որն «աշխատում» է, ապահովում է հաջողություն։ Այսպիսով Ճ․ կախման մեջ է դրվում նրա ճանաչման ուղիներից ու աստիճաններից։
Ըստ մարքսիստական փիլիսոփայության Ճ․ բովանդակությամբ օբյեկտիվ է, թեև իր ձևով սուբյեկտիվ, որքանով որ մարդկային գիտելիքի հատկանիշ է։ Օբյեկտիվ Ճ–յան ճանաչողության պրոցեսը դրսևորվում է բացարձակ և հարաբերական Ճ–ների փոխհարաբերության ձևով։ Ճ․ յուրաքանչյուր կոնկրետ ձևի մեջ հարաբերական է, արտացոլում է օբյեկտը որոշակի սահմաններում, որոշակի կողմով միայն, որքանով որ ամեն մի գիտելիք սահմանափակված է պատմական որոշակի պայմաններով։ Հարաբերական Ճ–յան բացարձակացումը, հավերժացումը ծնում է մոլորություն։ Սակայն, որքանով Ճ․ օբյեկտիվ է՝ այն բացարձակ է, պարունակում է այնպիսի կողմեր, որոնք երբեք չեն կարող հերքվել։ Այսպիսով, բացարձակ Ճ․ հարաբերական Ճ–յան ծավալման անվերջ պրոցես է, որի ընթացքում միտքը անընդհատ մոտենում է օբյեկտիվ աշխարհին՝ երբեք չսպառելով այն։ Ընդսմին, Ճ․ միշտ կոնկրետ է, որն ապահովվում է ուսումնասիրվող օբյեկտի կոնկրետ պայմանները, աշխարհի հետ նրա ունեցած հիմնական էական կապերը հաշվի առնելու միջոցով։ Ճ–յան չափանիշը ինքնին վերցրած մտածողության մեջ չէ, ոչ էլ ճանաչող սուբյեկտից անկախ իրականության մեջ։ Այդ չափանիշը մարդկային հասարակական–պատմական պրակտիկան, է։ Պրակտիկայից դուրս գիտելիքի Ճ–յան հարցը սխոլաստիկական հարց է։
2․ Ձևական տրամաբանության մեջ ասույթի գնահատական՝ պայմանավորված նրա ձևական տրամաբանական կառուցվածքով և այն տրամաբանական օրենքներով, որոնց շրջանակներում քննարկվում է ասույթը։ Այս իմաստով օգտագործվում է նաև «տրամաբանական Ճ․» տերմինը՝ հակադրելով այն փաստական Ճ–յանը։ Ասույթը համարվում է ճշմարիտ, եթե նրա ձևը համընկնում է կամ որոշ թույլատրելի գործողություններից հետո կարող է համընկնել տրամաբանական օրենքի հետ։ Օրինակ, «Քանի որ բոլոր հույները սևամորթ են, իսկ Նապոլեոնը հույն է, ուրեմն Նապոլեոնը սևամորթ է» ասույթը պրեդիկատների հաշվի որոշակի օրենքներով, անկախ բովանդակությունից, ճշմարիտ է։ Այնինչ նույն ձևով չի կարելի հիմնավորել «Արարատը հայկական լեռ է» ասույթի (փաստական) Ճ․, որը պայմանավորված է ոչ թե տրամաբանական օրենքով, այլ պատմական փաստով։
Տրամաբանական Ճ–յան խստիվ տեսություն հնարավոր եղավ կառուցել միայն մաթ․ տրամաբանության և տրամաբանական իմաստաբանության մեթոդների ներգրավման շնորհիվ (Գ․ Ֆրեգե, Ռ․ Կառնապ և ուրիշներ)։ Այդուհանդերձ, ինչպես փաստական Ճ–ից տրամաբանական Ճ–յան խստիվ սահմանազատման, այնպես էլ նրա հիմքերի բացահայտման հարցը մինչև օրս մնում է պրոբլեմատիկ՝ պայմանավորված ակտուալ անվերջության հետ առնչվող իմացաբանականտրամաբանական բնույթի դժվարություններով։
Գրկ․ Լենին Վ․ Ւ․, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ․, հ․ 14։ Витгенштейн Л., Логико-философский трактат, М․, 1958; Карнап Р․, Значение и необходимость, М․, 1959; Курсанов Г․ А․, Ленинская теория истины и кризис буржуазных воззрений, М․, 1977; Чудинов Э․ М․, Природа научной истины, М․, 1977․
