ՀԱՄԿ1ս–ի և ՍՍՀՄ առժողկոմատի «Ապա– հովագրվածներին հիվանդանոցային թեր– թիկներ տալու կարգի մասին» հրահան– գով՝ հաստատված ՍՍՀՄ ԺԿԽ–ի կողմից, 1937-ին (հետագա փոփոխություններով ու լրացումներով): Հ. թ. տալիս են առողջա– պահության մինիստրության բուժական ու սանիտարական հիմնարկները՝ ըստ բնա– կավայրի և հիմնարկ–ձեռնարկություննե– րի, բուժմարմինները՝ ըստ աշխատանքի վայրի: Մշտական բնակավայրից դուրս (հանգստյան տանը, գործուղման տեղում են) անձի ժամանակավոր անաշխատու– նակության համար Հ. թ. տալիս են տվյալ վայրի բուժական հաստատությունները: Այն վայրերում, որտեղ բժիշկներ չկան, Հ. թ. կարող է տալ ֆելդշերը, բուժկետի վարիչը: Հ. թ. տրվում է հիվանդություն, վնասվածքներ, հղի, ծննդաբերած, ընտա– նիքի հիվանդ անդամ խնամող, կարան– տինի մեջ գտնվող անձանց, ինչպես նաև սանատորա–կուրորտային բուժման մեկ– նողներին, եթե արձակուրդը բավական չէ բուժման մեկնելու և վերադառնալու հա– մար: Բուժող բժշկին իրավունք է վերա– պահված հիվանդության յուրաքանչյուր դեպքի համար Հ. թ. տալ սկզբում 3, իսկ ընդամենը՝ 6 օրվա համար: Հետագա օրե– րի համար Հ. թ. տրվում է գլխավոր բժշկի կամ բուժհիմնարկի բժշկա–խորհրդակցա– կան հանձնաժողովի թույլտվությամբ: խ. ՍիԱոնյան
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, պրոցես, որն առաջա– նում է օրգանիզմի վրա արտաքին կամ ներ– քին վնասակար գործոնների ազդեցու– թյամբ: Բնորոշվում է կենդանի օրգանիզմի կառուցվածքի և ֆունկցիաների խախտ– մամբ, հարմարվողականության նվազ– մամբ, պաշտպանական ուժերի ակտիվաց– մամբ: Հ–յան ժամանակ խախտվում է հա– վասարակշռությունը օրգանիզմի և շրջա– պատող միջավայրի միջև, որն արտահայտ– վում է կողմնակի ռեակցիաների առաջա– ցումով, ինչպես նաև աշխատունակության անկումով: Հ–յան մասին ընդհանուր պատ– կերացումները խիստ փոփոխվել են բժշկա– գիտության պատմության ընթացքում: Հի– պոկրատը Հ–յան պատճառը կապում էր օրգանիզմի հիմնական հեղուկների՝ ար– յան, լորձի, դեղին և սև լեղու Փոխհարա– բերության խախտման, իսկ Դեմոկրիտը՝ ատոմների ձևի փոփոխության և դրանց ոչ ճիշտ դասավորության հետ: Միջին դա– րերում Հ–յան վերաբերյալ ուսմունքում կային իդեաւիստական («հոգու», «կեն– սական ուժի» ընդունումը) և մատերիա– լիստական (Իբն Սինա) հայացքներ: XVII– XIX դդ. Հ–յան մասին ուսմունքի զարգացման բնագավառում մեծ ավանդ ներդրին Ջ. Մորգանին, Ռ. Վիրխովը, Կ. Բերնարը և ուրիշներ: Ս. Բոտկինը, Վ. Պաշուտինը, Ի. Պավլովը, Ա. Օստ– րոումովը Հ. կապում էին մարդու գո– յության պայմանների խանգարման հետ և ներվիզմի գաղափարների հիման վրա զարգացրին ուսմունք (կամ տեսություն) Հ–յան մասին: Ըստ Պ. Դորիզոնտովի, Հ. ընդհանուր բարդ ռեակցիա է, որ ծա– գում է օրգանիզմի և միջավայրի փոխհա– րաբերության խանգարման հետևանքով: Հ. ուղեկցվում է ախտաբանական պրոցես– ների զարգացումով, որոնք օրգանիզմի ընդհանուր ռեակցիայի տեղային արտա– հայտություններն են: Հ. Սելյեի կոնցեպ– ցիայի համաձայն Հ. իրենից ներկայաց– նում է լարում (տես Սարես), որը ծագում է օրգանիզմի վրա արտակարգ գրգռիչի