ասերգային բնույթի երաժշտական հա– մարներ, որոնք կատարվում էին տիբիայի նվագակցությամբ: Դասական (այսինքն՝ հուն.) երաժշտության կատարման հա– մար, ավլոսից և կիֆառից բացի, օգտա– գործվում էին տավիղի տիպի նվագարան– ներ՝ պսալտերիում, տրիգոնոն (եռան– կյուն տավիղ), սամբիկա, երբեմն՝ կըս– միթավոր քնարի տարատեսակներ (բար– բիտոս, պեկտիս, մագադիս): Բաքոս աստ– ծուն նվիրված տոնախմբություններին հնչում էին ծնծղաներ և այլ հարվածային նվագարաններ: Հ–ի վերնախավի պալատ– ներում և վիլլաներում կային ջրային եր– գեհոններ՝ հիղրավլոսներ: Գործիքային երաժշտության զարգացմանը էապես նպաստել է մնջախաղի թատերական ժանրը՝ յուրատեսակ «մնջախաղի սյուի– տը», որը կատարում էին մենակատար պարողները խմբերգեցողության հետ JU նվագախմբի նվագակցությամբ: Ռազմա– կան լեգեոններն ունեին փողային մեծ նվագախմբեր, որոնք ընդգրկում էին բուկ– ցինաներ (գալարափողեր), տուբաներ (ուղիղ շեւիորներ) և մետաղե այլ նվագա– րաններ: Հռոմեական կայսրության կըր– կեսներում և թատրոններում հանդես էին գալիս երգչախմբային մեծ անսամբլներ, հաճախ գործիքային ճոխ նվագակցու– թյամբ: Մ. թ. I դ. վերջին Դոմետիանոս կայսեր սահմանած «կապիտոլիումական մրցույթներին», բանաստեղծներից բացի, մասնակցում էին երաժիշտներ և երգիչ– ներ: Մեծ հաջողություն ունեին վիրտուոզ– ների (հիմնականում՝ հույներ, եգիպտա– ցիներ) հրապարակային համերգները: Լայն ճանաչում ունեին երգիչ Տիգելիոսը, երգիչ–ղերասան Ապելլեսը, կիֆառահար Մեսոմեդես Կրետացին (պահպանվել է նրա 3 հիմնը) և ուրիշներ: Կայսր Ներոնը սահմանեց այսպես կոչված «հունական մրցույթները», ուր ինքը հանդես էր գա– լիս որպես բանաստեղծ, երգիչ և կիֆա– ռահար: Մեծատոհմիկների ընտանիքնե– րում երեխաներին սովորեցնում էին եր– գեցողություն և կիֆառ նվազել: Երաժըշ– տության, պարի դասատուի մասնագի– տությունը առանձնապես հարգված էր և հանրաճանաչ: ճարտարապետությունը և կերպար– վեստը: Հ–ի արվեստը անտիկ գեղարվես– տական մշակույթի զարգացման վերջին փուլն է: Հին հռոմ. արվեստում առաջա– տար տեղ են գրավել ճարտ., ինժեներա– կան որոնումները, կոնկրետ անհատին պատկերող դիմաքանդակը, տիրակալնե– րի և քաղաքացիների գործունեության մասին հանգամանորեն պատմող ռելիե– ֆը: Գերապատվությունը տրվել է վավե– րականությանը և պատմողականությանը: Արվեստը ստորաբաժանվել է պաշտոնա– կանի և մասնավոր անհատի պահանջ– մունքները բավարարողի: Հռոմ. քաղա– քականության մեջ կարեոր տեղ է հատ– կացվել պաշտոնական արվեստին, որը նվաճված մարզերում պետ. գաղափարա– խոսության ակտիվ տարածման ձև էր: Հատկապես մեծ էր ճարտ. նշանակությու– նը, որը զուգակցում էր քաղաքականու– թյունն ու կենցաղը: Հռոմեացիները միա– ժամանակ յուրացրել են մյուս ժողովուրդ– ների գեղարվեստական սկզբունքները (վաղ շրջանում՝ էտրուսկների և հույների, առավել ուշ՝ հելլենիստական Արևելքի և նվաճված «բարբարոսների»): Հին Հ–ի ճարտ. իր կազմավորման ընթացքում (մ. թ. ա. VIII– IV դդ.) ազդվել է էտրուս– կյան շինարվեստից՝ Փոխառնելով բարձր շինարարական տեխնիկան և մի շարք կա– ռույցների տիպեր: Հ–ի հնագույն տաճար– ների (Կապիտոլիումական Ցուպիտերի տաճարը Հ–ում, օծվել է մ. թ. ա. 509-ին, պահպանվել են չնչին մասեր) էտրուս– կյան հատկանիշները՝ եռամաս ցելլան, պոդիումը (պատվանդան), գլխավոր ճա– կատը պորտիկի և աստիճանների միջո– ցով շեշտելը ևն, հետագայում դարձան հռոմ. պաշտամունքային ճարտ–յան բնո– րոշ առանձնահատկությունները: Պունիկ– յան պատերազմների և ուշ հանրապետու– թյան ժամանակաշրջանում (մ. թ. ա. III դ.– I դ. 1–ին երեք քառորդ) ճարտ. բնութագրվում է ծավալուն քաղաքաշինու– թյամբ, կարդո U ղեկումանո սկզբունքի կիրառումով: Ֆորումի կոմպոզիցիայի ձևավորմանը զուգընթաց ստեղծվել են հին հռոմ. համալիրների հատակագծա– յին, հորինվածքային սկզբունքները՝ սի– մետրիկության ձգտումը, առանցքային կառուցապատումը, գլխավոր շինության ճակատի շեշտումը և հանդիսավոր մուտ– քը: Բնակարանային ճարտ–յան մեջ զար– գացել են ատրիումային տան տի– պը (որի կոմպոզիցիոն կենտրոնը մ. թ. ա. II դ. դարձավ պերիաոիւիումի պարտեզը) և ինսուլաները (բազմահարկ տներ, ուր ժողովուրդն էր բնակվում): Սկսած մ. թ. ա. II դարից բետոնի կիրա– ռումը ոչ միայն պարզեցրեց կրող զանգ– վածեղ կառուցվածքները, այլև դրանք դարձրեց ավելի ճկուն, բազմաձև, հնարա– վորություն ընձեռեց ստեղծելու մեծ, ծածկված սենյակներ ընդգրկող կառույց– ներ: Մ. թ. ա. II դ–1 դ. 1-ին կեսին ըս– տեղծվել և կատարելագործվել են հռոմ կառույցների կարևորագույն տիպերը՝ բազկիկներ, թերմեր, տարբեր բնույթի հանդիսատեսային շինություններ, ինժե– ներական մեծաշուք կառույցներ (կամա– րակապ կամուրջներ, ջրմուղներ, պահեստ– ներ): Մ. թ. ա. Ill–II դդ. կերպարվես– տում զարգացել են դիմապատկերային արձանն ու կիսանդրին, որոնք օրգանա– պես կապված են էտրուսկյան պլաստիկա– յին և աչքի են ընկնում ընդգծված կառուցի– կությամբ ու կերպարային համակարգի խստությամբ: Քաղաքը գարդարող պաշ– տոնական դիմաքանդակներից զատ ըս– տեղծվել են նաև անհատների պատվեր– ներով քանդակներ, որոնք դրվել են տանը կամ գերեզմաններին: Հանրապետության շրջանում երևան են եկել նաև պատմական իրադարձություններ պատկերող բարձ– րաքանդակներ: Հանրապետության ուշ շրջանի քանդակագործությունում զարգա– ցել է հելլենիստական ուղղությունը, մեծ տարածում է գտել հուն, արձանների կըրկ– նօրինակումը: Գեղարվեստական մշա– կույթի կարևոր բնագավառ էր մոնու– մենտալ–դեկորատիվ գեղանկարչությունը: Եթե առաջին՝ այսպես կոչված «ընդելուզ– ման» ոճին (մ. թ, ա. II դ. 2-րդ կես–1 դ. սկիԳՐ) բնորոշ էր պատի շարվածքի նմա– նակումը, ապա երկրորդ՝ «ճարտարա– պետական–հեռանկարային» ոճի (մ. թ. ա. 80–30 թթ.) դեպքում պատի կենտրոնը վեր էր ածվում հեռանկարով ստեղծված որմնախորշի (էդիկուլա), որը շրջափա– կում էր բնանկարը, ժանրային կամ դի– ցաբանական տեսարանը: Զարգացել է նաև բազմագույն խճանկարչությունը, գլիպտիկան (կիսաթանկարժեք քարերից պատրաստված գեմաններ): Հին հռոմ. ճարտ–յան բարձրագույն նվաճումները վերաբերում են կայսրու– թյան ծաղկման ժամանակաշրջանին (մ. թ. ա. I դ. 20-ական թթ.