Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ֆորդհեմի համալսարանի (Նյու Ցորք) ամբիոնի վարիչ: Աշխատանքները վերա– բերում են տիեզերական ճառագայթների ֆիզիկային, ռադիոակտիվությանը, ատո– մի տեսությանը, օպտիկային: 1912-ին հայտնաբերել է, որ օդի իոնացումը բարձ՝ րության հետ աճում է: Այդ Փաստի հիման վրա ենթադրել է տիեզերական ծագում ունեցող ճառագայթման (տիեզերական ճա– ռագայթում) գոյությունը: Արժանացել է նոբելյան մրցանակի (1936): ՀԵՍՍ ԵՆ (Hessen), երկիր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում: Տա– րածությունը 21,1 հզ. կմ2 է, բնակչությու– նը՝ 5,5 մլն (1976): Գլխավոր քաղաքը՝ Վիսբադեն: Արմ–ում Հռենոսյան թերթաքարային լեռներ են, մի չին մասում և արլ–ում՝ Հռե– կոսհարդսվալդ, Հաբիխտսվալդ, Կնյուլ, Ֆոգելսբերգ և մասամբ Ռյոն լեռները, հվ–ում՝ Օդենվալդի արմ. մասը և Հռենոսի ու Մայնի միջև գտնվող դաշտավայրը: Կլի– ման բարեխառն է, անցումային ծովայի– նից ցամաքայինի: Հունվարի միջին ջեր– մաստիճանը 0– 2°C է, հուլիսինը՝ 18– 20°C, տարեկան տեղումները՝ 600–800 մմ: Գետերը պատկանում են Հռենոսի ու Վե– գերի ավազաններին: Տարածքի 40% –ը անտառածածկ է: Հ. տալիս է ԳՖՀ–ի կա– լիումական աղերի 1/3-ը: Զարգացած է սե մետալուրգիան, քիմ., էլեկտրատեխ. արդյունաբերությունը, մեքենաշինությու– նը, ավտոմոբիլաշինությունը: Կա կաշվի, ռետինի, մուշտակի արդյունաբերություն, ճշգրիտ մեխանիկայի, օպտիկական իրե– րի, ապակու արտադրություն, գրատպա– գրություն են: Գյուղատնտ. հողահանդակ– ները տարածքի 47%-ն են, որից վարելա– հողեր՝ 60%: Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, կերային կուլտուրաներ: Զբաղվում են խաղողա– գործությամբ, պտղաբուծությամբ, բան– ջարաբուծությամբ: Նավարկություն կա Հռենոսի և ստորին Մայնի վրա: Զարգա– ցած է տուրիզմը: Հ–ում կան 3 բուհ, բարձ– րագույն տեխ. ուսումնարան:

ՀԵՍՍԵՆՅՍՆ ՃԱՆՃ (Mayetiola des– tructor), գալավորների ընտանիքի մի– ջատ: Հացազգիների վտանգավոր վնասա– տու է: Նման է մոծակի: Մարմնի երկարու– թյունը 2,5–3 մմ է, մուգ մոխրագույն է կամ գորշ գույնի: Հանդիպում է Եվրոպա– յում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկա– յում, ՍՍՀՄ եվրոպական մասում, Անդր– կովկասում, Սիբիրում և Միջին Ասիայում: Հես սենյան ճանճ. 1. հա– սուն միջատ, 2. թրթուր Տալիս է 2, երբեմն 3 սերունդ: Լուրջ վնաս է հասցնում գարնանացան և աշնանացան ցորենին, իջեցնում է բերքատվությունը: Պայքարի միջոցները, կատա– րել վաղ և խորը ցրտահերկ, ընտրել դի– մացկուն սորտեր, ժամանակին կատարել բերքահավաքը: ՀՍՍՀ–ում Հ. ճ. տարած– ված չէ:

ՀԵՍՍԻ ՕՐԵՆՔ, թերմոքիմիայի հիմնա– կան օրենքը, ըստ որի, քիմ. որևէ ռեակ– ցիայի ջերմային էֆեկտը կախված է միայն Փոխազդող համակարգի սկզբնական ու վերջնական վիճակներից և կախված չէ միջանկյալ վիճակներից ու ռեակցիան իրականացնելու ուղիներից: Հ. օ. կոչվում է նաև ռեակցիաների ջերմային էֆեկտ– ների գումարների հաստատունության օրենք: Վերջին սահմանումից հետևում է, որ եթե համակարգն առաջին վիճակից երկրորդին է անցնում ուղղակիորեն կամ մի շարք միջանկյալ վիճակներով, ապա ուղղակի անցման ջերմային էֆեկտը հա– վասար է տվյալ ռեակցիայի այլ եղանակ– ներով իրականացման միջանկյալ փուլե– րի ջերմային էֆեկտների գումարին: Ըստ էության Հ. օ. էներգիայի պահպանման օրենքի կիրառումն է հաստատուն ճընշ– ման կամ ծավալի պայմաններում ընթա– ցող քիմ. ռեակցիաների նկատմամբ: Հ. օ–ով հնարավոր է հաշվել՝ 1. անմիջա– կանորեն դժվար իրականացվող կամ չի– րականացվող ռեակցիաների ջերմային էֆեկտը, 2. քիմ. միացությունների գոյաց– ման ջերմային էֆեկտը և 3. քիմ. կապի միջին էներգիան: Օրենքը ձեակերպել է Հ. Ի. Հեսսը, 1840-ին, փորձնական տվյալ– ների հիման վրա: ն. բեյւերյան ՀԵՍ ՈՒ, 6 և ս ու, Օ ս և ս (եբր. Ցեշուա– Փրկիչ), ըստ Աստվածաշնչի, Մովսես մարգարեի ուղեկիցն ու հաջորդը, Նավեի որդին: Հ. իբր հին հրեաներին առաջնոր– դել է «ավետյաց երկիրը» (Պաղեստին), հաղթել քանանացիներին և նրանց հողե– րը բաժանել Իսրայելի ցեղերին: Հ–ի առասպելական պատմությունը շարադըր– ված է «Հեսուի գրքում» (պահպանված խմբագրությունը թվագրվում է մ. թ. ա. մոտ V դ.): ՀԵՍ ՈՒ ԳԾՈՂ (ծն. և մահ. թթ. անհտ.), XII դարի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր կազմող: Կերտել է Մուշի Առա– քելոց վանքի արլ. կողմում, պարսպից դուրս կանգնեցված ինը խաչքարերից (խումբը կոչվում է «Խաչաթոռ» կամ «Թարգ– մանչաց») երկուսը: 1123-ի խաչքարի վրա պահպանվել է Հ. Գ–ի լրիվ, մյուսի (1141) վրա՝ թերի, բայց վերականգնելի ստորա– գրությունը: Ենթադրվում է, որ 1125-ին Հ. Գ. մասնակցել է Առաքելոց վանքի նո– րոգմանը:

ՀԵՎԵՇԻ (Hevesy) Դյորդ (Գեորգ) (1885– 1966), հունգար քիմիկոս: Հունգարիայի ԳԱ պատվավոր ակադեմիկոս, Լոնդոնի Թագավորական ընկերության արտասահ– մանյան անդամ (1939): Բուդապեշտի (1918), Կոպենհագենի (1920–26, 1934– 1943), Ֆրայբուրգի (1926–34), Ստոկհոլ– մի (1943) համալսարանների պրոֆեսոր: 1922-ին (Դ. Կոստերի հետ) հայտնաբե– րել է հաֆնիումը, 1913-ին (Ֆ. Պանետի հետ) առաջարկել իզոտոպային ինդիկա– տորների (նշանադրված ատոմների, տեւյ Ինդիկատորներ իզոտոպային) մեթոդը և առաջինը կիրառել այն կենսաբանական հետազոտություններում: 1936-ին հուն– գար քիմիկոս Գ. Լեիի հետ առաջինն է կիրառել ակտիվացման վերլուծությունը: Նոբելյան (քիմիայի գծով, 1943) և«Ատոմը խաղաղության համար» (1959) միջազգա– յին մրցանակների դաՓնեկիր է: Գրկ. MejibHHKOB B.II., Teopr Xe- Beran, «>KypHaji