Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Տնտ. գիտություների դ-ր (1963), պրոֆեսոր (1966): ՍՄԿԿ անդամ 1920-ից: 1926-ին ավարտել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանը, 1929-ին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստ-ը (Մոսկվա): 1930-35-ին Ամերիկա–սովետական բաժնետիրական ընկերության (Ամտորգ) տնտ. վարչության պետ Նյու Յորքում: 1935-ից ՍՍՀՄ արտաքին առևտրի մենաշնորհի ինստ-ի դիրեկտոր: 1939-41-ին և 1947-56-ին գիտական աշխատանք է կատարել ՍՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի ԳՀԻ-ում, միաժամանակ դասախոսել Արտաքին առևտրի ինստ-ում և Արտաքին առևտրի ակադեմիայում: 1956-ից ՍՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստ-ի սեկտորի վարիչ: Եղել է միջազգային մի շարք կոնֆերանսների ու բանակցությունների տնտ. փորձագետ ու խորհրդական, ՍՍՀՄ ԱԱՄ կոնյունկտուրայի ԳՀԻ-ի, ՍՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստ-ի կազմակերպիչներից: Գիտական աշխատությունները (թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով) վերաբերում են համաշխարհային կապիտալիստական էկոնոմիկայի պրոբլեմների ուսումնասիրությանը: Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով:
Երկ. Капиталистический рынок нефти, М., 11953 (соавтор Козарев К. Н.); Проблемы послевоенного развития экономики капиталистических стран, М., 1966.
ՄԱՆՈՒԿՅԱՆ Արամ, Արամ Փաշա (իսկական անունը՝ Հովհաննիսյան Սարգիս (1879, Շուշի – 29.1.1919, Երևան)), դաշնակցական գործիչ: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1901): 1905-ին հաստատվել է Վանում, պայքարել թուրք. կառավարության հայահալած քաղաքականության դեմ: Մեծ եղեռնի ժամանակ մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը: Ռուս. զորքերի՝ Վան մտնելուց (1915 մայիս) հետո 4 ամիս եղել է Վանի և նրա շրջակայքի կառավարիչը (նահանգապետ): Վանի հայության գաղթից հետո, 1916–17-ին, հաստատվել է Թիֆլիսում, աշխատել Ազգային բյուրոյում: Որպես վերջինիս լիազոր–ներկայացուցիչ, 1917-ի վերջին տեղափոխվել է Երևան, եղել է Հայաստանի բուրժ. հանրապետության ներքին գործերի նախարար:
ՄԱՆՈՒԿՅԱՆ Գուժ Ալեքսանդրի (ծն. 6.5. 1937, Լենինական), հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1980): 1957-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ-ի դերասանական ֆակուլտետը: 1958-59-ին՝ Ղափանի դրամատիկական, 1959-67-ին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան: Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հ. Թումանյանի), Պյոտր (Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ա. Օստրովսկու «Անօժիտը»): Կինոյում նկարահանվում է 1964-ից: Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Ա. Թրուայայի, ռեժ. Յու. Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ոեժ. Ա. Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժ. Գ. Մելիք–Ավագյան, 1980):
ՄԱՆՈՒԿՅԱՆ Էդվարդ Վահանի (ծն. 16(29).9.1908, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)), հայ սովետական բալետմայստեր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1965): 1927-ին ավարտել է Երևանի՝ Վ. Արիստակեսյանի ղեկավարած պարարվեստի ուսումնարանը: 1932-ից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի արտիստ: 1937-ից՝ Հայկական ժողովրդական երգի–պարի անսամբլի բալետմայստեր: Մ. մեծ ավանդ է ներդրել հայկ. ազգային պարը պրոֆեսիոնալ բեմում ցուցադրելու գործում: 1958-ին կազմակերպել և մինչև 1966-ը ղեկավարել է Հայաստանի պարի անսամբլը: 1966-74-ին եղել է Հայֆիլհարմոնիայի գլխավոր բալետմայստերը, 1974-ից ժող. ստեղծագործության տան պարարվեստի բաժնի վարիչն է:Գ. Ստեփանյան ՄԱՆՈՒԿՅԱՆ Լիպարիտ Խաչատուրի (ծն. 28.11. 1909, Բաքու), հայ սովետական անատոմ: Բժշկ. գիտ. թեկնածու (1953): 1935-ին ավարտել է Երևանի բժշկ. ինստ-ի բուժական ֆակուլտետը: 1935-ից աշխատել է նույն ինստ-ի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում (1966-77-ին՝ ամբիոնի վարիչ): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1970-73-ին եղել է մանկաբուժական ֆակուլտետի դեկան: Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են ծայրամասային նյարդերի և զարկերակային ու երակային անոթների ուսումնասիրությանը: Հայտնաբերել է պարանոցային նյարդա–անոթային կապոցի տեղադրության մի քանի տարբերակներ, որոնք մեծ նշանակություն ունեն գործնական վիրաբուժության համար:
1966–79-ին եղել է ՀՍՍՀ անատոմների, հյուսվածաբանների և սաղմնաբանների ընկերության վարչության նախագահի տեղակալ: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով:
ՄԱՆՈՒԿՅԱՆ Հակոբ Բալաբեկի (ծն. 1916, Արմավիր), Սովետական Միության հերոս (15.5.1946), ավիացիայի մայոր: ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Սևաստոպոլի Ա. Ֆ. Մյասնիկյանի անվ. օդաչուական դպրոցը (1937): 1938-ին մասնակցել է Խասան լճի շրջանում ճապոնական միլիտարիստների դեմ մղված մարտերին, 1942-ի վերջից (որպես էսկադրիլիայի հրամանատար)՝ Հայրենական մեծ պատերազմին: Աչքի է ընկել Կովկասի պաշտպանության, Կուբանի, Ուկրաինայի, Ղրիմի, Բելոռուսիայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մղված մարտերում: Սովետական Միության հերոսի կոչմանն արժանացել է էսկադրիլիան (որի 5 անդամներ նույնպես արժանացել են այդ կոչմանը) հմտորեն ղեկավարելու և ցուցաբերած անձնական խիզախության համար: Պատերազմից հետո ծառայել է ԳԴՀ–ի սովետական զորամասերում: Զորացրվելուց (1949) հետո աշխատանքի է անցել Խարկովում, 1952-ից՝ Երևանում: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Հայրենական պատերազմի I աստիճանի ևն շքանշաններով:Ք. Գրիգորյան ՄԱՆՈՒԿՅԱՆ Միքայել Մանուկի (15.8. 1911, գ. Մոկս (Վանի նահանգում) - 11.8. 1976, Երևան), հայ սովետական մեխանիկ: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1965), պրոֆեսոր (1966), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1970): ՍՄԿԿ անդամ 1952-ից: Ավարտել է Երևանի պետ. համալսարանը (1936): 1940-ից դասավանդել է նույն համալսարանում, 1959-76-ը՝ մեխանիկայի ամբիոնի վարիչ, 1961-65-ը՝ մեխմաթ ֆակ–ի դեկան: Աշխատությունները վերաբերում են ծերացող նյութերի սողքի ժառանգականության տեսությանը:
Երկ. Кручение тел с учетом ползучести, Е., 1973.
ՄԱՆՈՒԿՅԱՆ Ռաֆայել Գևորգի (1912-1953), կրկեսի հայ արտիստ, էկվիլիբրիստ (կայունորդ): ՀՍՍՀ վաստակավոր արտիստ (1940): ՍՄԿԿ անդամ 1941-ից: Կրկեսում աշխատել է 1921-ից: Եղել է ձողախաղացների համարի ղեկավարը և մասնակիցը: Ունեցել է հավասարակշռության եզակի զգացողություն, ճակատի վրա պահել է երեք և չորս մարմնամարզիկով ձողի հավասարակշռությունը, ավարտին՝ երեք անիվ, պտույտներ գործող խաղընկերուհիներով:
ՄԱՆՈՒԿՅԱՆ Ռուբեն Խաչատուրի (26.12. 1906, գ. Գյամրեզ (այժմ՝ Կամարիս, ՀՍՍՀ Աբովյանի շրջան) - 24.8.1978, Երևան), ծանր աթլետ: ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ (1942), աշխարհի և ՍՍՀՄ ռեկորդակիր (1937, ձախ ձեռքով պոկում վարժությունից): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Եղել է ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի անդամ, համամիութենական կարգի մրցավար: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
ՄԱՆՈՒԿՅԱՆ Սարգիս Նազարի (1883, գ. Բաշչիֆթլիկ (Քղիի գավառում) - 1938), մանկավարժ, գրականագետ, թարգմանիչ: Պրոֆեսոր 1935-ից: Սովորել է Կարինի Արծնյան վարժարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1903), Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (1903-05): Մ. ուսանել է նաև Բեռլինում (1905-08), Լայպցիգում (1908-10), մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ: 1910-12-ին աշխատել է Կարինի Սանասարյան վարժարանում, իսկ մինչև 1915-ը՝ Սեբաստիայում, ուր տեղափոխվել էր Սանասարյան վարժարանը: 1918-22-ին մանկավարժական–գրական