Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

իսկ XIV դարից՝ երեք (գրված 1301, 1322 և 1335-ին): Նույն շրջանում (XIV դ.) Բարսեղ Մաշկևորցին կատարել է Մարկոսի Ավետարանի մեկնությունը: Մ–ում են գործել նշանավոր գրիչներ Դավիթ վանահայրը (XII դ.), Կիրակոսը, Առաքել Հնազանդեցին (կազմարար), Բարսեղ արքեպիսկոպոսը (բոլորն էլ՝ XIII դ.), Հովհաննեսը, Ներսես Քահանան (XIV ղ.) և ուրիշներ: Մ. XIV դ. եպիսկոպոսանիստ վանք էր: Վանքից մեզ հասած ձեռագրերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, Վենետիկում, Նոր Ջուղայում:
Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Ոսկյան Հ., Կիլիկիայի վանքերը, Վեն., 1957:Թ. Հակոբյան, Ա. Մաթևոսյան ՄԱՇԿԵՐՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիրի գավառում: 1914-ին ուներ 532 հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան՝ 40 աշակերտով: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:
ՄԱՇԿԻ ՍՆԿԻԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մաշկի սնկագարություններ, դերմատոմիկոզներ, մաշկային հիվանդություններ, որոնք առաջանում են մակաբույծ սնկերով (դերմատոմիցետներ) ախտահարվելիս: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին: Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաև բանջարեղենի միջոցով: Վարակի հանդեպ առավել զգայուն են երեխաները:
Մ. ս. հ. բաժանվում են չորս խմբի, կերատոմիկոզներ (եղջերասնկագարություն), ախտահարվում է վերնամաշկի միայն եղջերային շերտը, առանց բուն մաշկում բորբոքային երևույթների առաջացման, ունեն թույլ հպավարակելիություն: Այդ խմբից է գունափոփոխ կամ թեփատու որքինը: Էպիդերմոմիկոզներ կամ դերմատոֆիտիաներ, որոնց ժամանակ սնկերը տեղադրվում են վերնամաշկի հաստության մեջ: Դրանցից երեքով (աճուկային էպիդերմոֆիտիա, ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, ռուբրոմիկոզ) վարակվում են հիմնականում հասարակական բաղնիքներում, լողավազաններում ու սպորտհրապարակներում: Խմորասնկային մակերեսային ախտահարումները (կանդիդամիկոզ) առաջանում են անտիբիոտիկների ոչ արդյունավետ օգտագործումից և ածխաջրային փոխանակության խանգարումից (շաքարային հիվանդություն): Մաշկից բացի ախտահարվում են նաև եղունգների թերթիկները, լորձաթաղանթները, ներքին օրգանները:
Տրիխոմիկոզների դեպքում (մակերեսային տրիխոֆիտիա կամ մակերեսային մաշկասնկագարություն, ինֆիլարատիվ–թարախակալվող տրիխոֆիտիա, գոնջ) վարակի աղբյուր են հիվանդ մարդը և որոշ կենդանիներ: Մեծ մասամբ ախտահարումն ընդգրկում է նաև մազերն ու եղունգները: Խորը սնկային հիվանդությունների (ակտինոմիկոզ, խոր բլաստոմիկոզ, սպորոտրիխռզ ևն) հարուցիչները ներթափանցում են ենթամաշկ, մկանները, ոսկրերը, ավշային հանգույցները, ներքին օրգանները և առաջացնում ծանր ախտահարումներ:
Բուժումը. կախված է հիվանդության տեսակից, ախտահարման տարածվածությունից ու տեղակայումից: ՍՍՀՄ–ում, անցկացվող կանխարգելիչ միջտցառումևերի շնորհիվ, Մ. ս, հ. զգալիորեն պակասել են:
ՄԱՇՀԱԴ, քաղաք Իրանի հյուսիս–արևելքում, Քաշաֆռուդ գետի հովտում, Խորասան օստանի վարչական կենտրոնը: 584 հզ. բն. (1975): Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան: Երկրի հս–արլ. մասի առևտրա-արդյունաբերական կենտրոնն է: Կա մետաղամշակություն, տեքստիլ, կաշվի–կոշիկի, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տնայնագործություն (փիրուզի մշակում, գորգագործություն ևն): Ունի համալսարան: Մահմեդական շիաների ուխտագնացության կենտրոն է: Առաջին անգամ հիշատակվել է X դ.: Մ–ի ճարտ. հուշարձաններից են՝ իմամ Ռզայի գերեզմանը և այն շրջապատող պաշտամունքային վիթխարի անսամբլը (XII-XIX դդ.), մզկիթներ (Գոհար–շադ, 1405-1418), մեդրեսե (XV դ.), աղոթարաններ, սրբարաններ, գրադարաններ, կարավանատներ: XX դ. կառույցներից են Նադիր շահի դամբարանը (1961)՝ շահի հեծյալ արձանով, հիվանդանոցը (1965): Մ–ի շրջակայքում են՝ Մուսալլա մզկիթը (1676), Խոջա Ռաբիի դամբարանը, Ֆիրդուսու գերեզմանը (տապանատաղավարը՝ 1934):
ՄԱՇՈՆԱՆԵՐ, ժողովուրդ: Բնակվում են առավելապես Հարավային Ռոդեզիայում և Մոզամբիկի սահմանակից շրջաններում: Ընդհանուր թիվը՝ ավելի քան 3,2 մլն (1980): Խոսում են բանտու լեզվաընտանիքի չիշոնա լեզվով: Մեծամասնությունը պահպանում է հավատալիքների տեղական ավանդույթները (նախնիների, բնության ուժերի պաշտամունք ևն), մնացածները քրիստոնյաներ են: Զբաղվում են հիմնականում հողագործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ: XIX դ. վերջից Մ–ի հողերը խլել են գաղութարարները, և նրանք ստիպված են գնալ աշխատելու քաղաքներում ու հանքերում:
ՄԱՇՏԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում: 1909-ին ուներ 61 տուն (319 շունչ) բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհ է գնացել գաղթի ճանապարհին: Փրկվածները ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր:
ՄԱՇՏԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խուլփ գավառում: 1909-ին ուներ 10 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ աեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՄԱՇՏՈՑ, ծիսարան: Հավանաբար ծագում է մ. թ. ա. I հազարամյակի սկզբին Հայաստանում գործածվող «մաշտու» («սուրբ», «սրբազան») և նույն հազարամյակի 2-րդ կեսին Աքեմենյան Իրանում տարածված «մազդա» անունից: Հին Հայաստանում Մ. է կոչվել հեթանոսական ձոների, ծեսերի, օրհնությունների, աղոթքների գիրքը: Քրիստոնեության մուտքից (301) հետո Հայոց եկեղեցին նույն անունով կոչեց իր ծիսական կարգերի, օրհնությունների ու աղոթքների գիրքը: Հասարակ կամ Փոքր Մ. բովանդակում է քահանային վերաբերող խորհուրդներն ու արարողությունները (մկրտություն, դրոշմ, մեռելաթաղ, սովորական օրհնություններ), Մայր Մ.՝ եպիսկոպոսին վերաբերող ծեսերն ու արարողությունները (ձեռնադրում, գավազան տալը, եկեղեցու օծում, քահանայաթաղ, մեծ օրհնություններ), Հայր Մ.՝ կաթողիկոսին վերաբերող արարողությունները (կաթողիկոսի օծում, մյուռոն–օրհնեք ևն):
Գրկ. Օրմանյան Մ., Ծիսական բառարան, Անթիլիաս, 1957:
«ՄԱՇՏՈՑ» 1266 թվականի, հայկական մագաղաթյա պատկերազարդ ձեռագիր: Ընդօրինակվել է 1266-ին Սսում: Գրիչն է Ավետիք քահանան: Նկարազարդել է Թորոս Ռոսյինը Հռոմկլայում: Պատվիրատուն է Վարդան եպիսկոպոսը: Այժմ պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանը վանքում (ձեռ. № 2027): Բացի խորաններից, լուսանցազարդերից, զլխատառերից ու գլխազարդերից ձեռագիրն ունի նաև ամբողջ էջը գրավող տերունական պատկերներ, որոնք պարփակված են թեթև զարդարված շրջանակներում և աչքի են ընկնում հորինվածքի պարզ կառուցվածքով: Մանրանկարների բարձր արվեստով