14 ՂԱԶԱԽԱԿԱՆ
անցնելու գաղափարը, որի նպատակն էր պահպանել ղազախական բայությունը։ Ղ–ի բոլշևիկները, ղեկավարվելով լենինյան դրույթներով, մերկացրին այդ ազգայնական «տեսությունները», աշխատավորներին նախապատրաստեցին սոցիալական արմատական տեղաշարժերին, գյուղատնտեսության կոլեկտիվացմանը։ Գաղափարական պայքարում վճռական դեր կատարեցին կոմունիստական կուսակցության որոշումները, կուսակցական և սովետական մամուլը։
1931 թվականին ստեղծվել է մարքսիզմ–լենինիզմի Ղազախ․ ԳՀԻ (1940 թվականից՝ կուսակցության պատմության ինստ․), որն աշխատանք է տարել մարքսիստական դիրքերից լուսաբանելու Ղ–ում սոցիալիզմի շինարարության հարցերը։ 1931-ից Ղ–ի բուհերում ղազախերեն սկսել է դասավանդվել մարքսիստական փիլիսոփայության դասընթացը։ Թարգմանվել են Վ․ Ի․ Լենինի, Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի աշխատությունները։ 1934-ին ստեղծվեց Ազգային մշակույթի Ղազախական ԳՀԻ, որի պատմահնագիտական բաժինը դարձավ ՍՍՀՄ ԳԱ ղազախական մասնաճյուղի (1938) հիմքը․ 1943-թվականին հրատարակվեց «Ղազախական ՍԱՀ պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)» ընդհանրացնող աշխատությունը։ Այդ տարիներին ստեղծվեց Ղազախական ՍՍՀ ԳԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստ–ը։ Հասարակական գիտությունների բուռն վերելքը Ղ–ում սկսվել է ետպատերազմյան տարիներին։ Ղազախական ՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ–ում (1958) և բուհերի փիլ․ ամբիոններում հետազոտվում են պատմական մատերիալիզմի (Բ․ Ամանտաև, Ն․ Զանգիլդին, Դ․ Կշիբեկով, Ն․ Սարսենբաև և ուրիշներ), դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլ․ հարցերի (Ա․ Կասըմժանով, Ժ․ Աբդիլդին, Մ․ Չեչին) պրոբլեմները, հասարակական և փիլ․ մտքի զարգացման պատմությունը (Կ․ Բեյսեմբիև), անցյալի մշակութային ժառանգությունը։
Ղազախ պատմաբաններն ուսումնասիրում են Ղ–ի պատմության բոլոր ժամանակաշրջաններն ու խնդիրները։ Ղ–ի տարածքում ամենուրեք կատարվել են հնագիտական պեղումներ։ Ստեղծվել է Ղ–ի հնագիտական քարտեզ։ Պեղումների նյութերի հիման վրա ստեղծվել և հրատարակվել է «Կենտրոնական Ղազախստանի հին մշակույթը» (1966) աշխատությունը։ Ղազախական պատմագրության մեջ կարևոր ներդրում էր «Ղազախստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծերը (1963)։ Թարգմանվել են Վ․ Ի. Լենինի երկերը (4-րդ հրտ․)։ Հրատարակվել են «Վ․ Ի․ Լենինը Միջին Ասիայի և Ղազախստանի մասին» (1960) ժողովածուն և Ս․ Բեյսեմբաևի «Լենինը և ղազախները» (1968) մենագրությունը։ Ծավալվել է փաստագրական նյութերի հրապարակումը [լույս են տեսել Ղ–ի պատմության (XVI դ․ մինչև Հայրենական մեծ պատերազմը) վերաբերյալ թեմատիկ ժողովածուներ]։ Ղազախ պատմաբանները ուսումնասիրում են Ղ–ում բանվոր դասակարգի ձևավորման, սոցիալիստական շինարարության, ազգային պետականության և սովետական շինարարության, ազգային հարցի լուծման, ղազախական մշակույթի զարգացման խնդիրները, ինչպես նաև Ղ–ի հին և միջին դարերի, ղազախների ծագման, Ռուսաստանի հետ միավորման պատմությունը ևն։ Հրատարակվել են գրքեր Ղ–ի քաղաքների վերաբերյալ։
Ղազախական ՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ը (1952), գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստ–ը (1931), Ալմա Աթայի ժողտնտեսության ինստ–ը և այլ բուհերի տնտեսագիտական ամբիոնները մասնակցում են ժողտնտեսության պլանների կազմմանը, մշակում տնտեսության զարգացման արդիական պրոբլեմները։ Ղ–ի տնտեսագետները տեսական հետազոտություն են կատարում քաղաքատնտեսության, տնտեսագիտական մտքի պատմության, էկոնոմիկայի, ժողտնտեսության կազմակերպման ու պլանավորման և այլ բնագաւիսռներում։
Իրավագիտությունը Ղ–ում զարգանում է 1950-ական թթ․։ Մշակվում են սովետական ազգային պետականության տեսության և պատմության, սոցիալիստական իրավունքի և պետ․ շինարարության հարցեր։ Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ և բազմահատորյակներ։ Մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտ․ (ագրարային) իրավունքի հետազոտություններին (Ա․ Երենով, Կ․ Շայբեկով, Մ․ Սահիպով և ուրիշներ)։ Իրավագիտական հետազոտությունները կենտրոնացած են փիլիսոփայության և իրավունքի ինստ–ում, դատական փորձաքննության ղազախական ինստ–ում (1957), ղազախական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
3․ Գիտական հիմնարկները
Սովետական իշխանության տարիներին Ղ–ում ստեղծվել է գիտական հիմնարկների ճյուղավորված ցանց։ Հանրապետությունում կա (1978) ավելի քան 200 գիտական հիմնարկ (ներառյալ բուհերը), աշխատում են ավելի քան 35 հզ․ գիտաշխատող։ Առաջատար գիտական կենտրոնը Ղազախական ՍՍՀ ԳԱ–ն է, որի կազմում կա 50 ակադեմիկոս և 72 թղթակից անդամ (1979)։ Ակադեմիան զարգացնում և ամրապնդում է ստեղծագործական կապերը ՍՍՀՄ–ի և արտասահմանյան երկրների գիտահետազոտական հիմնարկների հետ։ Ինֆորմացիայի փոխանակությունը, համատեղ աշխատանքները, բարձրորակ կադրերի պատրաստումը իրականացվում են միջինասիական հանրապետությունների գիտությունների ակադեմիաների, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի, Ուկր․ ՍՍՀ ԳԱ–ի և մի շարք ճյուղային ինստ–ների համագործակցությամբ։ Համատեղ աշխատանքներ են տարվում Չեխոսլովակիայի, Լեհաստանի, ԳԴՀ–ի, Մոնղոլիայի գիտնականների հետ։ Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում նաև բուհերում և մի շարք ճյուղային ԳՀԻ–ներում։
XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Ղ–ում գործում է հանրապետական 6 հրատարակչություն («Կազակստան», «Ժազուշի», «Կայնար», Ղազախական սովետական հանրագիտարանի խմբագրություն ևն), լույս են ընծայվում տարեկան ավելի քան 2 հզ․ անուն գիրք և գրքույկ։ Ղազախական առաջին թերթը՝ «Տուրկիստան ուալայատընըն գազետի» («Թուրքեստանյան երկրամասի թերթ»), լույս է տեսել 1870–1982-ին, Տաշքենդում։ Լույս են ընծայվում շուրջ 400 թերթ, 160 հանդես և պարբերական այլ հրատարակություններ։ Հանրապետական թերթերից են՝ «Սոցիալիստիկ Կազակստան» («Սոցիալիստական Ղազախստան», 1919-ից), «Լենինշիլ ժաս» («Լենինյան երիտասարդություն», 1921-ից), «Կազակ ադեբիետի» («Ղազախական գրականություն», 1934-ից), «Կազակստան պիոների» («Ղազախստանի պիոներ», 1930-ից), «Կազախստանսկայա պրավդա» («Kaзaxcтaнскaя npaвда», 1920-ից), «Լենինսկայա սմենա» («Ленинская смена», 1922-ից), «Ուչիտել Կազախստանա» («Учитель Kaзaxcтaнa», 1952 թվականից) ևն։ Հանդեսներից են՝ «Կազակստան կոմունիստի» («Ղազախստանի կոմունիստ», 1921-ից), «Ժուլդըզ» («Աստղ», 1928-ից), «Կազակստան այելդերի» («Ղազախստանի կանայք», 1925-ից), «Պարտիյնայա ժիզն Կազախստանա» («Пapтиннaя жизнь Kaзaxcтaнa», 1930-ից), «Նարոդնոյե խոզյայստվո Կազախստանա» («Hapoдхoe xoзяйство Kaзaxcтaнa», 1926-ից) ևն։ Ղազախստանի հեռագրական գործակալությունը (ՂազՀԳ) կազմակերպվել է 1921-ին։
Ռադիոհաղորդումները (1923-ից) և հեռուստահաղորդումները (1958-ից) տրվում են ղազախերեն, ռուս., կորեերեն, ույգուրերեն, գերմ․, ուզբեկերեն։
XIV․ Գրականությունը
Առավել հին հերոսական պոեմներում («Կոբլանդը», «Եր–Տարգըն», «Ալփամըս» ևն) երգվել են ժողովրդի անկախության համար մարտնչող դյուցազունների քաջագործությունները։ Հայտնի են եղել նաև «Կոզի–Կորպեշ և Բայան–Սլու», «Կըզ-Ժիբեկ» քնարա–էպիկական պոեմները։ XVI դ․ հայտնի են ակիններ Ասան–Կայգըն, Դոսպամբետը, Շալկիիզը։ Ժողովրդականություն է վայելել Բուքարա–Ժրաու Կալկամանովը (1693– 1787, այլ աղբյուրներով՝ 1686– 1799)։ XVIII–XIX դդ․ սահմանագծում ղազախական մշակույթի զարգացման նոր փուլ սկսվեց՝ կապված Ղ–ի մեծ մասի Ռուսաստանին միանալու հետ։ XIX դ․ 2-րդ կեսին ակիններ Բիրժան Կոժագուլովը (1834–97), Ասետ Նայմանբաևը (1862–1924), բանաստեղծուհի Սառա Տաստանբեկովան, Ջամբուլ Ջաբաևը (1846– 1945) և ուրիշներ զարգացրին այտըսը (ժող․ երգիչների մրցույթներ)՝ ոչ միայն որպես բանաստեղծական մրցության ձև, այլև ճնշման դեմ ուղղված, արդարությունը պաշտպանող հասարակական կարծիքն արտահայտելու միջոց։ XIX դ․ կեսերին առաջացավ ղազախական լուսավորականությունը, որի ներկայացուցիչներից են ազգագրագետ ու բանահավաք Չոկան Վալիխանովը (1835–1865), գրող Իբրայ Ալթընսարինը (1841–89), որը ռուս, գրի հիմքի վրա մշակել է ղազախական այբուբենը, բանաստեղծ դեմոկրատ Աբայ Կունանբաևը (1845–1904)՝ ղազախական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/14
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է