ՄԱԼԻ, Մալիի Հանրապետություն (Republique du Mali), պետություն Արևմտյան Աֆրիկսւյում: Տարածությունը 1204 հզ. կմ² է, բնակչությունը՝ 6,3 մլն (1976): Մայրաքաղաքը՝ Բամակո: Վարչականորեն բաժանվում է 6 շրջանի:
Պետական կարգը: Մ. հանրապետություն է: Պետության և կառավարության գլուխը, ինչպես և պաշտպանության մինիստրը պրեզիդենտն է, օրենսդրական մարմինը՝ ազգային ժողովը:
Բնությունը: Ռելիեֆն առավելապես հարթավայրային է (200–500 մ միջին բարձրությամբ): Հվ–սւրմ–ում Ֆուտա Ջալոն զանգվածի լեռնաճյուղերն են, հս–արլ–ում՝ Իֆորաս սարավանդը: Առավելագույն բարձրությունը 1155 մ է (Հոմբորի լեռ): Մ–ի տարածքը գրեթե ամբողջությամբ գտնվում է Աֆրիկա–Արաբական պլատֆորմի սահմաններում: Կլիման արևադարձային է, ծայր հվ–ում՝ մերձհասարակածային: Միջին տարեկան ջերմաստիճանները 22–29°C են: Տարեկան տեղումները հս–ում մինչև 150 մմ են, հվ–ում՝ 600–1500 մմ: Գլխավոր գետերն են Նիգերն ու Սենեգալը, տարածված են վադիները: Տարածքի 1/2-ը (հս–ում) գրավում է Սահարան: Հվ–ում, կարմրագորշ և կարմիր լատերիտային հողերի վրա, տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ սրահային անտառները: Բնորոշ կենդանիներն են այծքաղը, վիթը, ընձուղտը, վագրակատուն, վայրի խոզը, առյուծը, փիղը ևն: Բազմազան է թռչնաշխարհը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով: Շատ են միջատները:
Բնակչությունը: 90%–ը նեգրոիդ ռասային պատկանող ժողովուրդներ են (բամբարներ, սենուֆոներ, ֆուլբեներ, սոնգհաներ և այլք): Բնակվում են նաև տուարեգներ, արաբներ: Բնակչության մոտ 70%–ը մահմեդականներ են, մնացածը պահպանում են տեղական հավատալիքները: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ գրիգորյանը: Խոշոր քաղաքներն են Բամակոն, Մոպտին, Սեգուն, Կաեսը:
Պատմական ակնարկ: Մ–ի հին պատմությունը քիչ է ուսումնասիրված: Միջին դարերում Մ–ի տարածքում առաջացել են Արևմտյան Աֆրիկայի առաջին պետությունները՝ Մալի, Գանա, Սոնգհաի: VIII դ. տարածվել է մահմեդականությունը: XIX դ. 2-րդ կեսից Ֆրանսիան սկսել է գաղութացնել Արևմտյան Աֆրիկան: 1894-ին Նիգեր և Սենեգալ գետերի վերին և միջին հոսանքներում տեղադրված շրջանները միավորվել են Ֆրանսիական Սուդան գաղութի մեջ, որը 1895-ին մտել է Ֆրանս. Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ: Բնիկների ազատագրական պայքարը գաղութարարաների դեմ ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո: 1946-ին Բամակոյում կայացավ Աֆրիկյան դեմոկրատական միավորում (ԱԴՄ) կուսակցության սահմանադիր կոնգրեսը, 1946-ի վերջին Ֆրանս. Սուդանում ստեղծվեց ԱԴՄ–ի սեկցիան՝ Սուդանի միություն (ՍՄ) կուսակցությունը, որը գլխավորեց ազգային ազատագրական շարժումը: 1958-ին Ֆրանս. Սուդանը Սուդանի Հանրապետություն անունով ստացավ Ֆրանս, համագործակցության անդամ երկրի ստատուս: 1959-ին Սուդանի Հանրապետությունը և Սենեգալի Հանրապետությունը միավորվեցին Մալիի Ֆեդերացիայի մեջ, որը 1960-ի հունիսին անկախություն ստացավ Ֆրանս. համագործակցության շրջանակներում: Ֆեդերացիայի ղեկավարների շրջանում մի շարք տարաձայնությունների պատճառով 1960-ի օգոստոսին Սենեգալի Հանրապետությունը դուրս եկավ Ֆեդերացիայից: 1960-ի սեպտեմբերին Սուդանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան, անկախ պետություն՝ Մալիի Հանրապետություն անունով (միաժամանակ ընդունվեց սահմանադրություն), և որոշում ընդունվեց Ֆրանս, համագործակցությունից դուրս գալու մասին: 1960-ին Մ. դարձավ ՄԱԿ–ի անդամ; Մ–ի կառավարությունը վարում էր դրական չեզոքության, ռազմ. դաշինքներին չմասնակցելու քաղաքականություն, պայքարում գաղութատիրության մնացուկների և նեոգաղութատիրությսւն դեմ՝ հանուն զինաթափման: 1960-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև, 1961-ին կնքվեցին համաձայնագրեր տնտ. և առևտրական համագործակցության, մշակութային կապերի վերաբերյալ: 1961-ին Մ–ի կառավարությունը կարողացավ Մ–ից դուրս բերել տալ ֆրանս. զորքերը: ՍՄ կուսակցությունը տնտ. զարգացման հիմնական խնդիր համարեց «սոցիալիստական պլանավորման շրջանակներում տնտ. նոր կառուցվածքի ստեղծումը», իսկ ՍՄ համագումարը կուսակցության գաղափարական հիմք հռչակեց գիտական սոցիալիզմը: Նախագծված լայն վերափոխումների իրագործումը հանդիպեց ձևավորվող ազգ. բուրժուազիայի օպոզիցիային, չկային վերափոխումներն իրագործելու արտաքին և ներքին պայմաններ: Այդ իրավիճակում մի շարք քաղ. և պետ. գործիչներ Մոդիբո Քեյտայի գլխավորությամբ 1967-ին կազմեցին Հեղափոխության պաշտպանության ազգային կոմիտե (ՀՊԱԿ), որն իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը: ՍՄ–ի բարձրագույն մարմինները և Օրենսդրական ասամբլեան արձակվեցին: ՀՊԱԿ, հենվելով արհմիությունների և երիտասարդական կազմակերպության վրա, միջոցներ ձեռնարկեց տնտ. դրության բարելավման համար, որոնք, սակայն, ուշացած էին: 1968-ին կատարվեց զինվորական հեղաշրջում, ստեղծվեց Ազգ. ազատագրության զինվորական կոմիտե (ԱԱԶԿ), որին մինչև 1979-ի հունիսի 28-ը պատկանում էր պետ. իշխանությունը: 1979-ի հունիսին ստեղծվեց մալիական ժողովրդի դեմոկրատական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/158
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