Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/697

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մանրագնդակ, թռչուններ ևն): Զ–ի ար– վեստը ծագել է Եգիպտոսում և ծաղկում ապրել միջնադարում՝ առաջավորասիա– կան, միջին ու հեռավորարևելյան և արև– մտաեվրոպակաև երկրներում (տես նաև Աճէկարար): Հ. "Հովհաննիսյան

ՁԵՌՆԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆ, օ ն ա ն ի զ մ (դիցաբանական Օնան անհատի անունից), մաստուրբացիա (< լատ. ma- nus – ձեռք և stupro– պղծում եմ, ապա– կանում եմ), սեռական բավարարության կեղծ ձև, տարփանքածին գոտիների (հա– ճախ սեռական օրգանների) արհեստա– կան գրգռում առաջացնելու (ֆիզիկա– կան օնանիզմ) կամ երևակայության մեջ էրոտիկ թեմաներով ֆանտաստիկ պատ– մություններ ստեղծելու (հոգեկան օնա– նիզմ) միջոցով, որը հասցնում է հեշտան– քի (օրգազմի): Մարդկանց մոտ դիտվում է սեռական հասունացման շրջանում: Չա– փազանցություններն ուղեկցվում են հո– գեկան որոշ հիվանդություններով, ավելի հաճախ՝ սակավամտությամբ, շիզոֆրե– նիայով: Տարածված է նաև կենդանական աշխարհում:

ՁԵՌՆԱՐԿՈՒԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏ, միջին շա– հույթի այն մասը, որ յուրացնում են ար– դյունաբերության կամ առևտրի ոլորտում գործող կապիտալիստները՝ փոխատվա– կան կաւցիտաւի օգտագործման դիմաց համապատասխան տոկոս վճարելուց հե– տո: Ստացման աղբյուրը վարձու աշխա– տանքի շահագործումն է:

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ

ԾԱԻՍԵՐԻ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ձեռնարկության ֆինանսական պլան, որը դրամական ձե– վով արտահայտում է տնտեսական և ֆինանսական գործունեության արդյունք– ները, բյուջե կատարվող վճարումների և բյուջեից հատկացումևերի չափը, տեխարդ– ֆինպչանի եզրափակիչ մասը, որը հա– մադրում և արժեքային արտահայտու– թյամբ արտացոլում է նրա բոլոր բաժին– ների արդյունքները: Հաշվեկշիռն ունի չորս բաժին: Առաջինում (եկամուտներ և մուտքեր) ցույց եև տրվում շրջանառու– թյան հարկը, շահույթը, ամորտիզացիոն հատկացումները, ձեռնարկության այլ եկամուտներն ու ռեսուրսները, իսկ երկ– րորդում (ծախսեր և մասհաևումներ)՝ հիմ– նական և շրջանառու ֆոնդերի ընդլայն– մանն ուղղված ներդրումները, տնտ. խթանման ֆոնդերին կատարվող մասհա– նումները, կապիտալ նորոգման, գիտահե– տազոտական կազմակերպությունների, մանկական նախադպրոցական հիմնարկ– ների պահպանման, գործառնությունների ծախսերը: Հաշվեկշռի վարկային փոխհա– րաբերություններ բաժնում (երրորդ) ար– տացոլվում են. եկամուտների մասում՝ կենտրոնացված կապիտալ ներդրումնե– րին ուղղվող երկարաժամկետ վարկերը, ծախսերի մասում՝ շահույթի ու սեփական այլ ռեսուրսների հաշվին կենտրոնացված կապիտալ ներդրումներին, նոր տեխնիկա– յի ներդրմանը և մյուս միջոցառումներին հատկացված վարկերի մարումը: Բյուջեի հետ ձեռնարկության փոխհարաբերու– թյուններն արտահայտող հոդվածներն ամ– փոփվում են հաշվեկշռի չորրորդ բաժնում: Դրա առաջին մասում ցույց են տրվում բյուջե կատարվող վճարումները (ֆոնդա– վճար, ռենտավճար, շահույթի ազատ մը– նացորդ, շրջանառության հարկ), երկ– րորդում՝ բյուջեից նպատակային հատկա– ցումները (կենտրոնացված կապիտալ ներ– դրումներին, սեՓական շրջանառու մի– ջոցների հավելաճին, գիտահետազոտա– կան, փորձարարական աշխատանքներին ևն): Պետ. բյուջեի հետ ձեռնարկության ֆինանսական փոխհարաբերությունների հետևանքը որոշվում է բյուջե կատարվող վճարումների և բյուջեից հատկացում– ների տարբերությամբ: Այդ գումարը միշտ պետք է հավասարվի եկամուտների և ծախ– սերի տարբերությանը (հաշվի առնելով վարկային փոխհարաբերությունները), որով և ապահովվում է եկամուտևերի և ծախսերի հավա սարակշռվածությունը: Ա. Ավանեսյան

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒ–

ԹՅՈՒՆ, ձեռնարկության գործունեության իրավունքների ու պարտականությունների շրջանակը որոշող կանոնների և նորմա– տիվների հաստատագրված ցուցակ: Ունի հինգ բաժին: Առաջինում տրվում են սո– ցիալիստական պետ. արտադրական ձեռ– նարկության սահմանումն ու կառավար– ման կազմակերպման սկզբունքները, երկ– րորդում՝ նրան հիմնական և շրջանառու ֆոնդեր հատկացնելու, վերադաս կազմա– կերպությունների և այլ ձեռնարկություն– ների հետ ունեցվածքային հարաբերու– թյունների մեջ մտնելու կարգը: Երրորդ բաժնում արտահայտվում են ձեռնարկու– թյան գործունեության բովանդակությու– նը, նպատակը, տնտհաշվարկի կազմա– կերպման ձևերը, իսկ չորրորդում՝ նրա իրավունքներն արտադրատնտեսական գործունեության կազմակերպման, պլա– նավորման, կապիտալ շինարարության, նյութատեխնիկական մատակարարման ու արտադրանքի իրացման բնագավառնե– րում: Եզրափակիչ բաժնում սահմանվում են ղեկավար աշխատողների իրավունք– ներև ու պարտականությունները: Գործող Զ. կ. հաստատվել է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1965-ի հոկտ. 4-ի որոշմամբ:

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ձեռ– նարկության ղեկավարման կազմակեր– պում, այդ ղեկավարումն իրականացնող մարմինների համակարգ: Հիմքում արտա– դրության կառավարման հիմնական սկըզ– բունքներն են, որոնք իրագործվում են կազմակերպական, դաստիարակչական և տնտ. մեթոդներով: Զ. կ–ման համակարգը ձևավորվում է ելնելով ձեռնարկության կանոնադրությունից: Այն ներառում է գծային ու ֆունկցիոնալ մարմինների կազմը, նրանց իրավունքների և պարտա– կանությունների շրջանակները: Ձեռ– նարկության միանձնյա ղեկավարը դի– րեկտորն է: Նրա առաջին տեղակալը՝ գլխավոր ինժեները, դիրեկտորին հավա– սար պատասխանատու է ձեռնարկության ամբողջ գործունեության արդյունքների համար և անմիջականորեն ղեկավարում է տեխ. ծառայությունների, լաբորատորիա– ների ու փորձարարական արտադրամասե– րի աշխատանքը: Որոշ ձեռնարկություննե– րում հաստատվում են խնայողական աշ– խատանքի համար երաշխավոր գլխավոր տնտեսագետի (ղեկավարում է տնտեսա– գիտության և արտադրությաև կազմա– կերպման լաբորատորիաները), ինչպես նաև դիրեկտորի նյութատնտեասկան, կադրերի և կենցաղային հարցերի գծով տեղակալների (օգնականների) պաշտոն– ներ: Տնտ. և տեխ. գործունեության առան– ձին կողմերը ղեկավարում է գործարանի վարչությունը՝ ֆունկցիոնալ բաժինների միջոցով: Ներքին ստորաբաժանումների գծային ղեկավարներն են արտադրամասի և հերթափոխի պետերը, աշխատանքի տեղամասի վարպետը: Զ, կ–ման կատա– րելագործման հիմնական ուղիներն են՝ ա րտադրութ յունների, ա րտադրա մա սերի, տեղամասերի խոշորացումը, արտադրու– թյան մասնագիտացումը, գործարանի վար– չության բաժինների աշխատանքի ռացիո– նալացումը, պլանավորման, հաշվառման և հսկողության համակարգի կատարելա– գործումը, կառավարման աշխատանքնե– րի մեքենայացումը: Դրանց շնորհիվ կըր– ճատվում են վարչա–կառավարչական ծախ– սերը, բարելավվում աշխատանքի տնտ. ցուցանիշները: Ա, Ավանեսյան

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՃՈՅ– ՆԵՐ, շրջանառու միջոցներ, որ սոցիալիս– տական պետությունը հատկացնում է ձեռ– նարկություններին՝ նրանց տնտ. գործու– նեությունն ապահովելու համար: <Զ. ս. մ> անվանումը պայմանական է (պետ. բո– լոր ձեռնարկությունների միջոցները հա– մաժողովրդական սեփականություն են) և տրվում է ձեռնարկության փոխառու միջոցներից տարբերելու համար: Ձևավոր– ման աղբյուրներն են՝ ձեռնարկության շահույթը և բյուջետային ֆինանսավորու– մը: ՀԱԱՀ ձեռնարկություններում առ 1.1. 1978-ի Զ. ս. մ. կազմել են 2853,9 մլն ռ.:

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԵՐ ՍՍՀՄ–ում, սոցիալիստական ձեռնարկությունների տնտեսական գործունեության ընթացքում օգտագործվող նյութական արժեքների ու դրամական միջոցների ամբողջություն: Բաժանվում են արտադրական ֆոնդերի, որոնք արտադրության անընդհատության ապահովման համար դրված են ձեռնար– կությունների (միավորումների) օպերա– տիվ տնօրինության տակ, և դրամական ֆոնդերի, Որոնք տարբեր աղբյուրների հաշվին ձևավորվում նն ամն՞ս տարի ն. ունեն նպատակային նշանակում: Առա– ջին խմբին վերաբերում է ձեռնարկու– թյան ունեցվածքը՝ հիմնական ֆոնդերն ու շրջանառու միջոցները, որոնք կազ– մում են նրա կանոնադիր ֆոնդը: Հիմ– նական ֆոնդերը արտադրական հիմնա– կան ֆոնդերի ու ոչ արտադրական հիմ– նական ֆոնդերի ամբողջությունն են, իսկ շրջանառու միջոցները՝ շրջանառու ֆոն– դերի ու շրջանառության ֆոնդերի դրա– մական արտահայտությունը: Երկրորդ խումբը ներառնում է տնտեսական խթան– ման ֆոնդերը՝ նյութական խրախուսման ֆոնդը, արտադրության զարգացման ֆոնդը և սոցիալ–կուլտուրական միջոցա– ռումների ու բնակարանային շինարարու– թյաև ֆոնդը: Ձեռնարկություններում (միավորումներում) ստեղծվում են նաև ամորտիզացիոն ֆոնդ (տես Ամորտիզա– ցիա հիմնական արտադրական ֆոնդե– րի) և գիտատեխնիկական առաջընթա– ցը, նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, որոշակի արտադրատե–