BcecoK>3Horo xHMiraecKoro o6mecTBa hm. ^.H. MeHflejieeBa*, 1975, t. 20, JMs 6, c. 656. ՀԵ4ԻՍՍ8Դ (Heaviside) Օլիվեր (18.5.1850, Լոնդոն–3.2.1925, Թորքի), անգլիացի ֆի– զիկոս, Լոնդոնի թագավորական ընկերու– թյան անդամ (1891): Դպրոցն ավարտելուց (1866) հետո աշխատել է Նյուքասլի հեռա– գրական ընկերությունում: 1874-ին, լսո– ղությունը թուլանալու պատճառով թողել է աշխատանքը և զբաղվել էլեկտրականու– թյան տեսությամբ: Ուսումնասիրել է էլեկ– տրամագնիսական ալիքների տարածումը հաղորդալարերով, ներմուծել (Զ. Պոյն– տինգից և Ն. Ումովից անկախ) էլեկտրա– մագնիսական էներգիայի հոսքի խտու– թյան վեկտորը, ստեղծել մեծ հեռավորու– թյունների վրա ազդանշանների հաղորդ– ման տեսությունը: 1902-ին նշել է մթնո– լորտի իոնացված շերտի (Ք և ն և լ ի– Հեվիսայդի շերտ) գոյությունը: Նա ցույց է տվել, որ լիցքավորված մաս– նիկի զանգվածը արագությունից կախված փոփոխվում է: Առաջինն է մշակել օպերա– ցիոն հաշիվը:

ՀԵՎՈՐԹ (Haworth) Ուոլաեր Նորման (1883–1950), անգլիացի քիմիկոս–օրգա– նիկ և կենսաքիմիկոս: Լոնդոնի Թագավո– րական ընկերության անդամ (1928): Ավարտել է Գյոթինգենի համալսարանը (ՓիլիսոՓայության դ–ր, 1910), 1911-ին՝ Մանչեստրի համալսարանում գիտ. դ–ր: Սանտ Անդրուսի (1912-ից), Բիրմինհեմի (1925–48) համալսարանների և Նյու– քասլի Արմսթրոնգկոլեջի (1920) պրոֆե– սոր: Հիմնական աշխատանքները վերա– բերում են ածխաջրերի քիմիային: Ուսում– նասիրել է բազմաթիվ շաքարների (ածի– կաշաքարի, կաթնաշաքարի, օսլայի, թա– ղանթանյութի են) հատկությունները և որոշել դրանց կառուցվածքը: Կաւոարե– լագործել է շաքարների անվանակարգու– մը: Առաջիններից է, որ իրականացրել է (1933) ասկորբինաթթվի (վիտամին C) սինթեզը: Գիտության մեջ մտցրել է կոն– ֆորմացիա տերմինը: Նոբելյան մրցանա– կի դաՓնեկիր (1937, Պ. Կառերի հետ) է: ՀԵՎՈ5, շնչառության հաճախականու– թյան և խորության խանգարում, ուղեկց– վում է օդի անբավարարության զգացու– մով: Սրտի հիվանդությունների ժամա– նակ Հ. առաջանում է ֆիզիկական ծան– րաբեռնվածության, այնուհետև նաև հան– գըստի ընթացքում (հատկապես հորիզո– նական դրությունում), որի հետևանքով հիվանդն ընդունում է հարկադրական նստած դիրք (օրթոպնոե): Սուր Հ–ի նո– պան (հաճախ գիշերային) առավելապես կրծքային հեղձուկի ախտանշան է: Այս դեպքում Հ. կրում է ինսպիբատոր բնույթ (դժվարացած է շնչառումը): է ք ս պ ի ր ա– ւո ո ր Հ. (դժվարացած արտաշնչումը) առաջանում է մանր բրոնխների և բրոն– խիտների լուսանցքի նեղացման (տես Բրոնխային հեղձուկ) կամ թոքի հյուս– վածքի առաձգականության կորստի (տես Թոքերի Լայնացում) դեպքերում: Ու ղ ե– ղ ա յ ի ն Հ, զարգանում է շնչառական կենտրոնի անմիջական գրգռումից՝ ուռուցքների և արյունազեղումների հե– տևանքով: