խարհային ռեկորդները (անհատական և թիմային) գրանցվում են օլիմպիական խա– ղերում, մայր ցամաքների չեմպիոնատնե– րում ցուցաբերած արդյունքների հիման վրա: Գնդակային հրաձգությունն ընդ– գրկված է պարեկային, դահուկային մըր– ցարշավներում, բիաթլոնում, ծովային բազմամարտում, հնգամարտում, ռագմա– կիրառական բագմամարտում: Հայաս– տանում գնդակային հրաձգությամբ զբաղ– վում են 1920-ից: 1930-ին հայ հրաձիգները մասնակցել են Անդրկովկաս յան մրցում– ներին, 1948-ից՝ համամիութենական առաջնություններին: 1954-ին հանրապե– տությունում անցկացվել է ԴՕՍԱԱՖ–ի սպարտակիադա: Գնդակային հրաձգու– թյունն առավել զարգացած է Երևանում և Լենինականում: Հայաստանում հայտնի են գնդակային հրաձգության մարզիչներ Մ. Ղազարյանը, Բ. Բաղդասարյանը, Գ. Սահրադյանը, Զ. Մելիք–Շահնազարո– վը, Պ. Սնեգիրյովը, Չու. Սիմոնյանը, Մ. Ղալեչյանը, հրաձիգներ՝ Կ. Բոստան– ջյանը, Ա. Ավետիսյանը, Ս. Անժելովան, Ս. Կոլչուրինը, Ս. Պողոսյանը, Ռ.Մկըրտ– չյանը, Գ. Զոհրաբյանը, Զ. Սիմոնյանը, Ս. Մնացականյանը և ուրիշներ: Հրաձգություն ստենդայիև, կրակոց ողորկափող հրացաններով՝ ար– հեստական (կավե կամ ասֆալտե ափսե– ներ) կամ կենդանի (աղավնիներ) թիրախ– ների վրա: Մրցումների ժամանակակից ծրագիրը (հրաձգություն թիրախ–ափսեով) անցկացվում է խրամատային ստենդ–հրա– պարակի կամ կլոր ստենդի վրա: Խրամա– տային ստենդի վրա հրաձգությունը 1900-ից ընդգրկվել է օլիմպիական խաղե– րի ծրագրում (բացի 1904, 1936), ժամանա– կակից կանոններով (200 թիրախ)՝ 1952-ից, կլոր ստենդի վրա՝ 1968-ից: ՍՍՀՄ–ում համամիութենական մրցումները խրամա– տային ստենդի վրա անցկացվում են 1934-ից, կլոր ստենդի վրա՝ 1948-ից: 1959-ին հիմնվել է Ստենդայիև հրաձգու– թյան ՍՍՀՄ ֆեդերացիան (1934–59-ը՝ սեկցիա), որը 1952-ին մտել է Հրաձգու– թյան միջազգային միության, 1969-ից՝ Եվրոպական կոնֆեդերացիայի կազմի մեջ: Սովետական ստենդայիև հրաձիգ– ները 1952-ից մասնակցում են օլիմպիա– կան խաղերին, 1954-ից՝ աշխարհի, 1955-ից՝ Եվրոպայի առաջնություններին: Հայաստանում ժամանակակից ստեն– դային հրաձգությամբ զբաղվել են 1939– 1940-ական թթ. (ոչ կանոնավոր), 1956-ից՝ անցկացվում են մշտական պաշտոնական մրցումներ և հանրապետության հավա– քականը մասնակցում է հա if ա միութենա– կան մրցումներին: Հայաստանում ս տեն– դային հրաձգության զարգացմանը նպաս– տել է մարզիչ Ա. Ցարալովը: ճանաչված հրաձիգներ են Դ. Թուշիկյանը, Վ. Այվազ– յանը, Մ. Չալդրանյանը, Ռ. Սահակյանը, Ա. Մեզինը, Պ. Բալյանը, Ս. Հակոբյանը, Մ. Այվազյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Պետրոսյանը, Մ. Կատրանջյանը, Բ. Գինոսյանը: ՀՐԱՄ՛ԱՆ, կառավարման ակտ ՍՍՀՄ–ում, որը հրապարակում են մինիստրություն– ևերի, գերատեսչությունների ղեկավարնե– րը, տեղական սովետների գործադիր կո– միտեների բաժինների ու վարչությունների պետերը, ինչպես նաև ձեռնարկություննե– րի, հիմնարկությունևերի, կազմակերպու– թյունների ղեկավարները: Հ. արձակելու իրավունքը սահմանվում է ՍՍՀՄ սահմա– նադրությամբ, միութենական և ինքնա– վար հանրապետությունների սահմանա– դրություններով, մինիստրությունների գլխավոր վարչությունների մասին կանո– նադրություններով ևն: Հ. կարող է լինել նորմատիվ ակտ (օրինակ, եթե հաստատ– վում է կանոնադրություն) կամ իրավունքի կիրառման ակտ (երբ սահմանվում է պլա– նային պարտավորություն, կատարվում է պաշտոնի նշանակում ևն): Մի շարք հար– ցերով ձեռնարկության ղեկավարները Հ. կարող են արձակել միայն գործարհկոմի համաձայնությամբ: Հ. ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե նրանում այլ վերապահում չկա: Տես նաև Պեաական կառավարման մարմինների ակաեր: Զին– ված ուժերում մարտակաև իրապայման– ներում տրվում է հրաման մարտա– կան:
ՀՐԱՄԱՆ հաշվողական մեքե– նայի, հատուկ կոդ (մեքենայի լեզվով գրված հրահանգ), որը որոշում է թե մե– քենան ինչպիսի գործողություն պետք է կատարի, որտեղից վերցնի օպերանգնե– րը (տվյալները), որտեղ ուղարկի հաշվ– ման արդյունքները, որտեղից վերցնի հա– ջորդ Հ.: Ցուրաքանչյուր Հ. կազմված է գործողության և օպերանդները ցույց տը– վող կոդերից: Գործողությունները լինում են տարբեր դասերի, օրինակ, կառավա– րող, թվաբանական, տրամաբանական, մուտքի–ելքի: Օպերանդները նույնպես լի– նում են տարբեր դասերի, օրինակ, ռե– գիստրային, անմիջական և հիմնական հիշողության: Ռեգիստրային օպերանդնե– րը գտնվում են ռեգիստրներում, որոնց հասցեները տրվում են Հ–ում: Անմիջա– կան օպերանդները գտնվում են ուղղակի Հ–ի մեջ և նրա մի մասն են կազմում: Հիմնական հիշողությունում գտնվող օպե– րանդների հասցեները տրվում են Հ–ում: Օպերանդը տրվում է նաև անբացահայտո– րեն, այսինքն՝ նրա կոդը Հ–ում չկա, բայց գործողության կոդով կարելի է որոշել նրա տեղը: Հ–ները լինում են տարբեր եր– կարության և կաոուցվածքի: Հ–ների օգ– նությամբ կազմվում են խնդիրների լուծ– ման ծրագրեր: Ծրագիրը մեքենայի հի– շողության մեջ պահվում է հաջորդաբար գրված Հ–ների տեսքով: Հ–ի ընտրությունը մեքենայի հիշողությունից և նրա իրացումն ապահովում է կառավարման սարքը, իսկ ընտրվող Հ–ների հաջորդականությունը ստացվում է հենց իրենց՝ Հ–ների օգնու– թյամբ (ամեն մի Հ. որոշում է հաջորդ Հ–ի հասցեն): Հ–ները սովորաբար կատարվում են կենտրոնական պրոցեսորում, սակայն կան մեքենաներ, որոնք կենտրոնականից բացի ունեն նաև օժանդակ պրոցեսորներ, որոնք, աշխատելով կենտրոնականի հետ համատեղ, ապահովում են մուտքի–ելքի հրամանների կատարումը:
ՀՐԱՄԱՆ մարտական, հրամանա– տարի արձակած հրաման ենթակա զոր– քերին՝ ընդունված վճռի իրականացման համար: Հ. լինում է հակիրճ, պարզ և հասկանալի: Կատարվում է առանց առար– կության, ժամանակին և ճիշտ: Զորամասե– րի և միավորումների հրամանատարները Հ. տալիս են գրավոր, իսկ ստորաբաժա– նումներին]!՝ բանավոր: Կատարելուց հետո ենթական անմիջապես զեկուցում է հրաման տված անձին: •
ՀՐԱՄԱՆԱԳԻՐ, իրավական ակտ, որը հրապարակում է պետության գլուխը: Լի– նում է նորմատիվ (տես Նորմաաիվ–իրա– վական ակա) կամ ոչ նորմատիվ (պաշտոնի նշանակում, շքանշանով պարգևատրում ևն): ՍՍՀՄ–ում Հ. հրապարակելու իրավուն– քը վերապահված է ՍՍՀՄ Գերագույն սո– վետի Նախագահությանը, միութենական և ինքնավար հանրապետությունների գերա– գույն սովետների նախագահություններին: Նորմատիվ ակտի նշանակություն ունեցող, ինչպես նաև կառավարության անդամների և պաշտոնատար անձանց նշանակելու կամ ազատելու վերաբերյալ Հ. ենթակա է համապատասխան Գերագույն սովետի հերթական նստաշրջանի հաստատմանը: Նորմատիվային բնույթի նշանակության Հ. ուժի մեջ է մտնում «Իզվեստիա» թեր– թում կամ «ՍՍՀՄ Գերագույն սովետի տե– ղեկագրերում» հրատարակվելուց 10 օր անց, եթե Հ. այլ բան չի հռչակում: Նոր– մատիվային բնույթ չունեցող Հ. ուժի մեջ է մտնում հրատարակումից հետո, անհա– պաղ, եթե այլ ժամկետ չի սահմանված: ժամանակակից բուրժ. երկրներում Հ. հասկացությանը համապատասխանում են decret-ը (ֆրանս.), Verordnung-ը (գերմ.), Order-ը (անգլ.):
ՀՐԱԱԵՏԱԼՈհՐԴԻԱ, բարձր ջերմաստի– ճաններում ընթացող մետալուրգիական պրոցեսների համախումբ: Մեաաչոէրգիա– ]ի հիմնական և հնագույն ճյուղերից: Վաղ ժամանակներից մինչև XIX դ. վերջը մե– տաղների ստացումը հիմնված էր հրամե– տալուրգիական պրոցեսների վրա: Ար– տասահմանում XIX–XX դդ. սահմանա– եզյփն արդյունաբերական մեծ նշանակու– թյուն ստացավ մետալուրգիայի մեկ այլ ճյուղը՝ հիդրոմեաաւուրգիան: Մակայն Հ., ինչպես իր կիրառման ծավալներով, այն– պես էլ նշանակության կարևորությամբ, շարունակում է մնալ որպես մետալուր– գիայի գլխավոր բնագավառ: XX դ. սկըզ– բից տաքացման բոցային եղանակներին զուգահեռ սկսեցին կիրառել նաև էլեկ– տրական տաքացման տարբեր ձևեր՝ աղե– ղային, ինդուկցիոն ևն: Արդյունաբերու– թյան մեջ համարյա միաժամանակ ներ– դրվեց քիմ. միացությունների հալույթնե– րի Էւեկարուիզը: XX դ. 2-րդ կեսին տա– րածում գտան մետաղների պլազմային հալումը (տես Պչազմային մեաաւուրգիա), զոնային հաչումն աէւեկարոնաճառագաՒ թային հաւումը: Ըստ տեխնոլոգիական հատկանիշների՝ հրամետալուրգիական պրոցեսները բա– ժանվում են թրծման, հաչման, կ ո ն– վերտացման, ղաման, թորման: Թրծումն իրագործվում է եռացող շերտով վառարաններում: Թրծման նպատակն է փոխել ելանյութի կազմում գտնվող մի– ներալների քիմ. բաղադրությունը՝ նա– խապատրաստելով հետագա մշակման՝ հալման: Պրոցեսն ընթանում է պինդ, գազային և հեղուկ ֆազերի փոխներգոր– ծությամբ: Արդյունքում ստացվում է հա– լույթ, որը բաժանվում է երկու շերտի՝