Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բույս է: Մշակում են հաաիկի համար: Ձա– վարը հարուստ է սպիտակուցներով, օս– լայով, հանքային աղերով, վիտամիննե– րով: Ծղոտի 100 կգ պարունակում է 30 կերային միավոր: Հ. մշակվում է Լեհաս– տանում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Կա– նադայում, Չինաստանում, ՃԼապոնիայում, իսկ ՍՍՀՄ–ում՝ Ուկրաինական, Բելոռու– սական ՍՍՀ–ներում, Բրյանսկի, Օրյոլի, Կուրսկի մարզերում, Ուդմուրտական և Բաշկիրական ԻՍՍՀ–ներում, Արևմտյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում: Հ–ի հա– տիկի բերքատվությունը 20–25 ց/հա է:

ՀՆԴԿԵՂԵԳ, բ ա մ բ ու կ (Bambusa), հա– ցազգիների ընտանիքի բամբականման– ների ենթաընտանիքի բազմամյա, սակա– վադեպ միամյա բույս: Ցողունը ծղոտի նման է, հանգույցներով և միջհանգուցա– յին տարածություններով, բարձրությունը հասնում է մինչև 40 մ, տրամագիծը՝ 30 սմ: Տերևները կարճ կոթունավոր են, ապրում են մեկ կամ մի քանի տարի: Ցողունները գագաթնային մասում լավ ճյուղավորվում են, որի հետևանքով բույսը ծառի տեսք է ընդունում: Ծաղիկները երկսեռ են, սովո– րաբար 6-առէջքանի: Հայտնի է Հ–ի մոտ 600 տեսակ՝ տարածված առավելապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, հիմնականում՝ Հարավ– Արևելյաև Ասիայում, Մալայան արշիպե– լագում: Ամերիկայում և Աֆրիկայում հա– մեմատաբար քիչ է աճում: ԱԱՀՄ–ում հան– դիպում են Հ–ի մի քանի տեսակներ, որոնք հաճախ խիտ, անանցանելի մացառուտ– ներ են կազմում: Մոտ 20 տեսակ մշակ– վում է Սև ծովի ափերին, գլխավորապես Կովկասում (Բաթում): Հ. ամենուրեք ունի լայն կիրառություն: Փայտացած խոշոր ցողուններից կառուցում են տներ, կա– մուրջներ, պատրաստում են ջրմուղի խո– ղովակներ, կահույք, զամբյուղներ, վա– րագույրներ: Երիտասարդ ընձյուղներն ու սերմերն օգտագործվում են սննդի մեջ: Հ–ի որոշ տեսակների միջուկը պարունա– կում է քաղցր հյութ՝ հնդկեղեգնաշաքար:

ՀՆԴԱՏԱՆ (Հնդկական թերա– կղզի, Հնդկաստան), թերակղզի Ասիայի հարավում: Տարածությունը մոտ 2 մլն կւէ2 է: Ողողվում է Արաբական ծովով և Բենգալյան ծոցով: Հ–ի տարածքում են Հնդկաստանի նշանակալից մասը, Պա– կիստանի, Բանգլադեշի ժողովրդական Հանրապետության մի մասը: Թերակղզու մեծ մասը գրավում է Դեկանի սարահար– թը: Արմ–ում բարձրանում են Արևմտյան Գաթերը, արլ–ում՝ Արևելյան Գաթերը: Ափերի երկարությամբ ձգվում են ալյու– վիալ դաշտավայրերը: Կլիման մերձհա– սարակածային է, մուսսոնային: Գետերը (Նարբադա, Տապտի, Մախանադի, Գո– ղավարի) ունեն մուսսոնային ռեժիմ: Տա– րածված են արևադարձային կարմրա– վուն և սև (ռեգուրներ) հողերը: Գաթերի լանջերին աճում են մշտադալար և սա– ղարթավոր անտառներ, ներքին շրջան– ներում՝ սավաննաներ:

ՀՆԴՍՏԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գա– վառում: 1909-ին ուներ 195 (36 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Հ–ի հայե– րը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճաևապարհին: Փրկված– ները բնակություն են հաստատել Արևել– յան Հայաստանում և այլուր: ՀՆ ԵՎԱՆՔ, հայկական ճարտարապետա– կան հուշարձան, վանքային համալիր Հայ– կական ՍՍՀ Ստեփանավանի շրջանի Կուր– թան գյուղից արևելք, Զորագետի աջ ափին: Հնեվանքի ավերակները Խաչաձև գմբեթավոր եկեղեցի՝ կառուց– ված (VII դ.) սրբատաշ ֆելզիտից, արտա– քուստ ուղղանկյուն է, ներքուստ՝ եռաբ– սիդ, ուղղանկյուն՝ արմ. թևով, անկյուն– ներում՝ ավանդատներով: Գմբեթային փո– խանցումը երկաստիճան տրոմպների մի– ջոցով է: Թմբուկի վրա եղած վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1144-ին վերանորոգել է Ամբատ Օրբելյա– նը: XII–XIII դդ. Հ. եղել է քաղկեդոնա– կան: Եկեղեցուն արմ–ից կից գավիթը, ըստ մուտքից վեր գտնվող վրացերեն ար– ձանագրության, կառուցվել է 1186– 1206-ին: (/*. հասրաթ յան

