Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և բնակելի շինությունների ավերակներ: Օմայանների ժամանակաշրջանի (661– 750) արաբ, մշակույթի կառույցներից են՝ Երուսաղեմի Քուբբաթ աս Սաիւրա կենտ– րոնակազմ գմբեթավոր մզկիթը, նրբա– գեղ փորագրազարդումներով Մշաւոտա, խճանկարազարդ հատակով և պաննոյով Ւփրբեթ ալ Մաֆջար, աշխատանքի և որսի տեսարանների որմնանկարներով Կու– սեյր Ամրա դղյակները: XII դարից պահ– պանվել են խաչակիրների դղյակներ էլ Կարակում և էշ Շոբեկում, արաբ ամիրա– ների ամրոցներ, XIV դարից՝ Աքաբայի ամրոցը: Հետագա դարերից պլաստիկ ար– վեստների հուշարձաններ չեն պահպան– վել: Հ–ի նոր շինարարությունը 1–4-հար– կանի, հարթ ծածկով բնակելի տներ են, ժամանակակից կոնստրուկցիաներով ու ձևերով վարչական շենքեր: ժող. արվես– տում տարածված է ոստայնանկությունը, երկրաչափական զարդերով ասեղնագոր– ծությունը, խեցեգործությունը, Փայտե գաղտակուրե, կաշվե առարկաների պատ– րաստումը:tI Հայերը Հորդանանում: Հայերը Հ–ի տարածքում բնակություն հաստատել են վաղ ժամանակներից: Սակայն Հ–ի հէսյ համայնքը ձևավորվել և ստվարացել է 1915-ի Մեծ եղեռնի ժամանակից, երբ բազ– մաթիվ գաղթականներ ապաստան գտան Հ–ում: 1948-ին Հ–ում հայերի թիվը շոտջ 6 հզ. էր, 1980-ին՝ 3 հզ.: Հ–ի հայերը, որոնք մեծ մասամբ արհեստավորներ են ու առևտրականներ, հիմնականում բնակ– վում են Ամմանում, կան նաև Իրբիդոյմ, էր Ռուսեյֆայում, Մաանում: Համայնքի համախմբմանը նպաստում են եկեղեցին, որի հոգևոր պետին նշանակում է Երուսա– ղեմի հայոց պատրիարքը, բարեգործա– կան կազմակերպությունները, գործում են դպրոց, դրամատիկ ու պարի ինքնագործ խմբեր, երիտասարդական ակումբնէէր: Սերտ են կապերը հորդանանահայությ^ւն և Սովետական Հայաստանի միշև: Բազ– մաթիվ հորդանանահայ երիտասարդներ գալիս են Հայաստան բարձրագույն կըր– թություն ստանալու: Վերապատրաստման և կատարելագործման նպատակով ա– մեն ամառ Երևան են ժամանում հայ ման– կավարժներ, իսկ շատ դպրոցականներ իրենց հանգիստն են անցկացնում հայրե– նիքի առողջարաններում և պիոներական ճամբարներում: Հայկ. դպրոցն ու ակումբ– ները հայրենիքից սիստեմատիկաբար ստանում են դասագրքեր, գրենական պի– տույքներ, երաժշտական գործիքներ, գե– ղարվեստական գրականություն, թերթեր ու ամսագրեր: Տես նաև Երուսաղեւէ, Հ ա– յերը Երուսաղեմում մասը: Գրկ. CoBpeMeHHaa HopaaHHfl, M., 1964; JI y n, k h Ց B.B., HoBaa hctophh apa6cKHx CTpaH, M., 1965; HoBeinnafl hctophh apa6cKHX CTpaH, M., 1968; Kotjiob JI. H., HopaaHH* b HOBeinnee BpeMH, M., 1962; Th6 6 X.A., Apa6cKaa JiHTepaiypa, nep. c amvi., M., 1960; CoBpeMeHHaa apa6cicaH JiHTepaiypa, C6. CTa- Teft, nep. c apa6., M., 1960; Kay iMaH C. A., 06 apxHTeKType apeBHero apadcKoro Hapo^a Ha6aTeeB…, b kh .: Bonpocw Bceotfmefi hctophh apxHTeKTypbi, c6. 1, M., 1961.

ՀՈՐԴԱՆԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԿԿ), հիմնվել է 1943-ի նոյեմբերի 25-ին, անլեգալ (մինչև 1951-ը՝ Ազգային ազատագրության լիգա): 1951-ին ընդունած ծրագրում կուսակցությունը նպատակադրել է երկրում վերացնել իմ– պերիալիզմի տիրապետությունը, ֆեոդա– լիզմը, հաստատել ազգային–դեմոկրատա– կան կարգեր: 1954-ին ՀԿԿ ստացավ լե– գալ գործելու հնարավորություն: Կուսակ– ցության նախաձեռնությամբ Հորդանա– նում ստեղծվեց Հայրենասիրական և հա– կսփմպերիալիստական ուժերի ազգային ճակատ: 1957-ին կուսակցության գործու– նեությունն արգելվեց: 1967-ի իսրայելա– կան ագրեսիայից հետո, բոլոր հայրենա– սիրական ուժերի աջակցությունն ստանա– լու նպատակով, Հորդանանի կառավարու– թյունը ներում շնորհեց կոմունիստներին, սակայն կուսակցությունը լեգալ գործու– նեության հնարավորություն չստացավ: ՀԿԿ արտակարգ ծրագիրը (ընդունվել Է 1967-ին) իսրայելական ագրեսիայի հե– տևանքները վերացնելու համար խնդիր Է դրել ստեղծել լայն ազգային ճակատ: ՀԿԿ պահանջում է մերձավորարևելյան ճըգ– նաժամը կարգավորել ՄԱԿ–ի որոշումնե– րի հիման վրա: ՀԿԿ պատվիրակություն– ները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներ– կայացուցիչների միջազգային (1957, 1960 և 1969, Մոսկվա) խորհրդակցություննե– րին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին: ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարն է Ֆ. Վարրադը:

ՀՈՐԴԱՑՈՒՄ, գետերում ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացում՝ կապված ձյան և սառցադաշտերի հալոցքի, տարվա որոշակի սեզոնում տեղացող հորդառատ անձրևների (ամառային մուսսոններ) հետ: Կրկնվում է տարվա միևնույն եղանակին և ուղեկցվում է հեղեղումներով: Հ–ման ժամանակ ՀՍՍՀ գետերի հոսքի ծավալը կազմում է տարեկան հոսքի 25– 35%–ից (Սևջուր, Գավառագետ) մինչև 70–80% (Ձկնագետ, Գեղարոտ, Մարմարիկ, Արփա):

ՀՈՐԴՈՐԱԿ, աշխույժ, խանդավառ, գնա– յուն կամ նույնիսկ արագ ընթացքով կա– տարվող երգ: Ծագում է հայերեն -«հոր– դոր»– խոսքից, որն ինչպես երաժշտական եզր նշանակել է կատարման գնայուն կամ արագ ընթացք (տեմպ) և մոտավորա– պես համապատասխանել եվրոպական Allegro-ին (նրա միջնադարյան ըմբըռն– մամբ): Հ–ի ժանրը զարգացել է հայկ. հին գուսանական և քաղաքային երգ– երաժշտության մեջ՝ ներկայացնելով դան– դաղ, -«ծանր» կամ «քաշ» երգերին հաջոր– դող ու ժիր կշռույթով և զվարթ տրամա– դրությամբ կերպարային հակադրություն ստեղծող կտոր: Որպես այդպիսին, Հ. հայկ. քաղաքային երաժշտության մեջ կենցաղավարում է նաև մեր օրերում: Հայտնի Հ. Է, օրինակ, ժամանակակից «Սիրուհիս, քեզ համար» ծորերգին անմի– ջապես հետևող -«Աղջիկ դու սիրուն» կայ– թոտ կտորը: Հայ հոգևոր երգարվեստում Հ. կարող է ավարտել երկու, երեք, չորս, երբեմն և ավելի համարներից բաղկացած երգաշարը: Առավել հաճախ հանդիպում Է գանձարաններում՝ ամփոփելով գանձ– տ–աղ–մեղեդի շարքը: Հայ եկեղեցական երաժշտության մեջ նշանավոր է ջրօրհնե– քի կանոնի -«Այսօր ձայնն հայրական» Հ.: Ն. ԹահԱիզյան

