Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կամ հավասար է ամբողջ թվով պարբերու– թյան: Տես նաև Ինտենսիվություն:

ՁԱՅՆԻ ՃՆՇՈՒՄ, ձայնային ճա– ռագայթման ճնշում, հաստա– տուն ճնշում, որին ենթարկվում է ստացիո– նար ձայնական դաշտում գտնվող մար– մինը: Զ. ճ. չպետք է շփոթել ձայնա– յին ճնշման հետ, որը ձայնային ալիքի տարածման միջավայրում պարբե– րաբար փոփոխվող ճնշում է: Ձ. ճ. համե– մատական է ձայնային էներգիայի խտու– թյանը, հետևաբար՝ ձայնային ճնշման քառակուսուն: Զ. ճ. չափվում է ռադիոմետ– րով: Իմանալով Զ. ճ–ման մեծությունը՝ կարելի է որոշել տվյալ միջավայրում ձայնի ինտենսիվության բացարձակ ար– ժեքը:

ՁԱՅՆԻ ՍՊԵԿՏՐ, պարզ ներդաշնակ ալիք– ների համախումբ, որն արտահայտում է ձայնի հաճախային (սպեկտրային) բա– ղադրությունը: Ստացվում է ձայնի վեր– լուծության հետևանքով: Զ. ս. սովորաբար պատկերում են կոորդինատային հարթու– թյան վրա՝ աբսցիսների առանցքի վրա նշելով f հաճախականությունը, իսկ օր– դինատների առանցքի վրա՝ տվյալ հա– ճախականության ձայնի ներդաշնակ բա– ղադրիչի A ամպլիտուդը կամ ինտենսի– վությունը: Մաքուր տոները, ալիքի պար– բերական ձև ունեցող ձայները, ինչպես Նկ. 1. երաժշտական Նկ. 2. մարող ւոա– ձայնի սսյեկտր տանման սպեկտր Նկ. 3. ստեղնավոր երաժշտական գործիքի ձայնի սպեկտր նաև մի քանի պարբերական ալիքների վե– րադրումից ստացված ձայներն օժտված են գծային սպեկտրով (նկ. 1): Այդպիսի սպեկտր ունեն, օրինակ, երաժշտական ձայները: Աղմուկները, եզակի իմպուլսնե– րը, մարող ձայներն ունեն հոծ սպեկտր (նկ. 2): Զուգակցված սպեկտրները բնորոշ են որոշ մեխանիզմների աղմուկներին, ինչպես նաև ստեղնավոր երաժշտական գործիքների ձայներին (նկ. 3):

ՁԱՅՆԻ ՈՒԺԻ ՄԱԿԱՐԴԱԿ, ձայնի ի ն– տենսիվության մակարդակ, տվյալ ձայնային ճնշման և պայմանակա– նորեն շեմային համարվող ճնշման (PQ= = 2.10 5 նքմ2) հարաբերության արժեքը՝ արտահայտված դեցիբելների սանդղա– կով: Զ. ու. մ–ի դեցիբելների թիվը՝ N= = 201g (P/PQ), որտեղ P-ն տվյալ ձայնա– յին ճնշման միջին քառակուսային ար– ժեքն է:

ՁԱՅՆԻ ՔՈՂԱՐԿՈՒՄ, ֆիզիոլոգիական երևույթ, տվյալ ձայնի Լսողության շեմքի բարձրացումը՝ միաժամանակ հնչող ուրիշ ձայների ազդեցությամբ: Քանակապես որոշվում է դեցիբելների այն թվով, որ– քանով ավելանում է քողարկվող ազդա– նշանի լսողության շեմքը քողարկող ձայ– ների առկայությամբ: Առավել արդյունա– վետ է այն տոների քողարկումը, որոնց հաճախականությունը բարձր է քողարկող ազդանշանի հաճախականությունից: Զայ– նը լավ է քողարկվում նաև, երբ քողարկող և քողարկվող հաճախականությունները քիչ են տարբերվում: Զ. ք–ման մեծության վրա լրացուցիչ կարող են ազդել այնպիսի երևույթներ, ինչպիսիք են զարկումները, սուբյեկտիվ տոները:

ՁԱՅՆՈՐԴՆԵՐ, բաղաձայն հնչյուններ, որոնք իրենց ձայնային հատկանիշնե– րով առավել մոտ են ձայնավորներին: Արտաբերությամբ Զ. բնութագրվում են արգելքների՝ նեղվածքների, առկայու– թյամբ, դա հիմք է տալիս Զ. դասելու բա– ղաձայնների շարքը: Սակայն ձայնային սպեկտրով Զ. նմանվում են ձայնավորնե– րին և բնութագրվում են որոշակի ձևա– մասնիկներով, որոնք, ի տարբերություն ձայնավորների, ավելի թույլ են: Զ. ունեն նաև գործառական առանձնահատկու– թյուն. որոշ լեզուներում (սերբերեն, չե– խերեն, անգլերեն) դրանք կարող են հան– դես գալ նաև որպես վանկարար հնչյուն– ներ: Հայերենի Զ. են մ, ն, լ, յ, ր, ռ: Ըստ կազմավորման տեղի լինում են ռնգային՝ մ, ն, քմային՝ յ, ալվեոլային՝ ր, ռ, լնդեր– քային՝ լ: Ըստ արտաբերման եղանակի մ և ն հպական ձայնորդներ են, ր, լ, յ՝ նեղվածքային, իսկ ռ՝ թրթռուն: Ա. Խաչատրյան

ՁԱՎԱՏԻՆԻ (Zavattini) Չեզարե (ծն. 20.9. 1902), իտալացի գրող, սցենարիստ, կի– նոյի տեսաբան: 1935-ից աշխատում է կի– նոյում: Զ–ի սյուժեներով և սցենարներով ստեղծված ֆիլմերը իտալ. կինոյում նա– խապատրաստել են նեոռեաւիզմի երևան գալը՝ «Զբոսանք ամպերում» (1942), «Երե– խաները նայում են մեզ» (1943): Մեծ ներ– դրում են եղել Զ–ի և Վ. Դե Սիկայի հա– մագործակցությամբ նկարահանված ֆիլ– մերը՝ «Շուշա» (1946), «Հեծանիվ հափշտա– կողները» (1948), «Ումբերտո Դ» (1951), «Չոչարա» (I960), «Արևածաղիկներ» (1970, Ա. Գուերայի և Մ. Դ. Մդիվանիի հետ) ևև: «Որոշ մտքեր կինոյի մասին» աշխատու– թյան մեջ, հոդվածներում, ելույթներում արտահայտած Զ–ի հայացքները շատ հարցերում դարձել են նեոռեալիզմի հիմ– քը: Արժանացել է Խաղաղության միջազ– գային մրցանակի (1955):

ՁԱՎԱՐ, հացահատիկային զանազան կուլ– տուրաների (ցորեն, գարի և հաճար) ամ– բողջական կամ աղացված հատիկներից պատրաստված սննդամթերք, կիսապատ– րաստ ուկ: Հայկական լեռնաշխարհում Զ–ի պատրաստման վերաբերյալ հնագույն փաստերը վերաբերում են դեռևս էնեո– լիթյան–բրոնզեդարյան ժամանակաշրջան– ներին (Շենգավիթից և այլ հնավայ– րերից հայտնաբերվել են Զ. ծեծելու սան– դեր ու վարսանդներ): Հայաստանում Ձ. պատրաստում են հիմնականում ցորենից և հաճարից, երբեմն նաև գարուց՝ սան– դում ծեծելու միջոցով հատիկների վրայի թեփը հանելու եղանակով: Ցորենի Զ–ի տեսակներն են հում Ձ. (կորկոտ), աղա– ցած հում Զ., խաշածևաղացած Զ. (բլղուր): Զ. գործածում են ապուրներ, կորկոտ, շի– լա, պասուց տոլմա, հարիսա, աղանձ, հա– տիկ ևն պատրաստելու համար: Այժմ, կապված ձավարեղենի արդ. արտադրու– թյան հետ, տնայնագործական եղանակով Զ. համեմատաբար քիչ են պատրաստում: Լ. Պետրոսյան

ՁԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ դատական, բա– լիստիկա դատական, քրեագի– տության բնագավառ, որն զբաղվում է հրազենն օգտագործելու (նաև կրելու, պահելու, պատրաստմաև, իրացման) հետ առնչվող տեխնիկական հարցերի ուսում– նասիրությամբ: Զ–յան տվյալներն օգտա– գործում են հանցագործության քննու– թյամբ զբաղվող մարմինները՝ հանցա– գործության բացահայտումը դյուրացնելու, ապացույցների հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատա– կով: Զ–յան միջոցով տվյալներ է հաղորդ– վում հրօւզենի տեսակային v խմբային պատկանելության, կառուցվածքի, կրա– կոցի հետքերի (այրվածքներ, ծակվածք– ներ, քերծվածքներ, վառոդային գազերի ազդեցություն, մրային նստվածքներ, քսա– նյութ ևն) մասին, հնարավորություն է ըն– ձեռվում օգտագործված պարկուճի և արկի միջոցով նույնացնել հանցագործության ժամանակ օգտագործված հրազենը, որոշ– վում է հարվածի տեղից գնդակի արձակ– ման հեռավորությունը ևև: Ձգաբանական ուսումնասիրություններ կատարելիս օգ– տագորօվում են գիտության և տեխնիկա– յի նորագույն նվաճումները: Զ–յան փոր– ձագիտական եզրակացությունը դասվում է ապացույցների շարքը: Լ, Օհանյան

ՁԳՏՈՂ ՏՈՆ, չաղի անկայուն հնչյուննե– րը, որ գտնվելով նրա հիմնաձայնից (տո– նիկայից) մեկ աստիճան վեր (վերևի Զ. ա.) կամ վար (ևերքևի Զ. տ.)* ձգտում է դեպի այն: Զգտողականությունը լինում է ամ– բողջ տոնային («բնական») և կիսաաոնա– յին («հարմոնիկ»): Հատկապես լարված մեղեդիական ձգաողականությամ^. է օժա– ված լադի գլխավոր հնչյունից կես տոն վար գտնվող Զ. տ. (բնական և հարմոնիկ մա– ժորի և հարմոնիկ մինորի Y1I աստիճա– նը): Հայկ. ժող. երաժշտության մեջ մե– ղեդին եզրափակող հատվածներում լար– ված ձգտողականություն են հանդես բե– րում նաև մեդիանտնեըըճ փոխարինելով Զ. տ–ին: Ա. Հովհաննիսյան

ՁԳՈՒՄ ԵՎ ՍԵՂՄՈՒՄ ն յ ու թ և ր ի դի– մ ա դ ր ու թ յ ու ն ու մ, ձողի դեֆորմա– ցիայի տեսակ, առաջանում է այնպիսի ուժերի ազդեցությամբ, որոնց համազորն ուղղահայաց է ձողի լայնական հատույ– թին և անցնում է դրա ծանրության կենտ– րոնով: Զ. ևս. է կոչվում նաև գծային (միառանցք) լարվածային վիճակը՝ տար– րական զուգահեռանիստի հիմնական լար– վածային վիճակներից մեկը: Զ. և ս. կարող է առաջանալ ինչպես ձողի ծայրերին կի– րառված, այնպես էլ դրա ծավալով բաշխ– ված (ձողի սեփական կշիռ, իներցիոն ուժեր ևն) ուժերով: Բացի միառանցքից կան նաև երկառանցք և եռառանցք Զ. և ս.: Եթե ձողը գտնվում է համասեռ միառանցք