Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դետերմիևացվածության գիտակցմանը, իսկ ոմանք՝ նան մարքսիստական ըմբըռնմանը: Արդի հնդ. գրականագիտության մեջ աչքի են ընկնում Տ. Դվիվեդին, Վ. Ռագհավանը, Ն. Սինգհը, Բ. Ուպադհյայը, Կ. Մ. Զորջը, Կ. Չայաանյան, Գ. Տալդարը, Նագենդրան, Կ. Ն. Սուբրահմանյամը, Ա. Բոսը, Պ. Մաչվեն, Պ Պադմարաջուն, Չ. Դ. Նարասիմհայան: XIV. Ճարտարապետությունը և կերպարվեստը Տ–ի (նան Պակիստանի) գեղարվեստական մշակույթի ակունքները հարում են Ինդոս և Գանգես գետերի հովիտներում առաջացած հնագույն քաղաքակրթություններին: Տարապպայի զարգացած քաղաքակրթության (մ. թ. ա. մոտ 2500–1500) ժամանակաշրջանին են վերաբերում Սանգհոլ (Պատիալայի շրջանում) ն Լոտհալ (Կատհիյավար թերակղզու վրա) քաղաքները, որոնք ունեցել են կանոնավոր հատակագիծ, ջրամատակարարման ու կոյուղու կարգավորված համակարգ, հասարակական լոգարաններ, կառուցապատվել թրծված աղյուսե բազմահարկ շենքերով: Այստեղ հայտնաբերվել են նկարազարդ խեցեղեն, քարից և թրծակավից պատրաստված արձանիկներ, կենդանիների պատկերներ և գրանշաններ ունեցող կնիք–հմայիլներ: Մ. թ. ա. XV–V դդ. Տյուսիսային Տ–ի մշակույթի մասին պատկերացում են տալիս գրական աղբյուրները (վեդաներ նն), ինչպես նան ավելի ուշ ժամանակների քանդակներն ու գեղանկարչությունը: Կառույցների ձևերը և տիպերը (բոլորաձև հատակագծով, կիսագնդաձև կամ կոնաձև ծածկով տունը, դահլիճ տիպի, փայտյա թաղածածկ հասարակական ժողովատունը ևն) հետագա դարերի քարակերտ տաճարների և այլ շինությունների ճարտ–յան հիմքն են եղել: Մ. թ. ա. I հազարամյակի կեսին կազմավորված ստրկատիրական պետությունների կենտրոններից էին կանոնավոր հատակագծված Մատհուրան, Պատալիպուտրան (Մագադհայի մայրաքաղաքը): Հ–ի արվեստը ծաղկման է հասել մ. թ. ա. IV–II դդ., Մաուրյանների ստրկատիրական պետության (Մագադհա) օրոք՝ ենթարկվելով միջերկրածովյան երկրների և Պարսկաստանի մշակույթի ազդեցությանը: Քաղաքներում կառուցվել են ամրոցային, պալատային խոշոր համալիրներ (Աշոկա թագավորի պալատը Պատալիպուտրայում, մ. թ. ա. III դ.): Բուդդայականության տարածման հետ էր կապված նոր տիպի պաշտամունքային կառույցների ստեղծումը, որոնցից էին չայայան, «վիհարա» վանական հանրակացարանը (խցերով շրջապատված քառակուսի հատակագծով դահլիճ), «ստամբհա» հուշասյունը, սաուպան: Այդ շրջանի քանդակագործության բնորոշ հուշարձաններից են Աշոկա թագավորի ստամբհայի առյուծազարդ խոյակը (մ. թ. ա. 243, Սարնաթհա) և պտղաբերության աստվածուհու արձանը (հավանաբար՝ մ. թ. ա. II դ., Դիդարհանջ): Մ. թ. ա. II–I դդ. Տ–ի արվեստը բարձրագույն ծաղկման հասավ Անդհրա և Շունգա ստրկատիրական պետություններում: Այս շրջանին են պատկանում Բհաշիի, Նասիկայի, Կառլիի և այլ մենսատանային վիմաՓոր համալիրները՝ հարուստ քանդակազարդված ինտերիերներով:

Կենցաղային պատկեր, մանրանկար (XVII դ, վնրշ, Վիկտորիայի և Ալբերաի թանգարան Լոնդոն) 1. Ա. Շ և ր–Գ ի լ. «Լեռնցիներ» (1935, ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ, Դելի), 2. Տ. Դաս. «Աղավնիների զույգը», գունավոր փայտագրություն (1950-ական թթ. սկիզբ)

