Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


րի հատկությունների ուսումնասիրում, շահագործման հորատանցքերով հեղուկ, գազանման և պինդ օգտակար հանածո– ների արդյունահանում, պայթեցման աշ– խատանքների կատարում ևն: Հ. զարգա– ցել և մասնագիտացել է՝ կիրառվելով տեխ– նիկայի երեք հիմնական բնագավառնե– րում. առավել խոր հորատանցքերը (մի քանի կմ) հորատվում են նավթի և գազի, ավելի պակաս խորերը (հարյուրավոր ւ/-եր)՝ պինդ օգտակար հանածոների որոն– ման և հետախուզման, մի քանի ti՜–ից մինչև տասնյակ t/–երի հասնող խորությամբ հո– րատանցք երն ու պայթանցքերը՝ պայթու– ցիկ նյութերի լիցքերի տեղավորման հա– մար (գլխավորապես հանքային գործում և շինարարության մեջ): ՍՍՀՄ–ում 1977-ին հորատվել է ավելի քան 60 մլն մ հորա– տանցք : Գրկ. Բախչիսարայցև Հ.Ն., Ւ» ա– չաարյան Գ. Ա., Ապարների քայքայու– մը, Ե., 1975: inaMineB O.A., Ochobm pa3Beflo*moro 6ypeHHH, M., 1965; K y ji h- HHXHH H. H., B O 3 B H HC e H C K H H B.H., Pa3BefloqHoe dypemie, H3fl. 2, nepepa6. h flon., M., 1973. 9-. Խաչատրյան

ՀՈՐԱՑԻՈՍ [Քվինտուս Հորացիուս Ֆլա– կուս (Quintus Horatius Flaccus), մ. թ. ա. 65–մ. թ. ա. 8], հռոմեացի բանաստեղծ: Հ–ի առաջին երկերը կազմում են երգի– ծանքի կամ բարոյախոսական ու գրական թեմաներով «զրույցների» երկու գիրք (մ. թ. ա. մոտ 35–30): Նույն ժամանակ են երևան եկել նաև նրա էպոդների, առավե– լապես մերկացնող բնույթի բանաստեղծու– թյունների գրքերը: Մ. թ. ա. 30– 13-ին Հ. ստեղծել է քնարական բանաստեղծու– թյունների չորս գիրք: Առաջինը պարու– նակում է էպիկուրականության և մասամբ՝ ստոիցիզմի ոգով փիլ. խորհրդածություն– ներ: Երկրորդը նվիրված է պոեզիայի հարցերին: Առանձնահատուկ տեղ է գրա– վում Պրիզոններին ուղղված նամակը՝ պոեզիայի արվեստի մասին: Հնում այն կոչվել է «Պոեզիայի գիտություն»: Հ–ի ստեղծագործությունը հռոմ. գրականու– թյան գագաթներից է:

ՀՈՐԲԱՏԵՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգ– նաձորի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս–արևմուտք: Միավորված է Եղե– գիսի անասնապահական սովետական նադարում՝ ռազմակայան, պետության կառավարողների մայրաքաղաք: Այստե– ղից էլ՝ թուրք, և մոնղոլ, ֆեոդալական խոշոր պետությունների և քոչվոր ցեղերի միությունների անվանումները (Ոսկե Հոր– դա, Նողայական Հ. ևն): 2. Նախնադար– յան մարդկանց նախնական, մինչտոհմա– կան կազմակերպությունների բնորոշման համար գործածվող տերմին, որ այժմ հնացած է (այս առումով՝ «նախնադար– յան հոտի» հոմանիշը): 3. Առօրյա իմաս– տով՝ մարդկանց չկազմակերպված բազ– մություն: Հ. բառն անցյալում գործած– վում էր ազգագրական գրականության մեջ՝ իբրև թե թափառական կյանք վարող նախնադարյան ժողովուրդների հասարա– կական կառուցվածքը բնորոշելու համար: Քանի որ նախնադարյան հասարակու– թյան «անկազմակերպության» վերաբեր– յալ պատկերացումը նրա կենցաղի մասին անբավարար տեղեկությունների հետե– վանք էր, Հ. տերմինը նրանց բնորոշման համար սխալ է: Տես նաև Նախնադարյան հոտ:

ՀՈՐԴԱՆԱՆ, գետ Արևմտյան Ասիայում: Երկարությունը 252 կմ է: Սկիզբ է առնում Ջեբել էշ Շեյխ լեռնաշղթայից, հոսում Հորդանանով՝ կիսաանապատային Դհոր տեկտոնական իջվածքով, Հուլա և Թեբե– րիաս լճերով, թափվում Մեռյալ ծով: Սըն– վում է գրունտային ջրերից և լճերից: Օգ– տագործվում է ոռոգման նպատակով: Հ–ի ավազանում կան կրոնական ուխտագնա– ցության վայրեր: Հորբաաեղ տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Ս. Հրեշ– տակապետաց» եկեղեցին (1692), զույգ խաչքարեր (1291), գերեզմանոցներ (XIV– XVII դդ.):

ՀՈՐԴԱ, 1. թուրքական և մոնղոլական ժողովուրդների ռազմավարչական կազ– մակերպություն, քոչվորների կայան: Միջ–