ազդեցությունից: Հ–յան պատճառ կարող են լինել մեխ., ֆիզիկական, քիմ., կենսբ., իսկ մարդու համար նաև պսիխոգեն (հո– գեծին) գործոնները: ժամանակակից պատկերացմամբ Հ. բնորոշվում է հետևյալ հիմնական գծերով՝ 1. Հ–յան զարգացման գործում գլխավոր դերը պատկանում է արտաքին, իսկ մար– դու համար՝ սոցիալական միջավայրին (տես ՍոցիաւակաԱ հիգիենա): 2. Պատ– ճառագիտական գործոններից և արտա– քին պայմաններից բացի Հ–յան զարգաց– ման գործում մեծ նշանակություն ունեն օրգանիզմի պաշտպանական–հարմար– վողական մեխանիզմները: 3. Հ. ամ– բողջ օրգանիզմի տառապանքն է: Գոյու– թյուն չունեն օրգանների և հյուսվածք– ների լրիվ մեկուսացված տեղային Հ–ներ: Ցուրաքանչյուր Հ–յան ժամանակ մեծ կամ Փոքր չաՓով ախտաբանական պրոցեսի մեջ է ընդգրկվում ամբողջ օրգանիզմը, որը սակայն չի բացառում օրգանիզմի որևէ մա– սում կամ օրգանում հիմնական ախտա– հարման առկայությունը: Տարբերում են Հ–յան հետևյալ շրջանները՝ գաղտնի կամ լ ա տ և ն տ (վարակիչ Հ–ների հա– մար՝ - ի ն կ ու բ ա ց ի ո ն), հիվանդա– ծին գործոնի ազդեցության սկզբի և Հ–յան առաջին ախտանշանների միջև ընկած ժամանակաշրջանը: Կարող է տևել մի քանի վրկ–ւց (ուժեղ թույներով թու– նավորում) մինչև տասնյակ տարիներ (բոր): Նախանշանային (պրո– դրոմալ) շրջանում ի հայտ են գալիս Հ–յան առաջին ախտանշանները, որոնք կարող են ունենալ անորոշ, ոչ յուրահատուկ բնույթ (ջերմության բարձրացում, ընդ– հանուր անկարություն), իսկ որոշ դեպքե– րում՝ տվյալ Հ–յան համար լինել բնո– րոշ (Բելսկ–Ֆիլատով– Կոպլիկի բծերը կարմրուկի ժամանակ): Հ–յան բ ու ռ ն զարգացման շրջան, որի տևողու– թյունը տատանվում է մի քանի օրից մին– չև տասնյակ տարիներ (տուբերկուլոզ, սիֆիլիս, բոր): Հ–յան ավարտման (առողջացման) շրջան, որը կարող է ընթանալ արագ կամ աստիճանաբար: Կախված ընթացքի տևողությունից՝ Հ–նե– րը կարող են լինել սուր և քրոնիկական: Հ–յան ընթացքում կարող են առաջանալ բարդություններ, որոնք ծանրացնում են հիվանդի դրությունը և Հ–յան անբարե– նպաստ ելքի պատճառ դառնում: Հ–յան ելքը կարող է լինել լրիվ առողջացում, առողջացում մնացորդային երևույթներով, օրգանների կայուն Փաիոխություն, եր– բեմն Հ–յան նոր ձևերի առաջացում հեռավոր հետևանքների տեսքով և մահ: Մահը, որպես հիվանդության ավարտ, կարող է տեղի ունենալ հանկարծակի, կարճատև հոգեվարքից հետռ կամ աս– տիճանաբար: Հ. դասակարգում են՝ ըստ ընթացքի (սուր և քրոնիկական), պատճառագիտական գործոնների (մեխա– նիկական, ֆիզիկական, քիմ., կենսբ.)» բուժման եղանակի (վիրաբուժական, թե– րապևտիկ, ակնաբուժական ևն), տարիքա– յին և սեռային հատկանիշների (մանկա– կան, կանանց) ևն: Առավել ընդունված է Հ–յան դասակարգման նոզոլոգիական սկզբունքը (տես Նոզոչոգիա), սակայն գո– յություն ունեցող դասակարգումներից ոչ մեկը լրիվ բավարար համարել չի կարելի: Ուստի Հ–յան ժամանակակից դասակարգ– ման ստեղծումը բժշկագիտության կարե– վոր խնդիրներից է: Գրկ.IleTpo^B H.P., JleMyc B. E., 06mee y^eHne օ 6<me3im, b kh .: MHoroTc>MHoe pyKOBoflCTBo no naTOJionraecKofi վաՅաաօոա, t. 1, M., 1966.