Մ. թ. I դ. Տ–ի հս–արմ–ում քուշանների թագավորության ժամանակ է գործել Մատհարային դպրոցը, ուր ստեղծվել է Բուդդայի առաջին մարդակերպ պատկերներից մեկը: Տ–ի հս. և կենտրոնական մասերում Գուպտաների դինաստիայի տիրակալության (IV–VI դդ.) շրջանում ստրկատիրության դարաշրջանի արվեստը վերջին ծաղկումն է ապրել: Ծավալվել է պալատների, մենաստանների, տաճարների շինարարությունը:

Լը Կորբյուզիե. Արդարադատության պալատը (1953, գլխավոր ճակատ) Չանդիգարհի կառավարական շենքերի համալիրում

Պահպանված հուշարձաններից են սրբատաշ քարից կառուցված տաճարները Սանչիում և այլուր, որոնց կորիզը խորանարդաձև, պորտիկավոր սրբարանն է: Կանոնիկ, ավարտուն ձև է ստացել Բուդդայի պատկերը: Գուպտաների մշակութային ժառանգությունն իր հետագա զարգացումն է ապրել Տ–ի հս., հվ. և Դեկանի վաղ միջնադարյան ֆեոդալական պետություններում (VI–XII դդ.): Շարունակվել են կառուցվել ստուպաներ, վիմափոր տաճարներ և մենաստաններ, սակայն հինդուիզմի գաղափարների ազդեցությամբ վերաիմաստավորվել են դրանց ավանդական ձևերը: Չայտյա տիպը հետզհետե վերացել է, իսկ վիհարան վանական հանրակացարանից վերածվել էր տաճարի: Մոտ VI դ. երևան են եկել բրահմայական և ջայնական վիմափոր, ձևով բուդդայականից չտարբերվող տաճարները: Այդ շրջանի առավել նշանավոր վիմափոր կառույցները գտնվում են Աշանաայոէմ և էլլորայում: Վերջինի տաճարային համալիրները (VI–X դդ.) հայտնի են իրենց քանդակներով, որոնք սկսած վաղ միջնադարից իշխող տեղ են գրավել տաճարների հարդարանքում: VI–VII դդ. կազմավորվել են վերգետնյա տաճարների 2 տիպ՝ հս. (հնդարիական) և հվ. (դրավիդյան): Տվ. տիպի տաճարներն ավարտվում էին սրբարանի վերևում բարձրացող շիկհարայով (կեղծ գմբեթով աստիճանավոր բրգաձև ծավալ): Տս. տիպի շիկհարան ուներ պարաբոլիկ ուրվապատկեր և ավարտվում էր «ամալակա»-սկավառակով: Տվ. Տ–ի տաճարային ճարտ. սկզբունքները մարմնավորվել են Մահաբալիպուրամի և Կանչիպուրամի տաճարներում: Մահաբալիպուրամում պահպանվել են մեծ գլաքարերից միաձույլ «ռատհա»-տաճարներ, ինչպես նաև «Գանգեսի գահավիժումը» հսկայական բազմաֆիգուր ռելիեֆը (VII դ.)՝ հվ–հնդ. քանդակագործության գլուխգործոցը: Կանչիպուրայի տաճարային համալիրը (Կայլասանատհա, VIII դ. 1-ին կես) հիմք է հանդիսացել հվ–հնդկական տաճարի կոմպոզիցիայի զարգացման համար: Նրա ուղղանկյուն բակը, ներքուստ պարագծով գոտեվորված խորշերով, ուր դրված էին աստվածությունների քանդակներ, բաղկացած էր շիկհարայով շեշտված գլխավոր սըրբարաևից և բազմասյուն աղոթասրահից՝ մանտապամից: էլլորայի՝ նույն կոմպոզիցիայով կառուցված (VIII դ. կես) համանուն տաճարային վիմափոր համալիրում (իր բազմասյուն դահլիճներով, սրահներով, մոնումենտալ արձաններով և սուր դրամատիզմով ու դինամիկ ռելիեֆներով) վաղ միջնադարի պլաստիկայի արվեստը հասել է բարձրունքի: X– XI դարերից սկսած, ֆեոդալական կարգերի ամրապնդմանը զուգընթաց, արագորեն աճել են քաղաքները, ծավալվել տաճարային շինարարությունը Քաղաքաշինությունն ու ճարտ. զարգանում էին հիմնականում «Շիլպաշաստրայի» (շինարարական գործի և կիրառական արվեստի միասնական կանոնագիրք, առաջին գրավոր օրինակը ստեղծվել է մ. թ. ա. I դ., VI դ. արդեն գոյություն ունեին հատուկ տրակտատներ) սկզբունքների հա–