ջրա՚ծինը, ծծմբային գազերը, ածխաթթու գազը, ջրածինը, ծծմբաջրածինը և ազոտը: Ուսումնասիրությունները վկայում են, որ թվարկած գազերի հարաբերությունները տարբեր հրաբխային մարզերում նույնը չեն, և որ առանձին գազերի խտությունները կախված են նրանց ջերմաստիճանից: ժայթքումների ժամանակ անջատվում է գլխավորապես քլորաջրածին, ժայթքումներից հետո՝ ծծմբային գազեր, իսկ ավելի սառը ֆումարոլներում գերակշռում է ածխաթթու գազը: Հ. գ–ի հետազոտությունը մաքուր վիճակում խիստ դժվար է, քանի որ անջատվող գազերը փոխադարձ ռեակցիաների հետևանքով փոխում են իրենց բաղադրությունը և խառնվում օդում պարունակվող գազերի հետ:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ԽԱՐԱՄՆԵՐ, ժայթքումների Ժամանակ հրաբուխների խառնարաններից դուրս նետված և թռիչքի ընթացքում սառած ծակոտկեն լավաների բեկորներ: Առաջանում են շատ հեղուկ մագմաներից, որոնցից գազերը հեշտությամբ հեռանում են: Հ. խ–ի խոշոր ծակոտիները հաճախ անկանոն ձև ունեն կամ խիստ ձգված են, իսկ միջնապատերը, սովորաբար, բավական հաստ են: Հ. խ. ձևավորվում են նաև գազերի բուռն անջատումներով սառչող լավային հոսքերի մակերևույթի վրա: Լայնորեն տարածված են Հայկական ՍՍՀ–ում և մեծ կիառություն են գտել շինարարության մեջ:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ՄՈԽԻՐ, ժայթքումների ընթացքում դուրս նետված լավային, առանձին միներալների և օտար ապարների մանրագույն մասնիկներ: Մոխրի առաջացումը բացատրվում է հրաբխային պայթյունների ժամանակ լավայի մանրացմամբ: Հ. մ–ի չափերը տատանվում են 0,1–2 մմ–ի սահմաններում: Լինելով բավականաչափ թեթև՝ Հ. մ. կարող է օդային հոսանքների միջոցով տեղափոխվել և նստել ժայթքման վայրից հարյուրավոր և հազարավոր կմ հեռավորության վրա:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ՆԵՏՎԱԾՔՆԵՐ, հրաբխային ժայթքումների փխրուն արգասիքներ՝ ռումբեր, խարամներ, լապիլներ, ավազ, մոխիր, ինչպես նաև հրաբխափողի և հրաբխային օջախի պատերից պոկված հին լավաների և ապարների բեկորներ: Հ. ն. ըստ ծագման լինում են՝ աուտիգեն (ժայթքող մագմայի հետ անմիջականորեն կապված, տեղում առաջացած) և ալլոտիգեն (հրաբխին օտար, օրինակ, նստվածքային ապարների բեկորներից կազմված): Վերջին դեպքում Հ. ն. անվանում են նաև էքսպլոզիվ բեկորներ:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ՏՈՒՖ, ապար, որ առաջացել է հրաբխային ժայթքումների պինդ արգասիքներից՝ մոխրից, ավազից, լապիլներից, ռումբերից, ոչհրաբխային ծագման ապարների բեկորներից՝ խտացման և ցեմենտացման ճանապարհով: Կախված մասնակցող բեկորների բնույթից, Հ. տ–երը լինում են. լիթոկլաստիկ՝ ապարների բեկորներ, բյուրեղակլաստիկ՝ աոանձին միներալների բեկորներ, վիտրոկլաստիկ՝ հրաբխային ապակու բեկորներ և խառը կազմի՝ վիտրոբյուրեղակլաստիկ, լիթոբյուրեղակլաստիկ ևն: Լայնորեն օգտագործվում են որպես շինանյութեր: Տես նաև Տուֆ:
ՀՐԱԲԽԱՅՆՈՒԹՅՈՒՆ, երկրակեղևի խոր հորիզոններից դեպի մակերևույթ մագմատիկ զանգվածների և հաճախ նրանց ուղեկցող գազաջրային արգասիքների տեղափոխությունների հետ կապված երեվույթների ամբողջություն: Նեղ իմաստով Հ. այն երևույթների ընդհանրությունն է, որոնք կապված են հրաբուխների հրաբխային և վերջինիս ուղեկցող ֆումարոլային (տես Ֆումարոչներ) գործունեության հետ: Լայն իմաստով Հ. ընդգրկում է բոլոր այն երևույթները, որոնք պայմանավորված են մագմայի գործունեությամբ Երկրի խորքում, նրա մակերևույթի վրա, ինչպես նաև տիեզերական կարգի երեվույթները (օրինակ, պրոտուբերանցների առաջացումը Արեգակի վրա): Ըստ դրսեվորման առանձնահատկությունների և մասամբ էլ՝ ժայթքման արգասիքների, ներկայումս տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և օրոգեն Հ.:
ՀՐԱԲՈՒԽՆԵՐ, երկրաբանական առաջացումներ երկրակեղևի ճեղքվածքների և կանալների վրա, որոնցով մշտապես կամ պարբերաբար խորքային մագմատիկ օջախներից Երկրի մակերևույթ են ժայթքում լավաներ, տաք գազեր, գոլորշիներն ապարների բեկորներ: Սովորաբար Հ. առանձին լեռներ են՝ կազմված ժայթքման արգասիքներից: Ըստ մատուցման կանալների ձևի Հ. լինում են՝ ճեղքվածքային և կենտրոնական: ճեղքվածքային Հ. գոյացնում են վիթխարի զառիկող լավային ծածկոցներ մինչև 3000 մ ընդհանուր հաստությամբ (օրինակ, Սիբիրական վահանի, Դեկանի սարահարթի բազալտային ծածկոցները): Կենտրոնական Հ. կոնաձև բարձունքներ կամ հսկայական բարձրության հասնող լեռներ են, ունեն խողովականման մատուցող կանալներ, որոնք վերին մասում վերջանում են խառնարաններով կամ փողաբերաններով: Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող Հ. կոչվում են գործող Հ. կամ հրաշունչ սարեր: Այն Հ., որոնք պատմական ժամանակներում չեն գործել, բայց պահպանել են իրենց ձևը և կառուցվածքը, համարվում են քնած Հ.: ՀՍՍՀ տարածքում հայտնի են ավելի քան 500 քնած հրաբուխ: 1°որ փոփոխություններ կրած՝ քայքայված և հարթված Հ. դասվում են հանգած Հ–ի շարքին: Դրանց թվին են պատկանում հեռավոր երկրաբանական ժամանակաշրջաններում գործած Հ. (օրինակ, Գրիմի մարզի, Հունգարիայի, Ֆրանսիայի Հ.): Տարբերում են Հ–ի ժայթքման հետևյալ տիպերը: Հավայան տիպ. լավան շատ հեղուկ է՝ բազալտային, գազերով աղքատ է, դուրս է հոսում հանգիստ, առանց պայթյունների և խառնարանում առաջացնում լավային լիճ, գազերի համեմատաբար բուռն անջատումների դեպքում լա վան շատրվանում է (օրինակ, Հավայան կղզիների Հ.): Ստրոմբոլյան տիպ. լա վան որոշ չափով մածուցիկ է, բայց դեռ բավական հոսուն է, երբեմն առաջացնում է երկար հոսքեր, այն հարուստ է գազերով, որոնք անջատվում են պայթյուններով և դուրս