ՀՆԷԱԱՇԻԱՐՀԱԳՐՈՒԹՏՈհՆ, հ և UI- աշխարհագր ու թյուն, պատմա– կան երկրագիտություն, ֆիզի– կաաշխարհագրական գիտության ուղղու– թյուն: Ուսումնասիրում է ժամանակակից միասնական աշխարհագրական թաղանթի և լանդշաֆտների զարգացման պատմու– թյան օրինաչափությունները: Երկրագնդի այժմյան աշխարհագրական միջավայրում ամենից լավ պահպանվել են անթրոպո– գենի հետքերը (սառցապատումներ, հրա– բխականություն ևն): Այդ դարաշրջանի Հ. առավել զարգացած է և ունի կարևոր նշա– նակություն: Հ. միաժամանակ երկրաբանական գի– տություն է, հանդիսանում է պատմական երկրաբանության մասը և ուսումնասի– րում է երկրի մակերևույթի ֆիզիկաաշ– խարհա գրական պայմանները: Պատմա– երկրաբանական տեսանկյունից Հ. ուսում– նասիրում է այն երևույթները, որոնք ան– միջականորեն արտահայտվում են երկ– րաբանական տարեգրության մեջ: Հ. կապված է ֆիզիկաաշխարհագրական և երկրաբանական գիտությունների, ինչ– պես նաև ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատի– կայի, կենսաբանության և այլ գիտու– թյունների հետ, որոնց վրա հենվելով մշակել է ուսումնասիրությունների իր մե– թոդները՝ ժամանակի և ջերմաստիճան– ների իզոտոպային որոշման, հնէամագ– նիսական, փոշեհատիկային վերլուծու– թյան, մատրիցաների, ինչպես նաև հնէա– լիթոլոգիական և հնէակենսաբանական մի շարք մեթոդներ: Հ. ձևավորվել է XIX դ. կեսերին: Հ–յան զարգացման գործում մեծ ներդրում ունեն Ա.Պ. Կարպինսկին, Ա. Պ. Կրոպոտկինը, Ս. Ա. Գրիգորևը, Ն. Մ. Ստրախովը, Դ. Վ. Նալիվկինը, Լ. Բ.Ոուխինը, Բ.Պ. ժիժ– չենկոն, Կ.Կ.Մարկովը և ուրիշներ: Սո– վետական Հայաստանում Հ. գտնվում է զարգացման սկզբնական փուլում, ուսում– նասիրված են Հ–յան առանձին հարցեր (սառցապատումներ, հրաբխականություն ևև), կան նախնական հնէաաշխարհա գրա– կան ամվւովւումներ և առանձին հենակա– յանային կարվածքների ուսումնասիրու– թյուններ : Գրկ. MapKOB K.K., riajieoreorpa<i)HH, 2 nepepad., M., 1960; PyxHH Jl.E., Ochobm odmefi najieoreorpacbuH, 2 H3fl., JI., 1962. Գ. Աբրահամյան

ՀՆԷԱԲԱՆՈհԹՏՈՒՆ, պալեոնտ n- լոգիա (< հուն. JtaX.ai6g – հին + + ov(ovto<;),– գոյություն ունեցող, էակ + … ..Հոգիա գիտություն անցյալ երկրաբա– նական ժամանակաշրջանների օրգանիզմ– ների մասին, որոնք պահպանվել են օր– գանիզմների բրածո մնացորդների և նը– րանց կենսագործունեության հետքերի ձևով: Կենսաբանության մեջ Հ. նախոր– դում է նեոնտոլոգիային՝ ժամանակակից օրգ. աշխարհի մասին գիտությանը: Ըստ հետազոտման օբյեկտի Հ. կենսաբանա– կան գիտություն է, սակայն ձևավորվել է երկրաբանության հետ սերտ կապի մեջ, որը լայնորեն օգտագործում է Հ–յան տըվ– յալները և, դրա հետ մեկտեղ, գլխավոր աղբյուր ծառայում կյանքի միջավայրի մասին բազմազան ինֆորմացիայի հա– մար: Հենց այդ կապն էլ Հ. դարձնում է ամ– բողջական գիտություն երկրաբանական անցյալի օրգ. աշխարհի զարգացման մա– սին, առանց որի հնարավոր չէ ըմբռնել կենսոլորտի երկրաբանական պատմու– թյունը: Որպես գլխավոր ուղղություններ Հ–յան մեջ առանձնացվում են՝ հնէակեն– դանաբանությունը (ուսումնասիրում է բրածո կենդանիներ) և հնէաբուսաբանու– թյունը (հետազոտում է բրածո բույսեր): Առաջինը բաժանվում է անողնաշարավոր– ների Հ–յան և ողնաշարավորների Հ–յան: Կենդանիների և բույսերի բրածո մնա– ցորդների հետազոտությունը նպաստում է օրգանիզմների զարգացման պատճառ– ների և պայմանների, մի շարք ձևերից մյուսների ծագման, նրանց մահացման, տարբեր երկրաբանական ժամանակաշըր– ջանների օրգանիզմների միջև ազգակցա– կաև կապերի և այլ հարցերի լրիվ ու բազ– մակողմանի իմացությանը: Հ–յան տվյալ– ների վրա են հիմնված ապարների հա– րաբերական հասակի որոշման մեթոդը և երկրաբանական պատմության պարբե– . րացումը: Հնէաբանական նյութն անհրա– ժեշտ է նաև նստվածքների առաջացման ժամանակագրական կարգի բացահայտ– ման, երկրակեղևի տարբեր հատվածնե– րում տեղադրված շերտերի համադրման համար: Բացի դրանից, Հ–յան տվյալները կիրառվում են երկրաբանական անցյալ ժամանակաշրջանների ֆիզիկաաշխարհա– գրական պայմանների հետազոտման ըն– թացքում՝ նպաստելով օգտակար հանածո– ների ծագման պարզաբանմանը: Հ. սկըզբ– նավորվել է XVIII և XIX դդ. սահմանում