Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

պրակտիկայում անօրինակ փորձ է կատարել: 1937-ին տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել գրական և հասարակականմանկավարժական գործունեության: Մեծ ներդրում ունի կոմունիստական դաստիարակության տեսական և գործնական հարցերում, ցույց է տվել նպատակասլաց դաստիարակության ներգործության լայն հնարավորությունները: Ըստ Մ–ի մանկավարժությունը պետք է սովորեցնի, թե ինչպես դաստիարակել նոր հասարակարգի մարդուն: Մանկավարժական որևէ միջոց չի կարող հայտարարվել մշտապես օգտակար և միևնույն արդյունավետությամբ ներգործող: Դաստիարակության միջոցների ոչ մի համակարգ չի կարող հաստատվել ընդմիշտ: Մ. կարևորել է կոլեկտիվի դերը անձի դաստիարակության և ձևավորման գործում: Իր մանկավարժական փորձի էությունը Մ. բնորոշել է՝ «որքան կարելի է մեծ պահանջկոտություն մարդու նկատմամբ և որքան կարելի է մեծ հարգանք նրա նկատմամբ» սկզբունքով: Մ. աշխատել է «մարդու մեջ մշակել լավագույնը», ձգտել է անհատի մեջ նախ և առաջ տեսնել դրական հատկություններ ու հակումներ: Մ. դաստիարակից պահանջել է գաղափարա–բարոյական և մասնագիտական բարձր մակարդակ, անհրաժեշտ է համարել սաների սիստեմատիկ բարոյաքաղաքական լուսավորումը, կարևոր տեղ է հատկացրել ընտանեկան դաստիարակությանը: Մ. շատ ավելի հեշտ էր համարում երեխային ճիշտ և նորմալ դաստիարակելը, քան նրան վերադաստիարակելը: Մ–ի մանկավարժական փորձը և հայացքներն իրենց արտացոլումն են գտել նրա գեղարվեստական ստեղծագործություններում («Մանկավարժական պոեմ» (հայ. հրտ. 1947), «30-ականի երթը», «Դրոշակներն աշտարակների վրա» (հայ. հրտ. 1959)), գեղարվեստական–տեսական («Գիրք ծնողների համար» (հայ. հրտ. 1953)), հրապարակախոսական հոդվածներում («Կոմունիստական բարոյագիտության մասին», «Կոմունիստական դաստիարակություն և վարք» ևն): Որպես գրող և մանկավարժ Մ. ձևավորվել է Մ. Գորկու ստեղծագործությունների և նրա անմիջական ազդեցության տակ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: ՈւՍՍՀ–ում 1958-ին սահմանվել է Մ–ի մեդալ, որով պարգևատրվում են առավել աչքի ընկնող ուսուցիչներն ու ժողկրթության բնագավառի աշխատողները:
Երկ. Մանկավարժական ընտ. երկ., Ե., 1950: Соч., т. 1-7, 2 изд., М.. 1957-58; Собр. соч., т. 1-5, М., 1971.
Գրկ. Սանթրոսյան Մ. Հ., Ա. Ս. Մակարենկոյի մանկավարժական հայացքները, Ե., 1944: Горький М., По Союзу Советов, Собр. соч.. т. 17. М., 1952; Балабанович Е. 3., Антон Семенович Макаренко Человек и писатель, М., 1963; А. С. Макаренко, 1888-1963, Сб., М., 1963; Русские советские писатели-прозаики, Биобиблиографии. указатель, т. 3, Л., 1964.
ՄԱԿԱՐԹՈՒՐ (Mac Arthur) Դուգլաս (1880-1964), ամերիկյան զինվորական գործիչ, բանակի գեներալ (1944): Ավարտել է Ուեստ–Փոյնթի ռազմ. ակադեմիան (1903): 1935-37-ին՝ զինվորական խորհրդական Ֆիլիպիններում, 1936-37-ին՝ ֆիլիպինյան ֆելդմարշալ: 1941-ին նշանակվել է Հեռավոր Արևելքում ամեր. զինված ուժերի հրամանատար, 1942-51-ին՝ Խաղաղ օվկիանոսի հվ–արլ. մասի դաշնակցային զորքերի գլխավոր հրամանատար, 1945-51-ին՝ օկուպացիոն զորքերի հրամանատար Ճապոնիայում: 1950-1951-ին ղեկավարել է ԿԺԴՀ–ի դեմ ագրեսիվ պատերազմի ռազմ. գործողությունները, որոնց ձախողումից հետո հեռացվել է հրամանատարական բոլոր պաշտոններից: 1952-ից աշխատել է մեծ բիզնեսի ասպարեզում:
ՄԱԿԱՐԻՈՍ III (Μακάριος), Միքայել Խրիստոդուլոս Մուսկոս (1913-1977), Կիպրոսի պետական, քաղաքական և կրոնական գործիչ: Ստացել է բարձրագույն աստվածաբանական կրթություն Աթենքում (1938-43): Հունաստանում պայքարել է գերմ. օկուպանտների դեմ: 1946-48-ին սովորել է Բոստոնի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: 1950-ի հունվարին գլխավորել է Կիպրոսում տեղի ունեցած հանրաքվեն, որի ընթացքում հույներն արտահայտվեցին էնոզիսի՝ Հունաստանի հետ վերամիավորման օգտին: 1950-ի հոկտեմբերին ժողովրդական քվեարկությամբ ընտրվել է արքեպիսկոպոս և էթնարխիս (ժողովրդի առաջնորդ)՝ հուն, համայնքի խորհրդի նախագահ: 1956-ին անգլ. իշխանությունները Մ–ին ձերբակալել և աքսորել են Սեյշելյան կղզիներ: Ազատվել է 1957-ին: 1959-ին մասնակցել է Կիպրոսի հարցին նվիրված հույն–թուրք–անգլ. կոնֆերանսներին Ցյուրիխում և Լոնդոնում: 1959-ի դեկտեմբերին ընտրվել է Կիպրոսի պրեզիդենտ: Գլխավորել է կառավարող «Հայրենական ճակատ» կուսակցությունը: Մ. III հանդես է եկել Կիպրոսի հանրապետության անկախության, տերիտորիալ ամբողջականության, ՄԱԿ–ի որոշումների համաձայն Կիպրոսի հարցի լուծման օգտին:Ռ. Կոնդակչյան ՄԱԿԱՐՅԱՆ Անուշավան Մակարի (1910, գ. Սարուխան (այժմ՝ ՀՍՍՀ Կամոյի շրջանում) – 1973, Երևան), հայ սովետական գրականագետ: Բան. գիտ. դ–ր (1968): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Զբաղվել է Մ. Նալբանդյանի ստեղծագործության ուսումնասիրությամբ («Մ. Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան», 1946, «Մ. Նալբանդյանի պոեզիան», 1957, «Մ. Նալբանդյանը գրող», 1968): Հրատարակել է նաև «Երգիծական ստեղծագործություն» (1957), «Երվանդ Օտյան» (1965) և այլ աշխատություններ:
ՄԱԿԱՐՈՆԵՂԵՆ, ցորենի ալյուրից ջրով հունցած և չորացրած խմորից պատրաստված արտադրանք: Ըստ ձևի և չափսերի Մ. բաժանվում է հետևյալ տեսակների. մակարոն, եղջյուրիկներ ու փետուրներ, վերմիշել, լապշա, ձևավոր արտադրանք՝ ականջիկներ, խխունջիկներ, աստղիկներ, պատիճիկներ, օղակներ: Մ–ի մի ընդարձակ խումբ են կազմում մակարոնի տեսակները՝ առնվազն 15 սմ երկարությամբ և 1,5 մմ–ից ոչ ավելի պատերի հաստությամբ խողովակաձև արտադրանքը: Մ–ի պատրաստման համար օգտագործվում է սպիտակուցներով հարուստ, բարձրորակ ալյուր: Լավագույն հումքը ցորենի կոշտ սորտերից ստացված ալյուրն է: Մ–ի հիմնական արժանիքներն են՝ երկարատև պահելու հնարավորությունը (առանց սննդային ու համային հատկությունները կորցնելու), բարձր սննդարարությունը, պատրաստման դյուրությունը և համային լավ հատկությունները:
ՄԱԿԱՐՈՎ Ստեպան Օսիպովիչ (1848-1904), ռուս նավատորմավար, օվկիանոսագետ, բևեռախույզ, նավաշինարար, դերծովակալ (1896): Ծառայել է Խաղաղօվկիանոսյան, Բալթիական և Սևծովյան նավատորմերում: Մ–ի նախագծով ստեղծված առաջին ականակիր նավերն ու տորպեդավոր կատերները օգտագործվել են 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ: 1881-ին ջրաբանական հետազոտություններ է կատարել Բոսֆորի նեղուցում: 1886-89-ին («Վիտյազ» կորվետով (հետախուզական ռազմանավ)) և 1894-96-ին կատարել է շուրջերկրյա գիտահետազոտական ճանապարհորդություններ: Իր նախագծով և ղեկավարությամբ կառուցված «Երմակ» հզոր սառցահատով ձեռնարկել է մի շարք բևեռախուզական արշավանքներ: 1904-05-ի ռուս–ճապոնական պատերազմի ժամանակ նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմիկի հրամանատար: Զոհվել է Պորտ–Արթուրի պաշտպանության ժամանակ:
Երկ. Океанографические работы, М., 1950.
Գրկ. Крылов А. Н., Вице-адмирал Макаров М., 1944.
ՄԱԿԱՐՈՎ Օլեգ Գրիգորևիչ (ծն. 6.1.1933, Ուդոմլյա ավան (Կալինինի մարզում)), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, Սովետական Միության կրկնակի հերոս (2.10. 1973, 16.3.1978): ՍՄԿԿ անդամ 1961-ից: Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվ. բարձրագույն տեխ. ուսումնարանը: ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1966-ից: 1973-ի սեպտ. 27-29-ը, Վ. Գ. Լազարևի հետ, որպես բորտ–ինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–12» տիեզերանավով: 47 ժ 16 ր–ում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 32 պտույտ: 1975-ի ապրիլի