Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ինչպես բարոյա՜քաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական տեսակետից, լա– կը սելով ապստամբությունը, պետք է այն վարել համարձակ հարձակողական տակ– տիկայով: Լենինը գտնում էր անհրաժեշտ, որ ապստամբությունը սկսվի երկրի քաղ. կենտրոնից՝ Պետրոգրաղից, ընդ որում, պետք է վճռական մոմենտին երեք գլխա– վոր ուժերի՝ բանվորների, զինվորների ու նավաստիների կոմբինացված հարձակու– մով գրավել կարեորագույն կետերը: Ապա ապստամբությունը պետք է տարածվի ամբողջ երկրում, դառնա համաժողովըր– դական: Կյանքը լիովին հաստատեց Վ. Ի. Լենինի խորաթափանցությունը, և ապըս– տամբությունն սկսվեց ու հաղթանակեց համաձայն նրա պլանի: 1917-ի սեպտ. 15-ին կուսակցության Կենտկոմը քննարկեց Լենինի նամակնե– րը զինված ապստամբության մասին և որպես հրահանգ ուղարկեց կուսակցա– կան կազմակերպություններին: Հոկտեմ– բերի սկզբին Վլադիմիր Իլյիչը անլեգալ կերպով գալիս է Պետրոգրադ, իսկ 10-ին նրա ղեկավարությամբ տեղի է ունենում կուսակցության Կենտկոմի պատմական նիստը, որը, դատապարտելով Զինովևի և Կամենեի կապիտուլյանտական դիրքը, որոշում ընդունեց անհապաղ նախապատ– րաստվել զինված ապստամբության: Կենտկոմի նիստում ընտրվեց Քաղաքա– կան բյուրո՝ Լենինի գլխավորությամբ: Պետրոգրադի սովետին կից ստեղծվեց Ռազմահեղափոխական կոմիտե, որը դարձավ ապստամբության նախապատ– րաստման լեգալ շտաբը և մեծ աշխատանք կատարեց կարմիր գվարդիայի կազմա– կերպման ուղղությամբ: Բոլշևիկներն այդ գործը ծավալեցին ամբողջ երկրի մասշ– տաբով, և արդեն հոկտեմբերին կարմիր գվարդիայի շարքերում կար 240 հզ. մարդ: Հոկտ. 16-ին տեղի ունեցավ Կենտկոմի ընդլայնված նիստը (Պետրոգրադի կու– սակցական ղեկավար աշխատողների, արհմիությունների և ռազմ, կազմակեր– պությունների ներկայացուցիչների հետ միասին), որը հաստատեց լենինյան բա– նաձևը զինված ապստամբության մասին և ընտրեց ապստամբության ղեկավարման կուսակցական ռազմահեղափոխական կենտրոն (Ա. Բուբնով, Ֆ. Զերժինսկի, Տա. Ավերդլով, Ի. Ստալին, Մ. Ուրիցկի). վերջինս դարձավ ՌՀԿ ղեկավար կորիզը: Ապստամբության նախապատրաստումն իրականացվում էր Վ. Ւ. Լենինի ընդհա– նուր ղեկավարությամբ: Այդ ժամանակ Կենտկոմում ջախջախված Զինովևն ու Կամենևը դիմեցին անլուր դավաճանության: Նրանք 1917-ի հոկտ. 18-ին «Նովայա ժիզն» անկուսակցական թերթում իրենց անհամաձայնությունը հայտնեցին զինված ապստամբության որոշման վերաբերյալ: Դա նշանակում էր թշնամուն մատնել ապստամբության մա– սին գաղտնիքը: Վ. Ի. Լենինը խոր զայ– րույթով նշավակեց հեղափոխության շտրեյկբրեխերներին և պահանջեց նրանց վտարել կուսակցության շարքերից: Հա– կալենինյան դիրքերում էր նաև Տրոցկին, որը պահանջում էր ապստամբությունը հետաձգել մինչև սովետների II համա– գումարի հրավիրումը: Այդ ամենը կատարվում էր վճռական պահին, և ժամանակավոր կառավարու– թյունը, օգտագործելով կատարված դա– վաճանությունը, լարեց իր ուժերը, նույ– նիսկ նախահարձակ եղավ, բայց այլևս Վ. Ի. Լենինը և Ցա. Մ. Սվերդլովը Կարմիր հրապարակում՝ 1918-ի նոյեմբերի 7-ին, Հոկ– տեմբերյան հեղափոխության մարտիկներին նվիրված հուշատախտակի բացման ժամանակ անհնար էր փոխել իրերի ընթացքը, և հաշված էին նրա օրերը: Բոլշևիկների կուսակցությունը մեծագույն հմտությամբ ղեկավարեց հեղափոխության պատրաս– տակամ ուժերին և կազմակերպեց վճռա– կան գրոհ: Վ. Ի. Լենինը պահանջում էր ապստամբությունն սկսել մինչև սովետ– ների II համագումարը: Նա Կենտկոմի անդամներին ուղարկած նամակում նշում էր. «Ես այս տողերը գրում եմ 24-ի