– մ. թ. II դ.): Կառույցները բնութագրվում են հզոր զանգվածների մոնումենտալ պլաստիկու– թյամբ, ինտերիերների հսկայական տա– րածություններով, բետոնե պատերի երե– սապատմամբ քարով, աղյուսով, մարմա– րով, գեղանկարչության և քանդակի լայն կիրառմամբ: Կամարը, թաղը, գմբեթը դառնում են գերիշխող: Հին հռոմ. հասուն ճարտ–յան յուրահատկությունը դառնում է այսպես կոչված օրդերային կամարա– շարը (կամարավարտ բացվածքների և օրդերի զուգակցումը), որը կառույցին հաղորդում է մեծաշուք մասշտաբայնու– թյուն: ճարտ. դառնում է կայսեր անձի Փառաբանման և կայսրության հզորու– թյան պրոպագանդման միջոց: Այդ երե– վույթը նկատելի է արդեն Օգոստոսի ժա– մանակաշրջանի Հ–ի կառույցներում (Օգոստոսի ֆորումը Հ–ում, մ. թ. ա. I դ. վերջ–մ. թ. I դ. սկիզբ): ճարտ. մոնու– մենտի գլխավորող տիպը հաղթակամարն էր: I դ. կեսին աճում է ձգտումը դեպի շքեղ, տպավորիչ ճարտ. կոմպոզիցիանե– րը (Ներոնի պալատը՝ այսպես կոչված «Ոսկե տուն», 64–69, չի պահպանվել), Փլավիոսների պալատը Պալատինում բլրի վրա, 92 (երկուսն էլ մայրաքաղաքում): Փլավիոսների օրոք կառուցվել է նաև հին հռոմ. ամֆիթատրոններից խոշորագույնը՝ Կոչիզեոնմը, Տրայանոսի օրոք՝ Հ. քա– ղաքի առավել զարգացած և բարդ ֆորումը (111–114, ճարտ.՝ Ապոլլոդոր Դամաս– կոսցի), Ադրիանոսի օրոք՝ հին աշխարհի խոշորագույն գմբեթավոր կառույցը՝ Պան– թեոնը: Ակսած Ադրիանոսի շրջանից ճարտ. կերպարներում նշմարվում է բեկում դեպի կերպարի նրբաճաշակ բարդացումը, որը մասամբ կապված էր հելլենիստական Արևելքի արվեստին (Ադրիանոսի վիլլան Տիվոլիի մոտակայքում, 125–135): Վաղ կայսրության պաշտոնական քան– դակագործության մեջ ուժեղացել են իդեա– լականացնելու միտումները: Միաժամա– նակ կիրառվել են լուսաստվերային հա– կադրություններ, շարժման, պլաստիկա– կան նրբագեղ մշակումների տարրեր (օրի– նակ, Փլավիոսների ժամանակաշրջանի կանանց դիմաքանդակների վարսահար– դարանքը, I դ. 60– 90-ական թթ.): Կայսե– րական Հ–ի պատմական բովանդակու– թյամբ բարձրաքանդակները սկզբնական շրջանում աչքի են ընկել հորինվածքի ռիթմաշարի համաչափությամբ և պլաս– տիկական ձևամիջոցների զսպվածությամբ (Հ. քաղաքի Խաղաղության զոհասեղանի բարձրաքանդակները, մարմար, մ. թ. ա. 13–9), Փլավիոսների շրջանում՝ գեղա– նկարչականությամբ, դինամիկ լարվածու– թյամբ (Տիտոսի հաղթակամարի բարձրա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/605
Արտաքին տեսք