դագրային Հ., Կաշին Բեկի հիվանդու–
թյուն), վիտամինների անբավարարու–
թյամբ պայմանավորված, արյան հիվան–
դություններից առաջացած (հեմոֆիլիա–
յի, լեյկոզների են դեպքում), ֆիզիկա–
կան գերլարվածության, սառեցման և աշխատանքային հիգիենայի պայմանների
խախտման հետ կապված Հ–երը (լեռնա–
գործների, թունելագործների, տրանս–
պորտի աշխատողների մոտ) են: Վ ն ա ս–
վ ա ծ ք ա յ ի ն Հ–երի պատճառ են հան–
դիսանում հոդերի Փակ ու բաց վնասվածք–
ները U հաճախ կրկնվող թույլ վնասում–
ները:
Հ–երի ժամանակ կարող են ախտահար–
վել նաև հոդաճառները և ոսկրերը: Առող–
ջապահության համաշխարհային կազ–
մակերպության տվյալների համաձայն
ընդհանուր հաշմանդամության 3,1% –ի
պատճառը քրոնիկական Հ–երն են:
Ախտանշաններն են՝ հոդացավեր, հոդի
այլաձեություն, ֆունկցիայի խանգարում,
հոդի մաշկածածկույթների կարմրություն և ջերմաստիճանի բարձրացում: Սուր
Հ–երի ժամանակ ցավերը լինում են ուժեղ և մշտական, իսկ քրոնիկականի դեպքում՝
միայն հոդը շարժելիս:
Բ ու ժ ու մ ը. հիմնական պատճառի
կամ հիվանդության վերացում: Ցավը հան–
գըստացնող, հակաբորբոքային դեղամի–
ջոցներ, հորմոնային սպեցիֆիկ պատ–
րաստուկներ: Այլաձևությունները կանխե–
լու համար կիրառվում են օրթոպեդիական
միջոցառումներ, ուղղիչ մարմնամարզու–
թյուն, ֆիզիոթերապետիկ, ջրաբուժական և ցեխաբուժական պրոցեդուրներ: Կա–
յուն այլաձևությունների դեպքերում՝ վի–
րահատություններ (մկանահատում, ջլա–
հատում, ոսկրահատում, հոդահատում,
հոդապլաստիկա ևն): Առողջարանային
բուժում (Արգնի, Դիլիջան, Ծղալտուբո,
Պյատիգորսկ, Սակի, Եվպատորիա):
ՀՈ ԴԱ Ի» ՄԻՏՈՒՄ, ոսկրերի հոդային ծայ–
րերի տեղաշարժում, որի պատճառով խան–
գարվում է դրանց ճիշտ շՓումը (տես Հոդ):
Լինում է լրիվ (հոդային ծայրերի ւրիվ
բաժանում) և ոչ լրիվ՝ ենթահոդախախտում
(հոդամակերեսները մասամբ մնում են
հպված): Հոդախախտված է համարվում
վերջույթի ծայրամասային (մարմնից հե–
ռու տեղադրված) հատվածը (օրինակ,
ծնկան հոդի խախտման դեպքում՝ սրուն–
քը, կոնք–ազդրային հոդում՝ ազդրը): Բա–
ցառություն է կազմում ողնաշարը, ուր
հոդախախտված է համարվում բարձրա–
դիր ողնը: Տարբերում են բնածին և ձեռք–
բերովի Հ–ներ: Բնածին Հ. պայմա–
նավորված է պտղի ներարգանդային ոչ
ճիշտ զարգացմամբ (հոդափոսի, ազդրի
գլխիկի թերզարգացում՝ դիսպլազիա): Հա–
ճախ նկատվում է կոնք–ազդրային (1000
նորածնին՝ 2–5 դեպք), հազվադեպ1
ծնկոսկրի ծնկան հոդերում: Կրծքի երե–
խայի ազդրի Հ. արտահայտվում է ազդրի