շպրտում շիկացած լավայի տակավին պլաստիկ գղձիկներ, դրանք թռիչքի ընթացքում ձևափոխվում են խարամի, իլիկաձև ու ոլորված ռումբերի, պայթյունները հաճախակի են և կրկնվում են հավասար ընդմիջումներով (օրինակ, Ստրոմբոլին՝ Լիպարյան կղզիներում, Տոլբաչիկը՝ Կամչաւոկայում): Վուլկանյան տիպ. լավան մածուցիկ է, հարուստ գազերով, որոնք դժվարությամբ են ճեղքումանցնում նրա միջով և առաջացնում ուժեղ պայթյուններ՝ սառած լավայի բեկորների, ավազի և մոխրի արտանետվածքներով, լավային հոսքերը սակավ են և կարճ (օրինակ, Վուլկանոն՝ Լիպարյան կղզիներում, Ավաչինյան և Կարիմյան սոպկաները՝ Կամչատկայում): Պելեյան տիպ. լավանխիստ մածուցիկ է, սառչում է մինչև հրաբխափողից դուրս գալը և խցանում այն, գազերի աճող ճնշման շնորհիվ խցանը աստիճանաբար դեպի վեր է շարժվում՝ նմանվելով բարձրադիր կոթողի, խառնարանից դուրս նետվող գազերը, մոխրի հետ միասին, շիկացած ամպերի ձևով սահում են լանջերով ցած (օրինակ, Մոնտան–Պելեն՝ Մարտինիկա կղզում): Կատմայան տիպ. լավան ժայթքումից առաջ փրփրում է, ցնցղնվում և մոխրի շիկացած հոսքի տեսքով արտավիժում խառնարանից (օրինակ, Կատմայը՝ Ալյասկայում): Բանդայսանյան տիպ. բնորոշվում է հսկայական ուժի պայթյուններով, որոնց հետևանքով առաջանում են զանազան ապարների տարբեր չափերի բեկորներ, լավային արտավիժումներ չեն նկատվում (օրինակ, Բանդայը՝ ճապոնիայում): Պլինեյան տիպ. հզոր և մի քանի կմ բարձրությամբ գազային սյունը մոխրի հետ շատրվանում է դեպի վեր՝ ստեղծելով վիթխարի սունկի տպավորություն (օրինակ, Վեզուվը՝ Իտալիա յում): Հայտնի են նաև ստորջրյա ժայթքումներ, որոնք երբեմն առաջացնում են հրաբխային կղզիներ: Հ–ի ձևերը կախված են ժայթքող լավայի բաղադրությունից և մածուցիկությունից, լավայի, բեկորային նյութի, մոխրի ու գազերի քանակական հարաբերություններից և այլ գործոններից: Առավել տարածված են կոնաձև, գմբեթաձև, վահանաձև և զանգվածային Հ.: ժամանակակից Հ. տեղադրված են երիտասարդ լեռնաշղթաների, խոր բեկվածքների (գրաբենների), հարյուրավոր և հազարավոր կմ ձգվող տեկտոնական ակտիվ զոնաների երկարությամբ: Գործող Հ–ի մոտ 2/3-ը կենտրոնացած է Խաղաղ օվկիանոսի կղզիներում և ափերում (Խաղաղօվկիանոսյան հրաբխային գոտի): Մյուս կարևոր մարզը Ատլանտյան օվկիանոսի շրջանն է: Ներկայումս Երկրի վրա հայտնի են շուրջ 650 գործող հրաբուխ մայր ցամաքներում և շատ ավելի՝ օվկիանոսների ու ծովերի հատակում: Հ–ի աշխարհագրական տեղաբաշխումը խոսում է նրանց սերտ կապի մասին երկրակեղևի շարժուն և ծալքավորված զոնաների հետ: Այդ զոնաներում առաջացած ճեղքվածքները հենց այն ուղիներն են, որոնցով մագման բարձրանում է Երկրի մակերևույթ:
.Գրկ Ритман А., Вулканы и их деятельность, пер. с нем., М., 1964; Тазиев Г.,Вулканы, пер. с франц.,М., 1963; Bullard