Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

նոփոնի (մ. թ. ա. V– IV դդ.), Զենոբ Գլակի (մ. թ. IV դ.), Մովսես քսորենացու (V դ.), Պրոկոպիոս Կեսարացու (VI դ.) և այլոց երկերում: Մակայն Հ–ում առաջին հայ համայնքները կազմավորվել են XVI դ., բնակիչները հիմնականում վաճառականներ էին, պետ. և զինվորական ծառայողներ: Հնդկահայ համայնքները ստվարացել են XVII–XVIII դդ. (շուրջ 20–25 հզ. մարդ), երբ բազմաթիվ պարսկահայեր (հատկապես Նոր Ջուղայից) բնակություն են հաստատել Հ–ում: Հայերը բնակվում էին Հ–ի շուրջ 20 քաղաքներում ու առևտըրակայաններում (Ագրա, Կաչկաթա, Չինսուրահ, Մեիդաբադ, Մուրաթ, Բոմբեյ, Մադրաս, Մալաբար, Հայդարաբադ, Գվալիոր, Դաքա, Լահոր, Դելի, Կոչին են): Բարգավաճ էին հատկապես Ազրայի, Կալկաթայի, Մադրասի, Բոմբեյի համայնքները: Հնդկահայ համայնքները կազմակերպչորեն ազգային–եկեղեցական էին և ենթարկվում էին Ամենայն Հայոց կաթողիկոսությանը: Առաջինը մադրասահայերն են կազմել (1783) համայնքային կանոնադրություն՝ «Տետրակ, որ կոչի նշավակ…», ըստ որի համայնքի բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն էր (գումարվում էր ամեն տարի), գործադիր մարմինը՝ 3 կառավարիչները: Հ–ի հայ համայնքները կազմված էին սոցիալական տարբեր խմբերից՝ վաճառականներ, արհեստավորներ (ոսկերիչներ, դերձակներ, ասեղնագործներ, դարբիններ, զինագործներ), մանր գործավորներ, կային նաև պետ. պաշտոնյաներ ու մտավորականներ: Հ–ի կյանքում առավել նշանակալից դեր են ունեցել խոշոր վաճառականները, որոնք իրականացնում էին Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Վենետիկի հետ կատարվող առևտուրը: Հ. թափանցած հոլանդական, անգլ. և ֆրանս. առևտրական ընկերությունները սկզբնական շրջանում առավելագույնս օգտվում էին հնդկահայ վաճառականների ծառայություններից: 1686-ին ԱրԱերս–հնդկական ընկերության հետ կնքված պայմանագրով հայ վաճառականները անգլ. ազդեցության տակ գտնվող բոլոր երկրներում ստացան ազատ առևտուր անելու, սեփականություն ձեռք բերելու, պաշտոններ վարելու իրավունք: Այդ պայմանագրով միառժամանակ ամրապնդվեց հայ վաճառականների դիրքը, սակայն հետագայում նրանք աստիճանաբար կորցրին իրենց ինքնուրույնությունը և սկսեցին դուրս մղվել ուժեղ մըրցակցի կողմից: Հնդկահայերը, ընդհանուր շահերով կապված լինելով հնդիկ ժողովրդի հետ, գործուն մասնակցություն են ունեցել նրա ազատագրական պայքարին: 1662-ին Մալաբարի հայերը հնդիկների կողքին կըռվել են պորաուգ. նվաճողների դեմ: Հաղթանակից հետո հնդ. իշխանությունները Մալաբարի կառավարիչ են նշանակել հայազգի Մարկոսին: 1760–64-ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդ. զորքի հրամանատարն էր Գորգին խանը (տես Հարությունյան Գրիգոր): Կռիվներում քաջությամբ աչքի են ընկել հայ սպաներ Մարգար Քալանթարը, Հարություն Մարգարը, Գրիգոր Այվազյանը, Պետրոս Աստվածատուրը, Ղազար Հակոբը, Մուքիաս Ավետիքը և ուրիշներ: Հայերը մասնակցել են նաև XIX դ. 1-ին կեսին ծագած հակաբրիտանական գրեթե բոլոր ապըստամբություններին: Հնդ. տարեգրություններում դրվատանքով են հիշվում Հակոբ Պետրոսյանը, Հովհաննես Մկըրտիչը և այլ հայ սպաներ, որոնք գլխավորել են հայ–հնդկական զինված ջոկատներ: Հնդկահայերին զբաղեցրել է նաև հայրենիքի՝ Հայաստանի ազատագրության խնդիրը: Հովսեփ էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահամիրյանը, Հարություն Շմավոնյանը մեծ դեր կատարեցին հայ ժողուխդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում: 1772-ին Մադրասում լույս տեսավ Մ. Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը, որը կոչում էր հայ երիտասարդությանը սթափվել և զենքի դիմել Հայաստանն օտարի լծից ազատագրելու համար, 1773-ին՝ «Որոգայթ փաասցը», որը ապագա հանրապետական Հայաստանի պետ. կազմակերպության մի ծրագիր էր (տես նաև Մադրասի խմբակ): 1806-ին Մադրասի ազգային ժողովը հարց հարուցեց Հայաստանի ազատագրության համար դիմել Ռուսաստանի օգնությանը: Հնդկահայ գործիչները հայ ազատագրական պայքարի հաջողության նախադրյալ էին համարում ազգային մշակույթի զարգացումը: Խոջա Չաքիկենցի ծախքով 1771-ին էջմիածնում հիմնվեց առաջին տպարանը, էդվարդ Ռափայելի և Մամվել Մուրատի միջոցներով Եվրոպայում հիմնադրվեցին Մուրաա–Ռավւայեչյան վարծ արանը, Իաջա Ցոհանջան Գերաքյանի միջոցներով՝ Նոր Նախիջևանի դպրոցը, իսկ Մասեհ Բաբաջանը իր ունեցվածքից տոկոսներ է կտակել նույն դըպրոցին: XVIII դ. վերջին և XIX դ. դպրոցներ կային հնդկահայ համարյա բոլոր