ներքին մակերևույթի ծալքերի անհա–
մաչափությամբ, ոտքի զատման սահմա–
նափակությամբ, իսկ երբ երեխան սկը–
սում է քայլել՝ կաղությամբ (ստորին ծայ–
րանդամներից մեկը համեմատաբար կար–
ճանում է): Երկկողմանի Հ–ման դեպքում՝
նկատվում է «բադի» քայլվածք: Ծնկոսկրի
բնածին Հ. ուղեկցվում է ցավերով, հոդի
լրիվ անշարժությամբ, բորբոքումով, ար–
յունահավաքմամբ:
Բ ու ժ՝ու մ ը. ազդրի բնածին Հ–ման
դեպքում (ուղղում, հատուկ շինաների և
գիպսակապերի օգտագործում) անհրա–
ժեշտ է սկսել հնարավորին չաՓ շուտ:
Բուժման անարդյունավետության դեպ–
քում վիրահատություն՝ 2–4 տարեկա–
նում:
Կանխարգելումը, նորածինների
օրթոպեդիական հետազոտություն, ոտ–
քերը բարուրելուց ուժ չգործադրել, վա–
ղաժամ ոտքի ելնելու կամ քայլելու մղու–
մը չխրախուսել:
Ձեռքբերովի Հ. լինում է վնաս–
վածք ա յի ն, առաջանում է վնաս–
վածքների դեպքում, ախտաբանա–
կան՝ կամ ինքնաբեր, զարգանում է
հիվանդությունների (օստեոմիելիտ, պո–
լիոմիելիտ) հետևանքով: Վնասվածքա–
յին Հ. մեծ մասամբ առաջանում է անուղ–
ղակի վնասվածքի պատճառով, երբ ազ–
դող ուժը հեռու է վնասվող հոգից (օրի–
նակ, տարածած ձեռքի դաստակի վրա
ընկնելիս հոդախախտվում է ուսահոդը):
Հ ո դ ա խ ա խ–
ա ու մ. ա. բնա–
կանոն ուսահոդը,
p. ուսահոդի հո–
դախախտում
Վնասվածքային Հ–ման պատճառ կարող
են լինել նաև հոդի բնականոն շարժողու–
թյան սահմաններից դուրս շարժումները
(օրինակ, ստորին ծնոտի Հ. բերանը չա–
փից ավելի բացելիս): Հազվադեպ Հ.
առաջանում է ուղղակի վնասվածքից՝ հոդի
շրջանին հարվածելուց: 1–3 տարեկան
երեխաների մոտ նկատվում է այսպես
կոչված «Հ. ձգումից», որն առաջանում է
ուսային, արմունկային հոդերում, երբ
երեխայի ձեռքը կտրուկ ձգում են: Ուղեկց–
վում է հոդի շրջանի ուժեղ ցավերով, ձևա–
խախտումով և շարժումների խանգարու–
մով և կորստով: Հ–ների դեպքում գրեթե
միշտ առաջանում է հոդաշապիկի պատըռ–
վածք, վնասվում են ջլերը, մկանները,
ոսկրերը, անոթները և նյարդերը (բար–
դացած Հ.): Հ. կարող է լինել փակ՝
առանց հոդի մակերեսի մաշկի վնասման
և բ ա ց, որի դեպքում առաջանում է հոդի
խոռոչը թափանցող վերք: Երբեմն Հ–ման
դեպքում հոդապարկի և կապանների նշա–
նակալի գերձգման, ինչպես նաև ոչ ճիշտ
բուժման հետեանքով Հ. կարող է նորից
կրկնվել (այսպես կոչված՝ սովորութա–
յին Հ.), մեծ մասամբ լինում է ուսահոդում:
Ախտաբանական Հ. հաճախ առաջանում է
կոնք–ազդրային և ուսային հոդերում՝
առավելապես հոդամակերեսների քայ–
քայման հետևանքով: Լուծանքային Հ.
