Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աանքի պրոցեսը: Չնայած մտավոր աշ– խատանքի ընթացքում մարդու ուղեղի կեղևում ևս տեղի եև ունենում մի շարք ֆիզիոլոգիական, կենսաֆիզիկական և կենսաքիմիական Փոփոխություններ, սա– կայն, էներգիայի ոչ մեծ քանակության ծախսի հետևանքով Հ. դանդաղ է զարգա– նում: Տ. արտահայտվում է սուբյեկտիվ և օբյեկտիվ ախտանշաններով, աշխատունա– կության կորուստ, ֆիզիկական և մտա– վոր ունակությունների իջեցում, անտար– բերություն դեպի միջավայրը, դրդման շեմքի բարձրացում (սովորական գրգիռ– ներն անպատասխան են մնում): Հոգնած վիճակում աշխատանքը շարունակելը հան– գեցնում է գերհոգնած ու թյան, որին բնորոշ հիվանդությունները (նևրոզ– ներ, անոթային հիվանդություններ) ավե– լի հաճախ նկատվում են մտավոր աշխա– տանքով զբաղվողների մոտ: Այդ հիվան– դությունների կորագիծն առանձնապես բարձրացել է վերջին տասնամյակներում՝ գիտատեխնիկական առաջընթացի, նյու– թական և հոգևոր բարիքների արտադրու– թյան պրոցեսի խիստ ինտենսիվացման հետ կապված, երբ խստորեն բարձրացել է մտավոր աշխատանքի տեսակարար կշիռը: Ֆիզիկական աշխատանքով պայ– մանավորված Հ–յան սուբյեկտիվ զգացո– ղության ռեֆլեքսները էվոլյուցիայի պրո– ցեսում մարդու մոտ զարգացել են բավա– րար, դրա շնորհիվ հոգնած ժամանակ մարդը դադարեցնում է աշխատանքը, իսկ մտավոր աշխատանքով պայմանա– վորված Հ–յանը՝ թույլ, այդ պատճառով էլ անհատը շարունակում է աշխատանքը և ընկնում գերհոգնածության մեջ: Վերջի– նիս նպաստում են նաև սև սուրճի, ալ– կոհոլայիև խմիչքների օգտագործման չա– րաշահումները, աշխատանքային կամ կեն– ցաղային ոչ բնականոն վւոխհարաբերու– թյունները, աշխատանքային անբավա– րար պայմանները (աղմուկը, անբարե– նպաստ միկրոկլիման, վնասակար քիմ. նյութերը ևև), սրտի ինտենսիվ ինֆորմա– ցիան և ֆիզիկական աշխատանքի խիստ պակասը (հիպոդինամիա): Հ. արդի աշ– խատանքի ֆիզիոլոգիայի և հոգեբանու– թյան ամենահրատապ ու բարդ պրոբլեմ– ներից է և բավարար չափով ուսումնասիր– ված չէ, սակայն գոյություն ունեն այն բացատրող մի շարք տեսություններ. 1. աշխատանքի ընթացքում աշխատող օր– գաններում էներգիայի աղբյուր հանդի– սացող նյութերի պակասումը, 2. նյութա– փոխանակության հետևանքով օրգանիզ– մում կաթնաթթվի և թունավոր արգասիք– ների կուտակումը: 3. Ակադեմիկոս Լ. Ա. Օրբելին Հ. բացատրել է սիմպաթիկ նյար– դային համակարգի սնուցող–հարմարվո– ղական ֆունկցիայի ընկճմամբ, որն ար– դյունք է ինտենսիվ կամ տևական աշխա– տանքի: 4. Վերջին տարիներին Հ. փոր– ձում են բացատրել աշխատանքի հետե– վանքով ուղեղի կեղևի բջիջներում տեղի ունեցող որոշակի փաի ոխություններով, որոնք ի վերջո հանգեցնում են դրանց հյուծման և աշխատունակության իջեց– ման: Մի խումբ հեղինակների կարծիքով Հ. օրգանիզմի ֆիզիոլոգիական մի նոր վիճակ է, որը պայմանավորված է ինչպես էներգետիկ նյութերի