երեկո– յան, դրությունը ծայր աստիճան կրիտի– կական է: Պարզից էլ պարզ է, որ այժմ արդեն հիրավի, ապստամբությունը ուշաց– նելը մահվան է հավասար: Ամբողջ ուժով համոզում եմ ընկերներին, որ այժմ ամեն ինչ մազից է կախված, որ հերթի են դրված այնպիսի հարցեր, որոնք ծչ թե խորհըր– դակցություններով, ծչ թե համագումար– ներով (թեկուզ հենց Սովետների համա– գումարներով) են լուծվում, այլ բացառա– պես ժողովուրդների, մասսայի կողմից, զինված մասսաների պայքարով: …ո՝չ մի դեպքում իշխանությունը չթողնել Կե– րենսկու և ընկերության ձեռքին մինչև 25-ը, ո՝չ մի կերպ, գործը վճռել անպայ– ման այսօր՝ երեկոյան կամ գիշերը: Պատմությունը չի ների հապաղումը հե– ղափոխականներին, որոնք կարող էին հաղթել այսօր (և անշուշտ կհաղթեն այսօր), ռիսկ անելով շատ բան կորցնելու վաղը, ռիսկ անելով կորցնելու ամեն ինչ» (Երկ., հ. 26, էջ 278–79): Լենինի այս ցուցումը, որն ուներ մաթե– մատիկական ճշգրտություն, ելնում էր Սովետական իշխանու– թյան համար պայքա– րին մսան ակ ցած Տաշ– քենդի գլխավոր երկա– թուղային արհեստա– նոցների հրետանին ստեղծված պայմանների օբյեկտիվ հաշ– վառումից և լիովին արդարացավ: Ապըս– տամբությունն սկսվեց հոկտ. 24-ին, և արդեն ուշ երեկոյան Վլադիմիր ՒլյԽօ եկավ Սմոքսի, ուր գտնվում էր հեղափո– խության շտաբը: Այդպիսով, պատմու– թյան կտրուկ շրջադարձի պահին Լենինն անմիջականորեն հեղափոխության ղեկի մոտ էր: Այն նա վարում էր և՝ որպես քաղ. առաջնորդ, և՝ որպես ռազմ, ստրատեգ: <Ավրորա> հածանավի թնդանոթային հա– մազարկով սկսվեց Ձմեռային պալատի գրոհը: Ապստամբ բանվորները, զինվոր– ներն ու նավաստիները մեկը մյուսի հե– տևից գրավեցին քաղաքի կարևորագույն կետերը՝ Փոստը, հեռագրատունը, կա– մուրջները, երկաթուղային կայարանները, կառավարական շենքերը: Վ. Ի. Լենինի ղեկավարությամբ հաղթանակեց զինված ապստամբությունը Պետրոգրադում, և ար– դեն հոկտ. 25 (նոյեմբ. 7)-ի լուսաբացին տապալված էր ժամանակավոր կառավա– րությունը: Նույն օրը երեկոյան բացվեց Սովետների համառուսաստանյան II հա– մագումարը, որը հռչակեց լենինյան դեկ– րետները հաշտության (տես Դեկրետ հաշ– տության մասին) ու հողի (տես Դեկրետ հողի մասին) մասին և կազմեց սովետա– կան առաջին կառավարությունը՝ ժողկոմ– խորհը՝ Վ. Ի. Լենինի գլխավորությամբ: Հաղթանակեց Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխությունը, որը, շնորհիվ իր համաժողովրդական բնույթի և լենինյան իմաստուն ղեկավարության, փաստորեն անարյուն հեղափոխություն էր: Հոկտեմբերյան ապստամբության օրե– րին Պետրոգրադում սպանվեց 6, վիրա– վորվեց 50 մարդ: Խորապես արդարացի էր ամերիկյան ականավոր ժուռնալիստ Ալբերտ Ռիս Վիլյամսը, որն, ի հակադրու– թյուն իմպերիալիստական պրոպագան– դայի կեղծարարների, գրել է. «Պատմու– թյունը կնշի, որ ռուսական հեղափոխու– թյունը, որը անհամեմատ առավել խոր էր, քան 1789 թվականի ֆրանսիական հե– ղափոխությունը, չվերածվեց վրեժի սան– ձարձակության: Դա ըստ էության, անար– յուն հեղափոխություն էր» (Վ ի լ յ ա մ ս Ա. Ռ., Լենինի և Հոկտեմբերյան ռևոլյու– ցիայի մասին, 1963, էջ 232): Պետրոգրաղից հետո հեղափոխությունը հաղթանակեց Մոսկվայում, և սովետական իշխանության հաղթական երթը տարած– վեց ամբողջ երկրով մեկ: Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ հաստատվեց պրոչետարիատի դիկտատուրա, բանվո– րա–գյոսլացիական պետություն, որի հիմ– նադիրն էր Վ. Ի. Լենինը: Կարճ ժամանա– կամիջոցում ջարդվեց ու Փշրվեց հին՝ կալ– վածատիրական–բուրժուական պետ. մե– քենան, ցրվեց Սահմանադիր ժողովը, ստեղծվեց նոր՝ բանվորա–գյուղացիական