ՀՈՐԴԱՆԱՆ, Հորդանանի Հ ա– շիմյան թագավոր ու թյ ու ն (Ալ Մամլյաքա ալ Ուրդունիա ալ Հաշիմիա), պետություն Մերձավոր Արևելքում: Սահ– մանակից է Սիրիային, Իրաքին, Սաուդ– յան Արաբիային, Իսրայելին: Հվ–արմ–ում ողողվում է Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ջրերով: Տարածությունը 95,4 հզ. կմ2 է (1967-ից Իսրայելը օկուպացնում է Հոր– դանան գետից արմ. 6,6 հզ. կմ2), բնակ– չությունը՝ 2,9 մլն (1979, այդ թվում՝ շուրջ 0,76 մլն Իսրայելի օկուպացրած տարած– քում): Մայրաքաղաքը՝ Ամման: վարչա– կանորեն բաժանված է 8 նահանգի (լի– վայի): Պետական կարգը: Պետության գլուխը թագավորն է, ունի լայն լիազորություն– ներ. նշանակում և ազատում է պրեմիեր մինիստրին, մինիստրներին, հաստա– տում է օրենքներ, միաժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանա– տարն է: 1974-ին թագավորը արձակել է օրենսդրական իշխանության բարձրա– գույն մարմինը՝ երկպալատ ազգային ժողովը, չեղյալ համարել 1952-ին ընդուն– ված սահմանադրությունը: Բնությունը: Հ–ի մեծ մասը 500– 1500 մ բարձրության սարահարթ է (ամենաբարձր կետը՝ 1764 մ, Ռամ լեռ): Հ–ի արմ–ում միջօրեականի ուղղությամբ անցնում է Գհոր տեկտոնական խոր իջվածքը և նրա շարունակությունը հանդիսացող Վադի– ալ Արաբան: Գհոր իջվածքում է Հորդա– նան գետի հովիտը, անհոսք Մեռյալ ծովը (մակարդակի նիշը՝– 395մ): Կան ֆոսֆո– րիտների, կալիումական աղերի (Մեռյալ ծովում), պղնձի հանքավայրեր: Կլիման մերձարևադարձային է, չոր: Հունվարի մի– ջին ջերմաստիճանը 8– 14°C է, հուլիսինը՝ 24–30°C, տեղ–տեղ՝ երբեմն մինչև 50°C: Արմ. բարձրադիր մասերում տեղումների տարեկան քանակը 500–700 մմ է, արլ–ում և Գհոր իջվածքում՝ տեղ–տեղ 100 t/ /–ից էլ պակաս: Մշտահոս գետերը քիչ են: Բու– սականությունն արմ–ում միջերկրածով– յան է, արլ–ում՝ կիսաանապատային և անապատային: Բնորոշ կենդանիներն են ՎԻթԸ» բորենին, անապատային աղվեսը: Կան թռչունների շատ տեսակներ և սո– ղուններ: Բնակչությունը: 95% –ից ավելին արաբ– ներ են: Ապրում են նաև չերքեզներ, հայեր, քրդեր, հույներ: Պետական լեզուն արա– բերենն է, կրոնը՝ սուննայական աղանդի իսլամը: Պաշտոնական տոմարը լուսնա– յին հիջրան է, օգտագործվում է նաև գրի– գորյանը: Բնակչության զգալի մասը դեռ վարում է քոչվորական և կիսաքոչվորա– կան կյանք: Բնակիչների մեծ մասը կենտ– րոնացած է Հորդանանի հովտում: Խոշոր քաղաքներն են Ամմանը (շուրջ 850 հզ. բն., 1979), Էզ–Զարկան, Իրբիդը: Պատմական ակնարկ: ժամանակակից Հ–ի տարածքում հնագույն ժամանակնե– րում բնակվել են քանանացիների սեմա– կան ցեղեր: Մ. թ. ա. I հազարամյակում Հ–ի տարածքի մի մասը մտել է Իսրայելի և Հուդայի թագավորությունների մեջ: Մ. թ. ա. I հազարամյակի վերջից այստեղ հիմնվել է հին արաբ, վաղ դասակարգային Նաբաթեա թագավորությունը, որը մ. թ. II դ. նվաճվել է Հռոմից: IV դարից Հ–ի տա– րածքը գտնվել է Բյուգանդական կայսրու– թյան կազմի մեջ, VII դ. նվաճել են արաբ– ները: Աստիճանաբար այստեղ տարած– վել են արաբերենը և մահմեդականու– թյունը: XI– XV դդ. Հ–ի տարածքն ասպա– տակել են խաչակիրները, սելջուկները, մամլուքները: XVI դ. սկզբից մինչև 1918-ը եղել է Օսմանյան կայսրության կազմում: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ Հ–ի տարածքի մեծ մասը թուրքերից ազատագրել են արաբ, ապստամբական ջոկատները: Պատերազ– մից հետո մտել է Պաղեստքւնի բրիտ. մանդատի մեջ: 1921-ին հռչակվել է Անդր– հորդանանի ամիրայության (Հորդանան գետից արլ.) ստեղծումը Հաշիմյան ամիրա Աբդալլահի գլխավորությամբ, որի հա– մար Մեծ Բրիտանիան մանդատ է ստացել 1922-ին: Երկրորդ համաշխարհային պա– տերազմի ժամանակ ամիրայության տա– րածքը եղել է Անգլիայի ռազմ, հենակետե– րից մեկը: 1946-ին Մեծ Բրիտանիան հրա– ժարվեց Անդրհորդանանի մանդատից և այն ճանաչեց անկախ պետություն: 1946-ին երկիրը կոչվեց Հ., ամիրա Աբդալլահը դարձավ Հ–ի թագավոր: 1948–49-ի արա–