Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մերձակա և հեռավոր երկրներում (Վրաստան, Աֆղանսաան, Հնդկաստան, Պորտուգալիա, Իռլանդիա ևն): Գրկ .Վարդանյան Ս.Վ., Հայկական ժողովրդական բնակելի տների ճարտարապետություն, Ե., 1959:Պ ա պ ու խ յ ա ն Ն. Ծ., Սյունիքի ժողովրդական ճարտարապետությունը, Ե., 1972, էշ 127–134: Araбaбян P.Я., Koмnoзиции кynoльных coopyжений rpyзии и Apмении, E., 1950; Cyмбадзe Л., rpyзинские дарбази, Tб., 1960.

Ն․ Պապուխյան

ՀԱԶԱՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ, արքունի գործակալություն միջնադարյան Հայաստանում: Հայոց Արշակունիների ժամանակ (I–Y դդ.) հիմնականում ժառանգաբար վարել են Ամատունի նախարարական տոհմի իշխանները: Հ–յան գործակալը՝ հազարապետը, սահմանել և իրեն ենթակա պաշտոնյաների միջոցով գանձել է պետ. հարկերը, հսկել ճանապարհների, ջրանցքների կառուցման, անտառապատման և համապետական նշանակություն ունեցող հասարակական այլ աշխատանքներ: Արշակունյաց թագավորությա անկումից (428) հետո Մեծ Հայքի Հ–յան գործակալը (հաստատել է Սասանյան արքունիքը) միաժամանակ եղել է Հայոց իշխանաց իշխանը, որին Ստեփանոս Տարոնացին (Ասողիկ) անվանում է նաև մարզպան: ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿ (Achillea), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Ցողունը կանգուն է, 70–80 սմ, տերևները փետրաձև են, կտրտված: Ծաղիկները մանր են, սպիտակ, դեղին, կարմրավուն, վահանիկաձև ծաղկաբույլում հավաքված: Հայտնի է ավելի քան 100 տեսակ, 45-ը՝ ՍՍՀՍ–ում, 11-ը՝ ՀՍՍՀ Սևանի, Թումանյանի, Իջեվանի, Մարտունու շրջաններում: Սովորական Հ. (A millefolium) աճում է հիմնականում մարգագետիններում, անտառներում, դաշտերում և դեռ հնուց օգտագործվում ժող. բժշկության մեջ: Տերևները և ծաղկաբույլը պարունակում են եթերային յուղեր և ախիլեին ալկալոիդ: Թուրմը և հեղուկ մզվածքը կիրառում են որպես արյունահոսությունը դադարեցնող, ախորժաբեր միջոց: Որոշ տեսակներ դեկորատիվ են, աճեցվում են ծաղկաբուծության մեջ: ՀԱԶԱՐԱՓԵՇԱ, հազարփեշա, պղնձե կամ արծաթե կուժ: Ունի լայն, գլանաձև իրան և նեղ, երկար վիզ: Օգտագործվում է հիմնականում ջուր և գինի լցնելու համար: Հ. հաճախ դրվագվում է: ՀԱԶԱՐԶՐԻԲ, հայաբնակ գյուղ Իրանում, Փերիա գավառի Գորջի գավառակում: Բնակիչները բերվել են Արևելյան Հայաստանից 1603-ին, շահ Աբբաս I-ի բռնագաղթի ժամանակ: XVIII դ. հիշվում է որպես եկեղեցական թեմի կենտրոն: Հ–ի Ս. Աստվածածին վանքում էր նստում թեմի առաջնորդը: Թեմն ընդգրկում էր Փերիա, Բուրվարի գավառները, Համադան քաղաքն ու շրջակա գյուղերը: 1970-ին ուներ 117 տուն (960 շունչ) հայ բնակիչ: Հ–ի Ս. Աստվածածին եկեղեցում պահվում է երեք գրչագիր Ավետարան՝ մանրանկարներով: 1928-ից եկեղեցուն կից գործում է դպրոց: Գյուղը պատկանում է երեք կալվածատերերի: ԳրկՄ ի ն ա ս յ ա ն Լ. Գ․, Պատմություն Փերիայի հայերի, Անթիլիաս, 1971, էջ 288–295: ՀԱԶԱՐՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կամախ գավառում: 1909-ին ուներ 184 (34 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ; Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: ՀԱԶԶՈ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդ գավառի Հազզո գավառակում: 1909-ին ուներ 150 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: Հ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները տարագրվել են տարբեր երկրներ:

ՀԱԶԻՐ [Աբրահամյան Աբրահամ, 1845, Շուլավեր (այժմ՝ Վրաց. ՍՍՀ–ում)–1922], հայ գուսան: Ապրել է Թիֆլիսում, ստեղծագործել հայերեն և վրացերեն: Աշուղական երգի նախասիրած ձևերն են ղողման, դիվանին, թեջնիսը, դուբեյթը, մուխամմազը: Նրա երգերից մի քանիսի թեման վերարծարծել և զարգացրել է Զիվանին («Ամեն կողմով տկար մարդը», «Աստված մեկ է, փառքն անթիվ» ևն): Հ–ի ստեղծագործությունները առանձին գրքերով լույս են տեսել հայերեն («Աշըգ Հազիրի երգերը», 1892) և վրացերեն:

Շ․ Գրիգորյան

ՀԱձԻՐԻ (Աթոյան Համբարձում, 1840, Ալեքսանդրապոլ –1876, Ալեքսանդրապոլ), հայ գուսան: Հորինել է մեծ մասամբ բարոյախրատական ու կրոնական բովանդակությամբ երգեր (ադրբեջաներեն ու հայերեն): Օգտագործել է աշուղական երգարվեստի ամենաբարդ ձևերը՝ դիվանի, թեջնիս, մուխամմազ, ղալամդարի, սեմայի: Նրա մուհամմը-հանելուկներից մի քանիսը տպագրվել են Բաքվում, 1878-ին, «Սոխակ Հայաստանի» երգարանում:

Շ. Գրիգորյան

ՀԱԶԿԵՐՏ I Բ ա զ ա հ ք ա ր (բառացի՝ մեղսագործ) (ծն. թ. անհտ.421), պարսից արքայից արքա 399-ից: Սասանյանների դինաստիայից: Գահակալության առաջին շրջանում պայքարել է բարձր ազնվականության և հոգևորականության դեմ: Հ. I դարձել է Բյուզանդիայի ապագա կայսր Թեոդոսիոս II-ի խնամակալը: Վարել է կրոնական հանդուրժողականության քաղաքականություն Հայաստանի և Պարսկաստանի քրիստոնյաների նկատմամբ: Գահակալության վերջին ժամանակաշրջանում, հենվելով պարսկական կողմնորոշում ունեցող ուժերի վրա, Հայաստանում Փորձել է չեզոքացնել Պարսկաստանին թշնամի տարրերին և ուժեղացնել իրանական ազդեցությունը: Հայոց թագավոր Խոսրով Դ–ի մահից հետո (415) Հ. I Հայաստանի գահը հանձնել է իր որդի Շապուհին (415–419): Սպանվել է Վրկան նահանգում: ՀԱԶԿԵՐ5 II (ծն. թ. անհտ.–457), պարսից արքայից արքա 439-ից: Սասանյանների դինաստիայից: Նրա օրոք պետության փաստական ղեկավարն էր վազուրդ–ֆրամաթար (հազարապետ) Միհր ներսեհը: Պարսկաստանի քրիստոնյաները դաժանորեն հալածվել են: Քրիստոնեությունը դիտելով Հայաստանի և Բյուզանդիայի մերձեցման պատճառ և ձգտելով վերջ տալ Հայաստանի ներքին անկախությանը՝ պարսից արքունիքը վարել է Հայաստանի տնտ. կեղեքման, հայ նախարարների ուժերը ջլատելու քաղաքականություն, նրանցից պահանջել է կրոնաՓոխություն: Այդ քաղաքականությունը հանգեցրել է հայ ժողովրդի ապստամբությանը 450–451-ին (տես Վարդանանց պատերազմ, Ավարայրի ճակատամարտ 451): Ապստամբությունից հետո Հ. II մեղմել է քաղ. և կրոնական ճնշումը:

Ն. Արզումանյան

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀՈՂԱՅԻՆ ՏԱՐՐԵՐ, տես Լանթանդիներ :

ՀԱԶՎԱԳՅՈհՏ ՄԵՏԱՂՆԵՐ, մետաղներ, որոնք համեմատաբար նոր են արդյունաբերական կիրառում ստացել: Որպես կանոն, երկրի կեղևում քիչ են տարածված: Հ. մ. բաժանվում են 5 խմբի՝ թեթև (լիթիում, բերիլիում, ռուբիդիում, ցեզիում), ցրված (գալիում, ինդիում, թալիում), հազվագյուտ հողային (սկանդիում, իտրիում, լանթան և բոլոր լանթանոիդները), դժվարահալ (տիտան, ցիրկոնիում, հաֆնիում, վանադիում, նիոբիում, տանտալ, մոլիբդեն, վոլֆրամ, ռենիում), ռադիոակտիվ (ֆրանսիում, ռադիում, ակտինիում, պոլոնիում, ուրան և բոլոր տրանսուրանային տարրերը): Բայց այս դասակարգումը խիստ պայմանական է: Որոշ Հ.մ. կարող են պատկանել տարբեր խմբերի (օրինակ, տիտանը դժվարահալ մետաղ է, բայց միաժամանակ նաև՝ թեթև): Շատ մետաղներ աստիճանաբար դուրս են գալիս Հ. մ–ի շարքից (օրինակ, վանադիումը, մոլիբդենը, տիտանը): Արտասահմանյան տեխ. գրականության մեջ Հ. մ–ի համար օգտագործում են «սակավ սովորական մետաղներ» («less common metals») տերմինը:

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՏԱՐՐԵՐԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, միներալային ագրեգատներ, որոնք հումք են ծառայում արդի տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում կիրառվող զանազան սակավ հանդիպող տարրերի և հազվագյուտ մհտաղների կորզման համար: Որոշ բացառությամբ, հազվագյուտ տարրերը կորզվում են համալիր հանքանյութերից:

ՀԱԶՐԵՎԱՐԴ (Rosmarinus), շրթնածաղիկների ընտանիքի բույսերի ցեղ: Մշտականաչ թփեր են, ուղիղ, վեր բարձրացող, երբեմն՝ տարածված ճյուղերով: Տերևները նստադիր են, կաշեկերպ, գծային, կլորացած ծայրերով: Ծաղիկները երկնագույն են, երկշուրթ, հավաքված ողկուզաձև ծաղկաբույլում: Ծաղկող ընձյուղներից ու տերևներից ստանում են եթերային յուղ, որն օգտագործվում է բժշկության մեջ և օծանելիքի արտադրությունում: Բազմացվում է կտրոններով, հազվադեպ՝ սերմերով: ԱԱՀՄ–ում աճեցվում է հիմնականում Ղրիմում, Կովկասում: