2), Ե., 1980: Ս. Շահբազյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լևոն Ասատուրի [21.7.1903, գ. Կյադուկսաթըլմիշ (Կարսի մարզում)–20.4.1973, Երևան], հայ սո– վետական հիգիենիստ, ՍՍՀՄ ԲԴԱ թղթ. անդամ (1961), գիտ. վաստ. գործիչ: ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1927-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլ– տետը: 1927–1932-ին աշխատել է նույն ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամ– բիոնում, 1932–50-ին եղել է Երևանի բժշկական ինստ–ի սննդի հիգիենայի, 1950-ից մինչև կյանքի վերջը՝ ընդհասուր հիգիենայի ամբիոնի վարիչ: 1944–48-ին և 1969–71-ին՝ Երևանի բժշկական ինստ–ի գիտական աշխատանքների գծով պրոռեկ– տոր, 1958–60-ին՝ ռեկտոր, 1972-ից՝ Ընդ– հանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հի– վանդությունների ինստ–ի դիրեկտորի տե– ղակալ: Եղել է Հիգիենիստների և սան. բժիշկների համամիութենական ընկերու– թյան նախագահության անդամ, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գըլ– խավոր հիգիենիստը: Հ–ի գիտական աշ– խատանքները նվիրված են սննդի, կո– մունալ և ռադիացիոն հիգիենայի պրոբ– լեմային հարցերին: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Խորեն Հովհաննեսի [24.7(5.8).1891, Ախալքալաք –9.12.1950, Ստեփանակերտ], հայ սովետական դե– րասան: Ադրբ. ՍՍՀ ժող. արտիստ (1943): Բեմական գործունեությունն սկսել է 1911-ին՝ Զուբալովի անվ. ժող. տան թատ– րոնում: 1910–20-ական թթ. Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի և այլոց խմբերի հետ խա– ղացել է Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Մայսուրյան–Զարիֆյան խըմ– բի հետ՝ Պարսկաստանում, սովետական իշխանության տարիներին՝ Թբիլիսիի, Լե– նինականի և Կիրովականի թատրոննե– րում: Հ–ի դերասանական տաղանդը բազ– մակողմանիորեն դրսևորվել է Բաքվի Լ. Երամյանի անվ. թատրոնում (1935– 1949), ուր նրա ստեղծած կերպարները աչքի են ընկել ողբերգականի և կատա– կերգականի սերտ ներդաշնակությամբ: Լավագույն դերակատարումներից են՝ Կակուլի, Գիժ Մոզի (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), Թուսյան (Նար–Դոսի «Սպանված աղավնին»), Սու– լեյման (Ցուժին–Սումբատովի «Դավաճա– նություն»), Կաջար (Վուրղունի «Վագիֆ»), էյվազ (Ջ. Զաբարլիի «1905 թվին»): Բ. ՝Հովակիւէյան.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Համազասպ Հովակի– մի (14.10.1902, Բաքու -4.4.1971, Մոսկ– վա), սովետական դիվանագետ, տնտեսա– գետ: Ունեցել է արտակարգ և լիազոր Լ. Ա. Հարությունյան Հ. Հ. Հարությունյան դեսպանի աստիճան: Տնտեսագիտության դ–ր, պրոֆեսոր (1942): ՍՄԿԿ անդամ 1919-ից : 1922-ին գործուղվել է Հայաստան՝ կոմերիտական ղեկավար աշխատանքի: 1923–28-ին սովորել է Մոսկվայի համալ– սարանում, որն ավարտելուց հետո մեկ տարով ուսումնառության է մեկնել ԱՄՆ՝ Մինեսոտայի համալսարան: 1930–43-ին աշխատել է ՍՍՀՄ ԴԱ տնտեսագիտու– թյան ինստ–ում: 1943-ից անցել է դիվանա– գիտական աշխատանքի: 1944–54-ին եղել է ՍՍՀՄ արտգործմինիստրության տնտ. բաժնի վարիչի տեղակալ, վարիչ, ՍՍՀՄ ներկայացուցիչ ՄԱԿ–ի տնտ. և սոցիալական խորհրդում և ՄԱԿ–ի եվրո– պական տնտ. հանձնաժողովում, 1948– 1953-ին՝ ՍՍՀՄ արտգործմինիստրության կոլեգիայի անդամ, 1954–55-ին՝ նույն մինիստրության խորհրդական, 1955– 1958-ին՝ մինիստրության եվրոպական բաժնի վարիչ, ՍՍՀՍ ներկայացուցիչ՝ Աշխատանքի միջազգային կազմակերպու– թյան ադմինիստրատիվ խորհրդում, 1958–63-ին՝ ՍՍՀՄ դեսպան Կանադայում, 1963–70-ին՝ պատասխանատու աշխա– տող ՍՍՀՄ արտգործմինիստրության կենտրոնական ապարատում: Հ. մասնակ– ցել է հակահիտլերյան կոալիցիայի մեծ տերությունների Թեհրանի, Ղրիմի, Պոտս– դամի կոնֆերանսներին, Փարիզի խա– ղաղության կոնֆերանսին, ՄԱԿ–ի Դւխա– վոր ասամբլեայի նստաշրջաններին և միջազգային այլ խորհրդակցությունների: Կյանքի վերջին տարիներին դասավան– դել է Մոսկվայի պետհամալսարանում և միջազգային հարաբերությունների ինստ–ում: Հ–ի աշխատությունները նվիր– ված են ժամանակակից բուրժ. տնտեսա– գիտական մտքի և քաղաքատնտեսու– թյան քննադատությանը, համաշխարհա– յին էկոնոմիկայի (տնտ. ճգնաժամեր, ցիկլերի պարբերականություն, զբաղվա– ծություն, սպառում) և միջազգային տնտ. հարաբերությունների զարգացման տեն– դենցներին, ՍՍՀՄ արտաքին քաղաքա– կանության և ժողտնտեսության զարգաց– ման հարցերին: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2, «Պատ– վո նշան» շքանշաններով: Լիւոյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հարություն Խաչա– տուրի [27.12.1896, գ. Թովուզ (այժմ՝ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում)–30.3.1974, Երևան], հայ սովետական թարգմանիչ: 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել է Երևանի պետ. համալ– սարանում: Հ–ի թարգմանությամբ լույս է տեսել շուրջ 90 գիրք: Ուշագրավ են Մ. Դոր– կուց, Ա. Չեխովից, Մ. Շոլոխովից, Ա. Ֆա–