ՀԻՎԱՆԴՈհԹՅՈԻՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՕՃԱ– իյԱՅՆՈՒԹՅՈՒՆ, պատմական էվոլյու– ցիայի ընթացքում որոշ հիվանդություն– ների ձեռք բերած առանձնահատկություն, երբ նրանց հարուցիչները, սպեցիֆիկ փո– խանցողները և հարուցիչի աղբյուր կեն– դանիները անսահմանափակ երկար ժա– մանակ պահպանում են իրենց գոյությու– նը բնական պայմաններում (օջախներում): Մարդիկ վարակվում են բնական օջախ– ների տերիտորիայում ժամանակավոր կամ մշտական բնակվելու ընթացքում: Առավել արտահայտված է տրանսմիսիվ (փոխանց– վող) հիվանդությունների բնական օջա– խայնությունը, երբ վարակը տարածվում է արյունածուծ հոդվածոտանիների (օրի– նակ, տզերի) միջնորդությամբ: Այսպի– սով, հիվանդության հարուցիչը շրջանա– ռում է շղթայական՝ կենդանի–վւոխանցող– կենդանի: Հիվանդությունների հանդեպ ընկալունակ կենդանիները, հիվանդու– թյան հարուցիչները, Փոխանցողները կամ միջնորդ տերերը բիոցենոզի անդամակից– ներ են: Այդ պատճառով էլ բնական օջա– խային հիվանդությունները բնորոշվում են խիստ արտահայտված սեզոնայնու– թյամբ, ավելի սահմանափակ (քան անթրո– պոնոզները) տերիտորիալ տարածվածու– թյամբ և այս կամ այն լանդշաֆտին խիստ հարմարվածությամբ (օրինակ, սիբիրյան տայգային բնորոշ են տզային ռիկետսիոզ– ների օջախները, Միջին Ասիայի անա– պատներին՝ մաշկային լեյշմանիոզը և տզային սպիրոխետոգը): Բնական օջախ– ներում կարող են միաժամանակ լինել մի քանի հիվանդությունների հարուցիչ– ներ, ինչպես նաև այդ հիվանդությունների հանդեպ ընկալունակ տարբեր կենդանի– ներ: Մարդկանց բնական օջախային հի– վանդությունների շարքին են դասվում [ըստ Ե. Ն. Պավլովսկու, որն առաջինն է մշակել և առաջ քաշել (1938) բնական օջախայնության վերաբերյալ ուսմուն– քը] ժանտախտը, տուլարեմիան, տզային և ճապոնական էնցեֆալիտները, տզային սպիրոխետոզները, տզային ռիկետսիոզ– ները, օրնիթոզները, լեպտոսպիրոզները, մլակային տենդը, դեղին տենդը, մաշկա– յին լեյշմանիոզը, տոքսոպլազմոզը, տզա– յին ետադարձ տիֆը, որոշ հելմինթոզներ: Պայքարը բնական օջախային հիվանդու– թյունների դեմ. վակցինացում, հատուկ հագուստի կրում, ռեպելենտների օգտա– գործում, հիվանդության օջախներում կըր– ծողների և փոխանցողների ոչնչացում: Հ. բ. օ–յան ուսումնասիրությամբ զբաղ– վում են համաճարակագիտությունը և բժշկական աշխարհագրությունը: Մ. Ջամբազ յան