համայնքներում: 1821-ին բացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը, 1846-ին՝ «Մ. Աանդխայան» դըպրոցը (հիմնադիր՝ Մ. Թաղիադյան): Հիմնըվեցին տպարաններ (Մադրասում, Կալկաթայում): 1794-ին Մադրասում լույստեսավ հայ մամուլի առաջնեկը՝ «Ազդարարը», և այնուհետև շուրջ 10 պարբերական (հայերեն և անգլ.) Կալկաթայում: Գործում էին մշակութային ընկերություններ՝ «Օճանասփյուռ ժողովը» (հիմն, է 1815-ին) Բոմբեյում, «Իմաստախնդրական միաբանությունը» (1821), «Արարատյան ընկերությունը» (1845) Կալկաթայում ևն: Հ–ի հայ գաղթավայրերի կյանքում խոշոր իրադարձություն էր 1860-ին Մ. Նալբանդյանի այցելությունը: XX դ. սկզբին Հ–ում բնակվում էր շուրջ 2 հզ. հայ: Գործում էին «Հայկազյան մշակութային ընկերությունը» (1920–68), «Հայ կանանց բարեգործական ընկերությունը» (1915–1918), ՀԲԸՄ Հ–ի մասնաճյուղը (1916-ից) ևն: 1980-ին Հ–ում կա մոտ 450 հայ. կենտրոնացած են Կալկաթայում և Բոմբեյում, հիմնականում զբաղվում են արհեստագործությամբ և առետրով: Կալկաթայում գործում են Ա. Նագարեթ և Մ. Գրիգոր եկեղեցիները, մարդասիրական ճեմարանը և Դավթյան իգական դպրոցը (1922-ից), «Հայկական գեղարվեստասիրաց միությունը» (1930-ից), «Հայկական ընկերությունը» (1960-ից), ինչպես նաև մարզական միություն, ակումբ ևն: Եկեղեցիներ են գործում նաև Մադրասում (Ս. Աստվածածին) և Բոմբեյում (Մ. Պետրոս): Հ. Թոփուզյան Պատկերազարդումը տես 304–305-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ VII-VIII: Գրկ. Маркс К., Формы, предшествующие капиталистическому производству, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т.46, ч.1, с 461–508; Նույնի, Британское владычество в Индии т. 9; Լենին Վ.Ի., Դյուրավառ նյութը համաշխարհային քաղաքականության մեշ, Երկ., հ. 15: Ն ու յ ն ի, Իրադարձությունները Բալկաններում U Պարսկաստանում, նույն տեղում: խոջամալյան Թ., Պատմություն ընդկաց, Կալկաթա, մաս 1–2, 1848–49: Տ ակոբյան Տ., Տին Հնդկաստանը և Չինաստանը, Ե., 1940: Գուշակյան Թ. Պ., Ամբողշ երկեր, հ. 6, Երուսաղեմ, 1941: Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ գաղթականության, հ. 3, Կահիրե, 1961: Աբրահամյան Ա. համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1 – 2, Ե., 1964–67: Kришиан М.С., Геология Индии и Бирмы, пер с англ., М., 1954; Народы Южной Азии, M., 1963; Проблемы экономического и социального развития независимой Индии, M., 1967; Синха Н.К. и Банерджи А.Ч., Истроия Индии, пер. с англ, M., 1954; Новейшая история Индии, M., 1959; Новая история Индии, M., 1961; Ашрафян К.З., Аграрный строй Северной Индии (XIII–середина XVIII в.), M., 1965; Бонгпрд-Левин Г. M., Ильин Г.Ф., Древняя Индия. Исторический очерк, М., 1969; Мюллер M., Шесть систем индийской философии, M., 1901; Чаттерджи С. и Датта Д., Введение в индийскую философию, пер. c англ., M., 1955; Радхакришиан С., Индийская философия, пер с англ., т. 1–2, M., 1956–1957; Пятигориский А.М., Материалы по истории индийской философии, M., 1962; Аникеев H. П., О материалистических традициях в индийской философии, M., 1965; Чаттопаджьяя Д. П., История индийской философии, пер. с англ., M., 1966; Ермашкин Н., Сучков И., Печать, радио, телевидение республики Индии, M., 1971; Литературы Индии, M., 1958; История индийских литератур, пер. с англ., М., 1964; H.C., Coрок веков индийской литературы, M., 1969; Гусева Н.Р., Coвременное декоративно-прикладное искусство Индии, M., 1964; Короцкая А.A., Apхитeктypa, в сб.: Kyльтура coвременной Индии, M., 1966; Тюляев C. И., Искусство Индии, M., 1968; Синявер Л., Музыка Индии, M., 1958; Драматургия и театр Индии, сб. ст., M., 1961; Гарга Б. Д., Гарги Б., Кино Индии, пер. с англ., M., 1956; Абрамян Р. А., Армянские источники XVIII в. Об Индии, E., 1968; Nikolanta Sastri, History of India, v. 1–3, Madras, 1950; Dutt R. C., The Economic History of India, v. 1–2, [Delhi, I960]; Seth M. J., Armenians in India, Calcutta, 1937; Basil A., Armenian Settlements in India, Calcutta, 1969.

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԿԿ), ստեղծվել է 1925-ին՝ Հնդկաստանի առանձին նահանգներում գործող կոմունիստական խմբերի միավորումով: Մինչև 1942-ը, փաստորեն, գործել է ընդհատակում: Բոմբե–