նկատվում է հոդը շրջապատող մկանների
պարեզի կամ լուծանքի դեպքում: Այդպի–
սի Հ–ները ծագում են առանց արտաքին
ուժերի ազդեցության, որպես ինքնաբեր
(օրինակ, քայլելիս կամ անկողնում շըրջ–
վելիս):
Առաջին օգնությունը, վնասված ծայ–
րանդամի անշարժացում գլխաշորով, շի–
նայով ևն: Բ ու ժ ու մ ը. հոդա ծայրերի
ուղղում (միայն բժշկի միջամտությամբ,
հյուսվածքները լրացուցիչ վնասելուց խու–
տաիելու նպատակով), անշարժացում, հե–
տագայում՝ ֆունկցիոնալ բուժում
(մարմնամարզություն, մերսում): Հնացած
Հ–ների դեպքում (վնասումից 3 շաբաթ
անց)՝ վիրահատ ութ յուն: Ախտաբանա–
կան Հ., հիմնական հիվանդության բու–
ժում, իսկ հոդի ֆունկցիան վերականգնե–
լու նպատակով՝ վիրահատություն:
ՀՈԴԱԿԱՊ, բառակազմական կաղապար– ներում հանդես եկող բաղադրիչ տարր: Արտահայտվում է ձայնավորով կամ բա– ղաձայնով: Հայերենում Հ–ի դեր են կա– տարում ա, ռուսերենում՝ e, օ, լատիներե– նում1 i, ս ձայնավորները, գերմաներե– նում՝ տ, ո բաղաձայնները: Հնչյունական որոշ դիրքերում տեղի է ունենում հայե– րենի ա–ի ձուլում (սերտաճում) նախոր– դող ի–ի հետ (գինի+ա+տուն– գինետուն) (ի+ա>ե): Այս տարրը կամ սրա համա– բանությամբ՝ այլ բաղադրություններում և ձայնավորը հանդես է բերում Հ–ի ֆունկ– ցիա դրսևորելու միտում (դուր–ե–կան, շահ–ե–կան): Լեզվաբանների մի մասը, նկատի ունենալով Հ–ի ֆունկցիոնալ կող– մը, այն համարում է ձևույթ: Հ, Պեարոսյան
ՀՈԴԵՅԴԱ, քաղաք Եմենի Արաբական Հանրապետությունում, Հոդեյդա լիվա– յում: 100 հզ. բն. (1975): Երկրի գլխավոր նավահանգիստն է Կարմիր ծովի սոիին: Ավտոճանապարհով կապված է Տաիզի հետ: Կան մեխանիկական, փայտագործա– կան ձեռնարկություններ: Արտահանում է սուրճ, չորացրած մրգեր, կաշի, բամբակ, ներմուծում նավթ և նավթամթերքներ: Հ–ում ՍՍՀՄ օգնությամբ կառուցվել է ժա– մանակակից ծովային նավահանգիստ, կառուցվում է ձկնարդյունաբերական հա– մալիր: ՀՈԴԻ ԱՆՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ, ա ն կ ի լ ո զ (< հուն. (rynvAos– ծռված, կորացած), շարժումների բացակայություն հոդում, առաջանում է հոդամակերեսների սեր– տաճման հետևանքով: Պատճառները՝ հո– դերի սուր և քրոնիկական բորբոքումնե– րը, հոդածայրերի քայքայումը ախտա– բանական պրոցեսների, վիրավորումնե– րի և վնասվածքների հետևանքով: Հոդա– մակերեսներում զարգացող հյուսվածքի բնույթից կախված Հ. ա. լինում է ֆիբրոզ, աճառային և ոսկրային, ինչպես նաև լրիվ և մասնակի (կախված հոդում զարգացող պրոցեսի տևողությունից): Բ ու ժ ու մ ը՝ վիրահատական, վերջույթի հարմար դիրք ստեղծելու նպատակով՝ արթրոպլաստի– կա, արթրոդեզ կամ ոսկրահատում:
ՀՈԴԼԵՐ (Hodler) Ֆերդինանդ (1853- 1918), շվեյցարացի նկարիչ: <Մոդեռն> ոճի խոշորագույն ներկայացուցիչ: 1871– 1876-ին սովորել է (հիմնականում նաև աշխատել) ժնևում՝ Բ.Մեննի մոտ: Ձգտել է մարդկային և տիեզերական կեցության (կամ մարդու և պատմության) միաձու– լությունն արտահայտող մասշտաբային, «համամարդկային» թեմաների ստեղծման: Հ–ի հասուն շրջանի նկարներին («Գիշեր», 1890, «Օր», 1898–1900, «Փայտահատ», 1910, բոլորը՝ Գեղարվեստի թանգարան, Բեռն, «Հայացք դեպի անսահմանություն»,