ՀՈՐԹԱԼԵԶՈՒ (Anchusa italica), գաղտ– րիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա փշոտ բույս: Արմատն առանց– քային Է: Ցողունը՝ 40–100 սմ բարձրու– թյամբ, ուղիղ: Տերևները՝ օվալաձե կամ երկարավուն–նշտարաձև, ծաղկաբույլը՝ հուրան, ծաղիկները՝ խոշոր, կապտաերկ– նագույն: Պտուղը կազմված է չորս եռա– նիստ ընկուզիկներից: Աղբոտում է առ– վույտի, կտավատի, քունջութի, ցորենի, գարու, աշորայի, վարսակի, կորեկի ցան– քերը, արոտավայրերը և խոտհարքները: Տարածված է միջերկրածովյան երկրնե– րում, Ասիայում, իսկ ՍՍՀՄ–ում՝ եվրոպա– կան մասի հվ–ում, Կովկասում և Միջին Ասիայում, ՀՍՍՀ–ում՝ ամենուրեք: Պայ– քարի միջոցները, ցանքերի քաղհան, խո– զանի երեսվար, ցրտահերկ (աշնանա– վար), ցանքերի սրսկում հերբիցիդներով:

ՀՈՐԹԻ (Horthy) Միկլոշ (1868–1957), ծովակալ, Հունգարիայի ֆաշիստական բռնապետ (1920–44): 1918-ին եղել Է ավստրո–հունգարական նավատորմի գըլ– խավոր հրամանատար, Հունգարական սովետական հանրապետության ժամա– նակ (1919-ի մարտ–օգոստոս)՝ հակահե– ղափոխական կառավարության ռազմ, մի– նիստր, ապա, այսպես կոչված, ազգային բանակի գլխավոր հրամանատար: Հան– րապետության անկումից հետո իրեն հըռ– չակել է ռեգենտ և երկրում հաստատել ֆաշիստական բռնապետություն: Մարմ– նավորում էր խոշոր հողատերերի և ֆի– նանսական օլիգարխիայի իշխանությու– նը: 1941-ին Հ. Հունգարիային ներքաշեց ՍՍՀՄ–ի դեմ պատերազմի մեջ: ՝Նրա հա– մաձայնությամբ 1944-ի մարտին ֆաշիս– տական Գերմանիան օկուպացրեց Հուն– գարիան: 1944-ի հոկտեմբերին իշխանու– թյունը հանձնեց Ֆ. Սաւաշիին և մեկնեց Գերմանիա: 1949-ից ապրում էր Պորտու– գալիայում:

ՀՈՐԻԶՈՆ (հուն. 6pi£(OV, < 6pC£co – սահման դնել), բաց տեղանքում դի– տորդի աչքով երկրի մակերևույթի տե– սանելի մաս: Տեսանելի Հ. է կոչվում այն գիծը, որով երկինքը թվում է սահմա– նակցված երկրի մակերևույթի հետ: Տե– սանելիության հեռավորությունը կախված է շրջապատի նկատմամբ դիտորդի դի– տակետի բարձրությունից և տեղանքի ռելիեֆից: <ՀՈՐԻԶՈՆ», հասարակական, քաղաքա– կան, տնտեսական և գրական օրաթերթ: Դաշնակցություն կուսակցության հրատա– րակություն: Լույս է տեսել 1909–18-ին, Թիֆլիսում: Վարել է ազգայնական գիծ, նյութեր տպագրել Կովկասի, Ռուսաստա– նի և այլ վայրերի հայ շրջանների վերա– բերյալ, լուսաբանել 1914–18-ի համաշ– խարհային պատերազմի ընթացքը Կով– կասյան և Եվրոպական ռազմաճակատ– ներում: 1917-ի Փետրվարյան հեղափոխու– թյունից հետո պաշտպանել է բուրժ. ժա– մանակավոր կառավարության հակաժո– ղովրդական քաղաքականությունը, թըշ– նամական դիրք գրավել Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության, Բաքվի կոմունայի նկատմամբ: 1914– 1915-ին թերթին զուգընթաց (նույն ան–