Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ված D* և այլ մեզոններ: «Հ. տ. մ.» հաս– կացությունն առանձնապես անհրաժեշտ դարձավ 3100 Մէվ զանգվածով J/փ մաս– նիկների (հայտնաբերվել են 1974-ին) հատկությունները (կյանքի մեծ տևողու– թյունը) բացատրելու համար: Քվարկների մոդելի համաձայն, տարրական մասնիկ– ները կազմված են առնվազն չորս առաջ– նային աղյուսիկներից՝ քվարկներից և համապատասխան հակաքվարկներից: Չորրորդ քվարկն օժտված է նոր հատկու– թյամբ՝ հմայքով, որը նշանակվում է c տառով [< անգլ. c(harm)– հմայք]: Հմայ– քով քվարկ ուևեցող մասնիկը կոչվում է հմայված մասնիկ: J/փ մասնիկը բաղկա– ցած է հմայքով քվարկից և հակաքվարկից, այնպես, որ նրա գումարային հմայքը հավասար է զրոյի կամ, ինչպես ասում են, այն ունի թաքնված հմայք: Այդ մասնիկը և իր գրգռված վիճակները փ՝փ" էվոզիարո– նիոնմի նմանությամբ երբեմն կոչվում են չարմոնիում: Ներկայումս հայտնաբեր– ված են մի քանի հմայված մեզոև (ինչպես նաև հմայված բարիոն), որոնց կյանքի տևողությունը 10~12 վրկ կարգի է, ուսում– նասիրված են մի շարք չարմոնիումային վիճակներ և դրանց տրոհումները: Կ. Իսպ իր յան

ՀՄՏՈՒԹՅՈՒՆ, շարժողական կամ մտա– վոր խնդիր լուծելու լրիվ կամ մասնակի ավտոմատիզմի հասցված կարողություն: Հ–ները լինում են շարժողական, ընկալման և մտավոր: Յուրացման ենթակա ամեն մի նոր գործողություն սկզբնապես լինելով ինքնուրույն, ծավալուն և գիտակցված գործողություն, բազմակի կրկնություն– ների շնորհիվ աստիճանաբար ավտոմա– տացվում է, հաճախ մտնելով այլ գործո– ղության կազմի մեջ որպես բաղադրա– մաս: Վարժությունների օգնությամբ Հ. մշակելիս Փոխվում են շարժումների կա– տարման հնարները (մի շարք մասնավոր և առանձին կատարվող գործողություններ ձուլվում են մեկ միասնական գործողու– թյան մեշ), վերանում են ավելորդ շար– ժումները: Մարդը կարողանում է գործո– ղությունները միաժամանակ կատարել երկու ձեռքով (կամ ոտքով), մեծանում է կատարման արագությունը: Փոխվում են գործողությունների զգայական վերահըս– կողության հնարները, տեսողական վե– րահսկողությունը փոխարինվում է առավե– լապես մկանային–կինեսթետիկ վերահըս– կողությամբ: Հմտորեն գործող մարդու ուշադրությունն ազատվում է գործողու– թյունների հնարներն ընկալելուց և տե– ղափոխվում է իրադրության ու արդյունք– ների վրա: Հ. տարբերվում է սովորությունից, քանի որ իր հիմքում որոշակի պայմաններում վերարտադրվելու կայուն միտում չունի: Հ–ները տեղափոխվում են այլ իրադրու– թյուններ՝ մասնակցելով նոր խնդիրների լուծման պրոցեսներին: ԿենսաՓորձը զգալի չափով կազմված է Հ–ներից, որոնք Փոխներգործում են: Ա. Նաչչաջյան.

ՀՅՈԼԴԵՈ1ԻՆ (Holderlin) Ցոհան Քրիս– տիան Ֆրիդրիխ (1770–1843), գերմանա– ցի բանաստեղծ: Աստվածաբանություն է ուսումնասիրել Տյուբինգենում (1788–93): Ֆրանսիական մեծ հեղավւ ոխության սկզբնական շբշանում Հ. ստեղծել է գի– տակցված քաղաքացիականությամբ ներ– թափանցված պոեզիա: «Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790– 1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը: 90-ական թթ. դիմել է ռուսոյական բնա– պաշտությանը («Բնությանը»), ձգտել Փի– լիսոփայորեն հասկանալ ետհեղափոխա– կան իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ևն); Նրա իդեալը դարձել է հումանիստա– կան ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիո– տիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի հա– մար», «Արշիպելագ»): Ցուրահատուկ քնա– րական շնչով է հագեցած Հ–ի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797– 1799) վեպը: Գրել է նաև «էմպեդոկլեսի մահը» (1798–99) ողբերգությունը: Հ. մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմ. պոեզիայի վրա: Հ. Հյուբշման

