Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

մաշկի կառուցվածքի և ֆունկցիաների փոփոխությունները, հիմնավորում և ներդնում բուժման նոր մեթոդներ:
Մ–յան պրոբլեմները ուսումնասիրում են մաշկավեներոլոգիական հանրապետական ԳՀԻ-ներում, բժշկ. ուս. հաստատությունների Մ–յան և վեներոլոգիայի ամբիոններում: Մ–յան հարցերը լուսաբանվում են «Վեստնիկ դերմատոլոգիի ի վեներոլոգիի» («Вестник дерматологии и венерологии», 1932-ից) և այլ ամսագրերում: ՀՍՍՀ–ում, 1926-ին Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում Մ–յան և վեներոլոգիայի դասընթացներ է կազմակերպել Գ. Տեր–Գրիգորյանը: 1930-ին պրոֆեսոր Ն. Հովսեփյանցի նախաձեռնությամբ հիմնվել է մաշկավեներոլոգիայի ԳՀԻ: Մ–յան զարգացմանը և կադրերի պատրաստման մեջ ՀՍՍՀ–ում զգալի ծառայություններ ունեն նաև Ե. Միրաքյանը, Դ. Խուդադովը, Ռ. Աղասարյանը, Գ. Անդրիասյանը և ուրիշներ: ՀՍՍՀ ազգաբնակչության շրջանում մաշկային ու վեներական հիվանդությունների մասնագիտական բուժման, կանխարգելման միջոցառումներն իրականացվում են դիսպանսերներում ու պոլիկլինիկաների համապատասխան կաբինետներում:
Գրկ. Кожевников П. В., Общая дерматология, Л., 1970.
ՄԱՇԿԱԲՈՐԲ, դերմատիտ, մաշկի ախտահարումը արտաքին միջավայրի գործոնների անմիջական ազդեցության հետևանքով: Ազդակները կարող են լինել մեխանիկական (շփում, ճնշում), ֆիզիկական՝ բարձր ու ցածր ջերմաստիճաններ (տես Այրվածք, Ցրտահարություն), ուլտրամանուշակագույն և իոնացնող ճառագայթներ, լույս, էլեկտրական հոսանք, քիմ. (թթուներ, հիմքեր, աղեր, պոլիմերներ ևն), կենսաբանական (բույսեր, միջատներ): Որոշ գրգռիչներ (հանքային թթուներ, ուժեղ հիմքեր, աղեր, մարտական թունավոր նյութեր, հրթիռային վառելանյութի բաղադրիչ մասեր) ոչ պայմանական բնույթի են, այսինքն՝ կարող են Մ. առաջացնել յուրաքանչյուր մարդու մոտ: Մյուսները պայմանական են՝ Մ. են առաջացնում միայն մաշկի գերզգայնաթյան առկայությամբ (տես Ալերգիա): Հատուկ խումբ են կազմում թունամաշկաբորբերը (տոքսիկոդերմիտներ), որոնք առաջանում են դեղանյութերի (անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային, յոդի, բրոմի պատրաստուկներ, ամինազին ևն), քիմ. նյութերի, սննդանյութերի նկատմամբ օրգանիզմի զգայնության բարձրացումից: Մ–ի կլինիկական պատկերը պայմանավորված է դրանց տեսակով (հասարակ կամ շփումային, ալերգիական կամ էկզեմային ևն) ու ընթացքով (սուր և քրոնիկական): Սուր հասարակ Մ–ի դեպքում հիվանդաբեր գործոնի ազդեցության հատվածում առաջանում են մաշկի վառ կարմրություն, այտուց, երբեմն նաև բշտեր, որոնք ուղեկցվում են այրոցի, ցավի ու քորի զգացումով: Պատճառը վերացնելուց հետո բորբոքային երևույթները մեղմանում են՝ առաջացնելով թեփոտում: Սուր ալերգիական Մ–ի և թունամաշկաբորբերի դեպքում մաշկի ախտահարումը կրում է տարածուն բնույթ և ուղեկցվում ընդհանուր երևույթներով (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, քնի խանգարում, դյուրագրգռություն): Գործոնի տևական ազդեցությունից սուր Մ–երը դառնում են քրոնիկական, որոնց դեպքում բորբոքային երևույթները երկարատև են, կայուն, պարբերաբար կրկնություններ տալու և էկզեմայի վերածվելու հակումով:
Բուժումը. հակաբորբոքային, օրգանիզմի գերզգայնությունը նվազեցնող կամ վերացնող դեղանյութեր և ֆիզիոթերապետիկ պրոցեդուրաներ: Կանխարգելումը. անհատական ու զանգվածային մի շարք միջոցառումներ՝ պայմանավորված ազդող գործոնի բնույթով:Է. Դանիելյան ՄԱՇԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, դերմոգրաֆիա, հիվանդի հետազոտման եղանակ, որի դեպքում բութ ձողիկով կամ «մաշկագրիչ» կոչվող հատուկ գործիքով մաշկը ենթարկվում է մեխանիկական գրգռման: Մ–յամբ պարզում են արյան անոթները նյարդավորող վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը: Տարբերում են կարմիր, սպիտակ և այտուցային մաշկագրեր: Կարմիր մաշկագիրն առաջանում է մազանոթների լայնացման հետևանքով (գերակշռում է պարասիմպաթիկ նյարդերի տոնուսի բարձրացումը): Երբեմն, անոթների լայնացումից բացի, տեղի է ունենում նան պլազմայի արտաքիրտում, և մաշկագիրը դառնում է այտուցային: Սպիտակ մաշկագիրն առաջանում է անոթների սեղմման (բնորոշ է սիմպաթիկ նյարդերի տոնուսի բարձրացմանը) հետևանքով: Մաշկագիրը բնականոն է, եթե այն անհետանում է առաջանալուց մի քանի րոպե անց: Տարբեր հիվանդություններին բնորոշ է ախտաբանական որոշակի մաշկագիր. էկզեմայինը կարմիր է, նեյրոդերմիտինը՝ սպիտակ: Մաշկագրի բացակայությունը վկայում է ողնուղեղի կամ ծայրամասային նյարդերի վնասումը:Է. Դանիելյան ՄԱՇԿԱԹԵՎԵՐ, տես Ականջմտուկնեը:
ՄԱՇԿԱՅԻՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ, արտաքին գրգռիչների ազդեցությունն ընկալելու մաշկի ընդունակություն: Պայմանավորված է մաշկային ընդունիչների պատասխան ռեակցիայով: Տարբերում են շոշափման (հպման, ճնշման), ջերմային, ցրտի և ցավային Մ. զ.: Հպման ընդունիչներ են Մայսների և Մերկելի, ճնշմանը՝ Գոլջի–Մացոնիի, Ֆատեր–Պաչինիի, ջերմայինը՝ Ռուֆինի մարմնիկները, ցրտայինը՝ Կրաուզեի ծայրային (վերջնային) գավաթիկները: Երկարատև գրգռումից ընդունիչների (բացառությամբ ցավայինի) զգայնությունը նվազում է, տեղի է ունենում ադապտացիա (հարմարում): Մ. զ. իրականացվում է սոմատոտոպիկ սկզբունքով, այսինքն՝ մաշկի որոշակի հատվածի գրգռմանը պատասխանում է աղեղի համապատասխան բաժինը, որն օրգանիզմին հնարավորություն է տալիս որոշել գրգոի տեղակայումը: Ախտաբանական երևույթների և որոշ դեղանյութերի ազդեցության դեպքում Մ. զ. կարող է նվազել (հիպոէսթեզիա՝ թերզգայնություն), ավելանալ (հիպերէսթեզիա՝ գերզգայնաթյուն) կամ վերանալ (անզգայնություն): Մ. զ–յան կենտրոնական կարգավորման առանձին հարցեր հետազոտվում են նաև ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ-ում:Ա. Ոսկանյան ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մաշկախտեր, մարդու և կենդանիների հիվանդությունների խումբ, որոնք բնորոշվում են մաշկի, դրա հավելումների (եղունգներ, մազեր) և տեսանելի լորձաթաղանթների ախտաբանական փոփոխություններով: Առաջացման պատճառները կարող են լինել արտաքին և ներքին: Արտաքինը պայմանավորված է մեխանիկական (վնասվածքներ, ճնշում, քերծում), ֆիզիկական (արևային ու ռադիոակտիվ ճառագայթներ, բարձր ու ցածր ջերմաստիճան), քիմ. (թթուներ, հիմքեր, պոլիմերներ ևն), կենսաբանական (բույսերի հյութեր, միջատներ, մանրէներ) գործոնների ազդեցությամբ: Ներքինը՝ վարակիչ հիվանդությունների, թունավորումների, ներքին օրգանների ու ներզատիչ գեղձերի հիվանդությունների, նյութափոխանակության և արյան շրջանառության խանգարումների հետևանքով: Առանձին և շատ տարածված խումբ են կազմում մաշկի ալերգիական հիվանդությունները, որոնք առաջանում են քիմ. որոշ նյութերի, սննդանյութերի, պոլիմերների, բույսերի ծաղկափոշու ազդեցությունից: Մ. հ–ի առաջացման մեխանիզմում էական նշանակություն ունեն նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումները: Մ. հ. բաժանվում են մի քանի խմբերի, թարախաբշտային (տես Թարախամաշկություն), պարազիտային կամ մակաբուծական (քոս, ոջլոտություն, դեմոդիկոզ), վիրուսային (հերպեսներ, գորտնուկներ, հպավարակիչ մոլյուսկ), տուբերկուլոզային, ժառանգական, անհայտ ծագումով, մաշկաբորբեր, էկզեմաներ, նեյրոմաշկախտեր, բշտային մաշկախտեր ևն: Մ. հ. կարող են դրսևորվել բծերով, բշտիկացանով, թարախաբշտիկացանով, հանգույցներով, թեփոտումով, քերծվածքներով, ճաքերով, խոցերով ևն: Որոշ Մ. հ. ընթանում են քորով, այրոցով, ցավերով:
Մ. հ–ի արդյունավետ բուժման նպատակով ՍՍՀՄ–ում ստեղծվել է հիվանդների դիսպանսերային սպասարկում: Բուժման և կանխարգելման միջոցառումները պայմանավորված են Մ. հ. առաջացնող պատճառների բնույթով: Մ. հ. ուսումնասիրում է մաշկաբանությունը:Է. Դանիելյան ՄԱՇԿԵՎՈՐ, Մաշկավոր, վանք, գրչության նշանավոր կենտրոն Կիլիկյան Հայաստանի Ճկեր գավառում (Մարաշից ոչ հեռու): Կառուցել է Թորոս Ա Ռուբինյան իշխանը XII դ. սկզբին: 1130-ին Մ–ում ավարտվել է մի Ճառընտիր, որի գրիչը նույնացվում է «Վայ ողբոց» նշանավոր ստեղծագործության հեղինակ Գրիգոր Մաշկևորի հետ (որոշ ուսումնասիրողներ այս անվան հետ են կապում վանքի անունը): XII դ. վերջերի հայտնի գրիչ և ծաղկող Վարդանից մեզ է հասել մի Ավետարան (1187) և մի Ճաշոց (1192)՝ զարդարված լուսանցազարդերով և զարդագրերով:
XIII դարից հայտնի է հինգ ձեռագիր (գրված 1259, 1265, 1268, 1274 և 1298-ին),