Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հաղորդականության տիրույթում, ինչպես նաե խառնուրդային ատոմների ակտի– վացման էներգիան՝ խառնուրդային հա– ղորդականության տիրույթում: Գրկ. K y h h c E. B., MeTOflhi Hccjieflcma- hhh d<|>4>eKTa Xojuia, M,, 1974. է. Ղազար յան ՀՈ ԼԻՃՍ՛ (< հուն. oXog – ամբողջ, բո– լոր), «ամբողջականության փիլիսոփա– յություն». իդեալիստական ուսմունք, ըստ որի աշխարհը կառավարում է ստեղծա– գործական էվոլյուցիայի պրոցեսը (հո– լիստական պրոցես): Հաստատելով, որ էվոլյուցիայի ընթացքում մատերիայի ձևե– րը մշտապես վերակառուցվում և նորոգ– վում են, Հ., այդպիսով, ժխտում է նաև մատերիայի պահպանման օրենքը: Ամ– բողջը Հ–ում մեկնվում է որպես փիլ. բարձ– րագույն հասկացություն: «Ամբողջակա– նության գործոնին» հաղորդելով միստի– կական բնույթ, Հ. այն համարում է ոչ մատերիական և անճանաչելի: Հ–ի հիմ– նադիրը 6ա. Ք. Սմետսն է: Այն զարգացրել են Ջ. Ս. Հոլդեյնը,**,Ա. Մայեր–Աբիխը, Ա. Լեմանը:

ՀՈԼԻՎՈՒԴ (Hollywood), մինչև 1910-ը՝ ինքնուրույն քաղաք ԱՄՆ–ի արևմուտ– քում՝ Կալիֆոռնիա նահանգում, այժմ Լոս Անջելես քաղաքի շրջաններից մեկը: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափից 30 կմ հեռավորության վրա: Բնական բա– րենպաստ պայմանները (արևային օրերի շատությունը, գեղատեսիլ տեղանքը ևն) այն դարձրել են ԱՄՆ–ի կինոարդյունա– բերության և ռադիոհեռուստատեսության կենտրոնը: Հիմնադրվել է 1880-ին: գլխավոր քարտուղարն է: Պարգևատրվել է Լենինի (1977) և ժողովուրդների բարե– կամության (1975) շքանշաններով: Հե– ղինակ է միջազգային կոմունիստական և բանվորական շարժմանը, ԱՄՆ կոմկու– սի ստրատեգիային ու տակտիկային նվիր– ված աշխատությունների: ՀՈԼԼ (անգլ. hall), սկզբնապես՝ բարձր, երկլանջ տանիքով ծածկված լայնարձակ սենյակ, ուր հավաքվել են տնտեսության մեջ համատեղ աշխատող վազ միջնադարի անգլոսաքսոնական տոհմի բոլոր անդամ– ները: Հետագայում Հ. է կոչվել դաստա– կերտի, մենատան գլխավոր, ընդհա– նուր սենյակը, ինչպես և անգլ. կոլեջի Գ. Հոա ՀՈԼԼ (Hall) Գես (ծն. 8.10.1910, Այրոն, Միննեսոթա նահանգ), ամերիկյան և մի– ջազգային բանվորական շարժման գոր– ծիչ: ԱՄՆ կոմկուսի անդամ 1927-ից: 1927–37-ին Միննեսոթա, Օհայո, Փեն– սիլվանիա նահանգներում գործադուլա– յին շարժումների, հակապատերազմական ելույթների կազմակերպիչ: 1938–41-ին եղել է կուս. կազմակերպիչ Ցանգսթաուն քաղաքում (Օհայո նահանգ), 1941–42, 1946–47-ին՝ Քլիվլենդ քաղաքի կուս. կազմակերպության նախագահ: 1942– 1946-ին ծառայել է ռազմածովային նավա– տորմում: 1949-ին ընտրվել է ԱՄՆ կոմ– կուսի Ազգային կոմիտեի քարտուղար (1950–51-ին կատարել է Ազգային կոմի– տեի գլխավոր քարտուղարի պարտակա– նություններ): 1948-ից ԱՄՆ կոմկուսի ղեկավար այլ գործիչների հետ ենթարկ– վել է դատական հետապնդման, 1949-ին, Սմիթի օրենքի հիման վրա, դատապարտ– վել է բանտարկության (1951–57), որից հետո՝ տնային կալանքի (մինչև 1959-ը): 1959-ի դեկտեմբերից Հ. ԱՄՆ կոմկուսի Երևանի «Դվին» հյուրանոցի (1979, ճարտ–ներ՝ Ա. Ալեքսանյան, է. Սաֆարյան, Ֆ. Հակոբ– յան) հոլլերից մեկը ճաշասրահը: ժամանակակից նշանակու– թյամբ Հ. հասարակական շենքի (օրինակ, հյուրանոցի) հանգստի սենյակ է, սպա– սասրահ, նաև անգլ. քոթեջի նախասեն– յակ (գլխավորապես անգլիախոս երկըր– ներում): Երբեմն Հ. են անվանում նաև հասարակական հավաքների, համերգնե– րի դահլիճները:

ՀՈԼՄԻՈՒՍ (լատ. Holmium), Ho, պարբե– րական համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթանիդ է: Կարգահամարը 67 է, ատոմական զանգվածը՝ 164,9304: Բաղ– կացած է մեկ կայուն իզոտոպից՝ 46SHo: Ատոմի էլեկտրոնային թաղանթների կա– ռուցվածքը 4f115s25p66s2 է: Հայտնաբե– րել է շվեդ քիմիկոս Պ. Տ. Կլևեն, 1879-ին: Անվանվել է ի պատիվ Մտոկհոլմի (Hol- mia – Մտոկհոլմի լատ. անվանումը): Հազվագյուտ տարր է, պարունակությու– նը երկրակեղևում՝ 1«7*10~4% (ըստ զանգվածի): Հանդիպում է հազվագյուտ հողային այլ տարրերի հետ: Մպիտակ– արծաթափայլ, առաձգական մետաղ է, խտությունը՝ 8800 կգ/մ3, հալ. ջերմաստի– ճանը՝ 1461°C, եռմանը՝ 2600°C : Հ. ամե– նաուժեղ պարամագնիսական մետաղն է: Քիմիապես ակտիվ տարր է, միացություն– ներում՝ եռարժեք: Տաքացնելիս փոխազ– դում է ջրածնի, ածխածնի, ազոտի, ֆոս– ֆորի, ածխածնի օքսիդների հետ: Քայքա– յում է ջուրը, փոխազդում է HCl-ի, H2SC>4^i հետ՝ դուրս մղելով ջրածին: 180– 200°0ից բարձր օդում արագ օքսիդանում է՝ առա– ջացնելով Ho2C>3 օքսիդը, որին համա– պատասխանող հիդրօքսիդը՝ Ho(OH)3, հիմք է, ալկալիների հետ չի փոխազդում: Ho3+ իոնը դեղին է, կոմպլեքս միացու– թյուններ է առաջացնում օրգ. շատ նյու– թերի հետ: Ստացվում է քլորիդը կամ բրո– միդը կալցիումով վերականգնելիս, միա– ցությունները էլեկտրոլիզելով հեղուկ Cd-ի և Zn-ի կաթոդով, որոնք թորում են վակուումի տակ: Հ. և դրա միացություն– ները կիրառվում են մագնիսներ պատ– րաստելու, ապակին, հախճապակին և ճենապակին դեղին ներկելու համար և այլուր:tIT. Սարգսյան

ՀՈԼՈԳՐԱՖԻԱ (< հուն. oXo£ – ամբողջ, լրիվ և …գրաֆիա), օբյեկտի ծավալային պատկերի ստացման մեթոդ, որը հիմնված է ալիքների ինտերֆերենցիայի երևույթի վրա: Հ–ի դեպքում, ի տարբերություն սո– վորական լուսանկարման, սևեռվում է ոչ միայն ամպլիտուդային, այլև փուլային ինֆորմացիան: Հ–ի գաղափարն առաջի– նը արտահայտել է Դ. Գաբորը (1948): Հ–ի էությունը հիմնված է Հյուգենս–Ֆրենեւի սկզբունքի վրա, ըստ որի՝ առաջնային (առարկայից ցրված) ալիքի ազդեցությու– նը կամայական կետում կարելի է փոխա– րինել համապատասխանաբար ընտրված երկրորդային (վիրտուալ) աղբյուրներից առաքված տարրական գնդային ալիքնե– րի ազդեցությամբ, որոնք ինտերֆ երե– լով վերստեղծում են առաջնային (առար– կայական) ալիքային դաշտի պատճենը: Եթե գոյություն ունենար այնպիսի լուսա– զգայուն էկրան, որը միաժամանակ ար– ձագանքեր նաև ընկնող ալիքի փուլին (ասենք, հաստության կամ բեկման ցուցչի փովւոխումով), ապա, հեռացնելով առաջ– նային ալիքը և լուսավորելով էկրանը մե– ներանգ լույսով, կվերականգնվեր առաջ– նային դաշտը: Մակայն Փուլազգայուն մակերեսներ գոյություն չունեն, ուստի Գաբորն առաջարկեց էկրանը միաժամա– նակ լուսավորել առաջնայինի հետ կոհե– րենտ նեցուկային ալիքով, որի փուլա– յին բաշխումը հայտնի է: Այս դեպքում գրառման հարթության մեջ գոյանում է ինտերֆերենցիոն նախշ, որի կոնտրաստը բնորոշվում է գրառվող ալիքի ինտենսի– վության բաշխումով, իսկ գծերի ձևը և խտությունը՝ Փուլային ռելիեֆով: Այդ ինտերֆերենցիոն կազմության՝ հ ո լ ո– գրամի հետագա լուսավորումը նույն նեցուկային ալիքով՝ վերականգնում է առարկայական ալիքը: Նկարում պատ– կերված է հոլոգրամի ստացման (ա) և ալիքային ճակատի վերականգնման (բ) պարզագույն սխեման: Լուսազգայուն հար– թության (հոլոգրամի) վրա միաժամանակ ընկնում են հայելուց անդրադարձած լա– զերային (նեցուկային) փունջը և այդ փնջի՝ առարկայից ցրված մասը: Եթե առարկան հեռացվի և նորից միացվի լազերը, ապա դիտողը (բ) կտեսնի առար– կան իր տեղում, ընդ որում փոխելով դիտ–