ՀՏՈՒԲՇՄԱՆ (Hiibshmann) Հայնրիխ (1.7. 1848, էրֆուրտ– 21.8.1908, Ստրաս– բուրգ), գերմանացի լեզվաբան, հայա– գետ, իրանագետ, բանասեր: Պատմա– համեմատական լեզվաբանության մեշ երիտքերականական ուղղության ներկա– յացուցիչ: Սովորել է Ենայի, Տյուբինգենի, Լայպցիգի և Մյունխենի համալսարաննե– րում; 1872-ին «Զրադաշտական մի երգ» ուսումնասիրության համար ստացել է դոկտորի գիտական աստիճան; 1875-ին ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների աոաջին պատերազմների մա– սին՝ ըստ Սեբեոսի հայերենի» գործն ու ստանձնել դասախոսի պաշտոն Լայպցիգի համալսարանում, որտեղ և կարդացել է հայերենի հոլովական համակարգի վե– րաբերյալ դասախոսություններ: Մեկ տարի անց ստացել է պրոֆեսորի կոչում և 1877-ից Ստրասբուրգի համալսարանում դասավանդել հին լեզուների համեմատա– կան քերականություն (հուն., լատ., գո– թերեն, սանսկրիտ), մեկնել <Ավեսաա»–ւ լեզուն, նոր հեղինակների գործերը, նոր պարսկերենի քերականությունը, հայե– րենի քերականությունը ևն: 1875-ին լույս տեսավ Հ–ի «Հայերենի տեղը հնդեվրո– պական լեզուների մեշ» հոդվածը, ուր տրված է նրա տեսության բուն էությունը: Քննելով հայերենի կրած Փովւոխություն– ները, հայերենի և մյուս լեզուների միշև եղած ընդհանրությունները, հնչյունական փաստերը՝ Հ. ժխտեց մինչ այդ իշխող այն կարծիքը, թե հայերենը իրանական խմբին պատկանող լեզու է, և եկավ այն եզրակացության, որ պարսկերենին համա– պատասխանող իրակությունները Փո– խառյալ են նրանից, իսկ այն, ինչ տարբեր է և հնդեվրոպական, բուն հայերեն է, և որ հայերենը հնդեվրոպական լեզուների ինք– նուրույն ճյուղ է: 1883-ին հրատարակած «Հայերենի ուսումնասիրություններ, .1. Հա– յերենի ստուգաբանության վերաբերյալ» աշխատության առաջին մասում նա տվել է 299 հայերեն բառերի ստուգաբանու– թյունը. դրանցից 58-ը նշված է հարցակա– նով, 9-ը՝ հավանական փակագծերում, իսկ 232-ը՝ բուն հայերեն բառեր են. դրանց հիման վրա Հ. տվել է հնչյունափոխա– կան օրենքները՝ նախալեզվի և ցեղակից լեզուների համեմատությամբ, և շեղում– ները դրանցից: Հ–ի կարևոր աշխատու– թյուններից է «Հայերենի քերականությու– նը» (մաս 1–2, 1895–97), որը բաժան– ված է 3 հատվածի, առաջինը պարունա– կում է պարսկերենից Փոխառյալ 217 հա– տուկ անունների, երկրորդը՝ 686 բառի, երրորդը՝ պարսկերենից և արաբերենից Փոխառյալ 171 բառի ստուգաբանությու– նը: Երկրորդ մասը պարունակում է 133 ասորական, 512 հուն. Փոխառություններ, 31 հին ֆրանսերեն ու կասկածելի ծագում ունեցող և 438 բուն հայերեն բառերի ստուգաբանությունը: Հ. անդրադարձել է հին հայկ. տեղանուններին («Հին հա– յոց տեղվո անունները», 1904, հայ. հրտ. 1907), հայերենի և կովկասյան ծագում ունեցող լեզուների փոխհարաբերությա– նը, հայտնել այն կարծիքը, որ հնում հա– յերեն բարբառներ գոյություն չեն ունեցել, տվել է հայերենի գիտական տառադար– ձումը: «Հայերենի հնչյունական օրենք– ների ժամանակագրության մասին» (1898) աշխատության մեջ քննել էի, ու, է, եայ, ոյ, խ ձայնավորների ու երկբարբառների սղման ու ամՓովւման օրենքների ժամա– նակը, հայագիտական այլևայլ հարցեր, խոսել աշխարհաբարի Փովւոխություննե– րի անխուսափելիության մասին, դրանք համարել լեզվի պատմության անհրա– ժեշտ կողմը: Հ. եղել է նշանավոր իրանա– գետ, աշխատություններ նվիրել օսերե– նին, պարսկերենի ստուգաբանությանը և այլ հարցերի: Երկ, Kleine Schriffen zum. Armenischen, N.Y., 1976. Գրկ. Տ ա յ ան Ղ., Պրոֆ. Հենրիկ Հյուբշ– ման, «Բազմավեպ», 1908, 10: Աtդ ա յ ա ն է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1, Ե., 1958: Կ. Դուրդարյան

ՀՅՈՒԳԵՆՍ, Հ յ ու յ գ և ն ս (Huygens), Քրիստիան (14.4.1629–8.7.1695, Հաագա), նիդերլանդացի մեխանիկ, ֆիզիկոս և մա– թեմատիկոս, լույսի ալիքային տեսության հիմնադիրը: Լոնդոնի թագավորական ըն– կերության առաջին օտարերկրյա անդամը (1663-ից) և Փարիզի ԴԱ հիմնադիր ան– դամներից (1666-ից): Մաթեմատիկային վերաբերող աշխատություններում տվել է շրջանագծի, էլիպսի, հիպերբոլի աղեղ– ների երկարության որոշման մեթոդը, մշակել շրջանագծի երկարության և տրա– մագծի հարաբերության որոշման (jt թվի հաշվման) տեսությունը, առաջին հետազո– տությունները կատարել հավանականու– թյունների տեսության բնագավառում: Կարևոր ավանդ ունի մեխանիկայի մի շարք հասկացությունների զարգացման գործում: Մշակել է հարվածի տեսության հիմունքները, կառուցել աոաջին ճոճա– նակավոր ժամացույցը (1657), կատարե–