պակասությամբ, նյութափոխանակության արգասիքների կուտակմամբ, այնպես էլ նյարդային և մկաևայիև համակարգերի որոշակի փո– փոխություններով, որոնք, ի վերջո, հան– գեցնում են աշխատունակության իջեց– ման: Հ–յանը հաջորդող հանգիստը հնա– րավորություն է տալիս դրանք լրիվ վերա– կանգնելու: Կանխարգել ու մը. Հ–յան լուրջ խորացման կանխում, աշխա– տունակության պահպանում, որին նպաս– տում եև՝ ֆիզիկական աշխատանքի մի տեսակից մյուսին անցնելը, արդյունա– բերության ճյուղերում լայնորեն կիրառ– վող պարտադիր ֆիզիկական վարժու– թյունները (տես Արտադրական մարմնա– մարզության,), աշխատանքի փորձի ձեռք– բերումը, աշխատանքային վարժվածու– թյունը, կենցաղի, սննդի, հանգստի ռե– ժիմների ճիշտ կազմակերպումը, մաքուր օդը, աշխատանքի վայրում վնասակար գործոնների դեմ կազմակերպվող ճիշտ պայքարը, դրական հուզումները: Առա– վելապես մտավոր աշխատանքով զբաղ– վող անհատների համար՝ մտավոր աշ– խատանքը միջին ծանրության ֆիզիկա– կան աշխատանքի հետ զուգորդելը, ֆիզ– կուլտուրայով և սպորտով զբաղվելը, քայլելը (տես Աշխատանքի հիգիենա): Գրկ. BiiHorpaflOB M.H., <Dh3hojio- ոտ TpyflOBbix npoijeccoB, M.f 1966; P օ յ e h- 6 ji a t B. B., IIpodneMa yroMjieHHH, M., 1975. Շ, Քոս յան ՀՈԴ, ոսկրերի ընդհատ, խոռոչավոր, շար– ժուն միացություն, որը թույլ է տալիս ոսկ– րերի շարժումը միմյանց նկատմամբ: Հ–ի հիմնական տարրերն են. հոդավորվող ոսկրերի աճաք, [ծածկ մակերեսները, հե– ղուկով լցված հոդախոռոչը, խոռոչը մե– կուսացնող հոդակապը: Որոշ Հ–եր ունեն նաև օժանդակ գոյացություններ՝ կապան– ներ, սկավառակներ (դիսկ), մահիկներ (մենիսկ) և ձուսպաթաղանթային պարկեր: Կենդանիների էվոլյուցիայի և տեղաշար– ժումների կատարելագործման պրոցե– սում փոխվել է նաև Հ–երի ձևը: Մարդկանց Հ–եր ի առանձնահատկությունևերը պայ– մանավորված են մարմնի ուղղաձիգ դիր– քով, որից և կախված է պտտման առանցք– ների թիվը և շարժումների ազատության աստիճանը: Տարբերում են պարզ Հ–եր (2 ոսկրից կազմված) և բարդ (մասնակ– ցում են մի քանի ոսկրեր): Հոդամակերես– ներն ըստ ձևի համեմատում են երկրա– չափական մարմինների հետ. գնդաձև, ձվաձև, թամբաձև, տափ ակ ևն: Ըստ շար– ժունության աստիճանի Հ–երը լինում են ազատ շարժվող (օրինակ, գնդաձև) և դժվարաշարժ (օրինակ, Հ–երը կողոսկ– րերի և կրծոսկրերի միջև): Հ–ում շարժում– ների ծավալը որոշվում է միացվող ոսկրե– րի միջև գոյացած անկյան աստիճանով: Շարժումները կարող են իրականանալ մեկ, երկու և երեք առանցքների շուրջը, միառանցք (գլանաձև, ճախարակաձև, պտուտակաձև), երկառանցք (էլիպսաձև, թամբաձև), բազմառանցք (գնդաձև): Շար– ժումները սահմանափակվում են ոսկր ելունների, կապանների և հոդապարկի ձգման շնորհիվ: Հ–երի ախտահարում– ները կարող են առաջանալ վնասվածք– ների (հոդախախտում), բնածին (արթրո– գրիպոզ), փոխանակային–դեստրուկտիվ (արթրոզ), բորբոքային (հոդաբորբ) պրո– ցեսների հետևանքով: Տես նաև Պոդագրա և Տուբհրկոււոզ: Ախտաբանական տար– բեր պրոցեսների հետևանքով կարող է առաջանալ շարժումների սահմանափ ա– կում (կոնտրակտուրա), կամ լրիվ ան– շարժացում (անկիլոզ): Հ–ի հիվանդու– թյունները, բուժման և կանխարգելման մեթոդներն ուսումնասիրում են օրթո– պեդիան, տրավմատոլոգիան և կլինիկա– կան բժշկության հատուկ բաժինը՝ հո– դաբանությունը: ՀՈԴ, սպասարկու բառ կամ մասնիկ, որ, դրվելով գոյականի վրա, արտահայտում է որոշյալի կամ անորոշի, սեռի, թվի, հո– լովի և մի շարք այլ քերականական կար– գեր: Հ–ի գործածությունը բնորոշ է գերմ., ռոմանական լեզուներին, ինչպես նաև հու– նարենի, հայերենի, հունգարերենի և այլ լեզուների համար: Արդի հայերենում առ– կայացման (տարորոշման) կարգը ձևա– վորվում է ը(ն), ս, դ Հ–երի միջոցով: Մրանք, դրվելով գոյականի և գոյականա– բար գործածված այլ բառերի վրա, ցույց են տալիս որոշյալություն, ստացականու– թյուն, դիմորոշություն և ցուցականություն: Առանձնացվում է նաև մի անորոշ Հ. (մի գիրք): Հ–երը լինում են նախադաս (դըր– վում են գոյականից առաջ) և ետադաս (դրվում են գոյականից հետո): Հ. Ասմանգուլյան

ՀՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Անատոմիա:

ՀՈԴԱԲՈՐԲ, արթրիտ (լատ. arthri– tis, < հուն, apvpov – հոդ), հոդերի բոր– բոքային հիվանդություն, որը կարող է առաջանալ տեղային կամ ընդհանուր վա– րակների, նյութափոխանակության խան– գարումների, վնասվածքների ևն պատ– ճառներով: Մի շարք ծանր Հ–երի (ռևմա– տոիդ Հ., անշարժացնող սպոնդիլոարթրիտ ևն) առաջացման պատճառը դեռևս լրիվ պարզ չէ, սակայն հաստատված է, որ նպաստող գործոններ են համարվում օր– գանիզմի սառեցումը, ֆիզիկական գեր– լարվածությունը ևև: Ըստ Ռևմատոլոգ– ների համամիութենական ընկերության համագումարի (1971-ին) դասակարգման, Հ–երը բաժանվում են երկու հիմնական խմբի, որպես ինքնուրույն հիվանդություն և որևէ հիվանդության ախտանշան: Մեկ հոդի բորբոքումը կոչվում է մոնոարթրիտ, մի քանիսինը՝ պոլիարթրիտ (տես Բազ– մահոդաբորբ): Ըստ ընթացքի Հ–երը լի– նում են՝ սուր, ենթասուր և քրոնիկական, չոր և էքսուդատիվ (շճային, թարախային, արյունային), ըստ ծագման՝ վարակիչ և սպեցիֆիկ, դիստրոֆիկ, վնասվածքային և այլ հիվանդությունների հետ կապված: Վարակիչ և սպեցիֆիկ Հ–երի շարքին են դասվում բրուցելո– զային, տուբերկուլոզային, վիրուսային, սիֆիլիտիկ, դիզենտերային, սնկային, գոնոռեային, էխինոկոկային, սեպտիկ, ռևմատիկ (տես Ռևմատիզմ), վարակիչ, ոչ սպեցիֆիկ Հ–երը ևն, որոնք օրգանիզմում վարակի վերացումից հետո կարող են ընթանալ որպես ինքնուրույն հիվանդու– թյուններ: Վարակիչ Հ–երի յուրահատուկ ձև է անշարժացող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդություն): Դ ի ս ա ր ո– ֆ ի կ Հ–երի շարքին են դասվում նյութա– փոխանակության խանգարումներով (պո–