կլանումը: Դիտողական տվյալների հիման վրա հաստատել է, որ աստղասփյուռները լայնանում են: Մշակել է հատուկ մեթոդ, որի հիման վրա, 1965-ից Բյուրականի աստղադիտարանում սկսել է Երկնքի սպեկտրալ շրջահայությունը: Հայտնաբերել է հատուկ դասի օբյեկտներ, որոնք կոչվում են իր անունով (տես Մարգարյանի գալակտիկաներ):
Մ. ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր է (1950):
Երկ. Флюктуации в видимом распределении звезд и космическое поглощение, «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ», պրակ 1, 1946: Атлас звездных скоплений различных типов, М., 1953; Галактики с ультрафиолетовым континуумом, Астрофизика, 3, 55, 1967; On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines «Astronomy and Astrophisics», 58, 139, 1977.
ՄԱՐԳԱՐՅԱՆ Լևոն Պարթևի (ծն. 6.2. 1923, Երևան), հայ սովետական բժիշկ, մանկաբարձ–գինեկոլոգ: Բժշկ. գիտ. դ-ր (1976), պրոֆեսոր (1977): Պ. Մարգարյանի որդին է: Ավարտել է Երևանի բժշկ. ինստ–ը (1946): 1952-ից աշխատում է նույն ինստ–ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում: Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հղիության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության հարցերին:
Ուսումնասիրում է նան ուղեղի բնի տարբեր բաժինների ազդեցությունը սեռական ֆունկցիաների և ռեպրոդուկտիվ գործունեության ձևավորման վրա:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Հենրիկ Ռուբենի (ծն. 17.9. 1925, Լենինական), հայ սովետական կինոռեժիսոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1951-ից: Ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը (1951): 1955-ից աշխատում է «Հայֆիլմ» ստուդիայում: Ստեղծել է «Նվագախմբի տղաները» (I960, Հ. Մալյանի հետ), «Տերտերին ուխտը» (1966, «Մսյո Ժակը և ուրիշները» կինոալմանախում), «Կարծր ապար» (1975, Ա. Մկրտչյանի հետ), «Հեղկոմի նախագահը» (1978, ըստ Ս. Զորյանի), «Երկնագույն առյուծ» (1979) գեղարվեստական ֆիլմերը, ինչպես և փաստագրական ժապավեններ: 1972-ից Հայաստանի հեռուստատեսային ստուդիայում իրականացնում է հեռուստատեսային բեմադրություններ:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Հովհաննես Սարգսի (13(26).1.1901, գ. Քաղաքիկ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում) — 26.12.1963, Երևան), հայ սովետական ճարտարապետ, ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961): ՍՍՀՄ շինարարության և ճարտ–յան ակադեմիայի իսկական անդամ (1956): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Հայաստանի ճարտ–ների միության վարչության նախագահ (1953-62): Ավարտել է Երևանի համալսարանի տեխ. ֆակուլտետի ճարտ–յան բաժինը (1928): Եղել է Հայաստանի պրոլետարական ճարտ. ընկերության հիմնադիր–անդամներից (1929-32), «Հայպետնախագիծ» կազմակերպության գլխավոր ճարտ. (1939-41), Հայկ. ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտ. վարչության պետ (1944-1950), հանրապետության նախագծային ինստ-ի (այժմ «Հայպետնախագիծ») ճարտ. արվեստանոցի ղեկավար (1951-58), «Երևաննախագիծ» ինստ-ի գլխավոր ճարտ. (1958-63): Մ–ի նախագծերով Երևանում կառուցվել են կարի առաջին (1931), ծխախոտի (1933) ֆաբրիկաները, կենտրոնական հանրախանութը (1932-1937, ճարտ–ներ Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի և Ա. Ահարոնյանի հետ), «Հայէներգոյի» վարչության շենքը (1938), կոնյակի գործարանի համալիրը (1952), ռադիոյի տունը (1954), Գրքի պալատի համալիրը (1960, ճարտ–ներ Մ. Մազմանյանի և Ս. Ներսիսյանի հետ), ճոպանուղու կայարանը (1962, ճարտ. Բ. Արզումանյանի հետ), Կիրովականում` Կիրովի հրապարակի համալիրի բնակելի տները, Քաղսովետի և հյուրանոցի շենքերը (1955-60, ճարտ. Բ. Արզումանյանի հետ), Արզնու առողջարանի լոգանքների մասնաշենքերը (1950, ճարտ. Ն. Բաժբեուկի հետ):
