Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/705

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ձիթենի եվ– րոպական. 7. ծաղկած ճյուղը, 2. ծաղիկը, 3, պտու– ղը, 4. պտղի կտրվածքը հասա մաշկով, մանուշակագույն կամ սե, հաճախ մոմանման ֆառով: Պտուղները պարունակում են 25–80% ձեթ, սպիտա– կուցներ, շաքարներ, պեկտինային ու ան– օրգանական նյութեր, վիտամիններ (B, C և A նախավիտամինը): Ձիթապտուղը օգ– տագործվում է սննդի (թարմ ն պահածո– յացված ձևով) և բժշկության մեջ: Ձեթը կիրառվում է օծանելիքի և տեքստիլ ար– դյունաբերության, իսկ բնափայտը (ամուր է, ունի լավ Փայլ)՝ ատաղձագործության մեջ: Զ. բազմացվում է կտրոններով, պատ– վաստներով և սերմերով: Ջերմասեր բույս է: Մշակվում է Իսպանիայում, Իտալիա - յում, Հունաստանում, Պորտուգալիայում, Թուրքիայում, Ալբանիայում: ՍՍՀՄ–ում՝ Ղրիմում, Վրաց., Թուրքմ., Ադրբ. ՍՍՀ–նե– րում, Հյուսիսային Կովկասում, ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում: Հայտնի է մոտ 500 սորտ, ՍՍՀՄ–ում՝ 80, լավագույններն են՝ Ասկալանո, Նիկիտսկայա՛–II, Կրուպ նոպ լողնա յա, Ղրիմի, Ադրբեջանա– կան ևն: Ա» Մարգաբյան

ՁԻԹԵՆ Ի», մանկական բարոյազիտա– կան–կրոնական պատկերազարդ կիրակ– նօրյա հանդես: Լույս է տեսել 1903–04-ին, Ռուսչուկում, ապա՝ Սոֆիայում: Տնօրեն– խմբագիր՝ Հ. Շահվելտյան: Տպագրել է կարճ պատմվածքներ ու բանաստեղծու– թյուններ, հետաքրքրական տեղեկություն– ներ նշանավոր մարդկանց կյանքից, հան– րամատչելի հոդվածներ արվեստի, գրա– կանության, պատմության, բժշկության, կենդանիների ու բույսերի վերաբերյալ, աշխարհագրական տեղեկություններ տար– բեր երկրների ու քաղաքների մասին: Ունեցել է նաև առակների, ծաղրանկար– ների, թևավոր խոսքերի և այլ բաժին– ներ : Հ. ՄաԱասերյան ՁԻԹ՛ԵՆ3ԱՅ ԼԵՌ՛ (լատ. Mons oliveti), լեռ Երուսաղեմ քաղաքի արևելյան կող– մում, Կեդրոն գետի ափին: Ունի երեք կատար (միջին բարձրությունը՝ 800 մ): Անցյալում պատած է եղել ձիթենու ծառե– րով: Հրեաների հնագույն սրբավայր է (արմ. լանջերին կան մ. թ. ա. II–I հզ. վիմափոր գերեզմաններ): Ըստ ավետա– րանական ավանդության, արմ. ստորոտի Դեթսեմանի կոչվող պուրակը եղել է Հի– սուս Քրիստոսի սիրած մենարանը, որ– տեղ նա Հուդայի մատնությամբ ձերբա– կալվել է և խաչվել Գողգոթայում (հետա– գայում այստեղ հիմնվել է Ս. Գերեզմանի եկեղեցին): Նույն ավանդության համա– ձայն՝ Քրիստոսը հարություն առնելուց հետո երկինք է համբարձվել (Զ. լ–ան այն կատարից, որի քարերից մեկին իբր դրոշմ– վել է նրա աջ ոտնատեղը): 326-ին կամ 333-ին Հռոմի Կոստանդիանոս Մեծ կայ– սեր մայրը՝ Հեղինեն, Զ. լ–ան վրա հիմնել է բազիլիկ եկեղեցի (վերակառուցվել է VII դ., կործանվել է XI դ.): V–– YI դդ. այն– տեղ եկեղեցի են հիմնել նաև հայերը: Հայտնաբերվել է հայերեն գրությամբ ու հայկ. զարդաքանդակներով (սիրամարգ, կաքավ ևն պատկերներ) VI դ. խճանկարի նմուշ: Ձ. լ–ան վրա հետագայում կառուցվել են նաև այլ եկեղեցիներ ու մատուռներ: Զ. լ. այժմ քրիստոնյա ժողովուրդների սրբավայր է:

ՁԻԹՀԱՆ*, ձիթանք, ձիթագոր– ծարան, ձիթաղաց, ձիթիանք, ս ր ա ն ո ց ևն, մամլիչավոր արտադրա– կան կառույց՝ ձիթատու բույսերի (կտա– վատ, քունջութ, արևածաղիկ, կանեփ ևն) սերմերից տնայնագործական եղանակով ձեթ ստանալու համար: Ըստ գրավոր աղ– բյուրների և պեղածո նյութերի՝ մամլիչա– վոր Զ–երը հայտնի են XIII դարից, թեև ծագել են ավելի հևում: Կտավատի Զ–երը տարածված են եղել Հայաստանում, եղել են քարաշեն կամ կավաշեն, վերգետնյա, կիսագետնափոր, գետնաՓոր և ժայռա– փոր (Սյունիք, Արցախ, Հայկական Տավ– րոս): Բացառությամբ ժայռակոփ Զ–երի, որոնք ունեին անկանոն հատակագծեր, մնացածները սովորաբար ունեցել են քա– ռանկյունի հիմք: Առանձնացել են հատ– կապես վանքապատկան՝ թաղակապ ծածկով, գմբեթավոր Ձ–երը: Կավաշեն Զ–երին հատուկ է եղել հարթ գերանա– ծածկը (Արարատյան հովիտ): Մյուս դեպ– քերում զուգակցվել են երկնավ, եռանավ, ինչպես նաև խառը ծածկաձևերը (համա– տեղվել են գոմածածկն ու հազարաշենը): Զ–երը սովորաբար բաղկացած էին 1–3 բաժինևերից (առավել տարածված էին 2– 3 բաժնից Զ–երը). կալատուն, ուր գտնվում էին կտավատը վերամշակող բաժինները (բովտուն, կալաքար, փոխնդտուն), գե– րանատուն (պարունակում էր 2–4 ճնշման գերանները, դրանք շարժման մեջ դնող պողոսակապտտիչն ու կախքարը) և մթըն– տուն–գանձատունը (փոս, որի մեջ զետեղ– վում էր ձեթի կարասը): Զ. գործում էր սեպտեմբերից մինչև ապրիլ՝ մեկ օրում մշակելով 5 փութ (80 կգ) կտավատ: Զ. սպասարկում էին 5–7 բանվոր: Աղացա– քարն ու կախքարը պտտում էին եզների կամ գոմեշների միջոցով: Համայնքի տղա– մարդիկ անհատույց մասնակցում էին Զ–ի շինարարության և նորոգման աշխատանք– ներին: 1830-ական թթ. Արևելյան Հայաս– տանում կար 285, դարավերջին՝ 185 1880-ին էջմիածնի գավառում հիմնվեց գործարանային Զ., սակայն լայն կիրա– ռություն չունեցավ: 1978-ին ՀՍՍՀ–ում կար ընդամենը 8 Զ.: Զ–ի մեկ այլ տեսակ ծառայում էր միայն քունջութից ձեթ ստա– նալուն (քունջութի Զ.): Այն հաճախ լինում էր մամլիչավոր Զ–ի հետ նույն շենքում: Քունջութի Զ–ի հիմնական սարքը քունջութը սղկող ուղղահայաց կամ երկանքատիպ քարն էր: Քարե ավազաններում քունջութը թրջում էին, պահում աղաջրի մեջ, թակե– լով կեղևը հանում, լվանում–աղազրկում, բովում, սղկում և ստացված մածուկը լըց– նում տաք ջրի մեջ. անջատված ձեթը բարձրանում էր ջրի երես: Այնուհետև, բո– բիկ ոտքերով տրորելով նստվածքը՝ հա– նում էին ձեթի մնացորդը: Գրկ.1տ> ա ւվւ ախ H աԿ Հ. Ւ»., Հայաս– տանի արտադրական կառուցվածքները, Ե., 1961: ՎաՐդոյւս՚ե

ՁԻԹՀԱՆՔՈՎ, գյուղ Հայկական ՍՍՀ Անի ի շրջանում, Արագածի արևմտյան ստորոտին, շրջկենտրոնից 12 կմ հարավ– արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում Ձիթհանքով է հացահատիկի, կերային կուլտուրա– ների մշակությամբ և անասնապահու– թյամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում պահպանվել է եկեղեցի (Աստվածածին, XIX դ.): Զ–ում է ծնվել սոցիալիստական աշխատանքի հերոս Մ. Մարտիրոսյանը:

ՁԻԹՈՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում: Գտնվում է էրզրումի դաշտում: Զ. էրզրու– մի գավառի ամենամեծ գյուղերից էր: 1909-ին ուներ 216 ընտանիք հայ բն.: Զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ և արհեստներով: Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան: Զ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՁԻՁԱՐԻԱ Գևորգի Ալեքսեյի (ծն. 1914), աբխազ պատմաբան: Պատմ. գիտ. դ–ր (1958), պրոֆեսոր (1961), ՎՍՍՀ ԳԱ թըղ– թակից անդամ (1974-ից): ՎՍՍՀ (1961) և Աբխազական ԻՍՍՀ (1964) գիտ. վաստ. գործիչ: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայու– թյան և գրականության ինստ–ը (1936): 1939-ից աշխատել է ՎՍՍՀ ԳԱ Դ. Գուլիա– յի անվ. լեզվի, գրականության և պատմու– թյան աբխազական ինստ–ում, 1966-ից՝ դիրեկտոր: 1957–66-ին եղել է Սուխումի մանկավարժական ինստ–ի ռեկտոր: Զ–ի աշխատությունները հիմնականում ընդ– գրկում են Աբխազիայի պատմության նոր և նորագույն շրջանների, մասամբ նաև Վրաստանի և Կովկասի XIX– XX դդ. պատմության հարցերը [«Աբխազիան 1917–1918 թթ.» (1946), «ժողովրդական տնտեսությունը և սոցիալական հարաբե– րությունները Աբխազիայում XIX դ.» (1958)]: Անդրադարձել է նաև Թուրքիայից Աբխազիա գաղթած հայերի բնակեցման, զբաղմունքի ու սոցիալ–քաղաքական շար– ժումներին նրանց մասնակցության հար– ցերին: Զ. Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սո– վետի նախագահն է, ՎՍՍՀ Կենտկոմի Աբխազական մարզկոմի անդամ: Պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի 2, «Պատվո նշան» շքանշաններով: Երկ. fleiea6pHCTM b A6xa3HH, CyxyMH, 1970;

  1. py«6a H3Be*3HaH, HepynniMa*, CyxyMH, 1972