ՃՈՂՎԱԾՔ, ներքին օրգանների կամ խորը հյուսվածքների արտացցվելը խոռոչներից դեպի ենթամաշկ կամ միջմկանային բջջանք՝ առանց ծածկույթները վնասելու։ Ըստ տեղադրության լինում են որովայնային, ուղեղային և մկանային Ճ–ներ։ Ըստ ծագման՝ բնածին և ձեռքբերովի (ետվիրահատական, ետվնսավածքային) ևն։ Առավել հաճախ հանդիպում է որովայնի Ճ․, որն ըստ ելքի լինում է արտաքին (աճուկային, ազդրային, պորտային, որովայնի սպիտակ գծի և ուղիղ մկանների ջլային խտրոցների, նստատեղի, միջնորմերի) և ներքին (ստոծանիական, ճարպոնային)։ Ճ–ի առաջացմանը նպաստում են որովայնի պատի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները և զարգացման արատները։ Այդ պատճառների զուգակցումից որովայնի պատի թույլ հատվածի կամ սպիների շրջանում (ճողվածքային օղ) առպատային որովայնամիզը դուրս է ցցվում և առաջացնում ճողվածքապարկ։ Վերջինիս մեջ են անցնում որովայնի խոռոչի այս կամ այն օրգանները (բարակ աղիք, ճարպոն)։ Ետորովայնամզային տարածությունում գտնվող կամ որովայնամզով մասամբ ծածկված օրգանների Ճ–ի դեպքում ճողվածքապարկը բացակայում է։ Արտաքին Ճ–ները հայտնաբերվում են չփոփոխվող մաշկով պատված արտացցվածքի առկայությամբ։ Պառկած վիճակում ճողվածքային արտացցվածքը հաճախ ինքնուրույն կամ թեթևակի սեղմելիս անհետանում է՝ մտնելով որովայնի խոռոչ։ Ճ․ աստիճանաբար մեծանում է և հասնում բավականին մեծ չափերի։ Ճողվածքապարկում օրգանների երկարատև գտնվելը պատճառ է դառնում կպումների առաջացման, որը խոչընդոտում է Ճ–ի ուղղմանը, գոյանում է չուղղվող Ճ․ (այսինքն՝ Ճ–ի պարունակությունը չի անցնում որովայնի խոռոչ՝ հիվանդի դիրքը փոխելիս)։ Ծանր բարդություն է Ճ–ի ճմլումը։ Հազալիս, որովայնը պիրկ ձգելիս կամ ֆիզիկական լարումների դեպքում աղիքային հանգույցները կարող են սահել ճողվածքապարկի մեջ և ճմլվել ճողվածքային օղում։ Այդպիսի դեպքում Ճ–ի ուղղումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, և հարկավոր է անհապաղ վիրաբուժական միջամտություն։
Բուժումը․ միայն վիրաբուժական։ Ամրակապերը (բանդաժները) ժամանակավորապես պահպանում են, սակայն չեն կանխում ճմլումը։ Կանխարգելումը․ բուժական ֆիզկուլտուրա, քրոնիկական հազի, փորկապության, հյուծման, ճարպակալման ժամանակին բուժում:
ՃՈՃԱՆԱԿ, պինդ մարմին, որը կիրառված ուժերի ազդեցությամբ տատանվում է անշարժ կետի կամ առանցքի նկատմամբ։ Պարզագույն Ճ․ բաղկացած է ծանր ոչ մեծ բեռից, որը կախված է երկարության թելից կամ թեթև ձողից։ Եթե թելը համարենք չձգվող և արհամարհենք բեռի չափսերը թելի երկարության, իսկ թելի զանգվածը՝ բեռի զանգվածի համեմատությամբ, ապա թելից կախված բեռը կարելի է դիտել որպես կետից անփոփոխ հեռավորության վրա գտնվող նյութական կետ (նկ. ա)։ Այդպիսի Ճ․ կոչվում է մաթեմատիկական ճոճանակ։ Եթե հավասարակշռության դիրքից շեղված Ճ․ բաց թողնենք առանց սկզբնական արագության կամ կետին հաղորդենք -ին ուղղահայաց և սկզբնական շեղման հարթության մեջ գտնվող արագություն, ապա Ճ․ կտատանվի ուղղաձիգ հարթության մեջ՝ շրջանագծի աղեղով (հարթ կամ շրջանային մաթ․ Ճ․)։ Ընդհանուր դեպքում Ճ–ի տատանումները ներդաշնակ չեն․ պարբերությունը կախված է ամպլիտուդից։ Ճ–ի փոքր շեղման անկյունների դեպքում տատանումները կարելի է համարել ներդաշնակ՝ պարբերությամբ, որտեղ -ն ազատ անկման արագացումն է։ Հաղորդվող արագության ուղղությունից կախված Ճ–ները կարող են լինել գնդային, կոնային, ցիկլոիդային։
Եթե տատանվող մարմինը չի կարելի դիտել որպես նյութական կետ, Ճ․ կոչվում է ֆիզիկական։ Ֆիզիկական Ճ․ սովորաբար անվանում են ծանրության ուժի ազդեցությամբ կախման հորիզոնական առանցքի շուրջը տատանվող պինդ մարմինը (նկ․ բ)։ Շեղման փոքր անկյունների դեպքում Ճ–ի տատանումները նույնպես կարելի է համարել ներդաշնակ՝ պարբերությամբ, որտեղ -ն Ճ–ի իներցիայի մոմենտն է կախման առանցքի նկատմամբ, -ը՝ ծանրության կենտրոնի հեռավորությունը կախման առանցքից, -ը՝ Ճ–ի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/103
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