Մ–ի աշխատանքներին բնորոշ են ֆունկցիոնալ հստակությունը, արտահայտչականությունն ու պարզությունը, ինչպես և ազգային ճարտ. ավանդույթների ստեղծագործաբար օգտագործումը:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Հրաչյա Խաչատուրի (26.11. 1912, գ. Փոքր Ղարաքիլիսա (այժմ՝ Ազատան, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում) — 23.11. 1967, Երևան), սովետական կուսակցական և պետական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1931-ից: Ավարտել է ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1946): Աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում և շրջանային թերթերի խմբագրություններում, 1937-39-ին և 1941-1943-ին՝ ՀԿԿ ԿԿ ապարատում: 1939-1941-ին «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրն էր, 1943-ին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար: 1946-51-ին աշխատել է ՍՄԿԿ ԿԿ ապարատում՝ որպես տեսուչ, ապա՝ սեկտորի վարիչ: 1952-ին նշանակվել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագիր: 1953-ին ընտրվել է ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար: 1959-ից ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրն էր, 1964-ից՝ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալը: Մ. եղել է ՀԿԿ ԿԿ (1943-45, 1952-67), ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1965-67), ՍՍՀՄ IV-V և ՀՍՍՀ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ:
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Մարգար Ավետիսի (1894, Վաղարշապատ – 20.11.1941, Երևան), հայ դուդուկահար: Նվագել է արևելյան գործիքների անսամբլում, Վարդան Բունու ղեկավարած նվագախմբում, 1926-ից՝ Հայաստանի ռադիոյի ժող. գործիքների անսամբլում: Ունեցել է հարուստ երկացանկ՝ պարեղանակներ, հայկ. ժող. ու գուսանական երգերի գործիքային փոխադրումներ, մուղամներ: Նրա կատարմանը բնորոշ էր հուզական հագեցվածությունը և ազգային–ժողովրդական ցայտուն երանգավորումը: 1939-ին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկ. արվեստի տասնօրյակին: Ժող. գործիքների երաժիշտ–կատարողների համամիութենական ստուգատեսում արժանացել է երրորդ մրցանակի: Մ–ի կատարումով թողարկվել են ձայնապնակներ, գրառվել կինոֆիլմերի երաժշտություն («Պեպո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները»):
Զբաղվել է նաև գործիքի կատարելագործմամբ, ստեղծել է դուդուկի «ind» տարատեսակը:
ՄԱՐԳԱՐՅԱՆ Մարո Եղիշեի (ծն. 22.12. 1915, Շուլավեր (այժմ՝ Շահումյան, ՎՍՍՀ Մառնեուլի շրջանում)), հայ սովետական բանաստեղծուհի: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում: 1938-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1967-ից աշխատում է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, «Մտերմություն» խորագրով, տպագրվել է 1940-ին: Այնուհետև լույս են տեսել նրա «Բանաստեղծություններ» (1945), «Մոր ձայնը» (1950), «Փշատենի» (1954), «Լիրիկական լուսաբաց» (1957), «Լիրիկա» (1962), «Ձնհալից հետո» (1965), «Լցված լռություն» (1972), «Օրերի խորքից» (1975) ժողովածուները: Մ–ի բանաստեղծությունները հագեցած են նուրբ քնարականությամբ ու հուզականությամբ: Դրանք թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/302
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է